Լրահոս
Օրվա լրահոսը

«Միհր» թատրոնի բոլոր ներկայացումները ծնվում են այն ժամանակ, երբ գեղարվեստական ղեկավարը որևէ բանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել

Հուլիս 19,2012 17:41

Contemporary Dance և պլաստիկ թատրոնի ոճում հանդես եկող «Միհր» թատրոնը հիմնադրվել է 2003թ-ին` Ցոլակ և նրա քույր Շողակաթ Մլքե-Գալստյանների կողմից: Թատերախումբն աչքի է ընկնում իր յուրահատուկ ոճով. այն միաձուլել է արվեստը, նկարչությունը և պարը:
«Միհր» թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում `արժանանալով բազմաթիվ մրցանակների: Իսկ նոյեմբերին թատերախումբը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու պարային թատրոնների միջազգային կինոփառատոնին. հրավերի առաջարկ ստացել են հունիսին, երբ Պերմում մասնակցում էին բացօթյա թատրոնների միջազգային փառատոնին:
Բոլոր ներկայացումների հեղինակ Ցոլակ Մլքե-Գալստյանն ասում է, որ ներկայացումներում շոշափվում են սիրո, ատելության, տառապանքի, սարսափի ու մխիթարանքի թեմաները: «Միհր» թատրոնի բոլոր ներկայացումները ծնվում են այն ժամանակ, երբ գեղարվեստական ղեկավարը որևէ բանի նկատմամբ սկսում է հետաքրքրություն ցուցաբերել. գրում է պիեսը, որից հետո տեղի է ունենում դերաբաշխում, և ներկայացումը պատրաստ է: «Ներկայացումները շատ են. «Մտքերի երկխոսություն», «Կոմիտասի 10 պատվիրաններ» , «Գույներ», «Երազներ», «Սև ամրոց, որոնցով թատերախումբը սահմանահատեց և դուրս եկավ միջազգաին շուկա»,-ասում է Մլքե-Գալստյանը` հավելելով, որ պարային խմբում գործում են կանոններ, համաձայն որոնց՝ այս խմբի յուրաքանչյուր անդամ չի կարող խաղալ սերիալներում ու նկարահանվել գովազդներում:

Թատերախումբն ունի չլուծված մի շարք խնդիրեր. նախ` եկամտի որևէ աղբյուր չունի, երկրորդ`փորձատարածք չունենալու պատճառով խումբը պարապմունքները անցկացնում է «այստեղ, այնտեղ և ամենուր»: «Ճիշտ է, հովանավոր խումբը դեռ չունի, բայց կան տարբեր կառույցներ,  անհատներ, որոնց հետ մենք համագործակցում ենք, սակայն միայն նրանց ցուցաբերած օգնությունը բավական չէ »,-համոզմունք է հայտնում Մլքե-Գալստյանը` հույս հայտնելով, որ խնդիրները  համատեղ ջանքերով, մոտ ապագայում անպայման կլուծվեն:
Մլքե-Գալստյանը տեղեկացրեց նաև, որ «Միհր» թատրոնը հուլիսի 22-ին, ժամը 19:00-ին, Կիրովի այգում հանդես կգա ներկայացումների ցուցադրությամբ: «Մուտքն ազատ է: Կարող են ներկա գտնվել բոլորը`առանց տարիքային սահմանափակման»,-ընդգծեց նա:

Պերճուհի Գևորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031