Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ- ն կառաջադրի Սամվել Բալասանյանի թեկնածությունը

Հուլիս 19,2012 19:31

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հենց նոր  Aravot.am-ին տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն որոշել է Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի թեկնածությունը: «Ես առավոտյան ձեզ ասել էի, որ մենք հարցումներ  ենք անցկացնում  Գյումրիում` պարզելու, թե մեր թեկնածուներից ով է ավելի շատ վստահություն վայելում գյումրեցիների շրջանակում: Բացառապես հիմնվելով  հարցումների արդյունքների վրա`  ԲՀԿ-ն քաղաքական որոշում է կայացրել սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել Սամվել Բալասանյանի թեկնածությունը», -ասաց տիկին Զոհրաբյանը:

Նշենք, որ չնայած տարբեր լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀԿ-ական վերնախավը  արգելելու է Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին այս անգամ ևս առաջադրել  իր թեկնածությունը, նա երեկ հանդիպել է  հ/կ ներկայացուցիչների հետ ու հայտարարել. «Ժողովուրդն ինձ պարտադրում է, կոկորդս բռնել է ու ասում է, որ պիտի առաջադրես քո թեկնածությունը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031