Օրվա լրահոսը
Էդվարդ Նալբանդյան. ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցով բանակցում ենք
Այսօր Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության ներկայացուցիչները ներկայացրին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-14թ գործողությունների նոր ծրագիրը: ԵԽ ծրագրերի գլխավոր տնօրեն Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի ներկայացմամբ, գործողությունների ծրագրում 21 նախագծեր են առաջարկված՝ մոտ 16 միլիոն եվրո բյուջեով: Նա ասաց, որ գործողությունների ծրագիրն անդրադառնում է քրեակատարողական համակարգի բարեփոխումներին եւ արդար ընտրությունների անցկացման լրացուցիչ բարեփոխումներին: Ծրագրում կան նաեւ Հայաստանի ներպետական օրենսդրության մեջ եվրոդատարանի
Զուրաբյանը՝ ՕԵԿ-ի մասին. «Վիրահատող խիրուրգները մեկ-մեկ գործ ունենում են կույրաղիքի հետ» (Տեսանյութ)
«Նախանձում եմ այն մարդուն, ով առաջինը ՕԵԿ-ին ասաց կույրաղիք»,-այսօր Aravot.am-ի հարցին, թե ողջ նախընտրական քարոզարշավների ժամանակ ՕԵԿ-ին կույրաղիք էիք ասում, հիմա ինչպե՞ս եք նրանցից ակնկալում, որ ստորագրություն կտան՝ «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար՝ այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով՝ «Ասեմ ձեզ, վիրահատող խիրուրգները մեկ-մեկ գործ ունենում են կույրաղիքի հետ»: Մեր
Զուրաբյանը՝ ԲՀԿ-ն ընդդիմություն է համարում. «Կարելի է ընդդիմանալ արմատապես, կարելի է ընդդիմանալ չափավոր»
ԲՀԿ-ի հետ կապված հարցերին՝ ընդդիմությո՞ւն է արդյոք, հնարավո՞ր է սրանք խաղեր են եւ այլն, մշտապես պատասխանում են, որ դա կերեւա շատ շուտ, առաջիկա նախագահական ընտրություններին, ԱԺ նիստերին նրանց քվեարկությամբ: Այս առնչությամբ Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ եթե «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության տակ ԲՀԿ պատգամավորները չստորագրեն՝ սրանով կարելի՞ է բացահայտել ԲՀԿ-ի իրական
Լեւոն Զուրաբյան. «Կարեն Քոչարյանը գործում է ինքն իրեն արդարացնող մարգարեությունների ժանրում»
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասել էր, որ ՀԱԿ-ը, որը խոստացել էր կազմաքանդել իշխանությունը, ինքն իրեն կազմաքանդեց՝ նկատի ունենալով տարբեր քաղաքական ուժերի հետ ՀԱԿ-ի երկխոսությունը: Այս առնչությամբ Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ասաց. «Կարեն Քոչարյանը գործում է ինքն իրեն արդարացնող մարգարեությունների ժանրում, այսինքն՝ ինչ-որ մի բան փորձում է կանխատեսել՝ նպատակ ունենալով, որ
Ներքին Ծաղկավանը ամեն պահի կարող է կտրվել «արտաքին աշխարհից»
2011թ. ապրիլին փլուզում եղավ միջպետական ճանապարհից Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան գյուղ տանող միակ, ասֆալտապատ ճանապարհին: Այդ ճանապարհի առաջին կիլոմետրում սողանքից փլվել է 30 մ երկարությամբ, 15 մ լայնությամբ եւ 20 մ խորությամբ հատված, հողը թափվել է գյուղը սնուցող, 130 մմ տրամագծով խմելու ջրագծի վրա, շարքից հանել այդ ջրագծի 30 մետրանոց հատվածը: Պատահարից հետո ջրագծի վնասված
Լեւոն Զուրաբյան. «Դավիթ Շահնազարյանը Կոնգրեսից դուրս չի եկել ու չի կարող գալ»
Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի՝ Կոնգրեսից դուրս գալու հայտարարությանը, ասաց, որ նա Կոնգրեսից դուրս չի եկել ու չի կարող գալ. «Ցանկացած մարդ կարող է լինել Կոնգրեսի անդամ կա՛մ անդամակից որեւէ կուսակցության միջոցով, կա՛մ անմիջապես՝ անդամագրվելով Կոնգրեսին, եթե նա որեւէ կուսակցության անդամ չէ: Նման խնդիր առաջացել էր Ալիկ Արզումանյանի հետ, նա
Արդյոք ճի՞շտ վարվեց Հովիկ Աբրահամյանը (Տեսանյութ)
Aravot.am-ը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ ինչպե°ս է գնահատում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ «Հարսնաքարի» գործի քննությանը չմիջամտելու որոշումը: Նա պատասխանեց. «Թեև պարոն Աբրահամյանը շարժվել է ֆորմալ առումով ԱԺ կանոնակարգ օրենքով, երբ ուղղակիորեն նման պարտականություն ԱԺ նախագահին վերապահված չէ, բայց կա հստակ ամրագրված նորմ, որ ԱԺ նախագահն ապահովում է
Ազատամարտիկ Ժորա Աթոյանի թաղմանը իշխանությունը նվագախումբ է ուղարկել ու ՊՆ-ից աշխատակիցներ
«Սա սադիստական մոտեցում էր ազատամարտիկի նկատմամբ, ամենազզվելին այս իրադարձության մեջ այն է, որ հետմահու պարզվում է, որ նա իսկապես հարգված ազատամարտիկ է, ռազմական զինվորական նվագախումբ են ուղարկում, ՊՆ-ից աշխատակիցներ են այցելում նրա թաղմանը»,-այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այսպես պատասխանեց Aravot.am-ի հարցին՝ Դուք գտնում եք, որ ազատամարտիկ Ժորա Աթոյանի մահն ամբողջությամբ իշխանությունների խղճի՞ն է: Զուրաբյանի խոսքերով՝
«ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ն մեղավո՞ր է Կապանի խմելու ջրի պղտորման համար
Կապանում շարունակում է օրակարգային մնալ խմելու ջրի անվտանգության հարցը: «Առավոտում» հետեւյալ հրապարակմամբ անդրադարձել ենք, որ օրերս Կապանի խմելու ջուրը պղտորվել էր, որի պատճառները կապանցի մասնագետները համարել են ոչ միայն հորդառատ անձրեւները, այլեւ քաղաքին ջուր մատակարարող ջրառի տեղանքում «ԲԱՄՕ Մետալ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքները, որոնց արդյունքում պղտորվել են Կապան քաղաքին ջուր սնուցող գետի ջրերը: Կազմակերպությունն
Կանաչ որդերը կիեւյանցիներին օր ու արեւ չեն տալիս
Կիեւյան փողոցի երկու կողմերի ծառերը որդնել են, չնայած, որ վերջերս են սրսկվել: Կիեւյանի բնակիչների խոսքերով, ծառերի տերեւները կրծելուց հետո, որդերը թափվում են գետնին, անցորդների վրա. «Կանաչ գույնի որդեր են, շատ արագ բազմանում են, ամբողջ գետինը որդ է ման գալիս, մարդիկ չեն կարողանում քայլել այդ հատվածով: Էս շոգին տերեւ չի մնացել ծառերի վրա: Կրծելուց հետո
ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» ԱԺ արտահերթ նիստ են հրավիրում՝ «Հարսնաքարի» հարցով
Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարություն արեց. «Հաշվի առնելով, որ 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունները հասարակական մեծ հնչեղություն են ստացել` առաջացնելով հանրային դժգոհության մեծ ալիք եւ ինքնաբուխ զանգվածային ակցիաներ, Նկատի ունենալով, որ ԱԺ կողմից արագ եւ համարժեք արձագանքը կնպաստի հասարակության մեջ լարվածության թուլացմանը, անպատժելիության մթնոլորտի վերացմանը,
411.6 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հուլիսի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.6 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 411.25 դրամ:
«Քինգ դե լյուքս»-ի տնօրեն. «Որեւէ մեկը չունի էդքան հնարավորություն, որ կարողանա մեզ ճնշի»
«Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի ջրերը մի առվով չհոսեցին, երբ սանիկը ընտրություններից առաջ որոշեց հանրապետական դառնալ եւ աշխատել այլ թիմի համար: Որոշ տեղեկություններով, կոնֆլիկտն այնքան է խորացել, որ Արթուր Հարությունյանը դրա պատճառով Հայաստանում չէ: Մի քանի հարց ուղղեցինք ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանին: – «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ի պատասխան ձեր բողոքի հայտարարեց, որ բարեգործությունը շարունակելու է, ի՞նչ
Երիտասարդ գիտնական. «Կառավարությունը խոսում է գիտության աջակցման մասին, սակայն պրոգրեսիան շատ դանդաղ է»
Այսօր ՀՀ. Գիտությունների ազգային ակադեմիայում ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հանդիպեց երիտասարդ գիտնականների հետ: «Ես տեսնում եմ նոր երիտասարդների, որոնց չեմ տեսել մինչեւ այսօր ու դա արդեն դրական փոփոխություն է: Մենք մի ծրագիր ենք նախաձեռնել, որով ցանկանում ենք տեսնել, թե երիտասարդական ինչ ներուժ ունենք: Տարիներ առաջ դա դժվար էր անելը, քանի-որ չկային լավ մասնագետներ: Հիմա
Ֆրանսիայի հեղինակավոր մրցանակ` թուրք առաջադեմ գրողին
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են արվեստի եւ գրականության ոլորտում 1957 թվականից սահմանված հեղինակավոր պարգեւը այս տարի շնորհել ազգությամբ թուրք արձակագիր, Հայոց ցեղասպանության թեմայով գրքի հեղինակ Էլիֆ Շաֆաքին։ Վերջինս շաբաթվա սկզբին Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանի կողմից «Արվեստի եւ գրականության ասպետի» շքանշան է ստացել՝ միջմշակութային երկխոսության, ինչպես նաեւ մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների համար մղած պայքարի համար։ «Սա շատ
Վարդան Օսկանյանը Գորիկ Հակոբյանի պատասխանը կտա սեպտեմբերի սկզբին
ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը վերջերս լրագրողների հետ զրույցում մեղադրել էր Վարդան Օսկանյանին, որ պարտիզանի պես լռում է՝ ասելով, որ անմեղ մարդը պետք է գոռա, հայտարարի, որ անմեղ է: Ուստի Aravot.am-ը փորձեց Վարդան Օսկանյանից պարզել, թե ինչո՞ւ նա չի հետեւում Գորիկ Հակոբյանի խորհրդին: Սակայն պարոն Օսկանյանը չցանկացավ պատասխանել: Նա ընդհանրապես հրաժարվեց որեւէ հարցի կապակցությամբ մեկնաբանություն տալ՝
Ստրասբուրգն էլ կիմանա Ալիկ Սարգսյանի եւ Սայաթ Շիրինյանի մասին
ՀՀ փաստաբանների անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան 6 ամիս առաջ ուղարկված «Սուխուդյանը Հայաստանի դեմ» գործին գրանցման համար է շնորհվել: Դիմումատուի ներկայացուցիչը հայտնել էր, որ 2009թ.փետրվարի 2-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, իսկ օգոստոսի 8-ին էլ քրեական օրենսգրքի «Սուտ մատնություն» հոդվածով մեղադրյալ էր ներգրավվել բնապահպան շարժման
Երեւանի ավելի քան 40 երկվորյակ իրար հանդիպեց Կասկադում.(Ֆոտոշարք)
Երեկ Կասկադում էին հավաքվել ավելի քան 40 երկվորյակներ: Նրանք մասնակցում էինն «THE TWINS. БЛИЗНЕЦЫ» դոկումենտալ պրոեկտին: Մտահղացման հեղինակ Լենա Ֆրոլովա-Տրուֆանովան ասում է` այս նախաձեռնությունը իրականացնում են 2008 թվականից ու որոշել է տարածքային իմատով ընդլայնել այն. «Այս ծրագրի ընթացքում Ռուսաստանում արդեն արվել է նմանատիպ լուսանկար: Հայաստան եկել եմ մեկ տարի առաջ եւ որոշեցի այստեղ նույնպես առաջարկել
Գերազանցիկ իրաքահայը ասպիրանտուրայում սովորելու խնդիր ունի
Սեւան Վարդանյանը Իրաքում է ծնվել, պատերազմական գործողությունների պատճառով 2005-ին տեղափոխվել է Հայաստան եւ այժմ ունի փախստականի կարգավիճակ: Այստեղ նա ընդունվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետ: Սեւանն ասում է, որ ուսման վարձը շատ բարձր էր՝ 800000 դրամ, եւ չնայած փախստականի կարգավիճակին, իրենից այն գանձվում էր այնպես, ինչպես արտասահմանի քաղաքացիների դեպքում: Պատմում է,
132 հազար գործարարից 2100 են բյուջեին փող տալիս
Այսօր Հայաստանում բիզնեսով զբաղվող 100 հազարից ավելի ընկերություններ կան, սակայն դրանց ընդամենը 20 տոկոսն է լուրջ դերակատարություն ունենում պետական բյուջեի ձեւավորման մեջ: «80 հազարից ավելի անհատ ձեռներեց կա, սակայն տնտեսական գործունեություն չեն անում, ընդհանուր առմամբ 132 հազար կնիք խփող կա, բայց 2100-են, որ բյուջեում դեր են խաղում: Պետք է գերփոքր կազմակերպություններին տրվող արտոնությունները մեծացվեն, որովհետեւ
Նվարդ Մանասյան. «Ուժին իրավունքով ենք պատասխանելու» (Տեսանյութ)
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանն այսօր մամուլի ասուլիսում զուգահեռներ անցկացնելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետի՝ Կուկուի կողմից դաժան ծեծի ենթարկվելու արդյունքում մահացած Պողոս Պողոսյանի եւ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դարձյալ անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի արդյունքում մահացած Վահե Ավետյանի ողբերգական միջադեպերի միջեւ՝ կարծիք հայտնեց, որ այն ժամանակ
Թուրքիան փորձել է քաղաքականացնել հայազգի ռեժիսորի ֆիլմերը
Թուրքիայում ծնված, բայց հայկական ծագում ունեցող ռեժիսոր Օզջան Ալպերի «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմը մասնակցում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթին: «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում կայացած ասուլիսի ժամանակ ռեժիսորը հայտնեց, որ ֆիլմով ցանկացել է ցույց տալ Թուրքիայի ժողովուրդների մերժված եւ անուշադրության մատնված մշակույթը. «Աշխատանքիս բարդությունը կայանում է նրանում, որ ընտրածս թեմաները Թուրքիայում
Սալբի Ղազարյանը զգուշացնում է, որ բարերարի նկատմամբ քաղաքական պատվերը դադարեցնեն
Հարկային ստուգումները «Սիվիլիթասում» շարունակվում են: Օրենքով նախատեսված է 15 օր, սա դեռ 9-րդ օրն է: «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը հրավիրած ասուլիսում տեղեկացրեց, որ իրենց փաստաբան Արթուր Գրիգորյանն այսօր պիտի մտնի դատարան այն հարցով, որ վերացվի ԱԱԾ որոշումը, որի հիման վրա գործը հարուցվել է եւ վարույթն ընդունվել է: Հարցին, գտե՞լ են ինչ-որ բան արդեն՝ նա
Չիլիացի ռեժիսոր. պետությունն ուշադրություն չի դարձնում Չիլիի կինեմատոգրաֆիային
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում չիլիացի ռեժիսոր Խոսե Լուիս Տորրես Լեյվայի «Ամառ» ֆիլմը մասնակցում է միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթին: «Ամառը» ներկայացնում է Չիլիի հարավում գտնվող առողջարանում հանգստացողների եւ աշխատակիցների կյանքը. նրանք հանգստանում են բնության գրկում, մեքենա վարել սովորում, համբուրվում առաջին անգամ՝ աստիճանաբար ի հայտ բերելով երջանկության պատառիկներ: Ռեժիսորը զգալի թվով կարժամետրաժների եւ տեսաֆիլմերի հեղինակ է, սակայն
Ցուցարար. «Տա Աստված, որ մեր նախագահը մեզ իսկապես ազատի Երվանդ Զախարյանից» (Տեսանյութ)
Կիսաավարտ մնացած նորակառույց շենքերից տուժած բնակիչների շահերը պաշտպանող քաղաքացի Սոնա Մաղաքյանը այսօր մեր զրույցում պատմեց տրանսպորտի եւ կապի նախարար, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ ունեցած իրենց զրույցի մասին: Ըստ նրա. «Պարոն Բեգլարյանը միակն էր աթոռավորներից, որ ընդունեց, որ պետական ատյաններում խնդիր կա»: Ս. Մաղաքյանի խոսքերով՝ անօրինականության «ռեկետի» հիմնադիրը նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանն է . «Տա
Քաղաքական գործիչների մասին ֆիլմը բարկացրել է Ֆրանսիայի նախարարներին
Այսօր «Գոլդեն Թուլիպ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում ֆրանսիացի ռեժիսոր Պիեռ Շյոլեռը ներկայացրեց «Միջազգային մրցույթ» ծրագրի խաղարկային բաժնում ներգրավված «Իշխանավորը» ֆիլմը: Վերջինս ներկայացնում է ֆրանսիացի պաշտոնյայի «ոդիսականը»: Ռեժիսորը նշեց, որ ցանկացել է ցույց տալ քաղաքական գործիչների առօրյան` ընդգծելով Ֆրանսիայի կառավարության պատասխանատվության աստիճանը. «Միշտ չէ, որ կառավարությունն ի զորու է խնդիրներին լուծում տալ: Կոնկրետ քաղաքական գործիչներ չեն ներկայացվում,
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները հարցերին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսին
Ուրախ եմ ողջունել Երևանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ինձ հաճելի է նշել, որ Հայաստանը մեծապես աջակցել է պարոն Զանիերի ընտրությանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և համոզված ենք, որ նրա նման փորձված դիվանագետը հմտորեն և իմաստուն կերպով կիրականացնի ԵԱՀԿ քարտուղարության ղեկավարությունը: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը առանցքային դեր է խաղում «Վանկուվերից Վլադիվոստոկ»
«The Rolling Stones» -ը 50 տարեկան է (տեսանյութ)
Այսօր լեգենդար «The Rolling Stones» բրիտանական ռոք խումբը դարձավ 50 տարեկան: 1962 թվականին, հենց այս օրը՝ հուլիսի 12-ին , «The Rolling Stones»-ը առաջին անգամ ելույթ ունեցավ իր անվամբ: Մինչ այդ, խումբը նվագել է ակումբներում, մասնակցել փոքրիկ միջոցառումների: Լեգենդար խմբի 50-ամյակի կապակցությամբ կթողարկվի հատուկ ալբոմ, ինչպես նաեւ, Լոնդոնում կցուցադրվեն խմբի լուսանկարները, որոնք արտացոլում են երաժիշտների հաջողությունները,
Իտալացի գրավաճառը բարձրաձայնում է աղքատների խնդիրների մասին
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի միջազգային վավերագրական մրցույթի ֆիլմերից իտալացի ռեժիսոր Տոմմազո Կոտրոնեի «Տղամարդկանց դպրոցը» ներկայացնում է աղքատների հիմնախնդիրները: Դեռահասները ստիպված են հրաժարվել դպրոցից եւ աշխատել, ինչն անում են նաեւ քաղաքաբնակ երիտասարդ բանվորները: Այսօր, «Գոլդեն Թուլիպ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ռեժիսորը հայտնեց, որ ֆիլմով չի ցանկացել պատմել միայն Իտալիայի աղքատների մասին, քանի որ
Հարություն Մեսրոպյան. Երբ խոսում են Արցախի ընտրություններից՝ Ադրբեջանը լարվածության մեջ է հայտնվում
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, խոսելով հուլիսի 19-ին Ղարաբաղում կայանալիք ընտրություններից, նշեց, որ այնտեղ հասարակության մեջ կա համախմբվածություն, եւ շեշտեց, որ չպետք է կարեւորել, թե ով կընտրվի, կարեւորը՝ Արցախում կայանալիք ընտրությունների երեւույթն է. «Արցախի բնակչության համար ընտրությունները դարձել են առօրյա քաղաքական գործընթացի շարունակական նորմալ երեւույթ: Իսկ այն, որ հաճախ ասվում է, թե Ղարաբաղում չկա ընդդիմություն՝ իրականությանը չի


















































