Օրվա լրահոսը
«ԲՀԿ-ն կարտոֆիլ է բերել. Ժողովուրդը դրա մեջ տեսնում է Ծառուկյան նախագահի ապագան, թե իբր՝ մեզ նման նախագահ է պետք»
Գորիսում վախի մթնոլորտ է՝ տեղեկացանք Գորիսում ՀԱԿ գրասենյակի համակարգող Խաչիկ Հայրապետյանից։ Ըստ նրա՝ շատերը թեքվում են դեպի ԲՀԿ՝ նրա մեջ տեսնելով ֆինանսը կամ բարեգործությունը։ «Վերջերս ԲՀԿ-ն կարտոֆիլ է բերել, եթե չեմ սխալվում՝ 300 տոննա. 80 դրամով վաճառում են ժողովրդին։ Ժողովուրդը դրա մեջ տեսնում է Ծառուկյան նախագահի ապագան, թե իբր՝ մեզ նման նախագահ է պետք»,- փոխանցեց
ՀՀԿ-ն չէ՞ր վճարել լիցքավորված փուչիկների համար
Հայտնի «Փուչիկների գործով» դատապարտյալ Սերոբ Բոզոյանի կնոջից՝ Մարինե Բոզոյանից հետաքրքրվեցինք «Փուչիկների գործից», թե արդյոք այս ժամանակահատվածում Մ. Բոզոյանի մոտ ցանկություն չի՞ առաջացել պատմել ճշմարտությունը, որը նա թաքցնում է։ Ի պատասխան, Մ. Բոզոյանն ասաց. «Հանկարծ այդ բառը (թաքցնել- Մ.Մ.) ոչ մի տեղ չասես, խնդրում եմ, որովհետև բոլորը գիտեն, թե ինչից է եղել։ Բոլորը գիտեն ճշմարտությունը, ուղղակի
ՀՅԴ-ն կարեւորում է ԲՀԿ-ի գիտակցումը
«Սա իրավիճակային հայտարարություն չէ եւ պայմանավորված չէ նրանով, թե ներկայիս քաղաքական դաշտում ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն». հայտարարությունն ընթերցելուց հետո համանման պարզաբանումներով հանդես եկան ՀՅԴ ԳՄ անդամներ, խորհրդարանական խմբակցության ղեկավար եւ քարտուղար Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը: Դաշնակցական ղեկավարները համոզված են, որ իրենց առաջ քաշած խնդիրները ճիշտ կազմակերպելու դեպքում կարելի է երկիրը դուրս բերել տեղապտույտից
Ձեւավորվեց «Անկախ կյանքի հայկական ցանց»-ը
«Հիմնադիր 8 հասարակական կազմակերպություններս ստորագրել ենք հուշագիր, որի համաձայն մենք պետք է հավասար լինենք, որեւէ լիդերություն չի լինելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքով ստեղծված ցանցը հերթական դաշինք կամ կոալիցիա չէ, կան միավորված ջանքեր եւ տալիս են արդյունքներ: ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող
Չանախ պանրի մեջ աղիքային ցուպիկ են հայտնաբերել
Սննդի անվտանգության պետական ծառայությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ավարտել է ուսումնասիրությունները պանրի արտադրության ոլորտում: Այսօր կառավարության նիստին ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները: Ըստ նրա, սեպտեմբեր-հոկտեմբերին ուսումնասիրել են 59 տնտեսվարող սուբյեկտի եւ բացահայտել սանիտարահիգեինիկ պայմանների չկատարման, մակնշման եւ պահման վերաբերյալ խախտումներ: Խախտումներ արձանագրած տնտեսվարող սուբյեկտների արտադրանքում ծառայությունն արձանագրել էր աղիքային ցուպիկի մանրեներ, հիմնականում չանախ
Հայտարարություն. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնում է քաղաքական քննարկումներ
2013թ. փետրվարին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունը մեր անկախ պետականության անցած ճանապարհը վերաիմաստավորելու, երկրի ու հասարակության խնդիրները ճիշտ ձեւակերպելու, ժողովրդի բարեկեցությունն ապահովող գործողություններ նախանշելու, արտաքին մարտահրավերները արժանապատվորեն դիմակայելու բացառիկ հնարավորություն է։ Ակնհայտ է, որ միայն մրցակցային, բովանդակությամբ ազատ, արդար, նոր որակի ընտրությունների դեպքում կվերականգնվի հասարակության վստահությունը, կբարելավվի բարոյահոգեբանական մթնոլորտը, երկիրը բնականոն, անվտանգ և թռիչքաձև զարգացման հեռանկար
Վահագն Հովնանյան. «Կատիմ այդ հայտարարությունները, թե սփյուռքահայերու համար դժվար է Հայաստանում»
Հատված ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի հարցազրույցից: – Երբեւէ փորձե՞լ եք ՀՀ իշխանությունների հետ խոսել, առաջարկություններ անել, թե ինչ պետք է արվի բիզնեսի ծաղկման համար։ Ինչպե՞ս են արձագանքել։ – Ես մի բան կասեմ, մենք՝ որպես բիզնեսմեն, երբեք պետքը չունինք կառավարությանը հարցնելու։ Գնամ ի՞նչ հարցնեմ, ինչպե՞ս կարող եք օգնել։ Այլ հարց, որ ես հարցնեմ՝ մենք ինչպես կարող
Սամբիստները մեկնեցին Աշխարհի առաջնությանը
2012թ. նոյեմբերի 8-ից 12-ը Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում կկայանա Սամբոյի աշխարհի XXXVI առաջնությունը, ուր լավագույնների տիտղոսը կվիճարկեն մարզական և մարտական սամբոյի երկրագնդի ուժեղագույն մարզիկները: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջնությանը գործուղել է 11 մարզիկի. Մարզական սամբո /տղամարդիկ/ Տիգրան Կիրակոսյան՝ 52 կգ քաշային կարգ Վահան Վարդանյան՝ 57 կգ ք/կ Անդրանիկ Նաղդալյան՝ 68 կգ ք/կ Աշոտ Դանիելյան՝ 82 կգ ք/կ
Ո՞ւմ թեկնածության վրա խաղադրույք կկատարեն Արևմուտքը և Ռուսաստանը Հայաստանում
Հատված քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ հարցազրույցից – Ռուսաստանն ի՞նչ ազդեցություն ունի ընտրություններում ՀԱԿ–ի մասնակցության վրա, և նրա ձգտումը միանալու ԲՀԿ-ի հետ պայմանավորված չէ՞ նաև ԲՀԿ-ի ռուսական կողմնորոշմամբ: – Ես չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ` Ռուսաստանն ի՞նչ ազդեցություն ունի ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի վրա: Մենք գիտենք, որ ԲՀԿ-ն գործընկերային հարաբերություններ ունի ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ, որոշակի տնտեսական ներկայություն է
Գյումրիում ոստիկանությունն ընդդեմ քաղաքը տնակներից ազատմա՞ն (տեսանյութ)
Առաջին հայացքից թվում է, թե Գյումրին վագոն-տնակներից ազատման գործում պիտի շահագրգռված լինեին բոլորը, այդ թվում առաջին հերթին բնակիչները, ապա տեղական ու հանրապետական իշխանությունները: Սակայն 2010թ.-ից Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացի մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բնակարան ստացած անօթևան բազմաթիվ ընտանիքներ տնակների քանդման ժամանակ երբեմն հանդիպում են արհեստածին խոչընդոտների և որ ամենացավալին է դրանց հաղթահարման
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության օդանավն Էրզրումում կրկին անցնում է բեռնազննություն
Այսօր, առավոտյան 7:00-ին, «Օգնիր եղբորդ» նախաձեռնութունը հումանիտար օգնության հերթական խմբաքանակն ուղարկեց Սիրիա՝ հասցեագրված հակամարտության արդյունքում հումանիտար աղետի մեջ հայտնված սիրիահայ և սիրիացի ընտանիքներին։ Թռիչքն իրականացվեց Երևանի Չվարթնոց միջազգային օդանավակայանից «Էյր Արմենիա» ընկերության բեռնատար ինքնաթիռով: Հալեպ ուղևորված 13 տոննա բեռը՝ բաղկացած 12-15 կիլոգրամանոց արկղերից, պարունակում է պարենամթերք, այդ թվում՝ կաթի փոշի և մեկ տոննա պանիր Օդանավն
Բերման ենթարկված վարորդների բարեկամները ողջ օրվա ընթացքում տեղեկություն չեն ունեցել նրանց գտնվելու վայրի մասին
Անցած գիշեր հանրապետության մայրուղիների վրա ամենաիսկական մարտաֆիլմ հիշեցնող իրավիճակ է տիրել։ Դիմակավոր ու ավտոմատավոր ոստիկանները, կարմիրբերետավորները եւ ոստիկանության մարզային բաժինների ծառայողները կանգնեցրել են փայտ տեղափոխող կիսաբեռնատար ու բեռնատար մեքենաները ու, վարորդներով հանդերձ, բերման ենթարկել ոստիկանություն։ Ավելի ուշ մեքենաները տեղափոխվել են Երեւան՝ Հրազդան մարզադաշտին կից տարածք, վարորդներին էլ տարել են ոստիկանության 6-րդ վարչություն։ Ըստ ոստիկանության, այս
ՀԱԿ անդամների նոր «Առաքելությունը»
Հայաստանյան կուսակցությունների դաշտը շուտով կհամալրվի եւս մեկով՝ «Առաքելություն» անվանմամբ։ Այսօր, ժամը 13-ին կուսակցության նախաձեռնող խումբը, որ մոտ 10-15 երիտասարդներից է կազմված, «Գոլդեն թուլիփ» հյուրանոցում ասուլիս է տալու, որ ազդարարի նոր ուժի ստեղծման մասին։ Ըստ նախաձեռնողների, կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտում, նրա կազմում կան ՀԱԿ նախկին անդամներ, շատ են նաեւ անկուսակցականները։ Նախաձեռնող խմբում է նաեւ Հայ
Արամ Զ. Սարգսյան. Ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ թե անկատար Սահմանադրությունն է, այլ Ռոբերտ Քոչարյանը
«Ստացվում է, որ ստեղծված իրավիճակի համար ԲՀԿ-ն մեղավոր չէ, մեղավորը կիսանախագահական կառավարման մոդելն ու Սահմանադրությունն են»,-արձագանքելով քաղաքական ուժերին ԲՀԿ արած առաջարկին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա համոզմամբ, ստեղծված իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն «ոչ թե անկատար Սահմանադրությունն է, այլ 2003 թվականից առ այսօր ամեն գնով, այդ թվում՝ առնվազն 10 մարդու
«Երազանքներիցս մեկն այն է, որ թատրոնը լինի քաղաքից շատ դուրս` ամայի տարածության մեջ». «Իրական հոգեբանական» թատրոնի ռեժիսոր
Դերասան եւ ռեժիսոր 27-ամյա Սարգիս Արզումանյանը ցանկացավ տեսնել այլ թատրոն, որոշեց հիմնադրել սեփականը, որը կլիներ տարբեր, կունենար իր հանդիսատեսը: Նախկինում «Իրական», հիմա արդեն «Իրական հոգեբանական» թատրոնը նոյեմբերի երկրորդ կեսից պատրաստ է խաղաշրջանը սկսելու: Արդեն թատրոնն ունի իր տարածքը, սպասվող խաղաշրջանի խաղացանկը: «Մինչեւ թատրոնը հիմնադրելը շատ եմ ուսումնասիրել հայ թատրոնի գործունեությունը: Հասկացա, թե ինչն է պատճառը,
Տուժողներն ահազանգում են, որ հայտնի բանդայի գործով գլխավոր դերակատարներ կան, որոնք դեռեւս ազատության մեջ են
Սեպտեմբերի 23-ին վնասազերծված «Բանդայի» գործով գլխավոր դերակատարներ կան, որոնք դեռեւս ազատության մեջ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բանդայի» գործով տուժող, նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը: «100 տոկոսով իրենք շատ են եղել: Ո՞վքեր են մեր տան տեղը ցույց տվել, ո՞վ է ասել, որ ես դրսում եմ, դուռն էլ բաց է, ո՞վ է ասել, որ
Հերթում ծանր հիվանդներն են
Անվերջանալի հերթերի, դեղորայքի ու բուժ սպասարկման շոկային գների մասին են ահազանգում Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիվանդները։ Քիմեոթերապիայի նպատակով Գյումրիից կնոջը Երևան բարած Տիգրան Արսենյանը ասաց.«Երկրորդ օրն է այստեղ ենք, ձևի համար պիտի ընդունեն հիվանդանոց, դեղերն էլ դրսից եմ բերել, ստեղ մարդու երեսին էլ նորմալ չեն նայում, առողջ մարդն էլ հիվանդ կդառնա»։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի
«Սերժ Սարգսյանը եթե ուժի կիրառման հրաման տա՝ այդ հրամանը չի կատարվելու. ՀՀԿ-ի ներսում կան նրան դեմ մարդիկ»
Ողջ քաղաքական դաշտը, ինչպես նշեց ԲՀ Կ խմբակցության քատուղար Նաիրա Զոհրաբյանը, շունչները պահած սպասում է ԲՀԿ-ի որոշմանը: Aravot.am-ը «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանից հետաքրքրվեց՝ Ձեր կանխատեսմամբ՝ ի՞նչ կորոշի ԲՀԿ-ն: Նա պատասխանեց. «Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել է, որ ինքը սկսում է խորհրդակցությունների շարքը քաղաքական հասարակական շահագրգիռ շրջանակների հետ եւ կողմ է, որպեսզի տեղի ունենա կառավարական համակարգի
Կոնգրեսից է կախված, ոչ թե Օբամայից
Օբամայի վերընտրությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում ձեռնտու էր Հայաստանին,-համոզված է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Ըստ նրա, Օբաման հավասարակշիռ քաղաքականություն է վարում Ռուսաստանի եւ տարածաշրջանի երկրների հետ «Բարաք Օբաման առնվազն ավելի զգուշավոր եւ ավելի զուսպ, ավելի պրագմատիկ է վերաբերվում իրանական հարցին եւ հնարավոր Իրանի դեմ ռազմական հարցի շուրջ, որը որ հասկանալի պատճառներով նույնպես Հայաստանի շահից բխում է»,- ասաց
Երվանդ Բոզոյանը՝ Օսկանյանի մասին. «Իշխանություններին չէր հուզում, երբ «Սորոսը» փող էր տալիս, որ կոմպրոմիսի գնանք ԼՂՀ հարցում»
Նորմա՞լ է առհասարակ, երբ մի երկրի արտգործնախարար կարող է մեկ այլ երկրի մեծահարուստից խոշոր գումար ստանալ: Aravot.am-ի հարցին՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Որպեսզի կարողանանք այդ խնդիրը դիտարկել, պիտի կոնկրետիկայի մեջ դիտարկենք: Ենթադրում եմ՝ խոսքը Հանթսմանի հիմնադրամի մասին է, որը խոշորամասշտաբ բարերարներից մեկն է, որը ամբողջ աշխարհով մեկ է բարեգործությամբ զբաղվում՝ սկսած 90-91 թվականից եւ որեւէ
Սիրիահայերին վերաբնակեցնո՞ւմ են Տավուշում
Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Ինչպես հայտնում են Տավուշի մարզպետարանից, խորհրդակցությանում այլ հարցերի հետ մեկտեղ անդրադարձ է եղել նաեւ սիրիահայերի խնդիրներին: Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների հարցերով վարչությանը հանձնարարվել է ուսումնասիրել անշարժ գույքի շուկան եւ տեղեկատվություն ներկայացնել մարզում վարձով տրվող բնակարանների վայրերի եւ քանակի
Hurriyet Daily News. «Մխիթարյան նախակրթարանը վերադարձվել է իրական տերերին»
Երեսուն տարի անց Ստամբուլում գտնվող դպրոցի շենքը վերադարձվել է հայկական հիմնադրամին: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Ստամբուլի Բոմոնթ թաղամասում գտնվող Մխիթարյան դպրոցը, որը պատկանում էր Սուրբ Ղազար հայ կաթոլիկ մխիթարյանների վանքի և դպրոցի հիմնադրամին, բայց 1936-ի հռչակագրով չէր գրանցվել, նոյեմբերի 1-ին կայացած դատավճռով վերադարձվել է հիմնադրամին: 1936թ. Թուրքիայի կառավարության պահանջով ազգային փոքրամասնությունները պարտավորված էին
GlendaleNews Press. «ՆԱՍԱ-ի հայազգի մասնագետներն իրենց փորձն են կիսել հայկական դպրոցում»
Հայազգի ճարտարագետները, որոնք այս ամռանը ներգրավված էին «Կուրիոսիթի» մարսագնացի աշխատանքներին, երկուշաբթի այցելել էին Շամլիյան հայկական դպրոց` դպրոցի աշակերտներին իրենց փորձը փոխանակելու: Գրում է «Գլենդել նյուզ փրեսը»: «Մինչև հիմա մենք ոչ մի քար չենք բերել Մարսից», – երեխաների հետ զրույցում ասել է ճարտարագետ Արբի Կարապետյանը, որն աշխատում էր մարսագնացի ձևավորման վրա, – «Հիմա փորձում ենք անել
«Բացվում է Իրկուտսկ-Երևան ավիաչվերթը»
Նոյեմբերի 8-ից կբացվի Իրկուտսկ-Երևան ուղիղ չվերթ: Սիբիրից Հայաստան չերթները կլինեն հինգշաբթի օրերին: Հայտնում է Իրկուտսկ քաղաքի լրատվական կայքը: «Իրկուտսկից Երևան ուղիղ չվերթն ավելի հարմար է, քան Մոսկվայից», – ասել է Իրկուստկի հայ համայնքի ներկայացուցիչ Սամվել Ոսկանյանը, – «Եթե մայրաքաղաքում կես ժամ ուշանաս, մյուս չվերթի համար մինչև գիշեր պիտի սպասես: Հնարավոր է, որ սկզբի չվերթները չարդարացնեն
«Հարսնաքարի» գործով դատախազը պիտի փոխվի
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից` «ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Գեւորգ Երեմյանը նշանակվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից: Իսկ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ է նշանակվել Արթուր Դավթյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից: ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով
Արմեն Մարտիրոսյանը՝ Արամ Մանուկյանին. «Լեզվի տակ ոսկոր չկա, խորհուրդ կտամ նայել միտինգների ձայնագրությունը»
«Խորհուրդ կտամ Արամ Մանուկյանին նայել իրենց միտինգների ձայնագրությունները»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ «Մարտի 1-ի» հետ կապված Արամ Մանուկյանի վերջին հայտարարության առնչությամբ: Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության քարտուղարը հարցին՝ ո՞վ է պատասխանատու «Մարտի 1-ի» համար, ասել էր՝ «Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր դա: Էնտեղ քաղաքական ուժ աշխատում է՞ր, կներեք… ի՞նչ քաղաքական
Ո՞ւմ ստվերներն է տեսնում Էդուարդ Շարմազանովը, որ Նաիրա Զոհրաբյանը չի ցանկանում տեսնել
«Հայտարարությունը քննարկվել է բացառապես ԲՀԿ քաղխորհրդի նիստում, հայտարարությունում առաջ քաշված թեզերը բացառապես ԲՀԿ քաղաքական ակտիվի, կուսակցությունում քննարկումների արդյունքում ձեւավորված առաջարկներ եւ տեսակետեր են, իսկ թե Էդուարդ Շարմազանովն այդ հայտարարարության վերեւում, ներքեւում, հետեւում, կողքը ի՞նչ ստվերներ, ի՞նչ ենթաստվերներ կամ ի՞նչ ենթատեքստեր է տեսնում, ապա դա բացառապես իր խնդիրն է»,- Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ
ԱՄՆ դեսպան. «Ես երկու անգամ եմ ընտրել»
Ինչպես հայտնել էինք, ՆՓԱԿ-ում այսօր տեղի ունեցավ հայազգի ֆոտոլրագրող Ալեքսանդրա Ավագյանի լուսանկարների ցուցահանդեսը: Ողջույնի խոսքով հանդես եկած ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը անդրադարձավ նաեւ ԱՄՆ նախագահական ընտրություններին եւ ասաց. «Հետաքրքիր ընտրարշավի ականատես եղա: Երկու կողմերն էլ ուժեղ էին` տարբեր տեսակետերով, փորձով, քաղաքական փիլիսոփայությամբ եւ գաղափարներով: Ընթանում էր գաղափարական մրցակցություն, եւ կարծում եմ` մրցակցությունը հենց այդպիսին
Վերլուծաբանները Օբամայի վերընտրվելու և Հայաստանի մասին. «Ավելի հստակ կտեսնենք ԱՄՆ դժգոհությունը Ադրբեջանի և Թուրքիայի առնչությամբ»
Քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Օբամայի հաղթանակը կպահպանի ԱՄՆ-ի քաղաքականության շարունակականությունը Հայաստանի նկատմամբ, սակայն նշանակալից փոփոխությունների հույսեր վերլուծաբանն առանձնապես չունի: «Դա տրամաբանական է, քանի որ մինչ այդ էլ էր Օբաման իր նույն ծրագրով ու քաղաքականությամբ և այս անգամ էլ, նորից վերընտրվեց նա»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի


















































