Օրվա լրահոսը
Վահրամ Մարտիրոսյան. «Եղիշե Չարենցը ունի եւս մեկ դուստր»
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում «Գիրքը և կինոն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, կայացավ Վահրամ Մարտիրոսյանի «Չարենց» գրքի շնորհանդեսը: Հեղինակը մեզ հետ զրույցում նշեց, որ ցանկացած արվեստագետի, սցենարիստի, արվեստի հայ գործչի համար երազանք է Չարենցին վերաբերող գործ ստեղծելը. «Սցենարը գրելու առաջարկությունը արել են մեկ հայկական ու մեկ ռուսական ընկերություններ: Ընթացքի մեջ է ֆիլմի
Հրանտ Վարդանյան. «Կարող է վաղն ինձ էլ ձերբակալեն»
Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը «Գրանդ Սան» ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել Քր. օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետի հատկանիշներով` գույքի վատնումի, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման համար: Հուլիսի 6-ին նա կալանավորվել է։ «Ա1+»-ի հետ զրույցում «Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանն ասաց, որ ընկերությունում գողություն է կատարվել: Խոսքն ընդհանուր առմամբ մոտ 200
ԱՄՆ-ն վերջապես հասկացա՞վ, թե ով է Ադրբեջանը
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարության կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի ցուցակից դուրս բերելու մասին ընդունած որոշումը, ասաց. «Սրանով կարելի է ասել, որ վերջապես Մինսկի խմբի համանախագահներից մեկը` կոնկրետ ԱՄՆ-ն, իր այս քայլով ցույց տվեց, որ ինչքան էլ իրենք բացեիբաց չարձագանքեն կամ լղոզված արձագանքեն Ադրբեջանի կողմից կազմակերպված սադրանքներին, վերջնականապես հասկանում են, թե
Ամերիկուհին Ebay կայքում վաճառքի է հանել իր հոգին
Ամերիկուհի Լորի անունով մի կին` Ալբուքերկ քաղաքից, որոշել է վաճառքի հանել իր հոգին: Լորին, ենթարկվելով ավտովթարի, այլեւս անկարող է աշխատել եւ հոգալ իր հոգսերը, ինչի հետեւանքով էլ նա վաճառում է իր հոգին ընդամենը 2 000$-ով: Ամազոնի ավազանում կարելի է հանդիպել վիկտորիա անունով բույսի: Նրա տերևները ջրի մակերեսի վրա ունենում են մինչև 3 մետր տրամագծով մեծություն և
ՀԱԿ հայտարարությունը Ժորա Աթոյանի մահվան մասին
Վախճանվեց ազատամարտիկ, Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի կառույցի ակտիվիստ Ժորա Աթոյանը։ 2009 թվականից ի վեր Ժ. Աթոյանի դեմ գործ էր հարուցվել, իբր, կեղծ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով թոշակ ստանալու մեղադրանքով։ Մինչդեռ նրա՝ ղարաբաղյան ազատամարտին մասնակցած եւ մարտերի ընթացքում կոնտուզիա ստացած լինելը անհերքելի փաստեր են, որոնք եւ հաստատված են համապատասխան մարմինների տված փաստաթղթերով։ Իրականում ազատամարտիկ Ժ. Աթոյանի դեմ
Սա խաչմերու՞կ է, թե՞ թակարդ
Էլեկտրացանցը մեկ ամսում չի՞ կարողանում տեխնիկական բնութագիր տալ Հայաստանյան վարորդների և հետիոտների շրջանում բազմաթիվ են դժգոհությունները` կապված լուսացույցների չաշխատելու կամ թերի աշխատելու հետ: Խնդիրը հուզում է նաև վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» ՀԿ-ին: Կազմակերպությունը լուսացույցների առումով բազմաթիվ դժգոհություններ է ստանում: «Աքիլլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով` լուսացույցների կիրառումը ոչ բավարար է հատկապես Փոքր կենտրոնից հեռու
Կեղծ 500 դրամանո՞ց
Պարզվում է, կարելի է կեղծել նաև մետաղադրամները: Այսօր կեղծ 500 դրամանոց հայտնաբերեցի հայրիկիս հետ հերթական գնումների ժամանակ: Մետաղադրամի կեղծ լինելը այնքան ակնհայտ չէր մինչև այն իրականի հետ համեմատելը: Ստուգելու համար կասկածներս, ես մետաղադրամը գցեցի սեղանին: Ի տարբերություն իրականի` այն խուլ ձայն ուներ և կանգ առավ սեղանին` առանց պտույտներ կատարելու: Բացի այդ` կեղծ մետաղադրամի կողային հատվածը գունաթապված
Սերժ Սարգսյանն ընդունեց Իրանի ներքին գործերի նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և նշել, որ վերջին շրջանում հաճախակի դարձած երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, այդ թվում՝ ԻԻՀ ՆԳ նախարարի ներկայիս այցը, վկայում են հայ-իրանական բարեկամությունն ավելի ամրապնդելու երկկողմ ձգտման և գործնական կապերն ավելի խորացնելու վճռականության մասին:
Հեծանվային բեմականացում՝ Կիլան Ֆիլիպսի կողմից
Բրիտանացի Կիլան Ֆիլիպսն արդեն մեծ ճանաչում ունի՝ իր հեծանվային բեմադրությունների շնորհիվ: Նա մասնակցել է նաև տարբեր մրցույթների ու մրցանակներ ստացել, այժմ էլ հեծանվային շոուների թրեյնինգներ է անցկացնում: Առաջին հայացքից շատ պարզ ու հասարակ թվացող այս փոխադրամիջոցը՝ հեծանիվը, պարզվում է` կարող է շատ ավելին անել, քան մեզ թվում է: Վառ օրինակ է այս տեսանյութը, որտեղ Կիլան
Թաթուլ Մանասերյան. «Գյուղատնտեսությունը երկնիշ աճ կունենա ոչ միայն ծիրանի հաշվին»
Դրամի արժեզրկումը պայմանավորված է ոչ թե ներքին, այլ արտաքին ազդակներով: Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով` «Դոլարի եւ եվրոյի միջեւ եղած հարաբերություններն են որոշում մնացած բոլոր արժույթների վիճակը եւ այս պայմաններում, եվրոյի դիրքերի թուլացումը` կապված Հունաստանի, Իտալիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի եւ մի շարք երկրների արտաքին ճգնաժամային պարտքի ֆոնի հետ,
Արտակարգ իրավիճակ Կապանում. քաղաքի խմելու ջուրը պղտորվել է, բնակիչները շարունակում են ահազանգել սպառնացող վտանգի մասին
Արդեն 2 օր է, ինչ Կապան քաղաքին մատակարարվող խմելու ջուրը պղտորվել է, ինչը բնակչության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել: Կապանցիներն անհանգիստ են, խմելու ջուրը չի համապատասխանում ստանդարտներին եւ կարող է վտանգավոր հետքեր թողնել առողջության վրա: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի լրատվական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրեցին, որ խմելու ջրի պղտորման հիմնական պատճառներից մեկն այն է, որ Կապանի խմելու
Անկողնային հիվանդ կնոջը բերման չենթարկեցին
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր՝ Վարդապետյան/ բերման մասին որոշում էր կայացրել ինքնիրավչության համար մեղադրվող Դոնարա Մկրտչյանի նկատմամբ: Վերջինը հունիսի 22-ին դատարան էր ուղարկել իր բժշկական տեղեկանքները, համաձայն որի՝ տառապում է «միոմա»հիվանդությամբ, արյունահոսում է, եւ երկու ամիս է, ինչ գամված է անկողնուն: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կնոջը քիչ առաջ այցելել են
ՀՀԿ-ում ռուսամե°տ են, թե՝ եվրոպամետ
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսեց հայաստանյան կուսակցությունների արդիականացման անհրաժեշտության մասին: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի°նչ ասել է արդիական կուսակցություն: Պարոն Աշոտյանը պարզաբանեց. «Կուսակցությունների նոր ձևերն ակնհայտ են այսօր ամբողջ Եվրոպայում: Դրանք ձևավորվում են դասական կուսակցությունների կողքին: Օրինակ՝ Գերմանիայի Ծովահենային կուսակցության ի հայտ գալը: Կուսակցությունները պետք է հարմարվեն և օգտվեն նոր տեղեկատվական հասարակության հոգեբանատեխնիկական
ՀՀ ոստիկանության հայտարարությունը. Արման Վեզիրյանը բողոք չի ներկայացնելու, իսկ Ռուբեն Հայրապետյանից որևէ պահանջ չունի
2012թ. հուլիսի 9-ին զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված «մոմավառություն» միջոցառման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հարվածել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին: Նշված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում սկսվել է հետաքննություն: Բացատրություն տալու համար նույն բաժանմունք
Հարկայինն ընկել է հաշմանդամ ազատամարտիկի հետևից
Մոտ 8 տարի առաջ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հաշմանդամ ազատամարտիկներին փոքր կրպակներ նվիրեց, որպեսզի վերջիններս կարողանան ծխախոտ ու այլ մանր ապրանքներ վաճառելով օրվա հացը վաստակել: Արցախյան պատերազմի ժամանակ երկու ոտքը կորցրած 53-ամյա Հովհաննես Շեկոյանի պատմելով, ինքը իր կրպակը տեղադրեց Գյումրու Անի թաղամասի եկեղեցու դիմաց և այդպես էլ չկարողացավ աշխատեցնել ֆինանսների բացակայության ու առողջական ծանր խնդիրների
74-ամյա ամուսինը սպանել է 70-ամյա կնոջը
:Հուլիսի 9-ին, ժամը 09.30-ին, Երևանի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 66 տան բնակիչ, 74-ամյա Ռոբերտ Թադևոսյանն իրեն պատկանող «ՄՌ-18-Մ-Մ» տեսակի, 12 տրամաչափի մեկփողանի հարթափող հրացանից կրակել է կնոջ` 70-ամյա Սիրանուշ Հաջաթյանի գոտկատեղին, ինչի հետևանքով նա մահացել է: Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ռոբերտ Թադևոսյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի
Թուրքիան «այժմ կհետեւի Ֆրանսիայի քայլերին»
Թուրքիայի Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարար Էգեմեն Բաղըշը այսօր ասել է, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վերջին հայտարարությունների հետեւում «կարող են լինել քաղաքական շարժառիթներ»։ «Քանի որ ընտրություններում պարոն Օլանդի ստացած քվեների քանակը մոտ է այն քվեների քանակին, որոնք նա չկարողացավ հավաքել, հնարավոր է` նա ձգտում է ընդլայնել իր քաղաքական հենքը», –
«Կորիզ» անվանակարգի միակ հայ ռեժիսորի ֆիլմը
«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի «Կորիզ» անվանակարգում առաջադրված «Ես էլ» ֆիլմը ներկայացնում է անվանակարգի միակ հայազգի ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը: «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում կայացած ասուլիսներից մեկի ժամանակ ռեժիսորը նշեց, որ առաջին անգամ է մասնակցում «Ոսկե ծիրանին». «Դա արդեն իսկ մեծ պատիվ է ինձ համար, իսկ մրցակիցներիս ֆիլմերը դեռ չեմ դիտել»: «Ես էլ» Ֆիլմը ուժեղ,
Եթե «Հանրապետություն» կուսակցությունը ՀԱԿ-ը լքել է այլ պատճառներով, սեպտեմբեր-հոկտեմբերին կերեւա
Այսօր ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսպես պատասխանեց Aravot.am-ի հարցին, թե «Հանրապետություն», «Հայաստանի լիբերալ» կուսակցությունների ՀԱԿ-ից դուրս գալու պատճառները Ձեզ է՞լ հայտնի չեն, կա՞ մի բան, որ մութ է մնացել կամ նրանց տարածած հայտարարության մեջ ներգրավված չէ: Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանն ասել էր, որ եթե Արամ Զավենիչն ասի Կոնգրեսը լքելու իրական պատճառը` ինքը ուրախ կլինի: Լյուդմիլա
Ժաննան եւ «Վատ հայրը»՝ խաղարկային մրցույթում
Ռեժիսորներ Տիգրան Ավետիքյանի «Վատ հայրը» եւ Միքայել Վաթինյանի «Ժաննան եւ ձայները» ֆիլմերը մասնակցում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի խաղարկային մրցույթին: «Վատ հայրը» ֆիլմի հերոսը վերադառնում է մանկության գյուղը՝ հույս ունենալով մտերմանալ հոր հետ, սակայն այդ հարցում նրան խանգարում են վերջինիս իրավազանց ընկերները. «Հայրը տարիներ շարունակ լքված էր կնոջ եւ որդու կողմից, եւ իրականում
Հարուցվել է քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության` Լոռու մարզային բաժնի նախկին հարկադիր կատարող Ա. Շախկուլյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ: Ինչպես «Փաստինֆո» լրատվական գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, ԴԱՀԿ ծառայության` Լոռու մարզային բաժնում կատարված չարաշահումների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ
«Ոսկե Ծիրանի» խաղարկայինները համեմված են նաեւ հումորով
«Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում այսօր ներկայացվեցին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի խաղարկային մրցույթի ֆիլմերից մի քանիսը: Լուսկա Խալափյանի ֆրանսիական արտադրության «Յոթերորդը» ֆիլմը իտալական փոքրիկ քաղաքից Փարիզ եկած աղջկա մասին է, որը մորաքրոջ ուղարկած ծանրոցը պետք է հանձնի Էմիլիոյին: Մորաքույրը նպատակ է ունեցել հանդիպեցնել երիտասարդներին՝ խնամախոսության շրջանակում, սակայն Էմիլիոյի փոխարեն աղջիկը հանդիպում է այլ
Սիրահար զույգը բաժանման եզրին է
Երգիչ Յասթին Բիբերի ու նրա սիրելի Սելենա Գոմեսի սիրային հարաբերությունները ճգնաժամ են ապրում: Նրանք հերթական անգամ վիճել են անհեթեթ պատճառով: Չնայած երկուսն էլ միմյանց սիրում են, բայց այս պահին հակառակն են ցույց տալիս: Անցյալ շաբաթ, զույգը վերջնականապես բաժանվել է անհայտ ժամանակով, որ կարողանան հասկանալ. սիրո՞ւմ են իրար, կկարողանա՞ն իրարից հեռու ապրել, թե՞ ոչ: «Մեր հարաբերությունները
Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլը
Հուլիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի բացումը: Ներկա էին Երևանի վարչական շրջանների, տեղական ինքնակառավարման մարմինների, սփյուռքի հայ համայնքների, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի մասնակիցները: Ողջունելով ներկաներին և ազդարարելով «Արի տուն» 2012թ. ծրագրի չորրորդ փուլի մեկնարկը` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը նշեց. «Ամեն անգամ հանդիպելով
418.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հուլիսի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 418.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմելէ 418.25 դրամ:
Իրավապաշտպան. Հայրապետյանի բռնարարքը չդատապարտելով ՝ՀՀԿ-ն ցույց է տալիս իր օլիգարխիկ բնույթը
«Եթե ամեն ինչ ներողություն խնդրելով լիներ, ուրեմն քրեակատարողական հիմնարկներում դատապարտվածների առնվազն 50 տոկոսը պետք է դատապարտված չլիներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով երեկ Ռուբեն Հայրապետյանի կողմից բռնության ենթարկված Արման Վեզիրյանի դեպքին: Պարոն Սաքունցը չի կարծում, որ Արման Վեզիրյանը կհաշտվի բռնարարքի հետ ու չի բողոքի ոստիկանությունում. «Բայց խնդիրը
Կանայք անհաջողության մատնվեցին խորհրդարանական ընտրություններին
Չնայած խորհրդարանական ընտրություններին կին պատգամավորների մասնակցությունն ապահովող գենդերային քվոտայի սահմանմանը, քաղաքական ասպարեզում գերիշխող դերը շարունակում է պատկանել տղամարդկանց: Գայանե Մկրտչյան, Կովկաս Կովկասյան լրատու # 648 29-ը հունիսի, 2012թ. Չնայած անցյալ տարի Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները թույլ տվեցին, որպեսզի կանանց գենդերային քվոտան խորհրդարանում դառնա 20 տոկոս` նախկին 15 տոկոսի փոխարեն, այնուհանդերձ, Հայաստանի`նորընտիր 131 պատգամավոր ունեցող խորհրդարանում
Երգչուհին խոսել է սիրո մասին
Երգչուհի Ռիհաննան կզարդարի «Harper`s Bazaar» ամսագրի օգոստոսյան համարն իր շքեղ ֆոտոսեսիայով: Ամսագիրը գեղեցկուհու լուսանկարը տեղադրել է «Harper՝s Bazaar»-ի շապիկին: Իր հարցազրույցում Ռիհաննան խոսել է իր բնավորության, գեղեցիկ կազմվածքի, սիրո ու սեքսի մասին: Երգչուհին ասել է, թե գիրանալու հետ կապված խնդիրներ չի ունենում, նա ուտում է այն ամենը, ինչ ցանկանում է: Հարցազրույցից պարզվեց, որ Ռիհաննան
Կալանավորվել է «Գրանդ Սան»-ի նախկին տնօրենը
ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունը հաստատեց Aravot.am-ի այն լուրը, համաձայն որի, կալանավորվել է «Գրանդ Սան» ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Կալանավորումը տեղի է ունեցել հուլիսի 6-ին: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նրան կասկածում է գույքի վատնումի, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման համար: Խոսքը միլիոնավոր դրամի գումարների մասին է՝ մոտ 200 եւ ավելի:
Վահրամ Սահակյան. Անձնագիրս պատռել-նետել եմ Ազգային ժողովի գլխին (Տեսանյութ)
«Որ էսքան լրագրող հետաքրքրված է, եկել է, կարող ա ես ավելի շատ ասելիք ունեմ, քան գերմանացի Ռուբենը»,-այսօր «Հայելի» ակումբում ոգեւորված ասաց արձակագիր Վահրամ Սահակյանը, որ ասուլիսի էր եկել ոչ սթափ վիճակում: Նա հայտարարեց, թե անձնագիրը պատռել-նետել է Ազգային ժողովի գլխին, որովհետեւ իրեն չի համարում այս պետության քաղաքացի: Ինչ վերաբերում է համացանցում հայտնված իր արյունլվա նկարին,


















































