Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Մարտիրոսյան. «Եղիշե Չարենցը ունի եւս մեկ դուստր»

Հուլիս 09,2012 20:14

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում «Գիրքը և կինոն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, կայացավ Վահրամ Մարտիրոսյանի «Չարենց» գրքի շնորհանդեսը: Հեղինակը մեզ հետ զրույցում նշեց, որ ցանկացած արվեստագետի, սցենարիստի, արվեստի հայ գործչի համար երազանք է Չարենցին վերաբերող գործ ստեղծելը. «Սցենարը գրելու առաջարկությունը արել են մեկ հայկական ու մեկ ռուսական ընկերություններ: Ընթացքի մեջ է ֆիլմի արտադրության հարցը: «Չարենցը», որպես ապագա ֆիլմ, մի նոր մշակույթի սկիզբ է Հայաստանում: Ես այն անվանում եմ նամակ` ուղղված երկու հոգու: Մեկը բեմադրիչին, մյուսը` հանդիաստեսին: Կարծում եմ սա նույնպես հետաքրքիր կլինի»:
Ֆիլմը կպատմի գրողի կյանքի մասին, որը հասարակությանը հայտնի է անեկդոտների տեսքով, պատառիկներով: Ըստ Մարտիրոսյանի` սովետական շրջանի մարդկանց կարծիքով Չարենցը եղել է թունդ բոլշեւիկ, ազգայնական, դաշնակցական:
«Ես փորձ եմ արել վերականգնել նաեւ նրա դարաշրջանը, քանի որ դա եղել է մեր ժողովրդի համար ամենաբախտորորոշ ժամանակը: Սա առաջին գործերից մեկն է` գեղարվեստական միջոցներով ազատվել այն կլիշեներից, որ սովետական ժամանակներում մեզ ամրագրել են: Իմ ուսումնասիրության ընթացքում ես հայտանաբերել եմ բազմաթիվ հետաքրքիր նոր փաստեր: Դրանցից մեկն այն է, որ Եղիշե Չարենցը ունի եւս մեկ դուստր, որը, ամենայն հավանականությամբ այսօր ապրում է Իսրայելում: Հուսով եմ այն նույն զարմանքը, որ ես եմ ապրել, նաեւ կինոդիտողներն ու գիրքն ընթերցողները կզգան: Կարդացել եմ բազմաթիվ գրքեր, գրականանագետների ուսումնասիրություններ, Չարենցի մասին տպագրված հուշեր»,- ասում է Մարտիրոսյանը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031