Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ հայտարարությունը Ժորա Աթոյանի մահվան մասին

Հուլիս 09,2012 19:32

Վախճանվեց ազատամարտիկ, Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի կառույցի ակտիվիստ Ժորա Աթոյանը։ 2009 թվականից ի վեր Ժ. Աթոյանի դեմ գործ էր հարուցվել, իբր, կեղծ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով թոշակ ստանալու մեղադրանքով։ Մինչդեռ նրա՝ ղարաբաղյան ազատամարտին մասնակցած եւ մարտերի ընթացքում կոնտուզիա ստացած լինելը անհերքելի փաստեր են, որոնք եւ հաստատված են համապատասխան մարմինների տված փաստաթղթերով։ Իրականում ազատամարտիկ Ժ. Աթոյանի դեմ տեւական այս հետապնդումը պայմանավորված էր նրա քաղաքական հայացքներով ու կողմնորոշմամբ։ Անբարոյականության որևէ սահման չճանաչող վարչախումբը նրան անգամ զրկել էր անհրաժեշտ դեղորայք ստանալու հնարավորությունից: Վարչախմբի համար ոչինչ չարժեն նախկին հերոսները, եթե այսօր նրանք հայտնվել են հակառակ քաղաքական ճամբարներում։ Իշխանական հանցագործ այդ հետապնդումը էլ, ըստ էության, դարձավ ազատամարտիկի մահվան պատճառը։

 Հայ Ազգային Կոնգրեսը խորապես ցավակցում է Ժ. Աթոյանի հարազատներին ու մտերիմներին եւ խստորեն դատապարտում ազատամարտիկների նկատմամբ այսօրինակ ցինիկ վերաբերմունքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031