Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒ ԵՍ»

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը երեկ ասել է, որ պետբյուջեից 214 մլն դրամ է հատկացվել տոնակատարությունների անցկացման համար: Այն մեկնարկելու է սեպտեմբերի 21-ի տոնական հանդիսությամբ, «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի գործարկմամբ եւ ընթանալու է ողջ աշուն՝ անցկացվելով հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաեւ արտերկրում: Տոնակատարություններն ընթանալու են «Հայաստանը

«Արվեստում իրավիճակ փոխելը մեկ մարդու գործ չէ»

Հարցազրույց կինոբեմադրիչ, Ազգային կինոկենտրոնին կից կինոարվեստի ստուդիայի ղեկավար Հենրիկ Մարգարյանի հետ։ – Մեզանում անցկացվող միջոցառումները, մասնավորապես՝ «Ոսկե ծիրանը» ո՞ւմ տոնն է: Այն անհրաժեշտությո՞ւն է… – Վստահ եմ, որ այլեւս կասկածողներ չկան, որ հայ կինոն հանգուցյալի կարգավիճակում է։ Այս համապատկերում սեփական կինոփառատոնի անցկացումը շքեղություն է, թե շռայլություն՝ ինքներդ որոշեք։ Եթե նույնիսկ ընդունենք, թե այն ճաշակավոր միջոցառում

ՔՈՂԱՐԿՎԱԾ ԱՃՈ՞ՒՐԴ

Կառավարության որոշումից հետո Մինասի  որմնանկարները առայսօր մնում են կռվախնձոր «Այդ ինչպե՞ս է, որ կառավարությունը 20 միլիոն դրամ ունի Մինասի որմնանկարները վերականգնելու ու կառավարական տանը կախելու համար, բայց նույն գումարը չունի որմնանկարները վերականգնելու ու Գյումրիում թողնելու համար»,- «Առավոտի» հետ զրույցում զարմանում է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Կառավարական տանը գտնվող Մինասի երկու որմնանկարների

ՇԻՆԱՐԱՐՆ ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂԻ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում, դատավոր Արշակ Շահոյանի նախագահությամբ, քննվում է «Իջեւանի ՃՇՇ» ընկերության հայցն ընդդեմ «Իջեւան ստուդիա» ընկերության եւ այդ հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի: «Իջեւանի ՃՇՇ» ընկերությունը պահանջում է պարտավորեցնել Նաիրա Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիա» ընկերությանը հրապարակորեն ներողություն խնդրել եւ հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ընկերության՝ Նաիրա Խաչիկյանից եւ «Իջեւան ստուդիա» ընկերությունից բռնագանձել երեք

ԻՆՉՊԵՍ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքը կարծես Հնդկաստանը լինի, որտեղ կովը սրբազան կենդանի է եւ այդքանով՝ անձեռնմխելի: Իջեւանի կենտրոնական՝ Անկախության (նախկինում՝ Ենոքի) փողոցում կովերն ազատ զբոսնում են: Հետո կեր հայթայթելու մղումով հատում ճանապարհը եւ արածում Ազատամարտիկների հրապարակի պուրակում: Կովերը ազատ զբոսնում են նաեւ Նոյեմբերյան քաղաքում: Խոշոր եղջերավոր անասունները թափառում են Նոյեմբերյան քաղաքի հայ-հունական զբոսայգու մոտ, կենտրոնական՝ Երեւանյան

Առանց առաջին կուրսեցիների

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի՝ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղն այս տարի առաջին կուրս չի ունենա: Բուհին երեք մասնագիտությունների համար՝ ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում լեռնամետալուրգիական ճյուղում, տեղեկատվական տեխնոլոգիաներ, օգտակար հանածոների հետախուզում եւ մշակում, հատկացվել էին 60 վճարովի եւ 14 անվճար տեղեր, սակայն 74 տեղերն էլ թափուր են մնացել: Համալսարանն այս տարի ընդամենը 7 դիմորդ է ունեցել, որից մեկը

«ՄԵՐ ՄՇԱԿԱԾ՝ ՊԱՏՐԱՍՏԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՎՐԱ ԱՉՔ ՈՒՆԵՆ»

Երեւանի կենդանաբանական այգին ընդլայնում են պտղատու այգիների եւ մարդկանց տների հաշվի՞ն Լավ լուծումներ խոստացող Ռուբեն Խաչատրյանը թիկնազորով է ման գալիս: Երեւանի քաղաքապետարանն արդեն մի քանի օր է՝ չափագրման աշխատանքներ է սկսել Կենդանաբանական այգու հարակից այգիներում: «Այգու տարածքը ընդլայնելու խնդիր ունենք, ուզում ենք հասկանալ՝ ինչքան է մեր տարածքը»,- նախօրեին հարակից այգիների բնակիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկացնում

ԲՐՈՆԶ՝ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՇԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում երեկ Անդրանիկ Կարապետյանը 69 կգ քաշային տղաների պայքարում երկամարտի 383 կգ-ով դարձավ երրորդ մրցանակակիր՝ արծաթը զիջելով ռումինացի մրցակցին: Մեդալի հավակնորդ գյումրեցի Վարդան Միլիտոսյանը պոկում վարժությունում զրո ստանալով՝ դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից:

ՈՉ ՆԵՐԵԼԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ

Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, երեկ անդրադառնալով վերջին օրերի աղմկահարույց գործերին, լրագրողների հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե ոստիկանապետը այդ չարաշահումները վեր է հանել, քանի որ ցանկանում է աշխատանքից ազատել Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին: «Մարգար Օհանյանի հետ երկար տարիների ամենալավ մարդկային հարաբերություններն ենք ունեցել: Այսօր էլ իրար թշնամի համարվել չենք կարող, դրա կարիքը ընդհանրապես

ՄԱՔՍԱԿԵՏ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ

«Մենք կառուցելու ենք ժամանակակից մաքսային կետեր, կարելի է ասել՝ համալիրներ, որոնք ներառելու են պետության կողմից տրամադրվող բոլոր ծառայությունները»,- երեկ կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հայ-վրացական պետական սահմանի՝ Բագրատաշենի, Գոգավան-Պրիվոլնոյեի եւ Բավրայի անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման համար ստեղծվել է մրցութային հանձնաժողով եւ հաստատվել դրա՝ մի շարք նախարարությունների ներկայացուցիչներից բաղկացած կազմը։ Ըստ

Դոլար չէր, դրամ էր

«Առավոտի» 11.08.2011-ի «Ջուր՝ մալուխի խողովակներով» հրապարակմամբ անդրադարձել էինք Նոր Խարբերդի «Պոլիվինիլացետատ» այգետարածքի խմելու ջրի խնդրին: Հրապարակման մեջ մասնավորապես նշված էր, որ այդ թաղամասի մոտ 150 տուն 4-րդ ամիսն է՝ զրկված է խմելու ջրից: «Պոլիվինիլացետատ» կոոպերատիվի նախագահ Վարազդատ Մանուկյանը «Երեւան-ջուր» ընկերության հետ 2008-ին պայմանագիր է կնքել, որով պարտավորվել է բնակիչներին ժամանակին եւ նորմալ պայմաններով ջուր մատակարարել:

Որսը սկսվում է

Օգոստոսի 27-ին բացվելու է որսաշրջանը: Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը: Նախարարի հրամանով թույլատրվում է սիրողական որս կատարել, բայց ոչ բնության հատուկ պահպանվող տարածքներում: Ըստ բնապահպանության նախարարի հրամանի, այս տարվա օգոստոսի 27-ից  հոկտեմբերի 31-ը կարելի է որսալ մինչեւ 20 հազար հատ լոր՝ 10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ: Աղավնիներ (թխակապույտ եւ անտառային, սովորական տատրակ)՝

ԳՈՐԾԱՐԱՐԻՑ ԿՅԱՆՔ Է ԽՆԴՐՈՒՄ

Ընդամենը 2000 եվրոյով երիտասարդը լիարժեք  մարդ կզգա իրեն «Խնդրում եմ՝ տվեք ինձ ձեռքեր, քանի որ չեմ կարող լիարժեք ապրել եւ սովորել առանց ձեռքերի»: Այս խնդրանքով 21-ամյա Արտյոմ Առաքելյանը դիմում է ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանին: Գործարարը տղայի միակ հույսն է, քանի որ բազմաթիվ պետական կառույցների եւ գործարարների է դիմել, սակայն բոլորի կողմից մերժում է ստացել:

ՀԱՆԳԻՍՏ ԵՎ ԽԱՂԱՂ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ

Ի պատասխան նախօրեին ասուլիսում «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի արած այն հայտարարությանը, թե առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ի հիմնական մրցակիցը լինելու է ՀԱԿ-ը, եւ նրանք միմյանցից են ձայն տանելու, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես, իհարկե, կարող եմ հասկանալ տարբեր քաղաքական ուժերի եւ գործիչների հետեւողական հետաքրքրությունը ԲՀԿ-ի հանդեպ։ Այդուհանդերձ, ընդամենն ուզում եմ նշյալ գործիչներին խորհուրդ տալ

ԱՆՀՈՂՄՈՒԹՅՈՒՆ

Երեւանյան մի շոգ ու հուսահատ օր Սկվազնյաչոկ սրճարանում իմ ընկեր Խորենը, շարունակ անհողմության ձանձրույթից, կերավ սեփական անձնագիրը. մկրատով կտրատեց, լցրեց մածունի մեջ ու գդալով կերավ իր լուսանկարի եւ խորհրդային քաղաքացու պարտականությունների ու իրավունքների հետ միասին: Հետո արդեն երկար ժամանակ նա չուներ անձնագիր, այսինքն թե՝ չուներ նաեւ ո՛չ իրավունքներ եւ ո՛չ պարտականություն: Չէ՞ որ երբ չկա

Արեւմուտքն՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի՞

Wikileaks կայքն իր սկանդալային հրապարակումների շրջանակում երեկ հրապարակել է այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2005 թվականի ապրիլի 25-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին ուղղված պատասխան նամակը: Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը առաջարկել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել՝ ուսումնասիրելու համար 1915 թվականի իրադարձությունները: «Հարգելի վարչապետ, ես ստացել եմ Ձեր նամակը: Որպես երկու հարեւաններ՝ մենք պետք է աշխատենք ճանապարհներ

ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԿՍԿԶԲՆԱՎՈՐՎԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Ասում է այդ գործընթացի նկատմամբ այնուամենայնիվ վերապահումներ  ունեցող ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը – Հետաքրքիր է, թե որպես ՀՀՇ վարչության մի անդամ, որի հիմնական աշխատանքն արտերկրում է եւ ժամանակ առ ժամանակ է գալիս Հայաստան՝ ի՞նչ զգացիք, երբ հերթական անգամ գալով հայրենիք՝ պարզեցիք, որ ՀՀՇ-ի Ձեր ընկերների մի մասը հայտնվել է այլ կառույցի մեջ: Ընդ որում՝

«ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՏ ԿԱՆՉՈՒՄԸ ՄԵԶ ՈՉԻՆՉ ՉԻ ՏԱ»

Վստահ է քաղաքագետ Սուրեն Զոլյանը – Ինչպե՞ս եք վերաբերվում այն պնդումներին, թե Թուրքիայի ստեղծած իրավիճակի պատճառով կամ այդ առիթն օգտագործելով՝ ճիշտ կլինի, որ Հայաստանը ետ վերցնի իր ստորագրությունը հայ-թուրքական հաշտեցման արձանագրությունների վրայից: – Ոչ, դա ճիշտ չի լինի, առանց այդ էլ այդ պրոցեսը կասեցված է, ինչո՞ւ եւս մեկ անգամ փորփրենք, վերջիվերջո չմոռանանք, որ այդ արձանագրությունները

ԻՐՈՔ ՈՐ՝ ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՍՈՒՄ Է, ՓՈՓՈԽՎՈՒՄ

Այս լուսանկարն արված է ընդամենը 1 տարի առաջ՝ 2010 թվականի հունիսի 19-ին: Այդ ժամանակ թերեւս դժվար էր պատկերացնել, որ լուսանկարում կողք կողքի նստած Տիգրան Խզմալյանն ու Տիգրան Առաքելյանը կարճ ժամանակ անց իրար անվանելու են «վախկոտ ու ստրկամիտ», իսկ այժմ «Ազատ դեմոկրատների» կորիզը կազմող Դավիթ Առաքելյանի, Արարատ Զուրաբյանի, Ալեքսանդր Արզումանյանի գլխավերեւում կանգնած դրոշակակիրը՝ «Հիմա»-ի անդամ Կարեն

ՈՍԿԵ ՄԵԿՆԱՐԿ

Ինչպես «գուշակել» էինք նախորդ համարում, Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան 9-րդ առաջնությունում Հայաստանի մեկնարկը ոսկե մեդալով պսակվեց: Աղջիկների մրցապայքարի մեր միակ ներկայացուցիչը՝ 53 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, որ նախնական հայտում գրանցել էր երկամարտի 165 կգ, Սյեշանով քաղաքի մրցահարթակում դրան ավելացրեց եւս հինգ կիլոգրամ՝ երկու վարժություններում ու երկամարտում իր ու Հայաստանի մեդալների հաշվարկի ցուցակը բացելով երեք

Հերթական անակնկալը՝ հայ ժողովրդին

Արդեն մոտ 23 տարի խաղասեղանին է դրված Ղարաբաղյան հարցը եւ բոլորին է հայտնի, թե որքան մարդկային կյանքեր եւ միջոցներ է այն խլել Հայաստանից եւ հայ ժողովրդից: Հայ-ադրբեջանական բանակցությունների ճանապարհին, երբ գոնե մերոնք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, հանկարծ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին իրեն հատուկ ոճով՝ շատ ռիսկային հայտարարություն է անում

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉԻ ՏԵՍԵԼ

Իսկ վերջին շրջանի «պարապուրդի» մասին էլ լռում է: Այսուհանդերձ՝ դերասանուհի Գայանե Մկրտչյանը շարունակում է մնալ ճանաչված ու սիրված: Ճանաչված դերասանուհի Գայանե Մկրտչյանը թատրոնում զբաղվել է դպրոցական տարիներից, հաճախելով Արշավիր Ղազարյանի եւ Պարզանուշ Պարոնյանի թատերական խմբակը, որտեղ իրենց առաջին քայլերն են արել Վահե Շահվերդյանը, Արմեն Մարությանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը… Դա ժամանակին ամենահայտնի թատերախումբն էր: – Իսկ ինչպիսի՞

ՎԵՊ ՏԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Մեծ գրողների եւ արվեստագետների անձնական կյանքը մշտապես հետաքրքրել է ընթերցողների լայն շրջաններին, եթե, իհարկե, այն ներկայացվել է ժամանակի ազգային, քաղաքական-հասարակական ու մշակութային կյանքի համատեքստում: Այդպիսին է արձակագիր Աշոտ Ավետիսյանի Վահան Տերյանի կյանքին նվիրված «Մենավորի աստղը» խորհրդանշական խորագիր ունեցող կենսագրական վեպը: Արեւմտաեվրոպական գրականության պատմությունը նման ստեղծագործությունների պակաս չի ունեցել. նկատի ունեմ հատկապես ֆրանսիացի գրող Անդրե Մորուայի

«ԻՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ»

Երեկ ՀՀ ճարտարապետների միությունում բացվեց «Իրանի հայկական եկեղեցիները» քառօրյա ֆոտոցուցահանդեսը: Նախաձեռնության հեղինակը ՀՀ սփյուռքի նախարարությունն է, ցուցահանդեսի կազմակերպմանը մեծապես աջակցել է Իրանի Իսլամական Հանրապետության պատմական եկեղեցիների կենտրոն պետական կառույցը: Սա Իրանի հոգեւոր-մշակութային ժառանգության եւ զբոսաշրջության պետական հաստատության մի օղակ է: Կենտրոնի տնօրեն Շերլի Ավետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Իրանի 650 եկեղեցիներից 450-ը հայկական են,

Տնակներից դուրս եկան, բայց…

Էլիտար շենք, ուր պատերը թեք են, իսկ ծեփը թափվում է «Օրրան» հասարակական կազմակերպության 10 սաներ տնակային ավանից տեղափոխվել են Վանաձորի Նալբանդյան 5 հասցեի էլիտար շենք: Նրանց բնակարանամուտը շնորհավորելու էին գնացել «Օրրանի» աշխատակիցները: «Օրրանի» Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Մարիամ Մանուչարյանը կարեւորում է, որ եվրոպական առաջատար երկրների փորձը միայն ՀՀ-ի մայրաքաղաքում չի կիրառվում: 15-ամյա Աննա Վարոսյանը ծնվել ու

ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՔԵՖ ՉԵՆ ԱՐԵԼ՝ ՀԱՑ ԵՆ ԿԵՐԵԼ

Գյումրիի մանկատան տնօրենը պարզաբանում է Դիլիջանում նախարար Արթուր Գրիգորյանի հետ քեֆի մանրամասներն ու պատճառները: հՍա Դիլիջանի քեֆից մի դրվագ է. աջից երկրորդը Ռուզաննա Ավագյանն է: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի՝ մանկատների տնօրենների ետ Դիլիջանում անցկացված քեֆը բուռն քննարկումների տեղիք տվեց, ինտերնետում տեղադրվեցին պարող տնօրենների լուսանկարները եւ հիմնականում մակագրվեցին այսպես՝ «Ահա թե ուր են

ԴԱԲԱՂ ՉԿԱ

Հայաստանում դաբաղի դեպքեր չկան, իսկ Ճամբարակի շրջանի որոշ գյուղերում գրանցված խոշոր եղջերավոր անասունների անկումների պատճառները այլ հիվանդությունների արդյունք են: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրել է գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը: Նրա խոսքերով՝ «Գետիկ գյուղում անկումը պայմանավորված է արյան պարազիտային հիվանդությամբ, իսկ Վահան գյուղում` էմգար հիվանդությամբ»: Ըստ tert.am-ի, Գ. Բաղիյանը վստահեցրել է, որ կաթի եւ

«4 ԱՄՍԻՑ ԿԱՐՈՂ Ա ԱՎԵԼԻ ԹԱՆԿԱՆԱ»

«Ես ունեի հին, էժան պայմանագրեր, որոնք վերջացել են: Այս շաքարավազը եկել է նոր պայմանագրով, նոր գներով: Այ, դա է պատճառը, որ թանկացել է»,- շաքարավազի վերջին օրերի թանկացման մասին news.am-ին ասել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում պատկանող ընկերությունները մենատեր են շաքարավազի ներմուծման ոլորտում: Ըստ պատգամավորի, Հայաստանում շաքարավազի գների թանկացումը պայմանավորված է միջազգային գներով: Նշենք, որ

Ուտում ենք հայկակա՞ն, թե՞ ուկրաինական

Ձու գնելիս մակնշման վրա հույս մի դրեք Այսօր սպառողը խանութներից գնելով մի քանի ձու՝ կարող է դրանց մեջ հանդիպել հնի եւ փչացածի: Պատճառն ամենեւին էլ տաք եղանակը չէ, այլ այն, որ մեր երկիր են ներկրվում անհայտ «տարիք» ու «կենսագրություն» ունեցող ձվեր, որոնք էլ «սաղացվում» են սպառողների վրա: Օրերս «Առավոտին» էր դիմել Նելսոն Սահակյանը, որը «Զովք»

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԻՐՈ՞Ք ԱՆՏԵՂՅԱԿ Է, ԹԵ՞ ՁԵՎԱՆՈՒՄ Է

Նա պնդում է, որ վերջին շրջանում կաթնամթերքի գների թանկացում տեղի չի ունեցել Գյուղնախարար Սերգո Կարապետյանը երեկ աշխատանքային այցով դարձյալ Շիրակի մարզում էր: Այս անգամ նա հյուրընկալվել էր Այգաբաց գյուղ՝ տեղացիներին «մանրամասնորեն» բացատրելու, որ կոոպերատիվ տնտեսությունը տարբերվում է «սովետի ժամանակվա» կոլխոզից, եւ որ կոոպերատիվ հիմնելու նպատակը գյուղի խնդիրները ավելի հեշտությամբ լուծելն ու եկամուտներ ստանալն է: Ու

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30