Օրվա լրահոսը
Փաշինյան. «Երբ ձեր դուռը թակում են, ասեք` քվեարկելու եք ՀՀԿ-ի օգտին»
Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքում 30 վայրկյանանոց հեղափոխության կոչ արեց. «Տասնյակ հազարավոր ոստիկանները, ընտրակաշառք վերցնողները, մարդիկ, որ վախենում են ակտիվութուն ցոցաբերել՝ ինչ-որ բան կորցնելու վախից դրդված, եղբայրներ, մենք ձեզնից չենք ակնկալում, որ ճակատամարտ տաք բեսպրրեդելի, օլիգարխիայի դեմ, գաք մեր հանրահավաքներին, որ սոցհարցումների ժամանակ հայտարարեք, որ քվեարկելու եք ՀԱԿ-ի կողքին: Երբ բախում են ձեր դուռը, ասեք,
ՀԱԿ-ի հանրահավաքին խոչընդոտում էին
Այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքը սկսվեց կես ժամ ուշացումով: Պատճառն այն է, որ չէին թուլատրում տեխնիկան տեղադրել բեմում, հոսանքից օգտվել եւ այլն: Նույնիսկ թույլ չէին տալիս դինամիկները տեղադրել բեմում, որպեսզի ձայնն ապահովեին: Առաջինը ելույթ ունեցավ Գայանե Առուստամյանը, որն առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում: Նրա խոոսքերով՝ «Մարդիկ փախչում են Հայաստանից, իսկ ովքեր չեն փախչում՝ քայքայվում են
ԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրեր
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում 2012 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել 2012 թվականի սեպտեմբերի 9-ը և 2012 թվականի սեպտեմբերի 16-ը: Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2011թ. նոյեմբերի 10-ին N86-Ա որոշմամբ 2012
7 ամսում միջպետական ճանապարհը չվերականգնվեց
Ապրիլի 21-ին Լոռու մարզից Տավուշի Նոյեմբերյանի տարածաշրջան է այցելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա Այրում քաղաքից Բագրատաշեն կմեկնի Այրումի սողանքի գոտին շրջանցող նեղլիկ, անբարեկարգ, քարքարոտ ճանապարհով: 2011թ. հոկտեմբերից 2-ի սողանքից քանդված միջպետական ճանապարհի 350 մետրանոց հատվածը մինչ այժմ չի վերականգնվել: 45 օր է, ինչ «Ճանապարհաշինարար» ՍՊԸ-ն սկսել է սողանքից փլված ճանապարհահատվածի վերականգնումը: Պետբյուջեից այդ նպատակով
ՀՅԴ թեկնածու. «Թղթի հետ մի բանավիճեք»
Երեւանի թիվ 8-րդ ընտրատարածքում ամեն օր պոկում են ՀՅԴ-ից մեծամասնականով պատգամավորության թեկնածու առաջադրված Արթուր Եղիազարյանի ցուցապաստառները: «Թղթի հետ պետք չէ բանավիճել, ինձ հետ է պետք բանավիճել»,- «Ա1+»-ին ասաց թեկնածուն։ Ընտրատարածքում նրա մրցակիցները այսօրվանից երկուսն են. անկուսակցական Գագիկ Պետրոսյանն այսօր ինքնաբացարկ է հայտնել։ Մրցակիցներից մեկը գործող պատգամավոր է հանրապետականից՝ Կորյուն Նահապետյանը։ Արթուր Եղիազարյանը ծանոթ է նրա
Ֆարմանյանը դիմումը հետ վերցրեց` հավասար մրցակցություն ապահովելու համա՞ր
Այսօր` ապրլի 20-ին, ժամը 15:00-ին թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննության առավ պատգամավորության թեկնածու Սամվել Ֆարմանյանի դիմումը, համաձայն որի նախընտրական քարոզարշավի ընթացքում պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանի կողմից կատարվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնների խախտում: Մասնավորապես, թեկնածու Վլ. Կարապետյանի քարոզչական պաստառները փակցվել են թիվ 2 ընտրատարածքում գտնվող բազմաբնակարան շենքերի վրա` չունենալով դրա
Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում
Ս. թ ապրիլի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման միջգերատեսչական աշխատանքային խմբի և ղեկավար կազմի խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են «Փոխգործակցություն-2012՚»համատեղ
Ղազախ դերասան. Ջիգարխանյանի հետ բազմաթիվ դժվարություններ ենք հաղթահարել
Ապրիլի 20-21-ը Երեւանի Մոսկվայի տանը եւ «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների «Կինոշոկ» փառատոնի տարբեր տարիների ընթացքում մրցանակների արժանացած ֆիլմեր, նաեւ Հարություն Խաչատրյանի «Սահմանը»: Փառատոնը, 20-ամյակի կապակցությամբ, «կշրջագայի», ու ֆիլմերի ցուցադրությունը կմեկնարկի Երեւանից, քանի որ 20 տարիների ընթացքում հայկական 16 ֆիլմ արժանացել է մրցանակների: Կինոգետ Դավիթ Մուրադյանը լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանը նշեց, որ
Ազատության հրապարակը փակ է
Ազատության հրապարակում ընթանում են ապրիլի 22-ին կայանալիք աշխարհահռչակ երգիչ Անդրեա Բոչելիի համերգի նախապատրաստական աշխատանքները: Բեմն արդեն պատրաստ է, այս պահին ընթանում են լույսերի տեղադրման աշխատանքները: Բեմը և տարածքը հսկող անվտանգության աշխատակիցները «Ա1+»-ի հետ զրույցում նշեցին, որ այսօր, վաղը և մյուս օրը տարածքը երկաթյա պատնեշներով փակ է լինելու: Այն հարցին, արդյոք տեղյակ են, որ այսօր երեկոյան
Զրույց 4-րդ. ինչո՞ւ են մայրիկները միջամտում մեր զգացմունքային գործերին
Մեր նամակագիրները, որքան էլ զարմանալի թվա՝ ոչ մի խոսք չեն գրում մեր երկրի առջեւ ծառացած թիվ մեկ՝ ընտրությունների թեմայի շուրջ: Տպավորություն կա, որ սպասվող ընտրություններն ընդհանրապես չեն հետաքրքրում մեր խորագրի ընթերցողներին եւ բոլորը միակարծիք են մեկ հարցում՝ կարեւորը մարդու հոգեբանական վիճակն է, այն ապրումները, զգացողությունները եւ ընկալումները որոնք ունի մարդն ընդհանրապես եւ կոնկրետ անհատը, մասնավորապես:
ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի պատասխանատու. Եթե ուզում ես կառուցել լավ ժողովրդավարություն, ապա պետք է ունենաս տեղեկատվության ազատություն
Այսօր «Էրեբունի պլազայում» տեղի ունեցավ «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ-ի՝ «Իրազեկ ընտրող» ծրագրի շրջանակներում ստեղծված Irazek.am ընտրական կարգի մասին տեղեկացնող և Ditaket.am մարզային լրատվական կայքերի շնորհանդեսը: Ծրագրերն իրականացվում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի օժանդակությամբ: Կայքերի նպատակն է այլընտրանքային մեդիայի հնարավորություններն օգտագործելով` նպաստել Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ անցկացման:
ԵԽ գլխավոր քարտուղար. Եվրատեսիլի փայլը չի կարող քողարկել Ադրբեջանի խնդիրները
Մեդիամաքս: Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդն այսօր քննադատել է Ադրբեջանի իշխանություններին` լրագրողների դեմ հարձակումների եւ խոսքի ազատության իրավիճակի համար: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Լրագրողների դեմ վերջին հարձակումը նավթային ընկերության անվտանգության աշխատակիցների կողմից եւս մեկ անգամ ապացուցեց, որ խոսքի ազատությունը Ադրբեջանում վտանգված է: Իշխանությունները
2012 թվականի ԱԺ ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական ընտրական շտաբի հայտարարություն
Վերջին օրերին ընտրատարածքներում տեղի ունեցող միջադեպերը վկայում են, որ իշխանության բազմիցս տրված խոստումները` օրինական, արդար և ազատ ընտրություններ անցկացնելու մասին արժեզրկվում են տեղի ունեցող բռնությունների, կամքի ազատ արտահայտման իրավունքի խոչնդոտման աղմկահարույց դեպքերով: Մասնավորապես 7-րդ ընտրատարածքում կոպտորեն խոչընդոտվել է «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունը, իսկ հրոսակային մի խումբ հարձակվել
Արմեն Մազմանյան. Անկուսակցական եմ, բայց ընդունում եմ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» գաղափարախոսությունը
Այսօր Peoplemeter մամուլի ակումբը Golden Tulip Hotel Yerevan-ում հյուրընկալել էր ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանին, թեման էլ հետեւյալն էր՝ «Մշակութային քաղաքականություն եւ քաղաքական մշակույթ»: Aravot.am-ի դիտարկմանը, թե ընտրված թեման փոքր-ինչ բառախաղի է նման, ինքը որի՞ կրողն է՝ մշակութային քաղաքականությա՞ն, թե՞ քաղաքական մշակույթի, Արմեն Մազմանյանը պատասխանեց, որ թեեւ անկուսակցական է, սակայն
«Կարեն Արիստակեսյանը փակել է Ռաֆայել Իսրայելյանի կամարները» (Տեսագրություն)
Հանրային խորհրդի Մշակույթի ենթահանձնաժողովի այսօրվա նիստի հատկապես այն հատվածն էր աղմկոտ, որը վերաբերում էր մշակույթի նախարարությունից պաշպանության նախարարության ենթակայությանն անցած Հայաստանի ազգագրության (Սարդարապատ) թանգարանին: Վերջինիս Ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրման բաժնի վարիչ Սուսանա Մելիքյանի ասելով՝ «շեֆերի» փոփոխությունից գիտական օջախի վիճակը ամենեւին չի բարելավել: Այժմ բազում ցավոտ խնդիրներ ունեն՝ ցուցանմուշների պահպանության, գիտական կազմի բացակայության, մասնագետների հոսունության, անգամ
Քաղցկեղը՝ պատերազմի դատավճիռ. Գորիսի նույն թաղամասում ապրող չորս երեխաներին պատերազմից բաժին հասավ նույն ճակատագիրը
Նրանք Գորիսի Գետափնյա թաղամասի հարևան 4 շենքերից էին: Արցախյան պատերազմի, հրետակոծության շրջանում ծնված կամ վաղ մանկություն ունեցած չորս ընկերներ էին` Ռոբերտ Մաթևոսյանը, Էդիկ Օհանյանը և համադասարանցիներ Նարե Խաչատրյանն ու Լիլիթ Գրիգորյանը: Նույնն էր և նրանց մահվան պատճառը… դատավճիռը՝ քաղցկեղ… Իսկ նրանց թաղամասը հրետակոծության թիրախներից էր՝ մինչ այսօր շենքերի պատերին պահպանված բազում ակոսներով… Սկզբում Նարեն էր…
ՀԴԿ փոխնախագահ. «Բռնություններ էլի կլինեն» (Տեսանյութ)
«Տպավորությունն այնպիսին է, որ ընտրողների սակավությունը տարբեր քաղաքական ուժերի հանդիպումների ժամանակ ինչ-որ չափով պայմանավորված է նրանով, որ հասարակությունը կարծես թե վախեցած է: Իսկ իշխանությունների հանդիպումներին մարդկանց մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ նրանց պարզապես բերում են: Այդ կուսակցությունները վարչական ռեսուրս ունեն, կարողանում են շատ մարդ ապահովել և տպավորություն ստեղծել»,- Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով քարոզարշավը՝ ասաց
«No comment» . Զոլյանը չի ասում՝ ինչ է քննարկել ՀՀ նախագահի հետ
Այսօր Վ. Բրյուսովի անվան համալսարանում նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ հանդիպման ժամանակ ուսանողներից մեկը հարցրեց իրականությանը համապատասխանու՞մ են լուրերը, թե իրենց համալսարանի շենքն արդեն գնորդ ունի, եւ նախատեսված է բուհի փոխարեն հյուրանոց կառուցել: Ի պատասխան՝ պարոն Զոլյանն ասաց. «Չեմ կարող մեկնաբանել… Եկեք այս պահին գոնե այս հարցում հավատանք պարոն նախարարին, որը հերքել էր լուրը, բայց
Առողջապահության նախարարությունը վտանգավոր նյութերի ցանկը չի թարմացնում
Ամեն անգամ, երբ սպառողների իրավունքների պաշտպանները ներկայացնում են իրենց մոնիտորինգի արդյունքները եւ ահազանգում պարենային եւ ոչ պարենային ապրանքների շուկայի թերությունների մասին, որպես կանոն, խոսում են առանց փաստերի եւ հրաժարվում բարձրաձայնել որեւէ ապրանքատեսակի անուն: Այսօր «Արմատ» ակումբում Aravot.am-ի հարցին, թե կհայտնե՞ք, կոնկրետ ո՞ր ապրանքները սերտիֆիկացված չեն եւ սպառողի առողջության համար վտանգ են ներկայացնում, Հայաստանի սպառողների ազգային
«ՀԱԿ-ը Սուքիասյանի դեպքից հետո է փոխել իր վերաբերմունքը Ծառուկյանի նկատմամբ»
Այսօր Aravot.am-ի հարցին`որպես քաղաքագետ ինչպե՞ս կբացատրեք այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախկինում վերջ էր դնում «դոդացմանը, սերժանտացմանը», հիմա` թողել է միայն սերժանտացումը եւ հաճոյախոսություններ է անում ԲՀԿ-ի հասցեին` ԲՀԿ ցուցակում ընդգրկված, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Որովհետեւ Գագիկ Ծառուկյանն իր ժողովրդահաճո գործերով ապացուցեց, որ ինքն արժանի է այլ` ավելի հարգալից վերաբերմունքի: Այ, թող մյուսներն էլ`
Զոլյանը բացառիկ մանրամասներ է հրապարակելու
Այսօր Վ. Բրյուսովի անվան համալսարանում ԿԳ նախարարի կողմից պաշտոնանկ արված բուհի ռեկտորի՝ Սուրեն Զոլյանի եւ ուսանողների հերթական հանդիպումն էր: Պարոն Զոլյանն ուսանողներին խնդրեց հարցը չքաղաքականացնել. «Ես հարգում եմ ամեն մեկիդ քաղաքական հայացքները, բայց բուհի ներսում բոլորս բրյուսովցի ենք: Մենք որեւէ քաղաքական ուժի պատվերը չենք կատարում, մենք պաշտպանում ենք մեր իրավունքը: Խոստանում եմ, եթե հարկ լինի՝
Ոսկյա զարդեր՝ «ոսկյա» զորամասի համար
Պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկի ակումբավար, կապիտան Արմեն Գասպարյանը մտադրվել էր նվերներ՝ ոսկյա զարդեր գնել զորամասի համար: Մտադրությունն ավարտվում է ազատազրկմամբ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ, դատավորներ Արարատ Պետրոսյանի եւ Մանուշակ Պետրոսյանի մասնակցությամբ լսեց կապիտանի բողոքը: Վերջինս Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման:
Սուրեն Խաչատրյան. «Ինքն ո՞վ ա, որ իմ ոտը կտրի, իրա հերն էլ անիծած»
«Ես չեմ էլ իմանում դրա շենքը որտեղ է:Ես ոչ մի կապ չունեմ այդ շենքի հետ, ոչ խնդիր ունեմ այդ շենքի հետ կապված, ոչ ապրում եմ այդ շենքում, ոչ ուզում եմ Հմայակ Հովհաննիսյանի հետ որեւէ առնչություն ունենալ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի արած հայտարարությանը: Ինչպես տեղեկացել ենք,
Գագիկ Ծառուկյան. «Մարդկանց թյուրիմացության մեջ են գցում»
Վայքում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որ ուկրաինական մամուլն անդրադառնալով Հայաստանի ընտրություններին, արձանագրել է ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հարաբերությունների ջերմացում, գրել են անգամ, որ ԲՀԿ-ն է ֆինանսավորում ՀԱԿ-ին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ եւս վերահաստատեց, որ Հայ ազգային կոնգրեսի հետ որեւէ համագործակցություն ԲՀԿ-ն չունի, բացի ընտրությունների օրինականության վերահսկման գործընթացից: Ծառուկյանը մեկ անգամ եւս նշեց, որ հանուն
Ծառուկյանը քաղաքական ուժերին միավորման կոչ արեց
Այսօր Եղեգնաձորում նախընտրական հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քաղաքական ուժերին միավորվելու կոչ արեց: Նա դա արեց անուղղակի, իր խոսքում նկատելով, որ բոլոր կուսակցություններն էլ խոսում են Հայաստանի հզորացումից ու բարգավաճումից, բայց պետք է մի մեծ միավորում լինի, որտեղ կուսակցական պատկանելությունը դեր չի խաղալու: Այն մարդիկ, ովքեր կկարողանան աշխատել, նրանք էլ պետք է աշխատեն: Ծառուկյանը
Նոր ատոմակայանը չկա, բայց նրա արտադրանքն իրացնելու համար արդեն ռուսների հետ բանակցում ենք
Ավարտվում է Հայաստանի ատոմակայանի ծառայության ժամկետը, որի փոխարեն նախատեսված է կառուցել նորը, որն ըստ ծրագրի, պետք է շահագործվի մոտ 2 տարուց: Սակայն նոր ատոմակայանի կառուցման հետ կապված խնդիրներ կան եւ այն դժվար թե կառուցվի նշյալ ժամկետում: Այսօր «Նոյան Տապան» լրատվական գործակալության սրահում այս մասին հայտնեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Այդուհանդերձ փոխնախարարը
ԲՀԿ-ական մարզպետը Ծառուկյանին համեմատեց Սասունցի Դավթի հետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավն այսօր շարունակվեց Վայոց ձորի մարզում: Մարզկենտրոն Եղեգնաձորում Գագիկ Ծառուկյանին ընդունեցին բավականին մարդաշատ հրապարակում՝ ծափերով, երաժշտությամբ, աղուհացով: Վայոց ձորի ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանը ջանք չէր խնայել կուսակցական առաջնորդին լավագույն ընդունելության արժանացնելու համար: ԲՀԿ-ն իր հերթին մարզին նվիրեց 10 տրակտոր: Իր ելույթում, սակայն, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ դրանք ընտրությունների հետ որեւէ կապ չունեն,
Կոմկուսին խանգարում են չինովնիկները, Դեմկուսին՝ «էլիտար» քարոզարշավը
«Այսօր կոմունիստական գաղափարախոսության կարիքը կա ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում»,-«Հայելի» ակումբում հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) միասնական համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը և հավաստիացրեց, որ մեծ ու փոքր չինովնիկները տարբեր կերպ խոչընդոտում են իրենց իշխանության գալուն: Հայաստանի դեմոկրատական կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Հովսեփյանն էլ նշեց, որ քարոզարշավի ընթացքում կան
Թերթերում գերակշռում են ՀՀԿ-ի լուսաբանումները՝ բացասական առումով
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Տաթեւիկ Փիրումյանն ու Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի փորձագետ Արմեն Մինասյանը ներկայացրեցին մարտի 12-ից մինչեւ ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում տպագիր մամուլի դիտարկման արդյունքները: Մինասյանի տեղեկացմամբ՝ թերթերն ավելի շատ գրել են բացասական հոդվածներ. «Ընտրվել է 16 թերթ, հաշվի առնելով տպաքանակը եւ նրանց ազդեցությունը քաղաքական
Լեւոն Մկրտչյան. Զոլյանի թիկունքին կանգնած լինելու լուրը ինտրիգ է
Aravot.am-ը ԿԳ նախկին նախարար, ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանին խնդրեց մեկնաբանել մամուլում շրջանառվող այն լուրը , թե ինքն է կանգնած Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի թիկունքին եւ ի թիվս այլոց, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի դեմ տարվող աշխատանքում լուրջ դերակատարում ունի: «Դա անհեթեթություն է…Եվ ես ինտրիգներին չեմ պատասխանում»,-հայտնեց ժամանակին երեք անգամ կրթության


















































