Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական մարզպետը Ծառուկյանին համեմատեց Սասունցի Դավթի հետ

Ապրիլ 20,2012 15:47

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավն այսօր շարունակվեց Վայոց ձորի մարզում: Մարզկենտրոն Եղեգնաձորում Գագիկ Ծառուկյանին ընդունեցին բավականին մարդաշատ հրապարակում՝ ծափերով, երաժշտությամբ, աղուհացով: Վայոց ձորի ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանը ջանք չէր խնայել կուսակցական առաջնորդին լավագույն ընդունելության արժանացնելու համար: ԲՀԿ-ն իր հերթին մարզին նվիրեց 10 տրակտոր: Իր ելույթում, սակայն, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ դրանք  ընտրությունների հետ որեւէ կապ չունեն, կուսակցությունն ավելի վաղ էր նախաձեռնել հանրապետության մարզերում մեքենատրանսպորտային պարկ ստեղծելու գործը եւ անկախ ընտրությունների արդյունքներից, Ծառուկյանը հավաստիացրեց, որ ԲՀԿ-ն շարունակելու է հանրապետության մարզերում մեքենատրակտորային պարկի համալրումը:

Իր ելույթում ԲՀԿ նախագահը դարձյալ կոչ արեց ակտիվ մասնակցել ընտրություններին եւ քվեարկել նրա օգտին, ում հավատում են, չտրվել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պարտադրանքներին. «Մի մարզպետն էլ մերն է,- Սերգեյ Բագրատյանին մատնացույց անելով ասաց Ծառուկյանն ու հավելեց,- բայց դա որեւէ  կապ չունի»:

Այնուհետեւ իր ելույթում  մարզպետ Սերգեյ Բագրատյանը  մեծարեց կուսակցության առաջնորդին, ասաց, որ նա հանրապետության ամենախոշոր գործարարն է, բայց երբեւէ ուժի դիրքերից չի խոսել մարդկանց հետ: «Չսիրել նման առաջնորդին, չլինել նրա կողքին՝ կնշանակի, որ դու հայ չես»,- ասաց մարզպետը: Նա անգամ Գագիկ Ծառուկյանին համեմատեց Սասունցի Դավթի հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30