Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի պատասխանատու. Եթե ուզում ես կառուցել լավ ժողովրդավարություն, ապա պետք է ունենաս տեղեկատվության ազատություն

Ապրիլ 20,2012 17:38

Այսօր «Էրեբունի պլազայում» տեղի ունեցավ «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ-ի՝ «Իրազեկ ընտրող» ծրագրի շրջանակներում ստեղծված Irazek.am ընտրական կարգի մասին տեղեկացնող և Ditaket.am մարզային լրատվական կայքերի շնորհանդեսը: Ծրագրերն իրականացվում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի օժանդակությամբ:

Կայքերի նպատակն է այլընտրանքային մեդիայի հնարավորություններն օգտագործելով` նպաստել Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ անցկացման:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ժողովրդավարացման հարցերով պատասխանատու Օլիվեր ՄաքՔոյը.

«Շինարարները ասում են, եթե չունես լավ գործիք` լավ տուն չես կարող կառուցել եւ ահա մենք փորձում ենք գործիքներ տրամադրել եւ աջակցել այս նախագծին: Բանալին այս է` ցանկացած վայրում, եթե ուզում ես կառուցել լավ ժողովրդավարություն, ապա պետք է ունենաս տեղեկատվության ազատություն: Ծրագիրը ողջունելի է եւ դուրեկան նրանով, որ գործում է մարզերում նույնպես: Այն մարդիկ, ովքեր ցանկանում են վարել ժողովրդավարություն, ապա տեղեկացված ընտրություն անելը, ամենալավ ընտրությունն է»:

Նախագծի հիմնադիր ու գործարկող, «Իրազեկ ընտրող» ծրագրի հեղինակ, «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ-ի նախագահ Սուրեն Դեհերյանն էլ նշեց, որ կայքը ստեղծելու համար երկար ճանապարհ են անցել, գործընթացին ներգրավել լրագրողներ՝ գրեթե բոլոր մարզերից: «Տեղեկատվական հոսքի պակասը հենց մարզերում է զգացվում: Մեր խումբը գիտակ լինելով՝ ցանկացավ որոշակի լումա ունենալ ընտրությունների ազատ անցկացման համար եւ նախապայմաններ ստեղծեց մարդկանց պարզ ու հասանելի դարձնելու իրենց իրավունքները»,-հավելեց նա:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30