Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրեր

Ապրիլ 20,2012 19:23

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում 2012 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել 2012 թվականի սեպտեմբերի 9-ը և  2012 թվականի սեպտեմբերի 16-ը:

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2011թ. նոյեմբերի 10-ին N86-Ա որոշմամբ 2012 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր էր սահմանել` 2012թ. փետրվարի 12-ը և  2012թ. հուլիսի 8-ը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև քաղաքացի Ռուբեն Թորոսյանի մի շարք դիմումներ:

ԿԸՀ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30