Օրվա լրահոսը

Միայն «Ազատ դեմոկրատները» հիշեցին օրվա խորհուրդը

Քսանչորս տարի առաջ՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհուրդն ընդունեց ազգային ինքնորոշման իր իրավունքը հաստատող պատմական փաստաթուղթ: Խորհրդային Միության ամբողջատիրական համակարգի փլուզման առաջին խորհրդանիշը հանդիսացող այդ փաստաթուղթը ազդարարեց մեր պայքարի սկիզբը հանուն մարդու իրավունքների լիարժեք իրացման և հանուն հայրենի հողում մարդու խաղաղ և ստեղծագործ կյանքի: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է հայ ժողովրդին այս խորհրդանշական օրվա

Բնապահպան ակտիվիստներին տուգանելու են 50-100 հազար դրամով (Տեսանյութ)

Հայտնի է, որ այսօր բնապահպանները Մաշտոցի այգում գրավել էին այն տաղավարը, որտեղ ընթանում էին շինաշխատանքներ: Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը բնապահպաններին համոզում էր, որ հեռանան եւ չխոչընդոտեն ուրիշի իրավունքների իրականացմանը: Ի պատասխան՝ ակտիվիստները երգում էին ու կանչում՝ «Հաաայեեեե՜ր»: Ակտիվիստների այն դիտարկմանն ի պատասխան, որ սա խաղաղ ակցիա է՝ ոստիկանները նշում էին, որ «խաղաղ ակցիան, եթե ինքնաբուխ

«Էդ ժամանակ քեզ կհարգի էս քաղաքի շեֆությունը»

Բլոգեր Օվանիտասն այսօր հրապարակել է հետեւյալ բանաստեղծությունը: Բուծի՛կ, բուծի՛կ, այնքան բուծի՛կ… Եվ սուրբ հողըդ հավերժ կզգա էս բետոնի ծանրությունը: Կաֆե՛, կաֆե՛ այնքան կաֆե՛… Որ ծառի տեսքն իսկ մոռանա մեր քաղաքի հանրությունը: Ու թե հանկարծ էս քաղքի տեր քեզ համարես, Թե ինքդ քեզ չարհամարես, Ու համառես, Քեզ հետ վիճի, Քեզ չզիջի, Կռվի տոնով հետդ խոսի, Հակառակում

Մաշտոցի պուրակը փողոցից անջատող երկաթե ցանկապատն ապամոնտաժեցին

Ժամը 19-ի սահմաններում Մաշտոցի պուրակում ավարտվեց քաղաքապետարանի որոշմամբ կանաչ տարածքներում առեւտրային կրպակներ տեղադրելու դեմ կազմակերպված բողոքի այսօրվա ակցիան։ Բնապահպանները հայտարարեցին, որ կանաչ տարածքները գիշերային ժամերին պահպանելու առաքելությունը վստահում են ոստիկաններին եւ գնացին տուն՝ վաղն առավոտյան վերադառնալու եւ բողոքի ցույցը շարունակելու պայմանով։ Ի դեպ,  պուրակը  փողոցից անջատող երկաթե ցանկապատը, որը տեղադրվել էր մի քանի օր առաջ, 

Դինքի սպանության գործով հաշվետվություն է ներկայացրել Թուրքիայի վերահսկիչ խորհուրդը

Թուրքիայի վերահսկիչ խորհուրդը ներկայացրել է հաշվետվություն հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով, որի համաձայն սխալներ են հայտնաբերվել պետական ծառայողների հարցաքննության մեջ, ինչը բացասական է անդրադարձել սպանության հետաքննության ընդհանուր գործընթացի վրա: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանների կողմից հայազգի լրագրողի սպանության գործով դատաքննության ոչ պատշաճ իրականացման մասին ներկայացված բողոքից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կարգադրել է երկրի Վերահսկիչ

«Շտապօգնության» սպանված բժշկի այրին անգամ փաստաբանին է պարտքով վարձել

Այսօր Գյումրիում սկսեցին դատել  28-ամյա Արտակ Կարապետյանին, որը մեղադրվում է  անցած տարվա հունիսի 26-ին   հոր համար շտապօգնություն կանչելու ու  65-ամյա բժիշկ Աշոտ   Գրիգորյանին իր  տան մեջ ծեծելով սպանելու մեջ: Դատական նիստը սկսվելուն պես Շիրակի մարզի դատախազ Վաղարշակ Մխիթարյանը ներկայացրեց մեղադրանքը, ըստ որի, գիշերվա կեսին շտապօգնությանը դիմավորելու գնացած երիտասարդը, գտնվելով  ոգելից խմիչքի ազդեցության տակ, հայհոյանքներ է

Հայաստան է ներկրվել ազոտական պարարտանյութի առաջին խմբաքանակը

 Ուկրաինայից Հայաստան է ներկրվել 2 հազար 865 տոննա բարձրորակ պարարտանյութ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի «Կարմիր բլուր» կայարանում ներկա է գտնվել ներկրված պարարտանյութի վագոնների բեռնաթափմանը։ Կառավարության ղեկավարը տեղում անձամբ է լսել գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված պարարտանյոթի շահառուների մասնագիտական կարծիքը, ովքեր գոհունակություն են հայտնել պարարտանյութի որակից: Կառավարության ծրագրով՝ մինչ ապրիլի 10-ը Հայաստան է ներկրվելու, ընդհանուր առմամբ, 25

Տղամարդիկ ներողություն չեն խնդրում

Աննային դուր չի գալիս, որ ամեն չնչին բանի համար ներողություն է խնդրում: «Ես ներողություն եմ խնդրում նույնիսկ, երբ ուրիշն է սխալ թույլ տալիս: Դա ուղղակի ինքնաբերարբար է ստացվում: Չեմ էլ գիտակցում, թե ինչպես են այդ բառերը դուրս գալիս իմ բերանից: Կարծում եմ արդեն այդ սովորությանը վերջ դնելու ժամանակն », – վրդովված պատմում է Աննան:  Վաղինակն

Ո՞վ է մարքսիստի Աստվածը կամ միայն մարքսիստի դիակի վրայով

Հայաստանի  մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն Aravot.am-ի հետ զրույցում այսօր հայտարարեց, որ ինքն իր որոշումն արդեն կայացրել է եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է մեծամասնական համակարգով` թիվ 41 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում հենց այդ ընտրատարածքում Դավիթ Հակոբյանին սատարում էր Ազգային միաբանություն կուսակցությունը, սակայն դա էլ չօգնեց եւ այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրվեց Երեւանի գարեջրի գործարանի

Հիշողությունը եւ դրա կորուստը. Հիշողության թշնամիններից է սթրեսը

 «Դուռ կողպե՞լ եմ»,   «Մի՞թե  կրկին չեմ անջատել արդուկը»,  «Ու՞ր եմ դրել անձնագիրը». սրանք այն  բազմաթիվ  հարցերից են,  որոնք մշտապես  հղում ենք մեր հիշողությանը` պահանջելով արագ պատասախան: Գիտնականները սահմանել են, որ միջինում մարդը հիշում է լսածի   10% -ը, իսկ  տեսածի` 30%-ը: Ինֆորմացիան ստանալուց 10 ժամ անց էլ մոռանում է դրա 70%-ը:  Ըստ  բժիշկ  Վահան Աբրահամյանի` հիշողությունը 

Առողջ ապրելակերպը` լավ քնի և «բարի» երազների նախապայման

«Քնած մարդիկ շատ զգայուն են իրենց անունների նկատմամբ: Նույնիսկ խոր քնով քնած մարդը կարող է անմիջապես արթնանալ երեխայի ցածրաձայն լացի և այլ ձայների ազդեցությունից: Ավելի մեծ թվով գրգռիչներ (լսողական, հպման, ջերմային և այլն) չեն արթնացնում քնածին, բայց ձևափոխվում և մտնում են նրա երազների մեջ. ծնում են նոր երազային պատկերներ և իրադարձություններ», – ասում է հոգեբան

Նշանակվել է «Ժառանգության» Հատուկ ծրագրերի պատասխանատու

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եւ ԵԺԿ-ին անդամակցության հանգրվանից ելնելով` հիմնվել է «Ժառանգություն» կուսակցության Հատուկ ծրագրերի պատասխանատուի պաշտոն, որը վստահվել է Լուսինե Պետրոսյանին: Լուսինե Պետրոսյանը մասնագիտությամբ լրագրող է, հանդես է եկել հայաստանյան մամուլում` հիմնականում «Ազգ» (1993-98), «Առավոտ» (1999-2003) «Հրապարակ» (2008-11) օրաթերթերում: 2012-ին առաջադրվել է լրագրության ասպարեզում բարձրագույն պարգեւի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Guillermo Cano մրցանակի համար: Ի դեպ, Լուսինե Պետրոսյանը

Արթուր Սաքունցը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի դեմ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսան Սուքոյանի նախագահությամբ այսօր հրավիրվել էր նախնական դատական անդրանիկ նիստ: Հայցվոր կողմը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունն էր, իր ներկայացուցիչներով՝ գրասենյակի պատասխանատու Արթուր Սաքունցով եւ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանով: Իսկ պատասխանող էր ճանաչվել ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը, որի ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների

ՀՀԿ-ի նպատակն է հասարակության կարծիքն արտահայտող նախընտրական ծրագրի կազմումը

Հայաստանի հանրապետական կուսակցության նպատակն է կազմել այնպիսի նախընտրական ծրագիր, որը կարտահայտի ՀՀԿ շարքային անդամների և բնակչության կարծիքը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը` Գավառում և Մարտունիում կուսակցության տեղի ներկայացուցիչների, հասարակական ակտիվ զանգվածի և մտավորականության հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկումների ժամանակ: «Այս հանդիպումներն ունեն մեկ նպատակ: ՀՀԿ նախընտրական ծրագիրը պետք

Մարգար Օհանյանը պնդում է, որ իր նկատմամբ քրգործը կարվել է ՀՀ ոստիկանության նախկին ղեկավարության ցուցումով (ֆոտոշարք)

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն այսօր դատարանում իր ցուցմունքի հենց սկզբում հայտնեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և քրեական այս գործն իր նկատմամբ կարվել է ՀՀ ոստիկանության նախկին ղեկավարության կողմից, քանի որ ինքն աշխատանքային անհամաձայնություններ է ունեցել ՀՀ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի հետ։ Մարգար Օհանյանը դատարանին հայտնեց, որ իր ղեկավարած տարիներին ճանապարհային

Վարդան Այվազյան. «ՀՀԿ-ն խանդով չի վերաբերվում Օսկանյանի՝ ԲՀԿ անդամակցությանը»

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, գնահատելով ներքաղաքական ներկայիս իրավիճակը, անդրադարձավ մեծամասնական-համամասնական ընտրակարգին վերաբերող քննարկումներին: Դրանք նա որակեց՝ որպես շահարկումներ, իսկ հարցը շահարկող քաղաքական ուժերի մասին նշեց, որ լավ կլիներ ժամանակին մասնակցեին քննարկումներին, ոչ թե նախընտրական շրջանում սկսեին խոսել այդ մասին: Գործարարների՝ խորհրդարանում հայտնվել-չհայտնվելու առնչությամբ Վ.Այվազյանը նշեց. «Իսկ

Աբրահամ Լինքոլնը՝ Հրազդանի քաղաքապետի թեկնածու

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկել է առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկներում ներառել «բոլորին դեմ եմ» տողը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փետրվարի 12-ին դիտորդական կարճաժամկետ առաքելություն է իրականացրել Արագածոտնի, Շիրակի եւ Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում եւ պարզել, որ տեղի ունեցած

Վազգեն Սարգսյանի եղբորը չէին հրավիրել ԵԿՄ համագումարին

 Վազգեն Սարգսյանի եղբորը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին չեն հրավիրել շաբաթ օրը կայացած Երկրապահ կամավորականների միության հերթական համագումարին : Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Սարգսյանը, երբ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ, թե ինչո՞ւ չէր մասնակցում այդ համագումարին. «Ես Երկրապահ կամավորականների միության անդամ եմ, միշտ հրավիրված եմ եղել, ելույթներ եմ ունեցել, միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել

Զուրաբյանն անձամբ է հետեւում ՀԱԿ-ի սրտի, մտքի եւ հոգու մաքրությանը (Տեսանյութ)

Աշոտ Մանուչարյանն Aravot.am-ին ասել էր, որ ՀԱԿ-ն ունի ներուժ` ժողովրդին ոտքի հանելու, բայց կարեւոր է, թե ինչքանով է հանրահավաքին տանող միտքը մաքուր, այսինքն՝ ՀԱԿ-ի սրտի, մտքի եւ հոգու մաքրությունը: Այսօր մենք ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է երաշխիքը, որ ՀԱԿ-ի սիրտը եւ հոգին մաքուր են: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ համաձայն է Մանուչարյանի հետ

Orange-ը Հայաստանում ներկայացնում է Samsung Galaxy Nexus-ը` Samsung գալակտիկայի նորագույն սմարթֆոնը

Այսօր Orange-ը ներկայացրեց Samsung Galaxy ընտանիքի նորագույն Samsung Galaxy Nexus-սմարթֆոնը ` առաջինը, որն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով, և որը մշակվել է Samsung-ի և Google-ի համատեղ աշխատանքի արդյուքում: Այս նորագույն բազմաֆունկցիոնալ սմարթֆոնը թույլ է տալիս մինչև 21Մբ/վ ներբեռնման արագություն: Համադրելով Samsung Galaxy Nexus-ը Orange-ի 3G+ ցանցի հետ, որը Հայաստանի երեք մեծ

Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա քաղաքականություն

Քաղաքական գործիչները շարունակում են քննարկել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամագրվելու մասին լուրը: ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Օսկանյանն ինքն է որոշել իր քաղաքական ապագան ու դրանից ողբերգություն սարքել պետք չէ.«Օսկանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի դարձնելու ավելի քաղաքականացված կամ ավելի զորեղ, որովհետեւ «Բարգավաճ Հայաստանն» իր համակիրների, ընտրողների սիմպատիայի վրա հիմնված քաղաքական

Վահան Հովհաննիսյանը դիմել է Տարոն Մարգարյանին

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նամակ է գրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Երեւանի Գլխավոր պողոտայում` Մաշտոց պողոտայի հարևանությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող քաղաքաշինական, կառուցապատման աշխատանքները հանրության շրջանում լուրջ անհանգստության, ինչպես նաև բնապահպանական և հասարակական մի շարք կազմակերպությունների բողոքի ալիք են բարձրացրել: Հաշվի առնելով հանգամանքը, որ աշխատանքներն իրականացվում են Երեւանի Գլխավոր հատակագծով հաստատված եւ ամրագրված կանաչ, հանրային

Քաղաքապետարանում քննարկվել են քաղաքային տնտեսությանն առնչվող հարցեր

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, նշվել է, որ, չնայած վարչական շրջաններն ակտիվ և շարունակական աշխատանք են տանում մայրաքաղաքի ձնամաքրումն իրականացնելու և ձյան կուտակումները վերացնելու ուղղությամբ, սակայն արդյունքները գոհացուցիչ չեն հատկապես մայթերի ու բակային տարածքների մասով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ զուգահեռաբար շարունակվում են նաև

«Մեր պա-հան-ջը հայտ-նի է, ա-ռանց բու-տիկ այ-գի է…» (տեսանյութ)

«Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնությունն այսօր Երեւանի քաղաքապետարանի դիմաց ցույց էր կազմակերպել՝ պահանջելով, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը փոխի իր որոշումը եւ ապամոնտաժել տա Մաշտոցի այգում տեղադրված առևտրի տաղավարները: Ժամը 1–ին ցուցարարները՝ բնապահպաններ, երիտասարդներ, ուղղակի երեւանցիներ, հավաքվեցին Երեւանի քաղաքապետարանի դիմաց եւ սկսեցին կանչել քաղաքապետին՝ վանկարկելով՝ «Տարոն, իջիր, Տարոն, իջիր…»: Վանկարկում էին նաեւ «Կա-նաչ, մա-քուր Ե-րե-ւան»

Սատկել է այգու պտավոր ընձառյուծը

Երեկ Երեւանի կենդանաբանական այգում սատկել է միակ պտավոր ընձառյուծը: Նա այգու երկու ընձառյուծներից մեկն էր, մյուսը սեւ ընձառյուծն է: Ըստ այգու մամուլի պատասխանատու Մանե Մադոյանի, պտավոր ընձառյուծն արդեն 4 տարի ստամոքսի խնդիր ուներ, այն կենդանիներից էր, որոնց բուժելու համար նոր տնօրենն արտասահմանից բժիշկներ էր հրավիրել: «Կասկածում էինք խնդիրներ ստամոքսի հետ կապված, որը Ամստերդամից եկած բժիշկները

Նայեք «Սպարտակ» ֆիլմը եւ պատկերացրեք ՀԱԿ-ի հանրահավաքը

Առաջիկայում սպասվում է «Օսկար» մրցանակաբաշխությունը, եւ հավանաբար այդ էր պատճառը, որ այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Քաղաքագետների միությունում ընտրությունների թեմայով հերթական քննարկմանը եկել էր կինոարվեստի ազդեցությամբ ու տրամադրությամբ: Նա նշեց, որ եթե փորձի հասարակությանը բացատրել, թե ինչ են հայաստանյան ընտրությունները, պիտի օգտագործի ժամանակակից կինոյի լեզուն. «Մեջբերեմ հայտնի «Գլադիատոր» ֆիլմը, որտեղ կայսր Կոմմոդուսը ժողովրդականություն ձեռք բերած

Մարգար Օհանյան. «Կարախանյանին ճնշել է այն ժամանակվա 6-րդ վարչությունը»

Խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ դատավոր Մխիթար Պապոյանը հրապարակեց որոշումը Մարգար Օհանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժելու  մասին: Մ. Օհանյանն այժմ սկսել է իր ցուցմունքը: Նա ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը մտացածին է, ուղղակի հաշվեհարդար իր նկատմամբ: Նա անդրադարձավ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի՝ իր դեմ տված ցուցմունքին, ասելով, որ այն ժամանակ 6-րդ վարչությունը իր դեմ

Նվազել է լրագրողների նկատմամբ բռնությունների թիվը

Այսօր «Ուրբաթ» ակումբում կայացավ «Լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, ճնշումերը եւ դատական գործերը 2010-2011 թթ., դեպքեր եւ վերլուծություններ» երկլեզու` հայերեն եւ անգլերեն, գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ եւ ներկայացնում է Հայաստանում մամուլի եւ խոսքի ազատության իրավիճակը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարության զարգացման

Գեներալ Մանվելը ոչ թե քաղաքական, այլ էմոցիոնա՞լ հայտարարություն արեց

ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանին սատարելու մասին ԵԿՄ հայտարարությունը միության անդամների առիթ չի դառնա պառակտումների: «Ես լսեցի՝ ՀԱԿ-ից բավականին կոշտ գնահատականներ եղան, բայց կարծում եմ, որ Լեւոն Տեր- Պետրոսյանը, որին ես եւս երկրապահ եմ համարում, որովհետեւ նա էլ է պայքարել մեր պետության համար, կկարողանա իր թիմին բացատրել ,

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728