Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է մարքսիստի Աստվածը կամ միայն մարքսիստի դիակի վրայով

Փետրվար 20,2012 17:45

Հայաստանի  մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն Aravot.am-ի հետ զրույցում այսօր հայտարարեց, որ ինքն իր որոշումն արդեն կայացրել է եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է մեծամասնական համակարգով` թիվ 41 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններում հենց այդ ընտրատարածքում Դավիթ Հակոբյանին սատարում էր Ազգային միաբանություն կուսակցությունը, սակայն դա էլ չօգնեց եւ այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրվեց Երեւանի գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ): «Մասնակցելու եմ, այո եւ այս անգամ այդ մանդատը՝ միայն իմ դիակի վրայով»,- հայտարարեց Դավիթ Հակոբյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ իր կրկին առաջադրվելու մտադրության մասին  Aravot-ին ասել էր նաեւ Հակոբ Հակոբյանը:

Դավիթ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ միջոցներով են ինքն ու իր կուսակցությունը մասնակցելու այդ ընտրություններին, մանավանդ, որ վերջերս Իջեւանում կայացած քաղաքապետի ընտրություններից հետո, որի ժամանակ մարքսիստը ակտիվորեն աջակցում էր ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանին, հանրության շրջանում լուրեր էին տարածվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մարքսիստին «Ռենջ-ռովեր» է նվիրել: Պարոն Հակոբյանն այսպես արձագանքեց. «Ոչ «Ռենջ-ռովեր» եմ ստացել, ոչ՝ քոռ գռոշ: Այլ միայն հավաքեցի հասարակության կողմից իմ բարոյական աջակցության դափնեպսակները: 2011 թվականի ընթացքում ֆինանսական եկամուտներ եւ ֆինանսական գործառույթներ չեմ իրականացրել: Իսկ ինչ մնում է՝ ի՞նչ կապիտալով կմտնեմ ընտրարշավ, ապա՝ եթե շանը տեր կա, գելին էլ՝ Աստված կա»: Հետաքրքրվեցինք՝ իսկ ո՞վ է մարքսիստի Աստվածը: «Երեք միլիոն հայությունը, որի համար մաքառում եմ ես, որոնք աշխատում են ինձ համար»:

Նելլի Գրիգորյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829