Լրահոս
Օրվա լրահոսը

Դինքի սպանության գործով հաշվետվություն է ներկայացրել Թուրքիայի վերահսկիչ խորհուրդը

Փետրվար 20,2012 19:30

Թուրքիայի վերահսկիչ խորհուրդը ներկայացրել է հաշվետվություն հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով, որի համաձայն սխալներ են հայտնաբերվել պետական ծառայողների հարցաքննության մեջ, ինչը բացասական է անդրադարձել սպանության հետաքննության ընդհանուր գործընթացի վրա:

Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանների կողմից հայազգի լրագրողի սպանության գործով դատաքննության ոչ պատշաճ իրականացման մասին ներկայացված բողոքից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կարգադրել է երկրի Վերահսկիչ խորհրդին իրականացնել լրագրողի սպանության գործի հետաքննությունը:

«Հուրիեթ» պարբերականի վկայությամբ, վերահսկիչ պալատի կողմից այսօր հրապարակված զեկույցի համաձայն, չնայած այն հանգամանքի, որ մեղավորները արագ են բերման ենթարկվել, սակայն կառուցվածքային և ընթացակարգային դժվարությունները խոչընդոտել են դատավարության ընթացքին:

Թուրքիայի վերահսկիչ պալատի հաշվետվությունում նշվել է նաև, որ երկրի «ժանդարմերիան և ոստիկանության հետախուզությունը որևէ գործողություն չէին ձեռնարկել Հրանտ Դինքի կյանքը պաշտպանելու ուղղությամբ՝ նույնիսկ տեղյակ լինելով սպառնալիքների մասին: Հաշվետվությունում ասված է, որ Թուրքիան թերացել է ձեռնարկել երկրի սահմանադրության 17-րդ հոդվածով, ինչպես նաև Թուրքիայի կողմից ստորագրված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածով սահմանված եղանակով մարդու կյանքի պաշտպանության համար նախատեսված գործողությունները:

«Որպես հետաքննության ընթացքում հիմնական հանցանքի գործոններ պետք է նաև ներառված լինեին լրագրողի սպանությունից առաջ և հետ պետական պաշտոնյաների կողմից կատարված թերացումներն ու չարաշահումները», – նշված է զեկույցում:

Հրանտի Դինքի սպանության դատավարության վերաբերյալ Թուրքիայի վերահսկիչ պալատի կողմից հրապարակված զեկույցը եզրափակել է, որ հայազգի լրագրողի սպանության գործով անցկացված դատավարությունը չի գոհացրել հասարակությանը և կասկածի տակ է առել պետական ողջ ապարատի հուսալիությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829