Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշողությունը եւ դրա կորուստը. Հիշողության թշնամիններից է սթրեսը

Փետրվար 20,2012 17:42

 «Դուռ կողպե՞լ եմ»,   «Մի՞թե  կրկին չեմ անջատել արդուկը»,  «Ու՞ր եմ դրել անձնագիրը». սրանք այն  բազմաթիվ  հարցերից են,  որոնք մշտապես  հղում ենք մեր հիշողությանը` պահանջելով արագ պատասախան: Գիտնականները սահմանել են, որ միջինում մարդը հիշում է լսածի   10% -ը, իսկ  տեսածի` 30%-ը: Ինֆորմացիան ստանալուց 10 ժամ անց էլ մոռանում է դրա 70%-ը:  Ըստ  բժիշկ  Վահան Աբրահամյանի` հիշողությունը  կարող է խեղվել տարբեր  պատճառներով:  «Վատ  հիշողության  պատճառ  կարող են  լինել գլխի հետ  կապված  վնասվածքները,  քնաբերների  երկարատև  ընդունումը,  ծխախոտի, ալկոհոլի,  թունդ թեյի  չարաշահումը: Հիշողության  կորստին նպաստում են  նաև  դեպրեսիան,  քրոնիկ անքնությունը և  անգամ  ուղեղի գերծանրաբեռնվածությունը»,-ասում է բժիշկը, ապա խորհուրդ տալիս`  օգտագործել այնպիսի  սննդամթերք, որը  կխթանի  հիշողության զարգացումը. «Հիշողության զարգացման ամենաարդյունավետ  միջոցը գլյուկոզան է: Ձուկը, գազարը,  կիտրոնն ու ընկույզը  կենտրոնացնում են հիշողությունը, ուղեղին էներգիա են հաղորդում  և  թարմացնում միտքը:  Շատ օգտակար է նաև  գլուխ  սոխը,  որն ազատում է գերծանրաբեռնվածությունից»:

Պատճառը  ճիշտ  սննդի  օգտագործու՞մն է, թե՞  ուղեղի  մարզումը,  դժվար է ասել, բայց  հիշողության  ռեկորդ սահմանած Չիկաշվիլին  հաշվել է, թե որքան  բառ և տառ է արտասանել  ֆուտբոլային  խաղի  հաղորդավարը.  17427 տառ,  1835 բառ: Շերեշևսկին  էլ կարող էր   20 տարի  անց, ըստ հերթականության, կրկնել 400 բառ:  Լավ հիշողության  գաղտնիքն  այն էր, որ  նրա  համար  բառերը  ոչ  միայն հնչյուններ  ունեին, այլև գույն ու համ:

Հիշողության  թշնամիններից է սթրեսը:  «Հանգիստ ժամանակ  մարդն ունակ է ընկալել  և  հիշել  երկու  անգամ  ավելի  ինֆորմացիա, քան    լարված  վիճակում գտնվողը»,-  ասում է  Վահան  Աբրահամյանը:

Հիշողության  կորուստը  պայմանավորված  է նաև  տարիքով:  «Հիշողության  գործընթացին  մասնակցում է ողջ  ուղեղը, սակայն  հիմնականում  ծանրաբեռնվում է  հիպպոկամպը, որը  տարիքի  հետ  չափերով  փոքրանում է,  և  մարդը  կորցնում է տեղեկատվությունը  մտաբերելու  ունակությունը»,-  բացատրում է  բժիշկը  և  խորհուրդ տալիս  հիշողությունը  մարզելու  համար հաճախ  խաչբառեր  լուծել:

 

Քրիստինե Խլղաթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829