Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանն անձամբ է հետեւում ՀԱԿ-ի սրտի, մտքի եւ հոգու մաքրությանը (Տեսանյութ)

Փետրվար 20,2012 16:20

Աշոտ Մանուչարյանն Aravot.am-ին ասել էր, որ ՀԱԿ-ն ունի ներուժ` ժողովրդին ոտքի հանելու, բայց կարեւոր է, թե ինչքանով է հանրահավաքին տանող միտքը մաքուր, այսինքն՝ ՀԱԿ-ի սրտի, մտքի եւ հոգու մաքրությունը: Այսօր մենք ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է երաշխիքը, որ ՀԱԿ-ի սիրտը եւ հոգին մաքուր են: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ համաձայն է Մանուչարյանի հետ եւ ինքն ամեն օր հետեւում է ՀԱԿ-ի մտքի եւ հոգու մաքրությանը. «Երաշխիքներ կարող է լինել մենակ մեր վճռականությունը` հոգին եւ սիրտը պահելու ուղղությամբ, ինչպես նաեւ ժողովրդի հավատը: 4 տարի երբ ժողովուրդը քո հետեւից գնում է, դա հատուկ պատասխանատվություն է դնում քո ուսերի վրա: Արձանագրումը, որ ՀԱԿի սիրտը եւ հոգին մաքուր են, դուք պետք է տաք: Մենք միայն կարող ենք խոսել մեր վճռականության մասին` մեր սիրտը եւ հոգին մաքուր պահելու»:

Հարցին` վստահության պակաս կա՞ ՀԱԿ-ի նկատմամբ, նա պատասխանեց. «Եթե ստուգելու ձեւ կա, դա Հրազդանի ընտրություններն էին: Եվ եթե անգամ այս ընտրակեղծարարության եւ կաշառակերության, եւ ահաբեկման պայմաններում Կոնգրեսը հավաքեց 47%, դա նշանակում է, որ մեր ընտրազանգվածը վախենալու տեմպերով աճում է»:

Պարոն Զուրաբյանը չբացեց փակագծերը, թե ինչ է լինելու ՀԱԿ-ի հանրահավաքին: Մեր հարցին` կտրուկ, սուր գործողություններ սպասվո՞ւմ են, թե՞ դրանք ինքնաբուխ են լինելու այդ օրը, եթե լինեն` նա պատասխանեց. «Դուք եկեք մարտի 1-ին հանրահավաք եւ կտեսնեք, որ մենք պետք է հանրահավաք գանք հստակ օրակարգով: Եվ վստահ եմ, որ դա լինելու է այն օրակարգը, որը ժողովրդին ոգեւորելու է, ոգեւորելու է` լուրջ հաղթանակների համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829