Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդիկ ներողություն չեն խնդրում

Փետրվար 20,2012 17:53


Աննային դուր չի գալիս, որ ամեն չնչին բանի համար ներողություն է խնդրում: «Ես ներողություն եմ խնդրում նույնիսկ, երբ ուրիշն է սխալ թույլ տալիս: Դա ուղղակի ինքնաբերարբար է ստացվում: Չեմ էլ գիտակցում, թե ինչպես են այդ բառերը դուրս գալիս իմ բերանից: Կարծում եմ արդեն այդ սովորությանը վերջ դնելու ժամանակն », – վրդովված պատմում է Աննան:  Վաղինակն էլ զարմանում է, թե ինչպես կարելի է ամեն րոպե ներողություն ասել: Չէ՞ որ դիմացինները կարող են առիթից օգտվել և «մատի վրա պտտել»  տվյալ  անձնավորությանը: «Փորձում եմ ներողություն խնդրել միայն շատ կարևոր, օրինակ`ոչ դիտավորյալ դիմացինին վիրավորելու կամ վատություն անելու դեպքում, այլապես այն կվերածվի կրկեսային արարողության», – ասում է 29-ամյա Վալենտինը:

 

Կարծիքները տարբեր են, սակայն մասնագետներն այդ թեմայի շուրջ ունեն իրենց բացատրությունը: Այն հարցին, թե «Կանա՞յք են ավելի հաճախ ներողություն խնդրում, թե՞` տղամարդիկ» «Psychological Science» ամսագրում տպագրված հետազոտությունից ելնելով` գիտնականները պատասխանել են, որ տղամարդիկ ավելի քիչ են ներողություն խնդրում և մեղքը վերցնում իրենց վրա, քան հակառակ սեռի ներկայացուցիչները: Փորձի ժամանակ 120 մարդուց միայն 66-ն է ներողություն խնդրել, որտեղ կանանց թիվը մի քանի անգամ գերազանցել է տղամարդկանց թվին: Այդտեղից էլ կանադացի գիտնականները եզրակացրել են, որ կանանց «ներողության» թվի գերազանցումը պայմանավորված է վիրավորանքի նկատմամբ վերջինների վերաբերմունքով: Փաստորեն, տղամարդիկ ավելի քիչ են ներողություն խնդրում, քան կանայք, որովհետև նրանք ավելի անտարբեր են վիրավորանքների նկատմամբ` դրանք համարելով ոչ այդքան վիրավորական (չենք խոսում բացառությունների մասին):

Ըստ հոգեբան Ստեփան Հովհաննիսյանի` շատերի համար ներուղություն խնդրելը  սեփական սխալների համար զղջալու և դրանում ուրիշներին համոզելու հնարավորություն է: Իսկ 1997-2004 թվականներին Իսրայելի հասարակական գործիչների, տարբեր կազմակերպությունների և ինստիտուտների 354 պայմանական «ներողություններն» ուսումնասիրած Հեբրյույի Համալսարանի պրոֆեսոր Զոհար Քամֆթի համոզմամբ, «Ներիր, կներեք և այլն» բառերը հանրության համար նշանակալից դեր ունեն, քանի որ դրանք կարող են նվազեցնել թյուրիմածությունների թիվն ու սխալվողների պատասխանատվությունը` մարդկության առջև:

Ելենա Չոբանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829