Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, նշվել է, որ, չնայած վարչական շրջաններն ակտիվ և շարունակական աշխատանք են տանում մայրաքաղաքի ձնամաքրումն իրականացնելու և ձյան կուտակումները վերացնելու ուղղությամբ, սակայն արդյունքները գոհացուցիչ չեն հատկապես մայթերի ու բակային տարածքների մասով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ զուգահեռաբար շարունակվում են նաև բնակելի և հասարական շենքերի տանիքներից սառցալեզվակների հեռացման աշխատանքները:
«Մեր բոլոր ուժերը պետք է կենտրոնացնենք սառցալեզվակները կոտրելու և հեռացնելու աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու ուղղությամբ: Հակառակ դեպքում` հալոցքի պայմաններում վտանգը կանխելն առավել դժվար կլինի»,- քաղաքապետի հանձնարարականով նշել է Կամո Արեյանն ու հավելել, որ բազմաբնակարան շենքերի հետ կապված հավելյալ տեխնիկա չպահանջող աշխատանքները պետք է կատարվեն համատիրությունների ուժերով:
Ձնհալքի ջրերից և հեղեղումներից պաշտպանելու, ինչպես նաև բնականոն ջրահեռացումը կազմակերպելու նպատակով հանձնարարվել է կարգաբերման և մաքրման աշխատանքներ տանել ջրահեռացման համակարգերի`հեղեղատների, ջրանցքների ու ջրատարների մասով և ներկայացնել այդ աշխատանքների ամբողջական ծրագիր:
Զեկուցվել է, որ ձնահեռացման աշխատանքներում որոշակի դժվարություններ են առաջացնում նաև մայթերի մոտ կայանած ավտոմեքենաները:
Կարդացեք նաև
Տրասպորտի վարչության պետը զեկուցվել է , որ ամբողջությամբ ուսումնասիրվել և պատրաստ է վարչական շրջանների այն մայթերի ցանկը, որտեղ իրականացվում է մեքենաների ապօրինի կանգառում: Ըստ այդմ հանձնարարվել է համապատասխան կառույցների հետ միջոցներ ձեռնարկել երևույթը կանխելու ուղղությամբ:
«Գարնանն ընդառաջ պետք է սկսենք մայթերի բարեկարգման աշխատանքները, ինչին էապես կարող են խոչընդոտել ապօրինի կանգառումները: Ուստի արմատապես պետք է վերացնենք այդ երևույթը և մայթերը հանձնենք մեր քաղաքացիներին»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալը:
Զեկուցվել է նաև, որ տարբեր կառույցների ու հասակական կազմակերպությունների հետ շարունակվում է հասարական տրասպորտի աշխատանքների մոտնիթորինգը: Շուրջ 100 երթուղիներում իրականացվող ուսումնասիրությունները դեռ շարունակվում են:
Անդրադառնալով մայրաքաղաքի բնակելի շենքերի մուտքերում և բակերում իրականացվող ապօրինի առևտրի կանխարգելմանը` Կամո Արեյանը նշել է, որ դեպքերը կանխելու նպատակով վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը, ինչպես նաև աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար ակտիվացնել համագործակցությունը համատիրությունների հետ:
Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի շուկաների և ստորգետնյա անցումների անիտարական վիճակի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքում ընդհանուր առմամբ վիճակը գնահատվել է բավարար: Վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում է ամենօրյա հսկողություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն