Օրվա լրահոսը
Ինչ եղավ, երբ պետական պաշտոնյաները սկսեցին ֆռֆռալ կուսակցական նշաններով
«Դաշնակցությունն անդամատոմս չունի, եթե նույնիսկ ունենար էլ, հրապարակավ չէր բաժանի: Բացարձակապես անընդունելի է՝ բոլշեւիկյան սովետական պրակտիկա է: Նախ, իհարկե անթույլատրելի է, երբ պետական բյուջեի միջոցով կազմակերպված միջոցառումը հանկարծ ստանում է կուսակցական երանգ: Դա նշանակում է, որ պետական իշխանությունը եւ կուսակցությունը սերտաճել են: Սա կործանման սկիզբն է: Սովետական միությունում այն հասել էր աբսոլյուտի: Այդ 70 տարվա
ԻՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներկուերորդ ԻՄ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ Երբ Սեյրանն ինձ շատ ջերմ ընդունելով՝ էդ խափանված առքուվաճառքից որեւէ դրվագ չհիշեց ու չհիշեցրեց, ես ոգեւորված առաջարկեցի գարեջուր խմել, եւ, հուրախություն ինձ, Սեյրանը սիրով համաձայնվեց, եւ ես ոգեւորված դուրս թռա արվեստանոցից եւ շուտով վերադարձա գարեջրերով ու ապխտած ոսկե ձկնիկներով, եւ դրանք իննսունականների սկզբների էժանագին ու հիասքանչ
Քաղաքական տարին՝ ըստ Վահան Հովհաննիսյանի
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը , այսօր «Սլաք» մամուլի ակումբում, ամփոփելով քաղաքական տարին, նախընտրեց խոսել նախ բացթողումներից, հետո ձեռքբերումներից՝ ասելով՝ «Ձեռքբերումները շատ չեն»: Ըստ «Դաշնակցության» ղեկավարի, երկրի սոցիալ-տնտեսական վիճակն անցնող տարում մնաց խարխուլ եւ շատ խոցելի, աղքատության մակարդակը խայտառակ աստիճանի է հասել եւ ամեն 5-րդ մարդն աղքատ է, նրանցից կես էլ՝ խիստ աղքատ: Անդրադառնալով
Հենրիխ Մխիթարյանի բարեգործական առաքելությունը շարունակվում է
Թե ուզում ես՝ աշխարհ անցնեմ Ու լուսինը արեւ դարձնեմ, Մամա, քեզ համար, Դու իմ անուշ Հայրենիքն ես, Ես էլ քո փոքրիկ բալիկն եմ, Մամա, չտխրես… Գավառի մանկատան սաներն էին երգում. ժպիտը՝ դեմքներին, կրակն՝ աչքերում: Միշտ թախծոտ աչքերով այդ երեխաների աչքերն այսօր փայլում էին. իրենց հյուր էր եկել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Հենրիխի մայրիկին՝
Պարոն վարչապետ, Ձեզ նորից խաբել են
Իսկ ինձ «քցել»՝ ուրիշ բառ չեմ գտնում Պարոն վարչապետ, Ձեզ նորից խաբել են՝ այս անգամ գիտության թեմատիկ ֆինանսավորման հարցով: Իսկ ինձ նույն հարցով «քցել» են՝ ուղիղ 13 մլն դրամ: Հա, նորից նույն Գիտպետկոմը: Բայց քանի որ այս անգամ «քցման» գործ է՝ պետք է հստակ անձնավորեմ, թե ով եւ ոնց: Գիտպետկոմի Սամվելը՝ նույն ինքը աննկուն գիտնական,
Գագիկ Բեգլարյանին «համաներեցին»
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա-2» եւ «Մետաքս-1» սկզբնական կազմակերպությունների ժողովին: Ժողովն երեկ ընտրել է փետրվար-մարտ ամիսներին կայանալիք ՀՀԿ 13-րդ համագումարի Կենտրոնի պատվիրակներին: Զարմանալի է, բայց փաստ` պատվիրակներ են ընտրվել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ Գործադիր մարնի անդամ Գագիկ Բեգլարյանը, ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմեկերպության անդամ Հասմիկ Վարդանյանը:
Միջոցառումների շարք՝ Բյուրականի աստղադիտարանում
Դեկտեմբերի 19-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենան մի շարք իրադարձություններ: Ինչպես տեղեկացնում է Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ), վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի իրականացրած բյուրականյան սպեկտրային շրջահայությունը: Այդ կապակցությամբ տեղի կունենա շնորհանդես եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավաստագրի հանձնումը: Այնուհետեւ կհանձնվեն Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) եւ
Զսպեք ձեր էմոցիաները սոցիալական ցանցերում
Ցավակցության դիմաց Like մի ակնկալեք Երբ Facebook-ում ինչ-որ հետաքրքիր բան ենք տեսնում, եւ այն մեզ դուր է գալիս, սեղմում ենք like: Երբ մեր ընկերներից մեկին որեւէ հաճելի բան ենք ուզում հայտնել կամ շնորհավորել նրան ինչ-որ բանի կապակցությամբ ու այնպես, որ դա բոլորը տեսնեն՝ գրում ենք նրա «պատին»: Բայց այն, որ սոցիալական ցանցում կարելի է նաեւ
«Դուռը բաց» ֆիլմի պրեմիերան՝ այսօր
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) դարձել է «Կայմ» հեռուստաընկերության նկարահանած «Դուռը բաց» հայկական լիամետրաժ կատակերգական ֆիլմի գլխավոր հովանավոր: Բոլոր ցանկացողները կարող են դիտել ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում՝ սկսած դեկտեմբերի 17-ից: Ֆիլմի ռեժիսորն է Ավագ Ավագյանը, որը հայ հանդիսատեսին հայտնի է որպես «Իմ սիրելի քաղաք Երեւան» ֆիլմի հեղինակ: «Դուռը բաց» ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Հովհաննես Ազոյանը եւ
Մեկ շաբաթում` 800 կրակոց
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 800 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շփման գծի ողջ երկարությամբ վստահորեն
Իրանցի Սալմանը հայաստանցի է ուզում դառնալ
Որպեսզի կարողանա ինքնահաստատվել երաժշտության բնագավառում Իրանցի երաժիշտ, հոբոյահար Սալման Սաֆարյանը Հայաստանում գտել է ստեղծագործական աշխատանքի այն բարենպաստ պայմանները, որոնք խոստանում են նրա առջեւ բացել մեծ ճանապարհ: Սակայն այդ ամենի խոչընդոտը երկքաղաքացիության բացակայությունն է: Ցանկալի է, որ այս հարցը լուծվի արագ, համապատասխան գերատեսչությունները նպաստեն այն բանին, որ, «Առավոտի» հետ զրուցած մասնագետների խոսքով, տաղանդավոր երիտասարդը կարողանա շուտ
«Հիշատակները ջարդող մարդու հետ ի՞նչ խոսես»
Նարեկ Հարթունյանը՝ իր «գործի» եւ Սեւակ Արծրունու մասին «Անկեղծ ասեմ, որ բանտում շատ ավելի մարդկային էր վերաբերմունքն իմ հանդեպ, քան քննիչների մոտ»,- «Նարեկացի» արվեստի միության կենտրոնի հիմնադիր եւ «Ջի, Էյջ սթորի էնթերփրայզիս» ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանը այսպես պատասխանեց «Առավոտի» այն հարցին, թե ինչ պայմաններում են անազատության մեջ պահել: Նրա խոսքերով, չնայած քրեական գործը հարուցվել էր
Տեսնես` ինչի՞ դիմաց
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վերջերս կատարել է իր գործունեության ընթացքում թերեւս ամենագովելի արարքը.«Ժողովուրդ»-ի տեղեկություններիով` նա հրաժարվել է դրական եզրակացություն տալ ՀՀ կառավարության որոշման նախագծին, որով Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի մոտ 148 հա անտառ հատկացվեց արաբ շեյխ Մուհամմեդ Մուսսալամին: Դա էր պատճառը, որ ՀՀ գյուղատնտեսության տխրահռչակ նախարար Սերգո Կարապետյանն էր զեկուցում հարցը` հայտարարելով, թե
Միայն Աստված գիտե, թե ռուսներն ինչ կանեն
«Առավոտի» հարցին՝ եթե մի օր հայ-թուրքական սահմանին ռազմական գործողություններ ծավալվեն, ռուս զինվորը ինչո՞ւ պիտի պաշտպանի Հայաստանը, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հակադարձեց. «Այս ամենում ամենակարեւոր խնդիրը ռազմաքաղաքական եւ ազգային անվտանգության խնդիրն է: Պայմանագիրն ասում է, որ նրանք պարտավոր են այդ սահմանը պահել, եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա: Եվ ոչ միայն 102-րդ բազայի ուժերով, այլեւ Ռուսաստանի
Կախված՝ ՏԻՄ-երի կյանքից
Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացված գնահատման համաձայն, Գորիսի եւ Սիսիանի քաղաքապետարանների աշխատակազմերն ու ծախսերը ուռճացված են, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից, համայնքապետարանը, համայնքապետն ու ավագանին կտրված են համայնքից Համայնքապետերի «պապա» Սուրիկ Խաչատրյանն ու նրան ողջ համայնքից բարձր դասող քաղաքապետեր՝ Աղասի Հակոբջանյան, Նելսոն Ոսկանյան: Տեղեկացրել ենք, որ «Տեղական ինքնակառավարման տեղեկատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝
Արդարադատությունը վերականգնված է
Պատասխան՝ դեկտեմբերի 8-ի «Առավոտ» թերթում հրապարակված փաստաբան Կ. Մեժլումյանի «Հրապարակային բռնաբարություն» հոդվածին: Պատկերացնելու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում եւ ինչպիսին է իրականությունը, ներկայացնենք անհերքելի փաստեր, որոնք վերաբերում են Երեւանի Սայաթ-Նովայի 1 հասցեում գտնվող «Միքայել Ռուզաննա» ՍՊԸ-ի պատմությանը: Նշված կազմակերպությունը ստեղծվել է 1995թ., որի բաժնետերեր են եղել 8 քաղաքացիներ, որից 40 տոկոսի բաժնետեր է
Մի տաբատ գողանալու համար՝ 6 տարի
Դատավորները բոյկոտեցին դատապարտյալների ազատությունը ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման ժամկետն ավարտվեց: Այն կարելի է համարել չկայացած: Չկայացած, որովհետեւ դատարանները ունենալով անսահման հնարավորություններ, դատապարտյալների հետ վարվեցին դաժանորեն, առանց խղճի խայթի, առանց առողջ բանականության: Նրանք այդ փոփոխություններն օգտագործեցին ի շահ իրենց գրպանների, զարկ տալով կոռուպցիային, կաշառակերությանը: Փոփոխություններով վերացվեց կրկնակիության ինստիտուտը: Սակայն դատապարտյալները կրկնակի
«Հայփոստն» ուժեղացնում է անվտանգությունը
Որպեսզի գողերն այլեւս չկարողանան գողանալ կենսաթոշակառուների գումարներըԱյժմ բոլոր փոստային բաժանմունքներում տեղադրվում են տեսախ ցիկներ եւ անվտանգությունն ապահովող այլ միջոցներ։ Սա արվում է ընկերության հատկապես դրամական միջոցները պաշտպանելու նպատակով։ Այս մասին երեկ Սյունիքի մարզում երեք նորացված փոստային բաժանմունքների բացմանը հայտարարեց «Հայփոստի» սեփականատեր՝ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերության տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը։ Նրա խոսքերով՝ փոստային բաժանմունքներում իրենք անգամ
«Բարոյականության իմաստով ապուշացել ենք»
Ասում է Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Վերջերս Գյումրին դարձել է ամենաքննարկվող քաղաքներից մեկը, եւ պատճառը ոչ միայն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի քարուքանդ տնակների ֆոնի վրա կառուցած շքեղ հյուրանոցն է կամ էլ գերեզմանոց տանող ճանապարհի վրա ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդու հիմնած գիշերային ակումբը՝ ուկրաինացի մերկապարուհիներով, այլ քաղաքում տեղի ունեցող ինքնասպանություններն ու
Արթուր Աղաբեկյանը Հայաստանում հեղափոխությո՞ւն է սադրում
Վահան Շիրխանյանը դեմ է, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի համար Հայաստանը տարեկան վճար պահանջի: Վերջին օրերին դարձյալ հայաստանյան մամուլի քննարկման թեմա է դարձել ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հարցը: Հետաքրքիր է, որ ռազմաբազայի տեղակայման տարեկան վճարի մասին սկսել են խոսել գործիչներ, ովքեր նախկինում անհարմար էին համարում միջպետական հարաբերություններում նման մանր հարցերի բարձրացումը: Երեկ կայքերից մեկին
Ուշացած պայծառատեսություն
Ինչո՞ւ են իշխանամետ մարդիկ ընդդիմադիր դառնում: Իհարկե, տարբեր պատճառներով: Արեւմուտքում ամեն ինչ պարզ է. իշխանությունը պարտվում է ընտրություններում եւ հանգիստ աշխատում է ընդդիմադիր դաշտում՝ փորձելով հաջորդ ընտրություններում «ռեւանշ» վերցնել (այդ բառի մեջ ոչ մի վատ երանգ չկա): Բայց Ռուսաստանում եւ Հայաստանում իշխանությունն ընտրություններում երբեք «չի պարտվել», մշտապես վերարտադրվել է, ուստիեւ վերոհիշյալ մեխանիզմը չի գործում: Կարող
ՀՔԾ-ում հարցաքննել են Գոռ Քլոյանի հորը
Երեկ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիսը, գրեթե 4 ժամ շարունակ ՀՔԾ-ում հարցաքննության է մասնակցել` որպես Մարտի 1-ի քրգործով վկա: Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ քննիչ Գրիգորյանն իրենից հետաքրքրվել է, թե ինչ հիմքով է հայտարարել, որ գիտի, թե ով է սպանել իր տղային: «Ես ասացի, որ նայել եմ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը որտեղ
Զինվոր Նարեկ Ավետիսյանին կուրացրած ենթասպան ձերբակալված է
ՀՀ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում 2011թ. դեկտեմբերի 16-ին ՌՈ բաժնից ստացված նյութերով նույն օրը հարուցված քրեական գործով, ՀՀ քր. օր-ի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով 16.12.2011թ. ժամը 20:00-ին ձերբակալվել է N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանը: Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Հրանտ Մելքումյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն եւ ստացավ 2000 եվրո դրամական մրցանակ
Հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Վարշավայում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 25 երկրների ավելի քան 370 մասնակիցների պայքարում վաստակելով 20 միավոր՝ նվաճեց չեմպիոնի կոչումը: Նրան հանձնվեց նաեւ 1-ին տեղի համար սահմանված 2000 եւրո դրամական պարգեւը: Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչներից Սերգեյ Մովսիսյանը 15-րն էր, Հրայր Սիմոնյանը՝ 27-րդը, Զավեն Անդրիասյանը՝ 35-րդը: Այսօր եւ վաղը Լեհաստանի մայրաքաղաքում շախմատիստները կորոշեն
Իդեալական չեն լինի, բայց…
«Իհարկե, ես այնչափ իրականությունից կտրված լավատես չեմ, որ ենթադրեմ, թե մեզ կհաջողվի իդեալական ընտրություններ անցկացնել: Ցավոք, այս անգամ եւս մենք զերծ չենք մնա որոշակի տիպի ընտրախախտումներից, սակայն հիմնական դերակատարներին իրենց վարքագծով կհաջողվի այնպիսի քաղաքական միջավայր ձեւավորել, որի պայմաններում ընտրության արդյունքները մեծ հաշվով ընդունելի կլինեն հանրության համար»,- ասում է Խոսրով Հարությունյանը:
Էրդողանը նամակ է գրել Սարկոզիին
Դեկտեմբերի 22-ին ընդառաջ, երբ Ֆրանսիայի Սենատում նախատեսվում է քննարկել եւ քվեարկել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, Թուրքիան անցել է արդեն հոխորտանքներին ու սպառնալիքներին` կրկնելով բոլոր այն քայլերը, որ հաճախ թուրքական իշխանություններն իրականացնում են յուրաքանչյուր դեպքում, երբ որեւէ երկրում շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանությանն առնչվող որեւէ նշանակալի նախագիծ` լինի ճանաչում, ընդունում, դատապարտում, թե ուղղակի հիշատակ:
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը մեկնեց Թուրքիա
Այսօր շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Երեւան-Մոսկվա-Ստամբուլ չվերթով մեկնում է Թուրքիա, որտեղ վաղը Մարդին քաղաքում կտրվի աշխարհի թիմային առաջնության մեկնարկը: Հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանը թիմում ընդգրկել է Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին, Լիլիթ Գալոյանին, Մարիա Կուրսովային եւ Նելլի Աղինյանին: Մինչեւ դեկտեմբերի 28-ը առաջնության մասնակից 10 ազգային հավաքականները՝ Հայաստանը, Չինաստանը, Վրաստանը, Հունաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, ՀԱՀ-ը, Թուրքիան,
Հենրիխ Մխիթարյանի բարեգործությունը Գավառում եւ Մարտունիում
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանն այսօր հերթական բարեգործական առաքելությամբ եղավ Գավառում եւ Մարտունիում: Հայաստանի այս տարվա լավագույն ֆուտբոլիստը մեծ քանակությամբ նվերներ՝ համակարգիչներ, մարզագույք եւ Ամանորի կապակցությամբ՝ քաղցրավենիք, նվիրեց Գավառի մանկատան վեց տասնյակից ավելի սաներին, որից հետո ուղեւորվեց Մարտունի եւ թիվ 3 միջակարգ դպրոցի աշակերտներին մարզական գույք նվիրեց:


















































