Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելքումյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն եւ ստացավ 2000 եվրո դրամական մրցանակ

Դեկտեմբեր 17,2011 10:56 Share

Հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Վարշավայում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 25 երկրների ավելի քան 370 մասնակիցների պայքարում վաստակելով 20 միավոր՝ նվաճեց չեմպիոնի կոչումը: Նրան հանձնվեց նաեւ 1-ին տեղի համար սահմանված 2000 եւրո դրամական պարգեւը: Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչներից Սերգեյ Մովսիսյանը 15-րն էր, Հրայր Սիմոնյանը՝ 27-րդը, Զավեն Անդրիասյանը՝ 35-րդը:
Այսօր եւ վաղը Լեհաստանի մայրաքաղաքում շախմատիստները կորոշեն նաեւ Հին Աշխարհամասի արագ շախմատի չեմպիոնին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել