Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Ոչ ոք «Բարգավաճին» չի կանչել համագործակցության» (տեսանյութ)

ՀԱԿ-ի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը «Բարգավաճ Հայաստանի» մասին բուռն քննարկումների տեղիք է տվել: ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը հեգնել էր, որ «մի օր չստացվի այնպես, որ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու համար Տեր-Պետրոսյանն առաջարկի համագործակցել Սերժ Սարգսյանի հետ»: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում պաթոսով խոսողներին խորհուրդ տվեց կարդալ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի բուն տեքստը. «Այնտեղ 2

Անդրադարձ է կատարվել Հայաստանում Վիկի նախագծերի զարգացմանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը: Նախ ներկայացվել է ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը: Օրակարգային առաջին հարցով քննարկվել է ՀՀ մաքսային սահմանով անցնող համակարգչային որոշ ապրանքատեսակների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերի վերաբերյալ հարցը: Նշվել է, որ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված նույն հատկություններով օժտված

Արտակ Նազարյանի ինքնասպանության հասցնելու գործով դատավարությունը հետաքրքրել է ազերիներին

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա այսօրվա նիստից առաջ պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու գործով ամբաստանյալներից մեկի՝ կապիտան  Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը մեր զրույցի ժամանակ ասաց, որ իր 10 րոպեանոց միջնորդությունը երեկ հրապարակվել է ադրբեջանական լրատվամիջոցներում: Այդ մասին նրան հայտնել էին ազգային անվտանգության աշխատակիցներից: Պաշտպանը փորձում էր ճշտել, թե ո՞ր լրատվամիջոցն է դա

Զուգարանում թուղթ չկար, դրա համա՞ր էին փակել կաթի արտադրամասը

Երեկ «Արմֆուդ» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտարարելով, որ  ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ընկերությունում իրականացված ստուգումը պարզապես «շինծու գործ է»: Այսօր այդ առնչությամբ ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը «Պոստ սկրիպտում» ակումբում լրագրողներին պարզաբանում տվեց. «Կաթը, որը փորձաքննության է ենթարկվել մեզ մոտ եւ այլ լաբորատորիաներում, եղել են ոչ բացասական ցուցանիշներով պատասխաններ: Մեր

«Եհովայի վկաները» հերթապահում էին եկեղեցու բակում

Փողոցում կրոնական կազմակերպությունների կողմից իրականացվող քարոզչությունները հոգեորսություն չեն համարվում. այսօր «Արմատ» ակումբում հայտարարեց  տեր Եսայի քահանա Արթենյանը` նշելով, որ օրենքում բացեր կան, եւ դա ինքը հասկացել է «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամի դեմ դատավարությունից: Ըստ նրա, պատճառներից մեկը. «Այսպես կոչված՝ շատ եվրոպամետ ուժեր փորձում են համոզել հասարակությանը, որ հոգեորսությունը իրավական տերմին չէ: Այնինչ՝ մեզ համար դժվար

«ՁԻԱՀ»-ը «պայթեցրին» Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)

Այսօր Հյուսիսային պողոտայում հավաքվել էին 2 տասնյակից ավելի երիտասարդներ, որոնք «Ո՛չ ՁԻԱՀ-ին» կարգախոսներով վզկապներ էին կրում: Նրանք 2 խմբի էին բաժանվել, լուռ վերեւ եւ ներքեւ էին քայլում: Այնուհետեւ բոլորը հավաքվեցին եւ կարմիր փուչիկներով պատրաստված ՁԻԱՀ բառը ոտքերով պայթեցրին: Ակցիայի կազմակերպիչները «Ֆլեշմոբ» դիվիզիան ու «World vision» Հայաստան կազմակերպություններն էին: Նրանց տեխնիկական մասով՝ նկարահանումներով ու ակցիայի բովանդակության

Տղամարդիկ կանանցից շատ են հայելու մեջ նայում

Պարզելու համար, թե որ սեռի ներկայացուցիչներն են ամենից շատ հայելու մեջ նայում՝ Ստոկհոլմի սոցիոլոգներից ու հոգեբաններից կազմված մի խումբ փորձարկում է իրականացրել: Առեւտրի կենտրոններից մեկում տեղադրել են մի մեծ հայելի, կողքին` թաքնված տեսախցիկ: Հետազոտողներին զարմացրել են արդյունքները. պարզվել է, որ օրվա ընթացքում այդ հայելու առջեւ իրեն նայել է 412 կին եւ 778 տղամարդ: Այսպիսով հերքվել

Հրանտ Բագրատյան. «Շատ եմ ուզում ալբոմ թողարկել»

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում ասել է, որ իր երկրորդ մասնագիտությունը երաժշտությունն է. «Ասպիրանտուրայում սովորելու տարիներին երկար ժամանակ վաստակում էի երաժշտությամբ` աշխատելով Պարոնյանի անվան թատրոնի նվագախմբում: Թեեւ երաժշտական կրթություն չունեմ, բայց վիրտուոզաբար նվագել եմ բլյուզ: Կառավարություն գալուն պես թողեցի, բայց միշտ սիրել եմ եւ միշտ մտածել եմ, թե երբ պետք է վերադառնամ դեպի

Ամենամեծ ու ամենափոքր շները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխարհի ամենամեծ շունը դանիական դոգ Գիբսոնն է: Ուղղահայաց վիճակում նրա երկարությունը հասնում է 2 մետր 10 սմ-ի: Գիբսոնի թաթի չափսը 41 սմ է: Իսկ աշխարհի ամենափոքր շունը Բու-Բուն  է, որի հասակը  10 սմ է, իսկ քաշը՝ 680 գրամ:    

Հետգրության փոխարեն

Այնպես էր ստացվել, որ ինձ մոտ էին հավաքվել 1965-ից հետո Մորդովիայի ճամբարներում հայ քաղբանտարկյալների կողմից բաժանորդագրված ու պահպանված թերթեր, ամսագրեր ու հանդեսներ, նաև մի քանի գիրք: Ես ձեռնարկեցի գաղութին խիստ անհարիր մի աշխատանք. հայկական գրադարանի ստեղծումը: Այդ գործում ինձ օգնեց Անդրանիկ Մարգարյանը: Մի քանի ամիս ամեն օր աշխատանքից հետո և կիրակի օրերին սուզվում էինք մեր

Շոկոլադե տոնածառը Ֆրանսիայում

Անցյալ տարի Ֆրանսիացի ամենատաղանդավոր շոկոլադագործներից մեկը` Պատրիկ Ռոջերը, պատրաստել էր շոկոլադե 10 մետրանոց տոնածառ: Մեկ ամսվա ընթացքում, իր գործարանի ամբողջ թիմի հետ նա աշխատել էր Փարիզի արվարձաններից մեկում: Յուրահատուկ տոնածառը ցուցադրվել է Ֆրանսիայի հեռուստամարաթոնի ցուցահանդեսի ժամանակ, որի նպատակն է եղել  միջոցներ հավաքել նյարդամկանային հիվանդությամբ տառապողներին բուժելու համար: Բոլոր նրանք, ովքեր գումար կամ որևէ բան են

«Սուրիկի լավաշի» սեփականատերը չի էլ եղե՞լ ԲՀԿ կառույցի ղեկավար

Հատվածներ Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանի՝ «Երկիր»-ին տված հարցազրույցից: – Պարո’ն Վարդանյան, իրեն ԲՀԿ Գառնու տարածքային կառույցի ղեկավար համարող Սուրիկ Հակոբյանը երեկ թերթերից մեկին ասել է, որ իրեն հեռացրել են այդ պաշտոնից եւ տեղը ուրիշ մարդ դրել: – Տենց բան չկա: Հենց սկզբից` կուսակցության ստեղծման օրվանից ես եմ եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի տարածքային նախագահը: Դա միշտ էլ տենց

Ես իմ անուշ Հայաստանի… Ռուսաստանում

Նոյեմբերի 29-ին Մոսկվայի Լ. Ուկրաինկայի անվան գրադարանում տեղի ունեցավ «Դեբեդ» գրական մշակութային ընկերության հերթական երեկոն՝ նվիրված հայ բանաստեղծ Եղիշե Չարենցին: «Դեբեդի» ղեկավար Ռուսլան Միսկարյանն ունկնդիրներին հակիրճ ներկայացրեց բանաստեղծի կենսագրությունը: Մամիկոն Հովհաննիսյանն իր ստեղծագործությունը նվիրեց Չարենցին: Չարենցին նվիրված երեկոյի շարունակությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, կրկին «Դեբեդի» նախաձեռնությամբ: Արդեն երեք տարեկան կազմակերպության առանձնահատկությունն այն է, որ երեկոներն

«Թամարան», «Անին» ու «Աշտարակ-կաթը» տուգանվել են 200 հազար դրամով

Շուտով սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ կսկսի «Մուլտի ագրոյի» մաս կազմող կաթնամթերքի արտադրամասում: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտնեց ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը: Նրա ներկայացմամբ՝ մինչեւ տարեվերջ ստուգվելու են անխտիր բոլոր այն ընկերությունները, որոնք զբաղվում են կաթ-կաթնամթերքի արտադրությամբ. «Եթե «Մուլտի ագրոն» կաթնամթերք է արտադրում, ապա միանշանակ կստուգվի»: 

Հայաստանի գրողների միության հայտարարությունը

Հայ դատի պաշտպան, թուրք անվանի  հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն հերթական անգամ բանտարկված է  թուրքական իշխանությունների հրահանգով։ Դատավարության ընթացքում նա հայտարարել է. «Սա իմ դեմ լարված նոր ծուղակ է, սակայն հույս ունեմ, որ դատարանն ինձ իմ գրքերից չի բաժանելու»։ 1977 թվականից Զարաքոլուն Կ.Պոլսում հիմնադրած իր «ԲԵԼԳԵ» հրատարակչատան կողմից հազարավոր գրքեր է տպագրել, որոնցում ներկայացվում է ճշմարտությունը Թուրքիայում

Կարեն Անդրեասյանից խնդրում են վերադարձնել կնոջ սերը

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց իր մարզային այցելությունների արդյունքը: Պարզվում է՝ չնայած ՄԻՊ ինստիտուտն արդեն 7 տարի է՝ գործում է, բայց մարզերում մարդիկ չգիտեն, թե ինչ է դա, ինչով է զբաղվում: Գյումրիում ՄԻՊ-ին խնդրել են պաշտպանել իրենց դատավորից, հրավիրել են դատարան, որ օգնի դատը շահել. «Լինում են նաեւ զավեշտալի դեպքեր, երբ

Էջմիածինը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովում

Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» 11-րդ համաժողովին, որը կայացել է Պորտուգալիայի Սինտրա քաղաքում, մասնակցում էր նաեւ հայոց հոգեւոր մայրաքաղաքի պատվիրակությունը` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Հեղինակավոր այս ընկերությանը, որը կազմավորվել է 1993 թվականին,  անդամակցում են աշխարհի ավելի քան 200 քաղաքներ: Էջմիածինը, չնայած անդամակցության 5-ամյա փորձ ունի, բայց

ՄԻՊ-ը կարծում է, որ օլիգարխներն ամոթից չեն դիմի դատարան

Այսօր «Ուրբաթ» ակումբում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադառնալով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածին՝ կոչ արեց ԶԼՄ-ներին միավորվել եւ ուժեղացնել ինքնակարգավորող մարմինը, որն այլընտրանք կլինի դատարաններին. «Դուք ստիպված չեք լինի մեծ գումարներ վճարել, ձեր ժամանակը ծախսել դատարաններում, թանկ փաստաբանի հետ գնալ դատարան: Հարկավոր է, որ դուք այդ մարմնին ընդունեք որպես հեղինակություն. մինչեւ դուք չընդունեք, այն չի

ՀՔԾ քննիչը փրկվել է ամրագոտու եւ անվտանգության բարձիկների շնորհիվ

Ինչպես երեկ` նոյեմբերի 29-ին, վթարի վայրից Aravot.am-ին հայտնել էր  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21.00-ի սահմաններում «Նիսսան Պայտֆայնդեր» մակնիշի 067 ՏՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան-Երեւան ավտոճանապարհի Հրազդանի հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց ու շրջվել ձորը: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի

Սամվել Նիկոյանի «կոճակը» երկու անգամ չաշխատեց

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ի պատասխան իր մի քանի գործընկերների բողոքների, թե իրենց քվեարկության կոճակը չի աշխատում, անկեղծորեն խոստովանեց. «Իմ կոճակն էլ չի աշխատում»: Իսկ քվեարկությունների ընթացքում հարկ համարեց հայտարարել, թե «քվորումի որեւիցե խնդիր չկա, ես խնդրում եմ ուրիշի փոխարեն չքվեարկել»: Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը կախվածության մեջ է գործադիր իշխանությունից

Այսօր կեսօրին Եվրոպական միության պատվիրակության Երեւանի նստավայրում հանրությանը ներկայացվեց Սյունիքի մարզի Սիսիան եւ Գորիս քաղաքներում իրականացված «Ես գնահատում եմ» ուսումնասիրության արդյունքները եւ փաստվեց ցավալի իրողություն. Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը, որի բյուջեի 80 եւ ավելի տոկոսը պետական դոտացիան է, կախվածության մեջ է պետությունից՝ մասնավորաբար գործադիր իշխանությունից: Գործադիրից ներկա էր միայն Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը, որը համաձայն

Բրազիլահայ գրոսմայստերն առաջատարների թվում է

Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում ընթացող շախմատային ներկայացուցչական փառատոնում, որի ծրագրում գլխավորը տասն ուժեղագույն շախմատիստների (վեցը կրում է գրոսմայստերի կոչում) մասնակցությամբ շրջանաձեւ մրցաշարն է, բրազիլահայ գրոսմայստեր Կրիկոր Սեւագ Մխիթարյանը վեց տուրից հետո 3,5 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում: Նա ընդամենը կես միավոր է զիջում առաջատարին` արգենտինացի Սանդրո Մարեկոյին: Այսօր` 7-րդ տուրում Կրիկորի մրցակիցը բրազիլացի գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոն

Ընդդիմադիր պատգամավորը հարց ուղղեց «Շմայսին»

Խորհրդարանական մեծամասնությունը անցած մեկ ժամի ընթացքում փորձեց դահլիճում հավաքել իր պատգամավորներին, արդյունքում՝ դահլիճը լցվեց որոշ չափով: «Ժառանգությունը» սովորականի պես ակտիվ էր աշխատում եւ պարզապես հարցերի տեղատարափ էր ուղղում կառավարության ներկայացուցիչ, ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանի վրա: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն իր հարցից առաջ հայտարարեց. «Ես կուզեի հարցնել պարոն Առաքել

ԱԺ փոխնախագահը ընդդիմադիր պատգամավորին խորհուրդ տվեց «ականջները լվանալ»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ՀՀ կառավարության ներկայացուցիչ Անդրանիկ Անդրեասյանին հարցրեց, թե ջրային տնտեսությանը տրված վարկը ինչպե՞ս է ծախսվելու եւ ի հավելումն ասաց. «Դուք ուրիշներին եք մեղադրում գրանտակեր լինելու մեջ, բայց ամենամեծ գրանտակերը պետությունն է»: Նաեւ ուզեց իմանալ՝ ՀՀ-ն կարողանալո՞ւ է դուրս գալ այս պարտքերի տակից, հատկապես՝ երբ այս վարկերի ծախսման օբյեկտիվությունը կասկածի տակ

Հայաստանի զինված ուժերի տեսչական խումբը մեկնել է Թուրքիա

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խումբը նոյեմբերի 29-ին մեկնել է  Թուրքիա` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի /ԵՍԶՈՒ/ շրջանակներում «Հայտարարված վայրի» տեսչություն  անցկացնելու նպատակով: Տեսչական խումբը Հայաստան կվերադառնա դեկտեմբերի 2-ին: Պաշտպանության նախարարության հաղորդագրություն    

Մունդիալ 2014-ի ժամանակացույցը որոշվեց

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն աշխարհի 2014 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի «B» խմբում ընդգրկված հավաքականների՝ Իտալիայի, Դանիայի,  Չեխիայի, Բուլղարիայի եւ Մալթայի ընտրանիների ղեկավարության հետ  Պրահայում քննարկել է խաղացանկը, որի վերջնական ժամանակացույցը հաստատվել է: Հայաստանի ազգային հավաքականը պայքարն սկսելու է եկող տարվա սեպտեմբերի 7-ին: Այդ

ՄԻՊ. «Մամուլի հրապարակումն ինձ համար ահազանգ չէ» (տեսանյութ)

Կարեն Անդրեասյանը մեկնաբանում է հանրահավաքի օրը մարդկանց տեղաշարժվելու իրավունքի ոտնահարումներից հետո իր լռությունը: Այսօր «Ուրբաթ» ակումբի հյուրը ՄԻՊ Կարեն Անդրեասյանն էր:  Aravot.am-ը պարոն Անդրեասյանից հետաքրքրվեց՝ հանրահավաքի օրը ոտնահարվեցին մարդկանց տեղաշարժվելու իրավունքները, ինչի մասին մամուլում հրապարակումներ եղան, ինչո՞ւ չարձագանքեցիք. «Ես բազմիցս ասել եմ եւ նորից կրկնում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ստանա գոնե 1 ահազանգ,

Սիրանուշ Անդրիասյանը 3-րդ տեղը գրավեց

Շախմատի Հայաստանի այս տարվա չեմպիոնուհի, միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը Խարկովում անցկացված նահանգապետի գավաթի խաղարկությունում 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ եզրափակեց առաջատարների եռյակը: Նրանից կես միավոր ավելի վաստակեց եւ երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը ներկայացնող Ալինա Բալայանը: Իսկ 7,5 միավորով հաղթող դարձավ տանտիրուհիներից՝ Իրինա Անդրենկոն: Սիրանուշ Անդրիասյանը երկար ժամանակ մրցումների չէր մասնակցում: «Առավոտը» ժամանակին ընթերցողներին

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031