Օրվա լրահոսը

Չեմպիոնության հարցը գրեթե զրոյական է

Թուրքիայի Իզմիթ քաղաքում այս պահին որոշվում է, թե ո՞վ կնվաճի շախմատի մինչեւ 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի հաղթողի կոչումը: Մինչեւ երեկ գլխավոր հավակնորդը Հայաստանի հավաքականն էր, որն իններորդ տուրից առաջ 23,5 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Սակայն երեկ՝ մրցաշարի նախավերջին օրը, մեր քառյակն անակնկալ 1,5:2,5 հաշվով պարտվեց ղազախներին՝ նահանջելով 2-րդ հորիզոնական: Եզրափակիչ տուրից առաջ Հայաստանը

ՀՀԿ տնտեսական կոնֆերանսում ընդունված բանաձեւը

  Երևանում երեկ կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին տնտեսական կոնֆերանսի արդյունքում ընդունվել է բանաձեւ: Համաժողովը, ամփոփելով իր արդյունավետ աշխատանքները, առաջարկում է. Հայաստանի Հանրապետական Կուսակցության ղեկավար մարմիններին` Քննարկել ՀՀ կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքների հիման վրա ՀՀԿ այլ թեմատիկ-ոլորտային համաժողովների կազմակերպման և անցկացման հնարավորությունը: Շարունակել կուսակցության արտաքին կապերի և միջազգային համագործակցության ընդլայնման քաղաքականությունը: Հայաստանի Հանրապետական Կուսակցության

Չեք հավաքում, գոնե տվեք

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Նվեր Պողոսյանը մարզպետարանի աշխատակիցներից պահանջել է խիստ լինել եւ մինչեւ տարեվերջ համայնքների սեփական եկամուտների հավաքումը հասցնել նորմալ մակարդակի: Այսօր կան համայնքներ, որ 50 տոկոսից ցածր ցուցանիշներ են արձանագրում: Խստությունը կարող է դրսեւորվել նաեւ այսպես. պետական աջակցություն եւ սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրերի ներդրումները կբացառվեն այն համայնքներում, ուր սեփական եկամուտները չեն հավաքագրվի ամբողջությամբ:

Վրաերթ կատարած «Ռենջ Ռովերի» վարորդը ոստիկանության հրաձիգ է

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` հոկտեմբերի 30-ին, գիշերը, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին է մեղայականով ներկայացել 46-ամյա Սմբատ Խաչատրյանը: Վերջինս կասկածվում է նույն օրը Հալաբյան փողոցում մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Սմբատ Խաչատրյանը աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձի եւ անշարժ գույքի պահպանության

Եվրոպայի խորհրդի հանձնարարականն անտեսվեց Իռլանդիա-Հայաստան խաղում

2011 թվականի սեպտեմբերի 28-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է իր անդամ երկրներին ուղղված հանձնարարական, որը վերաբերում է սպորտում արդյունքների շուրջ զեղծարարություններին, մասնավորապես` խաղի ելքի վերաբերյալ պայմանավորվելուն: Հանձնարարականին կից հավելվածի E կետում մանրամասնած են այն կանխարգելիչ գործողությունները, որոնք այս կապակցությամբ պետք է ձեռնարկեն ազգային եւ միջազգային մարզական կազմակերպությունները: Մասնավորապես` 28.1 կետում, որտեղ խոսվում է նման

Ինչպես բլոգերներն արձագանքեցին քաղաքապետի հրաժարականին

Ամեն երկուշաբթի մենք ներկայացնելու ենք բլոգերի տեսություն, ավելի շուտ` ընտրելու ենք մի թեմա, եւ մեջբերելու, թե ինչպես են դրան արձագանքել հայկական բլոգոսֆերայի առանձին ներկայացուցիչներ: Այս անգամ մեր թեման Երեւանի քաղաքապետի պաշտոնից Կարեն Կարապետյանի հրաժարականն է: Մեջբերում առաջին` հետեւյալ բլոգից Կարեն Կարապետյանի հետ կապված մի քանի բան հաստատվեց. 1. Լուրջ փոփոխությունների իշխանությունը ուզի էլ չի կարող

«Ռենջ ռովերի» վարորդը վրաերթի է ենթարկել Վերահսկիչ պալատի մի աշխատակցի և դիմել փախուստի

Այսօր` հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում Հալաբյան փողոցում «Ռենջ Ռովեր» մակնիշի անհայտ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու թողնելով նրան անօգնական վիճակում` դիմել փախուստի: Ապա արդեն մահացած հետիոտնը հայտնվել է թիվ 28 երթուղային տաքսու անիվների տակ: Արդեն դեպքի վայր են ժամանել

ՀՀԿ-ի կոնֆերանսները շարունակական կլինեն

Այսօր կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տնտեսական կոնֆերանսի ժամանակ բանաձեւ ընդունվեց, ըստ որի առաջարկվում էր քննարկել ՀՀ կառավարության գործունեության արդյունքների հիման վրա ՀՀԿ այլ թեմատիկ ժողովների անցկացման հարցը: Առաջարկություններն ամփոփել էր նոր ստեղծված խմբագրական հանձնաժողովը, որի նախագահն է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա ներկայացրեց  համաժողովի մասնակիցներից ստացված առաջարկությունները, որոնք պետք է ներառվեն ՀՀԿ

Կանխատեսում են, որ խորհրդարանական ընտրություներում ՀՀԿ-ն կհաղթի

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) այսօր տեղի ունեցած տնտեսական կոնֆերանսին որպես հյուր մասնակցող Ռուսաստանի Դաշնության «Յեդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Իգոր Չեռնիշենկոն լրագրողների հետ զրույցում ե՛ւ իրենց երկրի, ե՛ւ մեր երկրի ընտրությունների մասին կանխատեսում արեց։ Նրա կարծիքով, իրենց երկրում այս տարի կայանալիք պետդումայի ընտրություններում կհաղթի իրենց կուսակցությունը, իսկ Հայաստանում գերիշխող դիրք կունենա ՀՀԿ-ն. «Այդ կուսակցության հետ խորհրդարանում

ՀՀԿ-ն տնտեսական կոնֆերանսին ներկայացրեց միայն ձեռքբերումներ

Այսօր Արմենիա-Մարիոթ հյուրանոցում հավաքվել էին Հայաստանի Հանրապետատան կուսակցության (ՀՀԿ) ավելի քան 300 անդամներ ու օտարերկրյա հյուրեր։  Նրանց մեծ մասը կառավարության անդամներ էին։ Այս հավաքի պատճառը ՀՀԿ-ի տնտեսական առաջին կոնֆերանսն էր։ ՀՀԿ-ականները իրենց կոնֆերանսը սկսեցին պետական օրհներգի հնչյունների ներքո։ Նշենք, որ լրագրողներին առանձին սենյակ էր հատկացված՝ կոնֆերանսը հեռուստաէկրանից դիտելով լուսաբանելու համար, բայց հետաքրքիրն այն էր, որ

Ավետիք Գրիգորյանը խաղացել է Վիշվանաթան Անանդի հետ

Հայաստանցի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Կորսիկայում ընթացող արագ շախմատի մրցաշարի քառորդ եզրափակչում երկու պարտիա է խաղացել աշխարհի գործող չեմպիոն հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ եւ պարտվել է 0,5:1,5 հաշվով: Այսօր Անանդը եզրափակչում խաղալու է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ:

Շախմատի օլիմպիական չեմպիոնը կորոշվի վերջին երկու տուրում

Վերջին շախմատային օլիմպիադայի հաղթող Հայաստանի պատանեկան հավաքականը շատ մոտ է չեմպիոնի կոչումը պահպանելուն: Սակայն դրա համար անհրաժեշտ է վերջին երկու տուրերում հնարավորին չափ խոշոր հաշվով հաղթանակներ տոնել: Ստացվել է մի այնպիսի իրավիճակ, երբ ուժեղագույն հավաքականներն արդեն հանդիպել են միմյանց հետ ու հիմա նրանց մրցակիցները համեմատաբար թույլ են: Օրինակ, Հայաստանի մրցակիցն այսօր Ղազախստանն է, Ռուսաստանինը` Մալայզիան,

«Վերածնվիր Ճապոնիա»

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Վերածնվիր Ճապոնիա» բարեգործական նախագծի շնորհանդեսը: Հեղինակն է կոմպոզիտոր եւ երաժշտագետ Շուշան Սարգսյանը, ով երկար տարիներ ապրելով եւ ստեղծագործելով Ուկրաինայում,  վերջերս է տեղափոխվել Հայաստան: Նա մտադիր է իրականացնել բարեգործական նախագծեր: Շ. Սարգսյանը «Վերածնվիր Ճապոնիա»  երգի երաժշտության հեղինակն է: Բարեգործական նախագծեր իրականացնելու մտահղացումը ծնվել է Ճապոնիայի ավերիչ երկրաշարժի օրը: «Այն ցավը, որ ապրել

Հայ շախմատիստները վերադարձան 1-ին հորիզոնական

Շախմատի U16 համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականն ընդամենը չորս ժամ անց վերադարձավ 1-ին հորիզոնական: Մեր տղաների քառյակն ութերորդ տուրում չոր հաշվով հաղթեց Անգլիայի իր հասակակիցներին ու 23,5 միավորով վերստին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում են, համապատասխանաբար, Ռուսաստանն ու Ադրբեջանը:

Խոսեցին «Էրգրի մասին»

  Այսօր ՀՀ ԳԱԱ Գիտակրթական կենտրոնում կայացավ գիտական լրագրության խմբի հերթական սեմինարը` այս անգամ նվիրված ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողների և դասախոսների շուրջ 120 հոգուց բաղկացած խմբի 2011թ. հունիսի 22-26-ին Արեւմտյան Հայաստան կատարած այցելությանը: Բանախոսներն էին այդ ֆակուլտետի շրջանավարտներ, պատմաբան Լուսինե Մարգարյանը և մշակութաբան Անի Աղաջանյանը: Նրանք ներկայացրեցին իրենց այցելության մանրամասները և պատմեցին պատմական Հայաստանի Բայազետ,

Ձախլիկություն` ոչ թե արատ, այլ՝ անհատական առանձնահատկություն

  «Չեմ գրելու աջով, աջով հարմար չի, թողեք ձախով գրեմ»,-այս խոսքերն Անահիտի համար այժմ անցյալ են դարձել: Նա դպրոց է գնացել 1992թ, որտեղ աղջկան  և՛ ուսուցիչը,  և՛  մայրը  ստիպել են գրել աջ ձեռքով. ձախլիկ էր: Արդյունքում Անահիտի մոտ առաջանում են  մի շարք խնդիրներ. Մայրը՝ Մարինեն, նկատում է՝ երեխայի խոսքը լավ զարգացած չէ, դպրոցում նրա դասարանը

Հարսանքավորը վրաերթի է ենթարկել հետիոտնին (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Մերսեդես» մակնիշի 25 ՍՈ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին: Հետիոտնը փողոցն անցելիս է եղել չթույլատրվող հատվածով: Վրաերթ կատարողը դեպքի վայրից փախուստի չի դիմել: Ֆոտոլրագրողի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Վրաերթի ենթարկվածը, հենց դեպքի վայրից, շտապօգնության

18 միլիարդը տրամադրեք աշխատավարձերի բարձրացմանը. առաջարկ կառավարությանը

Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Բաց նամակ նախագահին և վարչապետին» խմբի անդամները, որոնց թիվը 1000-ից ավելի է, առաջարկում են կառավարության կողմից սոցիալական փաթեթի համար հատկացված 18 միլիարդ դրամը տրամադրել բազային աշխատավարձերի բարձրացմանը: Քաղաքացիներն իրենց անվստահությունն են հայտնում սոցիալական փաթեթին՝ այն անվանելով  «սոցիալական կուտ», եւ գտնում են, որ փաթեթը միջազգային կազմակերպությունների «աչքերը կապելու» համար է, այլ ոչ՝

Անվերջ բանող, նաև դատող, մեկ դեպի վեր, մեկ դեպի վար

«Առաջին, առաջին, առաջին…» -Ասա դե համբերեք էլի՛: Գիտեն` 15 հարկ իջնելը հեշտ ա: 45 տարի ա բարձրանում-իջնում եմ, դեռ էսպիսի անհամբեր սերունդ չեմ տեսել:  Ինչքան ուժ ունեն, կոճակը սեղմում են ու իրենց թվում է` էդպես ավելի արագ կաշխատեմ: Էլ չեն մտածում, որ փչանում եմ և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես: Առանց այն էլ լավ վիճակում չեմ: Սիրտս

Նռնակով սպառնացողը ներկայացել է մեղայականով

Այսօր` հոկտեմբերի 29-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի քննչական բաժին է մեղայականով ներկայացել մի երիտասարդ:   Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 25 շենքի բնակիչ, 26-ամյա Արտյոմ Թումասյանն է: Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Արտյոմ Թումասյանը հետախուզվում էր ոստիկանության Աշտարակի

Երեւանում անցկացվում է Սամբոյի ավանդական մրցաշար

Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում այսօր` հոկտեմբերի 29-ին, անց է կացվում Անտիկ ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթող Հայոց Վարազդատ թագավորի հիշատակին նվիրված  հանրապետական սամբոյի ավանդական հուշամրցաշար, որին այս տարի մասնակցում է 1998թ. ծնված և փոքր տարիքի ավելի քան 120 դեռահաս Երևանից, Արտաշատից, Գյումրիից, Աբովյանից, Նոր Հաճընից, Չարենցավանից, Բյուրեղավանից: Այս մասին aravot.am-ին փոխանցում են  Հայաստանի սամբոյի

Ռուսաստանը շրջանցեց մեզ

Հենց նոր Թուրքիայում ընթացող մինչեւ 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանն ու Իրանը ոչ-ոքի՝ 2:2 խաղացին: Ռուսները 3:1 հաշվով առավելության հասան հնդիկների նկատմամբ եւ վաստակած միավորներով՝ 20, մրցաշարային աղյուսակում դուրս եկան 1-ին հորիզոնական: Ադրբեջանն իր հերթին պարտության մատնեց Վրաստանին՝ 2,5:1,5 եւ Իրանի հետ միասին երեկոյան կայանալիք 8-րդ տուրից առաջ 18 միավորով բաժանում է 3-4-րդ հորիզոնականները:

Ավետիք Գրիգորյանը հաղթեց Հրանտ Մելքումյանին

Կորսիկայում ավարտված «15e Corsica Masters՚ օփենում 1-14-րդ հորիզոնականներն զբաղեցրած շախմատիստները երեկ պայքարն են սկսել արագ շախմատի մրցաշարում, որտեղ նրանց միացել են աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան): 1/8 եզրափակչում վիճակահանությամբ հանդիպել են հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանն ու Ավետիք Գրիգորյանը: 1,5:0,5 հաշվով Ավետիքը հաղթել է հիմնական մրցաշարի 3-րդ մրցանակակիր իր հայրենակցին եւ

Բուլղարահայ երեխաները Հայաստանում են

«Նռան հատիկը» համախմբել է մանուկներին  14-ամյա Ինեսա Գեւորգյանը՝ Հ. Պարոնյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված մանրապատումներում:  «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը Երեւանում է հավաքել  աշխարհի տարբեր երկրներից տասնյակ հայ պատանիների: Պատանիներից շատերը ծնվել են Հայաստանում, սակայն իրենց մանկությունն անցկացրել են այլ երկրներում՝ Բուլղարիայում, Հունաստանում, Լեհաստանում կամ այլ վայրերում, եւ «Նռան հատիկի» շնորհիվ երեխաները հավաքվել են Հայաստանում՝

Մեր շախմատի հավաքականները մեկնում են Պորտո Կարաս

Նոյեմբերի 3-ին Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում մեկնարկող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությանը Դիլիջանում նախապատրաստվող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները երեկ ավարտեցին ուսումնամարզական հավաքը եւ վաղը Երեւան-Ստամբուլ-Սալոնիկ չվերթով մեկնում են մրցավայր: Տղամարդկանց պայքարում Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (մարզիչ՝ Արշակ Պետրոսյան), իսկ կանանցից

«Ֆորվարդը»՝ Հայաստանի օլիմպիական թիմի պաշտոնական մատակարար

Երեկ Երեւանում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն եւ Ռուսաստանի «Ֆորվարդ» մարզահագուստի ընկերությունը մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը համագործակցության պայմանագիր կնքեցին, ըստ որի՝ ռուսական ընկերությունը Հայաստանի օլիմպիական թիմերի բացառիկ մատակարարողի կարգավիճակ ստացավ, իսկ Հայաստանը դարձավ արտասահմանյան առաջին երկիրը, որը կրելու է «Ֆորվարդի» մարզահագուստը: Այս մասին հանդիսավոր արարողության ժամանակ «Առավոտին» տեղեկացրեց ընկերության PR մենեջեր Ելիզավետա Ռոմանովսկայան: Պայմանագիրը վավերացրին

ՖԻԴԵ-ն նոր կոչումներ է շնորհել հայաստանցիներին

Շախմատի միջազգային ֆեդերացիան ՖԻԴԵ-ի վարպետի կոչում է շնորհել հայաստանցի շախմատիստ Արարատ Սանթրյանին, ՖԻԴԵ-ի մարզչի կոչում՝ Յուրի Համբարձումյանին, Վահագն Խաչատրյանին, Սեդրակ Մաթեւոսյանին, Սիմոն Մկրտչյանին, Գառնիկ Ներսիսյանին, Արշակ Ռամազյանին, ՖԻԴԵ-ի հրահանգչի կոչում՝ Անի Մաթեւոսյանին:

Տաղանդավոր պատանի դաշնակահարը երկու օր անց կդառնար 17 տարեկան

2010 թվականի մայիսի 26-ին «Բոլորս օգնենք Կարենին» հրապարակմամբ ներկայացրել ենք շնորհաշատ 16-ամյա դաշնակահար Կարեն Սաֆարյանին: Պատանի տաղանդավոր դաշնակահարը սակավարյունություն ուներ, լիակատար եւ ամբողջական բուժումը շատ թանկ է եւ Գերմանիայում պետք է կազմակերպվեր: Բայցղ չհասցրին: Այս տարվա մարտի 6-ին, ընդամենը 16 տարեկանում  ավարտվեց Կարեն Սաֆարյանի երկրային կյանքը: Հոկտեմբերի 31-ին Կարեն Սաֆարյանը կդառնար 17 տարեկան: 1994 թվականին

Սանկտ Պետերբուրգում էլ են ճարտարապետություն փչացնում

Այնտեղ էլ է երբեմն բիզնես-շահը արվեստից վեր դասվում Հոկտեմբերի 24-26-ը «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը կազմակերպել էր լրագրողների այցելություն Սանկտ Պետերբուրգի «Ֆիլիպ Մորիս Իժորա» գործարան, որտեղ արտադրվում է նաեւ Հայաստան ներկրվող ծխախոտային արտադրանքի մի մասը: Մինչ գործարան կատարած մեր այցը, հնարավորություն ունեցանք էքսկուրսավարի հետ շրջել այդ պատմական քաղաքում ու ակամայից համեմատություն անել Երեւանի հետ՝ չնայած այս երկու

Հոգեբանական գիտաժողով

Երեկ ԵՊՀ-ում բացվել է «Տեսական եւ կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը: Նպատակն է քննարկել կիրառական եւ տեսական հոգեբանության արդի հիմնախնդիրները: Ժամանել են ավելի քան 200 մասնագետներ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Իրանի, Ուզբեկստանի տարբեր բուհերից: Կընթերցվի ավելի քան 50 զեկուցում, կներկայացվեն մագիստրոսների եւ ասպիրանտների ցուցապաստառները:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031