Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերածնվիր Ճապոնիա»

Հոկտեմբեր 29,2011 23:13

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Վերածնվիր Ճապոնիա» բարեգործական նախագծի շնորհանդեսը: Հեղինակն է կոմպոզիտոր եւ երաժշտագետ Շուշան Սարգսյանը, ով երկար տարիներ ապրելով եւ ստեղծագործելով Ուկրաինայում,  վերջերս է տեղափոխվել Հայաստան: Նա մտադիր է իրականացնել բարեգործական նախագծեր: Շ. Սարգսյանը «Վերածնվիր Ճապոնիա»  երգի երաժշտության հեղինակն է: Բարեգործական նախագծեր իրականացնելու մտահղացումը ծնվել է Ճապոնիայի ավերիչ երկրաշարժի օրը:

«Այն ցավը, որ ապրել էի ութ տարեկանում` Սպիտակի երկրաշարժի ժամանակ, ասես կրկին արթնացավ մեջս: Դրանից հետո ոչ ոքի հետ չկարողացա խոսել, մտա սենյակս, եւ մի քանի րոպեից արդեն պատրաստ էր երգի երաժշտությունը: Նույն օրը երեկոյան զանգեցի Իննա Մկրտչյանին եւ խնդրեցի գրել անգլերեն խոսքերը: Գործիքավորումն էլ կատարել է Դավիթ Դավթյանը»,- պատմեց Շուշանը:

Առաջիկայում տեղի կունենան մի շարք բարեգործական ակցիաներ, որոնց ողջ հասույթը կփոխանցվի Ճապոնիա` աղետի գոտի: Առաջին ակցիան տեղի ունեցավ  երգի տեսահոլովակի պրեմիերայի օրը: Aleqis Accessories բրենդի  նկարիչ մոդելավորող եւ ոճաբան Արմինե Գեւորգյանը ներկայացրեց իր  աքսեսուարների նոր հավաքածուն, որի վաճառքից  ստացած ողջ հասույթը  կփոխանցվի Ճապոնիայի արվեստի դպրոցներից մեկին: Զարդերի համար օգտագործված նյութերը բազմազան էին` բնական կաշի, քարեր, փետուրներ, բյուրեղներ  եւ այլն:

Մարի Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31