Լրահոս
Օրվա լրահոսը

Հարսանքավորը վրաերթի է ենթարկել հետիոտնին (լուսանկարներ, տեսանյութ)

Հոկտեմբեր 29,2011 18:58
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Մերսեդես» մակնիշի 25 ՍՈ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին: Հետիոտնը փողոցն անցելիս է եղել չթույլատրվող հատվածով: Վրաերթ կատարողը դեպքի վայրից փախուստի չի դիմել: Ֆոտոլրագրողի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Վրաերթի ենթարկվածը, հենց դեպքի վայրից, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բշժկական կենտրոն: Նա միջին տարիքի տղամարդ է:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
Նրա հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ «Մերսեդես»-ը հարսանիք մեկնելուց է եղել, ինչը հստակ երևում էր նաև ավտոմեքենայի վրա առկա ժապավեններից:
Ոստիկանությունը ձեռնարկում է քննչական միջոցառումներ՝ պարզելու համար վրաերթի ենթարկվածի և վարորդի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31