Լրահոս
Օրվա լրահոսը

18 միլիարդը տրամադրեք աշխատավարձերի բարձրացմանը. առաջարկ կառավարությանը

Հոկտեմբեր 29,2011 18:07

Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Բաց նամակ նախագահին և վարչապետին» խմբի անդամները, որոնց թիվը 1000-ից ավելի է, առաջարկում են կառավարության կողմից սոցիալական փաթեթի համար հատկացված 18 միլիարդ դրամը տրամադրել բազային աշխատավարձերի բարձրացմանը: Քաղաքացիներն իրենց անվստահությունն են հայտնում սոցիալական փաթեթին՝ այն անվանելով  «սոցիալական կուտ», եւ գտնում են, որ փաթեթը միջազգային կազմակերպությունների «աչքերը կապելու» համար է, այլ ոչ՝ քաղծառայողների:  «Խոսքի իրավունք» միավորումը միանում է գումարները բազային աշխատավարձերի բարձրացմանը տրամադրելու կոչին, քանի որ գտնում է, որ սոցիալական փաթեթը բոլորին չի ընդգրկում, իսկ աշխատավարձերի բարձրացումը յուրաքանչյուր քաղծառայողի համար ապրուստի հարց է: Միավորումը եւս հաճախ է ստանում բազմաթիվ դժգոհություններ տարբեր ոլորտի բյուջետային աշխատողներից`հատկապես ուսուցիչներից: «Նրանք բողոքում են իրենց օրեցօր ցածրացող աշխատավարձերից: Հայաստանի մարզերի որոշ դպրոցներում աշխատավարձերը ցածրանում են: Մանկավարժներին հայտնում են, թե բյուջեով այդքան է նախատեսված: Նրանք էլ այլ ընտրություն չունենալով՝ համաձայնում են կրթել երեխաներին անգամ 30.000 դրամով»,- հայտնում է «Խոսքի իրավունք» միավորումը aravot.am-ին ուղարկված հաղորդագրության մեջ:

Հայտնենք, որ խմբում ստեղծված քվեարկության արդյունքում այս առաջարկը ստացել է միայն կողմ ձայներ: Ըստ նախագծի հեղինակների`դրա կիրառման պարագայում նվազագույն բազային աշխատավարձը ներկայիս 40.000-ի փոխարեն կդառնա 65.000 դրամ: «Խոսքի իրավունք» միավորումը դիմում է ԱԺ սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին՝ այս հարցի առնչությանբ լսումներ կազմակերպելու համար և հանդես գալու օրենսդրական նախագծով: Նախաձեռնության անդամները պաշտոնյաներին «խորհուրդ են տալիս» հարցը բարձրացնելը նախաձեռնության անդամներին աշխատանքից ազատելու, ճնշումներ գործադրելու կամ քաղաքական շահարկումների թեմա չդարձնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31