Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՐԿԵՆ ԷԼ՝ ԳՆԱՑՈՂ ՉԿԱ

Կարդալով «Առավոտ» թերթի «Ում որ պետք է OK չեն խփում» հոդվածը, ես կասեի, որ ԱՄՆ-ի դեսպանատան արտոնագիր տվող բաժնի մասին այդ քննադատությունը մեղմ է գրված: Այն արժանի է ավելի շատ քննադատության, քանի որ իմ նկատմամբ եւս նրանք անարդարացի են վարվել: Այդ բաժնի աշխատակիցները  չեն խորանում մարդկանց էության մեջ, չեն հետաքրքրվում մարդկանց անցյալով եւ ներկայով, եւ

Կոռուպցիայից մինչեւ ԲՈՀ

Երեկ ԿԳՆ-ում տեղի ունեցավ ԲՈՀ նախագահի պաշտոնակատար Արտուշ Ղուկասյանի ասուլիսը: Նա ասաց, որ աշխատանքային 3 ամիսների ընթացքում ԲՈՀ-ը վերանայել եւ հաստատել է ատենախոսությունների թեմաներ հաստատող կազմակերպությունների եւ ատենախոսությունների հիմնական դրույթների եւ արդյունքների տպագրման համար ընդունելի պարբերակների ցուցակը: Հավելեց, որ թեկնածուական, դոկտորական ատենախոսությունների համար սահմանվել են նոր չափորոշիչներ, պահանջվելու է 20 գիտական հոդված, 5-ը պետք է

ՎՇՏԻ ՍՊԵՂԱՆԻՆ ԱՅԼԵՎՍ ԼԱՑԸ ՉԷ

Ճշմարտությունը Խոջալուի մասին 1992թ. փետրվարի 25-ին ԼՂՀ-ի զինված ստորաբաժանումները, հայ կամավորների եւ աշխարհազորայինների հետ միասին հաջողությամբ ձեռնարկեցին Խոջալու բնակավայրի կրակակետերի վերացման եւ նույն ավանի մոտ գտնվող օդանավակայանի ապաշրջափակման գործողությունները: Մինչեւ ռազմական գործողությունները, հայկական զինուժը դեռեւս փետրվարի 11-ին կայանել էր Հասանաբադում եւ սպասում էր հրահանգի: Հասանաբադում անցան նախնական պատրաստությունները, բոլոր ջոկատները հստակ հրահանգներ ստացան, այնտեղ մնացին

ՀԱՄԵՍՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Նորվեգիայում շարունակվում է դահուկային սպորտի աշխարհի առաջնությունը, որի հերթական օրը Հայաստանի դահուկավազորդները հանդես եկան արագավազքի որակավորման փուլում: Տղաների պայքարում մրցուղի ելած մեր մարզիկների արդյունքներն առավել քան համեստ էին: Նրանք 120 մասնակիցների մեջ դասավորվեցին այսպիսի հերթականությամբ: 91. Սերգեյ Միքայելյան 102. Թադեւոս Պողոսյան 108. Հովհաննես Սարգսյան 111. Շավարշ Գասպարյան: Մեր աղջիկներն էլ բարձր արդյունքներով աչքի չընկան: Սյուզաննա

ԷԼԻՆԱՆ՝ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի խաղարկության եզրափակիչ՝ վեցերորդ մրցաշարում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը շարունակում է հաղթարշավը: Երրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստուհուն անձնատուր եղավ Մոնղոլիայի ներկայացուցիչ Բաթույագ Մոնգոնտուլը: Այսպիսով, Էլինան հարյուր տոկոսանոց արդյունքով ստանձնեց մրցաշարի միանձնյա առաջատարի դերը: Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, նույն օրը սեւ խաղաքարերով ոչ-ոքի արեց Մարի Սեբագի (Ֆրանսիա) հետ եւ 1,0 միավորով

Նախապատրաստվում են նաեւ մրցավարները

Տարվա այս ժամանակահատվածում ընդունված է ներկայացնել ակումբների ու ֆուտբոլիստների նախապատրաստական գործընթացի ծրագրերը, ամփոփել կատարած աշխատանքը: Մինչդեռ մրցաշրջանին նախապատրաստվում են ոչ միայն ֆուտբոլիստները, այլեւ՝ մրցավարները: ՀՖՖ մրցավարական եւ տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ մարզիկների նման՝ մրցավարները նույնպես մրցաշրջանի նախապատրաստությունը սկսել են բուժզննումից, որից հետո դեկտեմբերի կեսից ձեռնամուխ են եղել ֆիզպատրաստվածության

«ԳԱՆՁԱՍԱՐԸ»՝ «ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԱՎԱԹԻ» ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

Մինչ հայ ֆուտբոլասերներն իրենց ուշադրությունը սեւեռել էին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումներին, Կապանի «Գանձասարը» հաղթահարում էր «Թուրքմենբաշիի գավաթի» 17-րդ խաղարկության խմբային փուլը: Աբրահամ Խաշմանյանի սաներն Աշգաբադ մեկնեցին Թուրքիայում անցկացված ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո, որի ընթացքում երկու ստուգողական հանդիպում էին անցկացրել. կապանցիները նախ ջախջախել էին «Կռիլյա սովետովի» երիտասարդական թիմին, ապա՝ պարտություն կրել Յարոսլավլի «Շիննիկից»: «Թուրքմենստանի

«ՆԱԽԻՋԵՎԱՆՆ» Է ՀԻՄՆԱԴՐԵԼ

«Առավոտի» փետրվարի 12-ի համարում տպագրված «Հնարավոր կուսակցությունը դպրոցում» լուրում «Գարեգին Նժդեհ» երիտասարդական համախմբման ղեկավար Վարդան Տարախչյանն ասել էր, թե իրենց  համագումարն անցկացնելու համար Գ. Նժդեհի անվան դպրոցն են ընտրել, որովհետեւ այդտեղ իրենք հիմնադրել են Գ. Նժդեհի գաղափարական կենտրոն եւ տեղադրել են նրա կիսանդրին: «Նախիջեւան» հայրենակցական միության նախագահ Մելս Մկրտչյանը, սակայն, «Առավոտին» փոխանցեց, որ  ո՛չ նշյալ

«ՍԱՀՄԱՆԸ»՝ ՆՈՄԻՆԱՆՏ

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը ԱՊՀ-ի տարածքի այլ 13 ֆիլմերի հետ ներկայացվել էր Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա-2011» մրցույթին «ԱՊՀ-ի եւ մերձբալթյան երկրների լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ներկայացված ֆիլմերից միայն 4 են դարձել նոմինանտ, որոնց թվում է նաեւ «Սահմանը»: «Նիկա 2011»-ի մյուս նոմինանտ ֆիլմերն են` լատվիացի ռեժիսոր Անդրիս Գաույայի «Ընտանեկան գործեր», ղրղզ ռեժիսոր Ակթան Առիմ Կուբատի «Սվետ-ակե»

Տեղեկատվական անվտանգության մասնագետների նկատառումները

Ըստ նրանց՝ Հայաստանում սոցիալական ցանցերը առանձնապես մեծ ազդեցություն չունեն «Համացանցում ոչինչ ապահով չէ՝ ոչ facebook-ը, ոչ twitter-ը եւ ոչ էլ առավել եւս ԿՊվՏՍսՈրրվՌՍՌ-ն»,- զգուշացնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Կարեն Վրթանեսյանը: Բլոգեր, տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն էլ հաստատում՝ համացանցում ցանկացած նկար կամ ստատուս տեղադրելուց առաջ մի լավ մտածել: Հայ բլոգերներն անհանգստացած են տեղեկատվական դաշտում տիրող

«ԱՐԱՔՍԸ» «ՆԵՐԿՐՈՒՄ» Է ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԱՐՎԵՍՏ

Պատճառը, թերեւս, գեղարվեստական ղեկավարի պրոֆեսիոնալ երաժիշտ լինելն է Արտաշես Միքայելյանն (ձախից) ու Արարատ Մկրտչյանը: Իմպրեսարիոյի կամ արտ-մենեջերի մասնագիտությունների մասին թյուր կարծիք է ձեւավորվել մեզանում: Շատերին թվում է, թե մի քանի երգիչ-երգչուհիների իրար գլխի հավաքելով ու տարբեր գաղթօջախներ տանելով, լուծվում է կարեւոր խնդիր: Մինչդեռ իրականում երբեմն վնասում են հայ պրոֆեսիոնալ արվեստի քարոզչությանը էժանագին տաշի-տուշիներով, հաճախ նաեւ

ՎՐԱՍՏԱՆԸ ՍՈՉԻԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Վրաստանը Սոչիում անցկացվելիք Օլիմպիական խաղերին չի սպառնում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ «Կովկասյան առաջին տեղեկատվական» ռուսալեզու հեռուստալիքին տված հարցազրույցում: Սահակաշվիլին պարզաբանել է, որ Թբիլիսին ո՛չ ցանկություն, ո՛չ էլ հնարավորություն ունի փչացնել Օլիմպիադան: «Ավելին, մենք ժամանակին քաղաքական առումով ակտիվորեն պաշտպանել ենք Սոչիում Օլիմպիադայի անցկացումը, քանի որ ես համարել եմ, որ որ դա թույլ

ԻՐԱՔՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԶՈՀՎԵԼ

Երեկ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում եւ այլ քաղաքներում հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել՝ մասնակցելու «ցասման օրվա» ակցիաներին: Ցուցարարները կառավարությունից պահանջել են տնտեսական բարեփոխումներ իրականացնել, բարելավել սոցիալական ծառայությունները, աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություններ ապահովել եւ վերջ տալ կոռուպցիային: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Բաղդադում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել, երբ հարյուրավոր ցուցարարներ շարժվել են դեպի

ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԵՆ ՆՈՐ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են Մոսկվայի իրավապահների կողմից մի պատանու ձերբակալության մասին, որը նախօրեին ՌԴ նախագահի աշխատակազմին պատրաստվող ահաբեկչության մասին իրազեկում պարունակող նամակ էր բերել: «Ինտերֆաքսի» տվյալներով, 19-ամյա երիտասարդը առեւտրային ընկերություններից մեկի ցրիչն է: Նա հայտնել է, որ հանձնարարություն էր ստացել թղթակցությունը տանել ՌԴ նախագահի՝ Իլյինկայի փողոցում գտնվող ընդունարան: Առ ժամանակ հետո Մոսկվայի հատուկ ծառայությունների աշխատակիցները

Սարկոզիին Թուրքիայում ստորացրել են

Երեկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կարճատեւ՝ 5-ժամյա աշխատանքային այցով ժամանել է Անկարա: Նա հանդիպումներ էր ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ: Մինչ այդ՝ Նիկոլա Սարկոզիի հետ զրուցել է թուրքական Kanal D հեռուստաալիքի լուրերի բաժնի տնօրեն, թուրք հայտնի լրագրող եւ վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը: Tert.am-ի մատուցմամբ, հարցազրույցի ընթացքում Սարկոզին անդրադարձել է

ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐՆ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՔԱԴԴԱՖԻԻ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ

  «Ինտերֆաքսի» մատուցմամբ, Լիբիայի գլխավոր դատախազը՝ որպես երկրի իշխանությունների կողմից հակակառավարական ցույցերը դաժանորեն ճնշելու դեմ բողոքի արտահայտություն, հրաժարական է ներկայացրել: Ավելի վաղ  Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի գործողությունների հետ անհամաձայնության պատճառով  հրաժարական էին ներկայացրել երկրի արդարադատության եւ ներքին գործերի նախարարները: Աղբյուրի փոխանցմամբ, ռեժիմի հակառակորդների կողմն է անցել նաեւ Քադդաֆիի որդիներից մեկը՝ Սեյֆ ալ-Արաբը (նկար 1), որին

ԲՈՒՀԵՐՆ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐ ԲԻԶՆԵՍԸ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, «Մեդիամաքսի» փոխանցմամբ, երեկ այցելել է Synopsys-Armenia ընկերություն` երկրի բուհերի համար մշակված կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով: Ինչպես լրագրողներին հայտնել է ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ընկերության ուսումնական դեպարտամենտում է գտնվում ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի ֆակուլտետը, որտեղ ուսանում են բուհի ավելի քան 250 ուսանողներ: Նրա խոսքերով, Synopsys-Armenia ընկերությունը համագործակցում

ՍՈ՛ՒՏ Է

«Առավոտը» դժգոհություններ է ստացել Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցից: Ըստ մեր աղբյուրի, վերջերս վերանորոգվել է դպրոցի՝ ուսուցիչների համար նախատեսված սանհանգույցը, իսկ աշակերտներինը վերանորոգելու համար ծնողներից 10 հազարական դրամ են պահանջում: Դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը մեզ հետ զրույցում հերքեց այս տեղեկատվությունը՝ նշելով, որ երեխաներից ոչ մի կոպեկ գումար չի հավաքվում. «Երեխաների սանհանգույցը վերանորոգվել է 2

Երկարատեւ քննություններ եւ ոչ մի սնունդ

Մասնակիցները գոհ են միայն քննությունների ընթացքից Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար անցկացվող քննությունները: Դպրոցի ռուսաց լեզվի դասասենյակում գրավոր քննական փուլն անցած տնօրեններն ու «տնօրենացուները» կարծիքներ էին փոխանակում՝ հարցաթերթերի ու առաջադրանքների վերաբերյալ: Բանավոր քննությունից դուրս եկածները իսկույն «շրջափակվում» էին գործընկերների կողմից, որոնք փորձում էին պարզել՝ ինչ

«ՉԱՆԱ-ՉԱՆԱ» ԿՌՎԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՂՋԻԿ ԿԱՊԵԼ

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի «դեմոկրատական» շփումը ուսանողների հետ Երեկ Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետի ուսանողների նախաձեռնությամբ հանդիպում կազմակերպվեց բուհի ռեկտոր Գոհար Քյալյանի եւ ուսանողների միջեւ: Նախաձեռնության պատճառն այն էր, որ ուսանողները դժգոհում են, թե ծրագրերի փոփոխության արդյունքում իրենց համար անակնկալ կերպով պարզվել է, որ սովորելու են մեկ տարի ավելի: Ուսանողներին

«Հետքը» դատի է տվել Գյումրու քաղաքապետին

Անցյալ տարվա հուլիսի 6-ին «Հետաքննող լրագրողների ընկերակցությունը» Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին 8 կետից բաղկացած գրավոր հարցում էր ուղարկել՝ փորձելով ճշտել, թե ո՞ւմ է պատկանում Կումայրի արգելոցի տարածքում գտնվող Աբովյան թիվ 262 շենքը, ե՞րբ, ո՞ւմ եւ ի՞նչ նպատակով է վաճառել հասարակական մեծ արժեք ներկայացնող կառույցը, ի՞նչ փոխհատուցում է առաջարկվել այդ կառույցի տեր Դրամփյանների իրավահաջորդ Իրինա Աբաջյանին,

Շահում են նախօրոք անկանխատեսելի թվերը»

«Առավոտին» հավատացնում է պետեկամուտների կոմիտեն «Առավոտի» փետրվարի 22-ի՝ «Ալավերդյանի հերթական ձախողումը» հրապարակումից հետո Պետական եկամուտների կոմիտեն խոստացել էր պատասխանել մեր հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք ՊԵԿ-ի պաշոնական պատասխանները: – ՀԴՄ կտրոնների նախորդ խաղարկության ժամանակ որքա՞ն մասնակից շահեց նշված 30 ավտոմեքենան: – ՀՀ կառավարության 30.10.2008թ. N1330-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան` 2011 թվականի հունվար ամսվա վիճակահանության (որին մասնակցել

«ԱՀԱՐՈՆՆ ԱՆՄԵՂ Է»

Բանկի գողությունից 5 տարի հետո 2006թ.-ին «Արդշինինվեստ բանկում» տեղի ունեցավ գողություն: 13 տարի 7 ամիս ազատազրկման դատապարտվեց Ահարոն Հակոբյանը: Ըստ Ահարոնի մոր՝ Նելլի Հակոբյանի, որդուն մեղադրեցին այն բանի համար, որ նա «իբր բանկի գողությունից 10 օր առաջ կատարել է ավազակային հարձակման փորձ՝ բանկի ոստիկան Կնյազ Ենոքյանի նկատմամբ: Իրականում իմ որդին կապ չունի դրա հետ: Գողության

ՀԵՐՔՄԱՆ ՏԵՔՍՏ «ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ» ՀԱՄԱՐ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ընդդեմ «Ժամանակ» թերթի ՀՀ նախկին նախագահ Քոչարյանի ընտանիքի հայցի քննությունը: Բելլա եւ Սեդրակ Քոչարյանները պահանջում են, որպեսզի թերթը հերքի 3 հրապարակումները, որոնք տպագրվել են անցյալ տարի, եւ իրենց անունը արատավորելու համար պահանջում էին 6 մլն դրամ փոխհատուցում: Քոչարյանների շահերի ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը միջնորդեց, որպեսզի դատարանը

ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ

Երեկ փողոցային առեւտուր իրականացնողները Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք պահանջում են, որպեսզի քաղաքապետ Կարեն Կարապետյանը բացօթյա առեւտուրն արգելելու մասին որոշումը վերանայի: Ցուցարարներին էր միացել նաեւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ըստ առեւտրականների, իրենք փորձում են քաղաքապետարանին հիշեցնել, որ մոտ 2 ամիս է աշխատանք չունեն:

ԺԱՅՌԱԲԵԿՈՐԸ ՋՐԱԳԻԾԸ ՎՆԱՍԵԼ Է

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Վերին Պտղնի գյուղին հարակից տարածքում անհայտ անձանց կողմից զգալի քանակությամբ ժայռաբեկորներ ձորը լցնելու հետեւանքով վթարվել է «Արզական-Երեւան» մայր ջրատարը եւ վայրկյանում 85-90 լիտր ջրի արտահոսք առաջացել: Վթարի հետեւանքով մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի եւ հարակից տարածքների սպառողներին ջրամատակարարումը խափանումներով կմատակարարվի: Ընկերությունից հայտնում են, որ խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է կառուցել

Կդատե՞ն անմեղ մարդուն

Ինչո՞ւ մի շարք կարեւոր ապացույցներ հաշվի չեն առնում «Ռոման Սարգսյանին ոչ գործի վրա են բռնել, ոչ գործին կցված որեւէ իրեղեն ապացույց կա, մեր կողմից ներկայացված մի շարք ապացույցներն էլ, որոնք վկայում են Ռոմանի անմեղ լինելու մասին, նախաքննական մարմինը, չգիտես ինչու, հաշվի չի առել: Հենց սա էլ մեզ հիմք է տալիս մտածելու, որ այս ամենի հետեւում

ԲԺԻՇԿՆԵՐԸ՝ ՉԱՐՉԻՈՒԹՅՈ՞ՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ

Բժիշկները, որպես կանոն, կոնկրետ դեղատուն կամ անալիզների համար կոնկրետ լաբորատորիա են ուղարկում, ոմանք էլ իրենց թանկ դեղորայքն են «սաղացնում» հիվանդների վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սահմանել է, որ հիվանդությունների նույնիսկ ամենածանր դրսեւորումների դեպքում բուժող բժիշկը պետք է հիվանդին նշանակի ամենաշատը 4-5 անուն դեղ՝ ամենաազդեցիկն ու ամենաանհրաժեշտը: Սա արվել է այն նպատակով, որպեսզի, բուժելուն զուգահեռ, հիվանդի

ՔՐԳՈՐԾ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԴԵՄ

ՀՀ զինվորական դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Արսեն Աղաբեկյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 34-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դատախազի տեղակալը քաղաքացի

Մենակ նիստեր անելո՞վ են աջակցում

Երեկ կառավարությունում տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը կարեւորել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացումը: Վարչապետը հիշեցրել է, որ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի կարեւոր կետերից մեկը Doing Business-ի ցուցանիշով աշխարհի պետությունների առաջին տասնյակում տեղ գրավելն է: Հարցի առնչությամբ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031