Լրահոս
Օրվա լրահոսը

Նյու-Յորքցին որոշել է նույնությամբ կրկնել 8-ամյա վաղեմության իր պսակադրության արարողությունը, թեեւ արդեն 3 տարի ամուսնալուծված է

Նոյեմբեր 04,2011 04:46

Նյու-Յորքի բնակիչ Տոդդ Ռեմիսը դատական հայց է ներկայացրել մի լուսանկարչական գործակալության դեմ, որը զբաղվել էր իր պսակադրության արարողությունը լուսանկարելով: Նա պնդել է, թե լուսանկարիչները բաց են թողել արարողության «ամենակարեւոր պահերը»` երբ նորապսակները պարել են, եւ երբ ամուսինները ծաղիկ են նետել դեռ չամուսնացածներին: Ամերիկացին պահանջում է ոչ միայն փոխհատուցել ծառայության դիմաց կատարված վճարը` 4,1 հազար դոլար, այլեւ 48 հազար դոլար վճարել, որպեսզի ինքը կարողանա «ամբողջովին վերարտադրել» իր հարսանեկան արարողությունը` ավելի պրոֆեսիոնալ լուսանկարիչների մասնակցությամբ:

Տոդդի հարսանիքը  տեղի է ունեցել 2003 թվականին, իսկ լուսանկարիչների դեմ դատական հայց ներկայացնելը նրա մտքով միայն 8 տարի հետո  է անցել: «Ես ուզում եմ  նորից հարսանեկան արարողություն անել ճիշտ նույն կերպ, ինչպես դա եղել էր 2003-ին, որպեսզի արարողության այն 15 տոկոսը, որ լուսանկարչական կադրում չեն հայտնվել` այս անգամ արձանագրվեն»,- ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ,  հայտարարել է տղամարդը:

Ինչպես նշում են գործակալության ներկայացուցիչները,  պսակադրության արարողությունը նույնությամբ վերարտադրելը դժվար կլինի մասնավորապես այն պատճառով, որ «նորապսակները» ամուսնալուծվել են դեռ 2008թ.-ին, եւ Տոդդի նախկին կինը` Միլենան, ետ է վերադարձել իր հայրենի Լատվիա: Բայց, պարզվում է`  Տոդդը դրա մասին էլ է մտածել. իր դատական հայցում ներկայացված 48 հազար դոլար փոխատուցման պահանջի մեջ  նա ներառել է նաեւ նախկին կնոջ, նրա մոր ու քույրերի համար մինչեւ Նյու-Յորք ավիատոմսի արժեքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930