Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխները թափանցում են գյուղատնտեսություն /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Նոյեմբեր 04,2011 01:36

Մեր երկրում գյուղատնտեսական շուկան անկայուն է ու հաճախ ենթարկվում է ցնցումների: Այս շուկայում պահանջարկի եւ առաջարկի համամասնությունը չի համընկնում, ուստի Հայաստանի գյուղատնտեսական շուկայում մեծ դեր պետք է ունենա պետությունը: Այս համոզմանն է գյուղատնտեսության նախարարության նախկին պաշտոնյա Գառնիկ Պետրոսյանը: Ըստ նրա, մեր երկրում գյուղատնտեսության շուկան լուրջ ուսումնասիրության կարիք ունի. «Պետք է վերամշակման  եւ արտահանման պահանջարկն ուսումնասիրվի, որպեսզի գյուղացին կողմնորոշվի, ինչ մշակի»: «Հայացք»  մամուլի ակումբի հրավիրված ասուլիսի մյուս մասնակիցը՝ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանն էլ ավելացրեց, որ մեր երկրում ոչ մի հարց չի լուծվի, եթե չպարզվի, թե ինչպիսի գյուղատնտեսություն ենք ուզում ունենալ. «Հիմա մեր գյուղատնտեսությունը կարկատված է: Եթե այսպես շարունակենք, ես կարող եմ 100 տոկոսանոց նոստրադամուսություն անել, որ առաջիկա տարիներին որակական որեւէ փոփոխություն չի լինելու»: Նա նաեւ հավելեց, որ գյուղատնտեսությունում, ինչպես  բոլոր հայաստանյան բիզնես ոլորտներում, արդեն սկսել է տիրել օլիգարխիան. «Գնում են մեծ հողակտորներ, բերրի, եւ դրանք չեն մշակում: Մնում է տիրոջ հայեցողությանը՝ մշակի, թե՝ ոչ»: Aravot.am-ի հարցին, պարոն Մեսրոպյանն ունի՞ արդյոք տվյալներ, թե որ տարածքում ո՞ր օլիգարխն է հողատարածք ձեռք բերել եւ թողել անմշակ, Հարություն Մեսրոպյանը որեւէ կոնկրետ անձի անուն չնշեց, միայն ասաց. «Նայեք ԷջմիածինԵրեւան, ՍեւանԵրեւան ճանապարհների կողքերը, բոլորն այդպիսի տարածքներ են»:

Խոսելով այն մասին, թե պետությունն ինչ քայլեր պետք է անի, որ գյուղատնտեսության վիճակը բարելավվի, Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ լավ օրինակ է Կասյան փողոցի վրա գործող գյուղատնտեսական տոնավաճառը: Իսկ Հարություն Մեսրոպյանն ավելացրեց, որ իրեն հարգող պետությունը պետք է ունենա հաճախ թարմացվող պարենային պաշարներ:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930