Օրվա լրահոսը
Բողոքում է Եգանյանից
Տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից դժգոհ փախստական Գեւորգ Պողոսյանը այսօր կառավարության շենքի առաջ գոռում էր, հայոհոյում ու հենց վարչապետից պահանջում իրենից խլած բնակարանը: aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ արդեն 1 տարի է՝ Եգանյանն իրեն ապօրինաբար դուրս է արել հանրակացարանից ու այն վաճառել մեկ ուրիշին: Aaravot.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաեւ
Գառնու կամուրջը կվերականգնվի
Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նշեց ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 10-ամյակը: Միջոցառումը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ստորագրեցին Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման մասին հուշագիրը: Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման նպատակով Դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից 2011թ. հատկացվել է 110.000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Սա
Աշխատելու փոխարեն՝ ապատեղեկատվություն
Երեկ Հայաստանում ֆրանսիական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, թե ՀՖՀՀ-ն ամբողջությամբ կատարել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բոլոր պահանջները: Ըստ Ֆրասիականից ստացված հաղորդագրության. «Դասախոսներից 8-ը` Նարինե Կոխտիեւան, Շուշանիկ Պետրոսյանը, Տաթեւիկ Սարուխանյանը, Գայանե Հակոբյանը, Լիլիա Դիլանյանը, Հայկանուշ Մխիթարյանը, Հերմինե Ահարոնյանը եւ Լիլիթ Չիթչյանը վերականգնվելուց հետո առայսօր համալսարան
ԳԹԿ-ն հրավիրում է իրավապահների ուշադրությունը
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ԳԹԿ են զանգում 2012թ. դիմորդներ, ծնողներ, ուսուցիչներ` տեղեկացնելով, որ վաճառվում է «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի 2012թ. պետական ավարտական եւ միասնական քննությունների շտեմարան: Նա փոխանցեց հետեւյալը. «Շտեմարան» անվանված գրքում չկա ոչ մի նշում հեղինակների եւ այն լույս ընծայող հրատարակչության մասին: Դրանում տեղ են
«Մարականան» կորոշի ֆուտբոլի աշխարհի չեմպիոնին
ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքէջում հրապարակել է 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղացանկը: Մեկնարկային խաղը կայանալու է Սան-Պաուլուի «Արենա դե Սան-Պաուլու» ստադիոնում: Այս քաղաքը կընդունի նաեւ կիսաեզրափակիչ հանդիպումներից մեկը, իսկ մյուսը կկայանա Բելու-Օրիզոնտեում: Բրոնզե մեդալի համար հանդիպման անմիջական ականատեսը լինելու են Բրազիլիայի մայրաքաղաքի բնակիչները: Իսկ ահա գլխավոր հանդիպումում եզրափակիչ մտած երկու
Օրենսդիրներն առաջարկում են ամուսնական պայմանագրում նշել ամուսնության ենթադրվող տեւողությունը
Մեքսիկացի օրենսդիրներն առաջարկել են ավելի քան յուրօրինակ գաղափար. նոր նախագիծն ամուսնացող մարդկանց համար նախատեսում է պայմանագրի կնքում, որտեղ նշվի ամուսնության` փեսացուի եւ հարսնացուի կողմից ակնկալվող տեւողությունը: Օրենսդիրների այս առաջարկը, որը նախատեսում է ամուսնական պայմանագրում նշել ամուսնության տեւողության նույնիսկ երկու տարուց պակաս կարճատեւ ժամանակահատվածներ՝ առաջացրել է Մեքսիկայի կաթոլիկ առաջնորդների բուռն քննադատությունը: Մեխիկոյի միտրոպոլիայի ներկայացուցիչ Հյուգո Վլադեմարն
Հասարակությունը «ռելսերից ընկել» է
Բռնությունները շատացել են, հոգեբանական օգնության կարիք է զգացվում «Ինչ անել մանկապիղծների հետ. այս հարցը լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Միայն օրենքում փոփոխություններ կատարելով չէ, որ պետք է պայքարել երեւույթի դեմ: Մանկապիծղներին ամլացնելով՝ հարցը չի լուծվի, բայց մյուս կողմից էլ օրենքի այդ դրույթը թույլ կտա զգոնանալ: Չնայած օրենքն էլ հնարավոր է հեշտությամբ շրջանցել, եթե, օրինակ, ամերիկահայ գործարար
Ըստ «Հայհեղինակի» նախագահի՝ հեղինակներն ակտիվացել են ու դիմում են դատարան
«Զարգացած երկրներում հեղինակային իրավունքի պաշտպանությունը բարձր մակարդակի վրա է գտնվում: Հայաստանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել այդ խնդիրը»,-այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայհեղինակ» հ/կ-ի նախագահ Սուսաննա Ներսիսյանը: «Եթե խնդրի շուրջ օրենքը կարգավորված չէ, այն խախտվում է: Որքան ավելանում են հեղինակային իրավունքի օգտագործման ձեւերը, այնքան շատանում են խնդիրները»-հավելեց նա: «Հայհեղինակի» նախագահի կարծիքով` հեղինակային
Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ «Ժառանգության» եւ Ալիկ Սարգսյանի հարաբերությունները նախանձելի լավ էին
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը կարծում է Հայաստանում կատարվող պաշտոնանկությունները նախագահի Մոսկվա այցով եւ այնտեղից «դաբրո» ստանալով չեն պայմանավորված: «Ես մտածում եմ՝ Մոսկվայի համար ի՞նչ տարբերություն կա, էն մեկն ա, թե՝ էս մեկը: Մեկ է, կարծես թե խնդիրներ չի ունենում Մոսկվան մեր նախագահների հետ,- ասում է Լարիսա Ալավերդյանը,- ես կապում եմ նրա հետ, թե էստեղից
Կառուցվի նոր երկաթգիծ, որը կհասնի մինչեւ Չարբախի մետրո
Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի, նոր ավտոմոբիլային մայրուղու ու երկաթգծի կառուցման նախագիծը: ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանի խոսքերով, նախագիծը ենթադրում է տրանսպորտային նոր ենթակառուցվածքների անցկացում. «Կառուցվի նոր երկաթգիծ, որը կհասնի մինչեւ Չարբախի մետրո եւ բեռնափոխադրումների համար կլինի կայուն: Լավ օդանավակայան ունենալու դեպքում սազական չէ վատ
Թռչկանին կարգավիճակ տվեցին. ջրվեժի պահպանման հարցը լուծվա՞ծ է
ՀՀ կառավարության որոշմամբ, Թռչկանն այսուհետեւ հատուկ պահպանվող տարածքների համար սահմանված ռեժիմից է օգտվելու: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով, այս որոշմամբ ջրվեժի պահպանման հարցն ամբողջովին լուծված է.բնապահպաններն այլեւս մտահոգվելու առիթ չպետք է ունենան: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով որոշմանը, ասաց,որ առաջարկվում է հողի նպատակային նշանակության փոփոխություն. «Բնականաբար արդյունաբերական նշանակության հողատարածք չի լինի ու
Մանուկ Վարդանյանը չի բացառում հրաժարականը ներկայացնելու հավանականությունը
Առաջիկայում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը կդիմի՞ գործընկերների մոդայիկ քայլին՝ հրաժարվելով նախարարի պորտֆելից: Այս հարցին նախարարն ունի հստակ պատասխան.«Ես մոդայիկ չեմ: Ի՞նչ է նշանակում մոդա է հրաժարական տալը: Եթե անձնական պատճառներ ունենամ կամ մարդիկ դժգոհեն, կարող է եւ հրաժարական տամ, եթե չէ՝ չէ»: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ռաֆիկ Պետրոսյան. Վովա Գասպարյանը մուրացկանի շորերով հետախույզ էր աշխատում ու գողեր բռնում
ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը վերջին օրերին քաղաքական դաշտում տեղի ունեցող կադրային փոփոխությունները սրընթաց չի որակում, կարծում է՝ ընդամենը պաշտոնների փոփոխություն է եղել, ընտրություններին ընդառաջ էլ փոփոխությունները դեռ կշարունակվեն: Այսօր «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը, խոսելով Վովա Գասպարյանի՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելու մասին, կարծիք հայտնեց.
Վահրամ Մկրտչյան. «Հեղափոխությունը կանխվեց»
«Վերջին ամիսներին ԲՀԿ-ն գրավել էր մի այնպիսի դիրք, որ ՀՀԿ-ի եւ նախագահի հետ խոսում էր ուժի դիրքերից: Համապատասխան գործողություններից հետո, ԲՀԿ-ն, կարծես թե, մեկ քայլ ետ նահանջեց՝ վերադառնալով կոալիցիոն հուշագրի դիրքին՝ լավագույն դեպքում՝ երկրորդը լինելուն»,- վերլուծելով վերջին ներքաղաքական զարգացումները՝ այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարեց ՀԺԱՄ նախագահ Վահրամ Մկրտչյանը: Նա ուշագրավ է համարում, որ
Լարիսա Ալավերդյանը ենթադրում է, որ երկու նախագահները պայմանավորվել են երրորդի վերաբերյալ
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնաթողությունն անակնկալ չէր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի համար: Այս մասին նա լրագրողներին ասաց այսօր՝ «Դե Ֆակտո» մամուլի ակումբում: Քաղաքական պաշտոնանկություններն ու քաղաքական զարգացումները՝ ՀՀԿ եւ ԲՀԿ «մենամարտը» , ըստ նրա, իրար հետ փոխկապակցված են, բայց դրանք ոչ այնքան քաղաքական, գաղափարական պատճառներով են պայմանավորված. որքան կենցաղային՝ Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ
Լեւոն Ջուլֆալակյան. «Ըմբշամարտը Ստամբուլով չի ավարտվել»
Թուրքիայում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունից, որտեղ մեդալներից բացի խաղարկվում էին նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր, մեր հունահռոմեական ոճի ազգային հավաքականը վերադարձավ ընդամենը մեկ բրոնզե մեդալով եւ ուղեգրով: Հայաստանյան մամուլը թիմի մասնակցությունը գնահատեց անբավարար, ինչին հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը վերապահումներով է համաձայն՝ «Առավոտի» հետ հարցազրույցում ներկայացնելով իր հիմնավորումները: – Համաձա՞յն եք հայաստանյան ԶԼՄ-ների տված գնահատականին:
«Մանանայի» դասերը
Մայր աթոռի կողմից ստեղծվել է «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագիրը, որն իրականացվում է Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների միջոցով: Ինչպես մեզ հետ զրույցում մեկնաբանեց ծրագրի կազմակերպիչներից՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սեյրան սարկավագ Ղազարյանը. «Ծրագրի նպատակն է այսօրվա երիտասարդին իրեն մատչելի լեզվով տալ հոգեւոր ոլորտին վերաբերող «ի՞նչ է սա» հարցի պատասխանը, ծանոթացնել քրիստոնեության այբուբենին»: Ծրագիրը նախ 4-5 ամիս
Արշակ Սադոյան. «Լեւոնը թքած ունի Հայաստանի վրա»
«Լուրջ գործընթաց է գնում, բայց ինձ համար ցավալի է, որ որեւիցե խոսք չի հնչում, թե որ խմբավորումը, կուսակցությունը, ուղղությունը՝ ի՞նչ ծրագրեր, ի՞նչ գաղափարներ ունի»,-«Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում խոսելով իշխանական դաշտում կատարվող փոխատեղումների եւ որպես դրանց արդյունք հետագա ներքաղաքական զարգացումների մասին, ասաց ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը: Նրա կարծիքով՝ «թրի տակով անցնելու, անձնական հարաբերություններ պարզելու» այս
Պաշտոնյայի այցելությունը թատրոն՝ չպետք է համարել տոն
Մշակութային օջախների ղեկավարները՝ իրենց «բարձրաստիճան» հանդիսատեսի մասին «Առավոտը» մշակութային օջախների ղեկավարներից հետաքրքրվեց՝ որպես սովորական հանդիսատես, տարվա ընթացքում ի՞նչ հաճախականությամբ են պաշտոնյա հանդիսատեսներ ունենում: Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը կարծում է, որ որեւէ պաշտոնյայի այցելությունը թատրոն՝ պետք է ընդունել սովորական երեւույթ, չհամարել տոն կամ իրադարձություն: Հիշեց, որ ժամանակին, երբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի
Ստեղծվել է «Հայկական միրգ» ԲԲԸ-ն
ՀՀ կառավարությունը որոշել է հիմնադրման եղանակով ստեղծել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությունը, սահմանել, որ ընկերության կանոնադրական կապիտալը պետք է համալրվի կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից ՀՀ դրամով` ծրագրով նախատեսված 1 մլն յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումարի չափով` համաձայն «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի,
Եկեղեցին ինչ անում է՝ ժողովրդի համար է անում
Եկեղեցին պնդում է, որ շահույթ հետապնդող կազմակերպություններ չունի, բայց չի բացառում, որ հետո կունենա՝ չհարկվող տարածքներում եւ շինություններում: Հայ առաքելական եկեղեցուն հարկային արտոնություններ տալու՝ «Հողի հարկի մասին» եւ «Գույքի հարկի մասին» օրենքներում կատարած փոփոխությունները տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են դարձել: Մասնավորապես, ակտիվ են քննարկումները եկեղեցու ենթակայության տակ գտնվող առեւտրի եւ սպասարկման օբյեկտների հարկային բեռը կտրուկ թեթեւացնելու
Մոտկորի ճանապարհը դեռ վտանգավոր է
2010 թվականի մարտի 5-ին «Վախդ չափի, նոր ճամփա ընկի. յոթ համայնքի մեկ ճանապարհով անցնելու համար պետք է կամ սուր զգացողությունների սիրահար լինես, կամ էքստրեմալ սպորտի վարպետ» հրապարակմամբ տեղեկացրել ենք Լոռու մարզի Մոտկորի շրջանի 7 գյուղերը՝ Թումանյան, Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր, Աթան, իրար կապող ճամապարհի անանցանելի վիճակի մասին: Այս տարվա պետական բյուջեով 214 միլիոն դրամ
Վանաձորում «թեժ աշուն» էր
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Բորիս Աշրաֆյանի: Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը 45 չոպե ուշացումով սկսեց դատական նիստը: Պատճառը նույն ժամին նույն դատավորի մասնակցությամբ ընթացող մեկ այլ դատական նիստն էր: Բնականաբար, որոշեցինք պարապ չմնալ: Նկարեցինք սպասասրահում չգործող «Դատալեքս» տեղեկատվական կրպակը, պատերին փակցված
Մեր ընթերցողներին
Առաջիկա ժամերի ընթացքում «Առավոտի» հին ու նոր՝ թարմացվող կայքերը փոխվելու են տեղերով: Այդ պատճառով հնարավոր է, որ կարճ ժամանակ չգործեն երկուսն էլ:
«ԱրմենՏելն» էլ ավելի է զարգացնում ինտերնետը
Երեկ «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հայտարարել է, որ իրենք Հայաստանում սկսել են ինտերնետի զարգացման նոր ռազմավարություն: Նրա խոսքերով. «Այն ժամանակ, երբ ինտերնետը համարվում էր շքեղություն, տրամաբանական էր խոսել ինտերնետին միանալու տարբերակների մասին: Ներկայումս այս վիճակն էականորեն փոխվել է դեպի լավը, եւ սպառողին հետաքրքիր չէ, թե օպերատորն ինչ տեխնոլոգիաներ է կիրառում, գլխավորն այն է,
Ծառահատում՝ հանրապետականների քթի տակ
Սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով Գյումրիի կենտրոնում վնասել են երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված բարդին: Այս փաստը անչափ զայրացրել է Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներից մեկին՝ Աշոտ Գիզիրյանի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանին, որը երեկ, ընթացող շինարարության ֆոնի վրա, ասուլիս էր հրավիրել՝ ՀՀԿ-ի գրասենյակի դիմաց: Տիկին Կիրակոսյանն իրեն ծառերի տերն է համարում, քանի որ բնակվում է Գյումրիի քաղաքապետարանին հարակից Սպանդարյան փողոցում,
Ամերիկացիների հետ չեն համեմատվում
Հայաստանցի մեծահարուստները չեն պատրաստվում իրենց հարկերը ավելացնելու վերաբերյալ առաջարկությամբ հանդես գալ: Վերջերս Նյու Յորքում միջին խավի հազարավոր ամերիկացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ԱՄՆ նախագահ Օբամայի այն որոշման դեմ, ըստ որի՝ $1 միլիոնից ավելի եկամուտ ունեցողները նույնքան հարկ պետք է վճարեն, որքան միջին եկամուտ ունեցող բիզնեսմենները: Հետաքրքիրն այն էր, որ այս ակցիային էին միացել նաեւ բազմաթիվ
Այծի կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում շուկայում իրացվող «Էյ-Էս-Բի-սոֆթ» ՍՊԸ-ի «ARMFOOD» ապրանքանիշի այծի կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ստաֆիլակոկի բակտերիաներ: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի կողմից տրվել է տվյալ ապրանքանիշի կաթնամթերքի իրացման կասեցման կարգադրագիր: Մինչ ամբողջ խմբաքանակի շուկայից դուրս բերումը Ծառայությունը կոչով դիմում է ազգաբնակչությանը լինել աչալուրջ և զերծ


















































