Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնու կամուրջը կվերականգնվի

Նոյեմբեր 03,2011 15:34

Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նշեց ԱՄՆ դեսպանների  մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 10-ամյակը: Միջոցառումը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը  ստորագրեցին Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման մասին հուշագիրը: Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման նպատակով  Դեսպանների  մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից 2011թ. հատկացվել է 110.000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Սա  մինչ օրս հիմնադրամի ֆինանսավորմամբ  Հայաստանում իրականացված  ամենամեծ ծրագիրն է:
ԱՄՆ դեսպանների  մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի   կողմից Հայաստանում ֆինանսավորվել են հետեւյալ ծրագրերը՝ Կինո-ֆոտո-ֆոնո արխիվ. ջերմաօդային կարգավորման համակարգ Հայաստանի ազգային կինո-ֆոտո-ֆոնո արխիվի պահոցի համար, Տաթեւի համալիրի տարածքի մաքրում եւ պատերի ամրացում,  Նորատուսի միջնադարյան խաչքարերի ամենամեծ հավաքածուի հաշվառում ու տարածքի պարսպապատում եւ այլն:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել