Օրվա լրահոսը
Մայրերն անհանգստացած են
Բաց նամակ ՀՀ նախագահին Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ են դիմում Հայաստանում ապրող ներկա եւ ապագա մայրեր, ովքեր պատրաստվում են ապահովել մեր հասարակության առողջ աճը՝ զավակներ պարգեւելով հանրապետությանը: Քանի որ ԱԺ կողմից 2010թ. հոկտեմբերի 27-ին արդեն երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի վավերացման արդյունքում մենք վտանգված ենք համարում մեր եւ մեր
ՇԵՅԽՆ ՈՒ ՕԼԻԳԱՐԽՆ՝ ԸՆԴԴԵՄ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ
Սասուն Միքայելյանից, ազատությունից բացի, հողն էլ են խլում Կոտայքի մարզի Արտավազ գյուղի մի քանի տասնյակ բնակիչներին երեկ Երեւան էր բերել ՀՀ գործադիրի փետրվարի 25-ի որոշումը, որի համաձայն, գյուղի մոտ 100 բնակչի պատկանող հողերը համարվել են հանրային գերակա շահ: Կառավարության շենքի մոտ հավաքված գյուղացիները վարչապետից պահանջում էին չեղյալ համարել այդ որոշումն ու վերադարձնել իրենց հողերը: Ըստ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԾՆՆԴՅԱՆ 68-ԱՄՅԱԿԸ
Երեկ ֆիզիկոս, ռազմական գործիչ, արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն էր: Նրա 68-ամյակը: Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրից Լ. Ազգալդյանը, որպես ռազմական գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի իղձերն ու արժանապատվությունը տարատեսակ ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու ոգորումներում։ 1990թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել սահմանամերձ շրջանների եւ հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը,
Դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 29-ին
Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվեց Չարենցավանի ոստիկանությունում կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատաքննությունը: Երեկվա դատական նիստում հանդես եկավ ամբաստանյալ, Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանի փաստաբանը: Նրա ճառն ավելի շատ ուղղված էր ոչ թե իր պաշտպանյալի պաշտպանությանը, այլ ուղղված էր ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին
«ԽԱՆԴԵԼ ՊԵՏՔ ՉԷ»
Այսպես է վերաբերվում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը հարեւան Վրաստանի հաջողություններին ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը համոզված է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի չմասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում նախատեսված հանդիպումներին որեւէ կերպ չի անդրադառնա Հայաստան-ՆԱՏՕ հետագա հարաբերությունների վրա, որոնք, ի դեպ, մեր իշխանավորներն իրենց ամենատարբեր հայտարարություններում շատ թանկ են գնահատում: Իսկ գագաթաժողովի հռչակագրի նախագծում առկա եւ
ՀԱՐՑ ԼԻՍԱԲՈՆԻ ԲՈՅԿՈՏՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՂՆԵՐԻՆ
ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն «Առավոտին» ասաց. «Մի շարք քաղաքական գործիչներ՝ Ստեփան Սաֆարյանը, Գագիկ Մելիքյանը, Արտակ Դավթյանը, Արամ Սաֆարյանը եւ այլք՝ ճիշտ համարեցին Սերժ Սարգսյանի կողմից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպումը բոյկոտելը: Հիմքն այն էր, որ ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան
Քվեարկության օրը ԿԸՀ-ին չեն ենթարկվում
Տեղամասային ընտրական հանձնաժողովների վերաբերյալ երեկ այս սենսացիոն խոստովանությունն արեց ԿԸՀ անդամը: Երեկ իր աշխատանքները սկսեց «Հայաստանի ներկայացրած «Ընտրական օրենսգիրքը» եւ միջազգային հեռանկարը» համաժողովը, որին մասնավորապես մասնակցում էին ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի բազմաթիվ փորձագետներ: Նրանց տեսակետներին կանդրադառնանք վաղվա համարում: Իսկ առայժմ մեջբերենք այն ելույթը, որը համաժողովի ընթացքում ունեցավ 1999-ից ԿԸՀ-ում ՀՅԴ-ն ներկայացնող եւ տարբեր ժամանակահատվածներում նաեւ
«ԵՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱԿԱԴՐՎՈՂԸ ՉԵՄ»
Ասում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը եւ պարզաբանում. «Ես իշխանությունների ընդդիմախոսն եմ»: – 2009թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ զեկույցի ԱԺ-ում քննարկումից հետո մեկնաբանությունների տեղիք տվեց այն, որ ՀՀԿ-ից նույն պատգամավորը, որն անցած տարի քննադատում էր Ձեր զեկույցը՝ այս անգամ դրվատալից ելույթ ունեցավ, թե էլ չկան «այն հայհոյանքները, որ նա տեղում
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՏ ԱՆԿԱԽ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»
Այս հայտարարությունն է հնչել Լիսաբոնում ՆԱՏՕ-ի ներկայացուցչի կողմից Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագրում նշված է, որ Եվրաատլանտյան տարածքի խաղաղության առումով Հարավային Կովկասում եւ Մոլդովայում պահպանվող երկարատեւ տարածաշրջանային հակամարտությունները շարունակում են դաշինքի համար մեծ մտահոգությունների խնդիր մնալ. «Մենք բոլոր կողմերին կառուցողական ներգրավվածության, հակամարտությունների խաղաղ լուծման համար քաղաքական կամքը ուժեղացնելու եւ ընթացիկ բանակցային ֆորմատները հարգելու կոչ ենք անում:
ԼՐՏԵՍՆԵՐԻՆ ԲՌՆԵՑԻՆ
Կիրակի օրը Վայոց ձորից Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում մի քանի տեղ ուղեկալներ էին դրված. հայ ու ռուս սահմանապահները, ՀՀ ոստիկանների հետ համատեղ զինված, մեկ առ մեկ ստուգում էին բոլոր մեքենաների ուղեւորներին՝ պահանջելով փաստաթղթեր: Միկրոավտոբուսների վարորդներին էլ հարցուփորձ էին անում, թե՝ ուղեւորների մեջ կասկածելի մարդ չե՞ն նկատել: Սուրենավան գյուղի «պոստի» մոտ իրավապահները կանգնեցրին Վայքից եկող միկրոավտոբուսը,
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասներորդ ԱՐՁԱՆՆԵՐ ԵՎ ՄԱՐԴԻԿ Եվ Օֆիկը մի քիչ մտածեց ու Լենային ասաց՝ «որ մարդկային չըլնեի, հետդ ըսենց հավասարի պես չէի խոսա», եւ Լենան ժպտալով Օֆիկին ասաց՝ «մեռնեմ համեստ ջանիդ», եւ Օֆիկը մի քիչ մտածեց ու Լենայի վրա գոռաց՝ «գնա՝ դախլիդ հետեւը կայնի» եւ կարմրատակած ավելացրեց՝ «չես տենո՞ւմ, որ մարդիկ կայնել՝ կոֆե են
Քվեարկությունը շարունակվում է
Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 6 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 6 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը
Պատվելի գործի սկզբնաղբյուրը
Հին Արեւելքի բուրմունքները Շատերի կողմից սիրված դիմահարդարման միջոցները բավականին հին պատմություն ունեն: Դրանք ստեղծվել են շատ դարեր առաջ: Դիմահարդարման միջոցների հայրենիքն է համարվում Հին Արեւելքը՝ Եգիպտոսը, Միջագետքը, Ասորեստանն ու Բաբելոնը: Հենց Արեւելքում է, որ արեւի կիզիչ ճառագայթներից, քամուց ու փոշուց, ինչպես նաեւ միջատների խայթոցներից պաշտպանվելու համար մարդ արարածը հղացավ մաշկը յուղով պատելու միտքը: Այնուհետեւ սովորական
«ԲԱՐՑՈՎԿԱՆԵՐՈՎ, ԽԱԼԱԹՆԵՐՈՎ ԱԿՈՒՄԲՆԵՐ ՄԻ ԱՅՑԵԼԵՔ»
Խորհուրդ է տալիս հաղորդավարը Օրերս ONE ակումբում իրարանցում էր. ակումբով մեկ շրջում էին մարկիզուհիներ, պալատական կանայք, կովբոյներ, զորոներ, թզուկներ, հարս, փեսա, բժշկուհի, մինչեւ անգամ ամուսիններ՝ նախնադարից: Առիթը՝ զգեստների ցուցադրությունն էր: Միջոցառման կազմակերպիչ, «Face control»-ի հաղորդավար Տիգրան Հարությունյանը տեղեկացրեց, որ ցուցադրությունը «Ատեքս» նորաձեւության կենտրոնի, ONE ակումբի եւ «Երեւան» հեռուստաընկերության համատեղ նախաձեռնությունն է. «Քանի որ առջեւում Ամանորն
Նրանց տեղը սպորտն է
Ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ասել է. «Կանայք այնքան սեքսուալ ու հիասքանչ են, որ նրանց տեղը միայն սպորտն է»: Այս խոստովանությանը ավելացնելու բան չկա: Կինը սպորտում անկրկնելի է: Մարդիկ, սովորաբար, հիանում են գործող մարզուհիների գեղեցկությամբ: Բայց կա նաեւ մարզաշխարհի հետ անմիջական առնչություն ունեցող կանանց մի նեղ շրջան, որոնցից շատերն իրենց գեղեցկությամբ կհաղթեն անգամ օլիմպիական ու աշխարհի
ՍՈՎՈՐԱԿԱՆԻՑ ՇՈ՞ՒՏ
Ֆուտբոլի Հայաստանի 2011 թվականի բարձրագույն խմբի առաջնությունը կարող է սովորականից շուտ մեկնարկել, քանի որ արդեն մարտի 26-ին մեր ընտրանին Եվրո 2012-ի շրջանակներում հյուրընկալելու է «B» խմբի առաջատար Ռուսաստանի հավաքականին, որի հետ պատասխանատու այդ հանդիպմանը մեր ֆուտբոլիստները կներկայանան անհրաժեշտ մարզավիճակով: Տարածելով այս տեղեկատվությունը՝ Armsport. am-ը նշում է, որ, ըստ ՀՖՖ մամուլի ծառայության, այս հարցի շուրջ դեռ
«Konex»-Ի ՄՐՑԱՆԱԿԸ՝ ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
Արգենտինական «Konex» հիմնադրամն իր այս տարվա մրցանակը՝ «Konex di Platino»-ն հանձնել է թենիսիստ Դավիթ Նալբանդյանին՝ երկրում թենիսը վերջին 10 տարում զարգացնելու համար: Այս մրցանակը հանձնվում է Արգենտինայի 20 տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներին, իսկ դափնեկիրը որոշվում է ներկայացված հինգ թեկնածուների արժանիքները գնահատելու արդյունքում: Հատկանշական է, որ հատուկ ժյուրիի նախագահը եղել է ոչ հեռու անցյալում աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիներից
«ՉԽԱՆԳԱՐԵԼՈՒ» ԱՐՎԵՍՏԸ
Մրցաշրջան-2010-ը մի շարք եզակի նվաճումներով է ավարտվում հայկական սպորտի համար Սեպտեմբերին ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը Անթալիայում դարձավ աշխարհի չեմպիոն, ինչի շնորհիվ Թուրքիայում բարձրացվեց Հայոց Եռագույնը, հնչեց Հայաստանի օրհներգը: Տարբեր մարզաձեւերում նշանակալի ձեռքբերումներ արձանագրվեցին ու դեռ նորերն են սպասվում՝ ի դեմս մեր 20 եւ 23 տարեկան ծանրորդների: Անգամ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում ոչ
ԵՐԲ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ՃԱԿԱՏԱԳԻՐ է…
Մեզանում հազվադեպ է լինում, երբ ստեղծվում է գիրք, որը եւ՛ ստեղծագործական մի նոր աշխարհ է, եւ՛ միաժամանակ գրողի դիմանկար՝ իր ստեղծագործության ֆոնի վրա: Յուրօրինակ ինքնադիմանկար կերտած՝ իրեն մատչելի համարյա բոլոր գրական ժանրերով: Այդպիսի գիրք է Ռոբերտ Կարայանի «Մարդազարդի տոն արարենք» ժողովածուն (Երեւան, 2009, «Վան Արյան», 494 էջ): Ասենք միանգամից՝ ինձ համար որքան հետաքրքիր է Կարայանի
Վահանակներ՝ բրայլյան այբուբենով
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը տեղեկացնում է, որ Երեւանի Արաբկիր համայնքի Կույրերի մշակույթի տանը տեղի ունեցավ բրայլյան այբուբենով գրված բազմալեզու վահանակների շնորհանդեսը: Վահանակները տեղադրվելու են Հայաստանի պատմամշակութային հուշարձանների մոտ: «Հայաստանը՝ բրայլյան այբուբենով» նախագծի նպատակը Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ այցելող թույլ տեսողությամբ եւ կույր մարդկանց իրենց իսկ այբուբենով՝ արեւելահայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն եւ ֆրանսերեն լեզուներով հուշարձանների մասին տեղեկատվություն ստանալու հնարավորություն
Եթերը՝ վինեգրետի տարբերակով
Կամ ինչպես «բախվեցին» պրոդյուսերի ու սոցիոլոգի կարծիքները «Հանրայինի լրատվականն ավելի ազատ է եւ բաց՝ լսարանի համար, ի տարբերություն մյուսների»,- երեկ «Դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարեց «Հ1»-ի «կաստայի» պրոդյուսեր Մամիկոն Չատինյանը: Նա եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը բանավիճեցին ներկայիս հեռուստատեսության որակի, լսարանի պահանջի եւ եթերի խնդիրների մասին: Ա. Ադիբեկյանը նշում է, որ հեռուստատեսությունն այսօր մրցակից չունի. «Մեր
ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ՝ ԱՄՆ-ՈՒՄ
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները համերգներից վերադարձել են ոգեւորված Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները վերջերս են վերադարձել ամերիկյան հյուրախաղերից; Դպրոցի տնօրեն, խմբավար եւ կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը «Առավոտին» հայտնեց, որ խոսքը առավելապես վերաբերում է դպրոցի ժողովրդական գործիքների անսամբլին: Ի դեպ, այս դպրոցն ունի նաեւ ջութակահարների անսամբլ, սիմֆոնիկ եւ փողային նվագախմբեր եւ 3 երգչախումբ: «Կարծում եմ,
ՄԱԿ-Ը ԻՐԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՄԵՋ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը Իրանին մեղադրել է մարդու իրավունքների լուրջ խախտումների համար: Այդ մասին փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: Ընդունված բանաձեւին կողմ է քվեարկել 80, դեմ՝ 44, ձեռնպահ՝ 57 երկիր: Փաստաթղթում անհանգստություն է արտահայտված Իրանում մարդկանց նկատմամբ իրականացվող տարատեսակ բռնությունների, քարկոծման, վերջույթների անդամահատման առնչությամբ: Բանաձեւի նախաձեռնողներն են Միացյալ Նահանգները, Կանադան, Եվրամիության անդամ երկրները: ՄԱԿ-ում Իրանի
ԼԻՍԱԲՈՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ
Ուրբաթ օրը Պորտուգալիայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը, որին մասնակցելու համար այդ երկիր են ժամանել բարձրաստիճան հյուրեր: Սպասվում է, որ գագաթաժողովին մասնակցելու են ավելի քան 40 պետությունների առաջնորդներ եւ կառավարություններ: Նրանց թվում են լինելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, նաեւ Վրաստանի առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլին ու Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը: ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ի փոխանցմամբ,
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԹՈՒՐՔ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ
Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է Taraf թերթի լրագրող Ռասիմ Օզան Քյութահլըի դեմ դատական գործ հարուցել՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածով (թյուրքականությանը եւ թուրք ինքնությանը հասցված վիրավորանքի համար), որով դատապարտվել էին Հրանտ Դինքը եւ Օրհան Փամուկը: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Taraf-ի լրագրող Ռասիմ Օզանը 2009-ին հրապարակած հոդվածներից մեկում քննադատել էր Թուրքիայի զինված ուժերի գլխավոր
Ածխարդյունահանողների ծեծկռտուքը զոհերով է ավարտվել
Չինաստանում երկու մրցակից ածխարդյունահանող ձեռնարկությունների աշխատակիցների միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում 9-ը մարդ է զոհվել եւ 48-ը՝ վիրավորվել: Այդ մասին չինական Xinhua գործակալությանը վկայակոչելով՝ փոխանցում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը: Միջադեպը տեղի է ունեցել Յունյան նահանգի հարավ-արեւմտյան Լուսի բնակավայրում: Հակամարտությունը, որը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի, ծագել է ածխի երկու իրար մոտ գտնվող հանքերում աշխատող բանվորների միջեւ՝ ածխի հանքաշերտի
Հայիթիում բախումներ են եղել
Հայիթիում խոլերայի համաճարակի պատճառով սկսված բողոքի ակցիաները տարածվել եւ ընդգրկել են նաեւ երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի շրջանները: BBC-ի մատուցմամբ, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բարիկադներ կառուցած, ՄԱԿ-ի խաղաղապահների մեքենաների վրա քարեր նետող եւ անվադողեր այրող ցուցարարներին ցրելու համար: Մայրաքաղաքի փողոցներում ուրբաթ օրը նաեւ կրակոցներ են լսվել: Հայիթցիների մի մասը կղզու ողջ տարածքում վարակի տարածման համար մեղադրում
ՎԵՑ ԵՐԿՐՆԵՐ ԲՈՅԿՈՏԵԼ ԵՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Ի թիվս վեց երկրների՝ Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել Խաղաղության նոբելյան մրցանակի հանձնման՝ դեկտեմբերի 10-ին Օսլոյում կայանալիք պաշտոնական արարողությանը: Հիշեցնենք, որ այս անգամ Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է 11 տարվա ազատազրկման դատապարտված չին Լյու Սյաոբոյին: Reuters-ի մատուցմամբ, Նոբելյան հանձնաժողովի քարտուղար Գեյր Լունդեստադը հայտնել է, որ մրցանակաբաշխության արարողությանը, բացի Ռուսաստանից, հրաժարվել են մասնակցել նաեւ Չինաստանը, Ղազախստանը, Կուբան,
EMI ՀԻՄՆԱԴՐԱՄԸ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ԴՊՐՈՑԻՆ
Բրիտանական EMI ձայնագրման ընկերության բարեգործական հիմնադրամը՝ EMI Music Sound Foundation-ը, 3 180 ԱՄՆ դոլար է փոխանցել Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման նպատակով բացված հատուկ հաշվեհամարին: EMI Music Sound Foundation-ը բավականին հեղինակավոր հիմնադրամ է, որի հոգաբարձուների թվում են Պոլ Մաքքարտնին, Ջորջ Մարտինը, Յոկո Օնոն, Քլիֆֆ Ռիչարդը, Թինա Թյորները: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնումը «Rock
«Սովորական ֆաշիզմ»
Հայ դեռահասները, որոնց բերման էին ենթարկել Երեւանի ոստիկանության Կենտրոնականի բաժին, երեկ՝ Երեխաներին բռնություններից պաշտպանելու օրը մամուլի ասուլիս էին հրավիրել՝ պատմելու, թե ինչ է տեղի ունեցել նախօրեին եւ ինչպես են ոստիկանները նվաստացրել իրենց: News.am-ի մատուցմամբ, ամեն ինչ սկսվել է նրանից, որ աղջիկներից մեկը որոշել է ընկերուհուն հուշանվեր նվիրել՝ գանգի տեսքով, եւ այն հանձնել է հանդիպման ժամանակ: