Օրվա լրահոսը
Sex.com-ը՝ 13 միլիոն
Վերջերս վաճառվել է աշխարհի ամենաթանկ Sex.com դոմեյնը: Sex.com -ը 13 միլիոն դոլարով գնել է Clover Holdings ընկերությունը, որը գրանցված է Կարիբյան ծովի Սբ. Վինսենթ կղզում: Իսկ Sex.com-ի նախկին սեփականատերն ամերիկյան Escom ընկերությունն էր, որը այդ դոմեյնը ստիպված է եղել վաճառել՝ կուտակված պարտքերի պատճառով: Նշենք, որ Escom ընկերությունը sex.com-ը գնել էր 2006 թվականին՝ 12-14 միլիոն դոլարով,
Մերն ուրի՞շ է
«Աշխարհում աբսուրդները ծնվում են լավ ապրելակերպից եւ իրենց բնույթով զավեշտական են, իսկ մեզ մոտ հակառակն է» «Ուր ուզում ես՝ գնա, որ ոլորտն էլ տնտղես՝ աբսուրդի թագավորություն է, ամենափոքր մարզից մինչեւ քաղաքամայր Երեւան, Ազգային ժողովից սկսած՝ Ազգային ակադեմիական թատրոնով վերջացրած»: Այսպես հակիրճ իր նոր՝ «Աշխարհի կենտրոն Հայաստանս» ծավալուն աշխատությունն է ներկայացնում մեր գործընկերը՝ լրագրող, հրապարակախոս Վահե
ԱՊՏԱԿՈՒՄ ԵՆ, ԾԵԾՈՒՄ, ՀԱՅՀՈՅՈՒՄ
Ոչ ոք չի կարող արգելել ծնողին, որ իր երեխայի համար «դաստիարակչական» այս մեթոդները չկիրառի – Լակո՛տ, ականջդ կկտրեմ, եթե ինձ մի հատ էլ հակաճառես, վազի մի շիշ արաղ բեր: – Չեմ բերի, դաս եմ անում: – Արա, հորդ չե՞ս լսում, ընենց կքցեմ քացուս տակ ու ընենց կծեծեմ, որ էշին քեռի կասես: Սա հայկական շատ ու
«Շիրակը» մնում է բարձրագույն խմբում
Բայց որոշումը դիտարկվե՞լ է օրինականության տեսանկյունից Ֆուտբոլի Հայաստանի 20-րդ առաջնությունը հաջորդ մրցաշրջանում ինը մասնակից է ունենալու: Սպասվելիք իրավիճակի «պատասխանատուի» ու «մեղավորի» դերում էլ ՀՖՖ գործկոմն է, որ նախորդ շաբաթ կայացած նիստում որոշում էր ընդունել՝ թույլ տալ «Շիրակին» մասնակցել 2011 թվականի բարձրագույն խմբի առաջնությանը: Այս որոշումը գործադիր կոմիտեն հիմնավորեց նրանով, որ ակումբն ունի նոր հովանավոր, ով
Պարտություն լրացուցիչ ժամանակում
Երեւանի «Հատիսի» մասնակցությամբ «Միկա» մարզահամալիրում կայացավ հերթական Եվրագավաթի հանդիպումը: Հայկական ակումբը լրացուցիչ ժամանակում 90:99 հաշվով զիջեց «Դինամո ԳՈՒՎԴ»-ին: Խաղի ընթացքում եղավ մի պահ, երբ «Հատիսը» պարտվում էր 20 միավորի տարբերությամբ, սակայն այնուամենայնիվ կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ 85:85: Լրացուցիչ 5 րոպեների ընթացքում հաղթեցին հյուրերը՝ դիպուկ իրացնելով գրեթե բոլոր տուգանայինները:
Դիրելը նախապատվությունը տալիս է Արթուր Աբրահամին
Նոյեմբերի 27-ին Հելսինկիի «Hartwall Areea» սրահում գերմիջին քաշային կարգում կայանալիք «Super Six World Boxing Classic» մրցաշարի երրորդ շրջանի Արթուր Աբրահամ-Կարլ Ֆրոչ մենամարտից երկու շաբաթ առաջ մթնոլորտն աստիճանաբար սկսում է թեժանալ: Մարտի առիթով Նյու Յորքում հրավիրված ԶԼՄ-ների միջազգային ասուլիսին ներկա են եղել նաեւ իրենք՝ մասնակիցները, որոնք խոսել են մարտին իրենց պատրաստականության աստիճանի եւ միմյանց մասին: Լրատվամիջոցների
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Երեկ Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Մոսկվայում անցկացված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը: Առաջնությունում Հայաստանի միակ մասնակից տաղանդաշատ գրոսմայստերը ժամանակակից շախմատի 20 լավագույն ներկայացուցիչների հետ պայքարի 38 տուրերում տարավ 20 հաղթանակ, 9 անգամ խաղատախտակի առջեւից հեռացավ կես միավոր վաստակած, կրեց նույնքան պարտություն եւ 24,5 միավորով միանձնյա հռչակվեց կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն: Ընդ
ԿՀՆՉԵՆ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԵՆԵՐԳԵՐԸ
«Այսօր գերիշխող «ժամանցային», հաճախ ցածրաճաշակ ու ազգային հիմքերից հեռու երաժշտության ֆոնին ավելի քան անհրաժեշտ է երիտասարդներին ներկայացնել բնիկ ու ազնիվ հայկական երաժշտություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, «Կանթեղ» հայ դասական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար Արփինե Կալինինան: «Մեր նպատակն է՝ լայն հանրությանը, հատկապես երիտասարդներին հասու դարձնել հայ դասական երաժշտությանը՝ ակունքներից (Կոմիտաս) մինչեւ մեր օրեր»,- ընդգծեց Ա.
70-ԱՄՅԱ «ԼՐԱԲԵՐ»
Երեկ ՀՀ ԳԱԱ-ում նշվեց ակադեմիայի առաջին հասարակագիտական հանդեսի՝ «Լրաբերի» հիմնադրման 70-ամյակը: Չորս ամիսը մեկ տպագրվող հանդեսը 70-ամյա «կենսագրության» ընթացքում խմբագրել են Սահակ Կարապետյանը, Հրանտ Բատիկյանը, Հովսեփ Օրբելին, Հովհաննես Ինճիկյանը, Վարդգես Միքայելյանը եւ այլք: «Առավոտը» զրուցեց հանդեսի գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր Ալբերտ Խառատյանի հետ: Նա նշեց. «Հանդեսը մասնակցում է գիտության զարգացմանը՝ հրապարակելով հայագիտական, հասարակական բնույթի
Սերգեյ Դանիելյանը դիմել է դատարան
Վիրավորված դերասանը բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում Դերասան Սերգեյ Դանիելյանը «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ընկերությանը դատի է տվել: Երեկ այս մասին «Հայելի» ակումբում լրագրողներին հայտնեց դերասանը: Պարզվում է՝ օգոստոսի 3-ին դերասանը «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ընկերությունից ձեռք է բերել Երեւան-Քոբուլեթի երթուղու տոմսեր, մեկնումի օրը պարզվել է, որ իր ընտանիքի անունով տոմսերը վաճառված են մի քանի ուղեւորների: «Օգոստոսի 3-ին կնոջս
«ՉԱՐԵՆՑՈՎ ԶԲԱՂՎԵՆՔ, ՈՉ ԹԵ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՏՆՈՎ»
Կոչ են անում մասնագետները «Հերթական թուրքական խորամանկ քաղաքականություն: Մարդիկ, առանց ճշմարտությունն իմանալու, աղմուկ են բարձրացնում եւ ում ասես՝ մեղադրում են: Համոզված եմ, որ տան վաճառքն էլ է մեր դեմ ուղղված: Հայերը պետք է այնքան ուժեղ լինեին, որ այդքան մեծ ռեակցիա չտային»,- Եղիշե Չարենցի՝ Կարսում գտնվող տան՝ 250 հազար լիրայով վաճառքի հանվելու հետ կապված վերջերս բարձրացած աղմուկն
ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻ ԹԻՐԱԽՆ ԷԼԻ ԱՄՆ-Ն Է ԵՂԵԼ
Բաքվում գտնվող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ իր ասուլիսում անդրադառնալով ամուսնական անհավատարմության համար քարկոծման միջոցով մահապատժի դատապարտված Սակինե Աշտիանիի դատական գործին, ասել է, թե այն դեռ շարունակվում է, ու որեւէ խնդիր այդ գործի քննության ընթացքում չկա: APA-ի փոխանցմամբ, ի պատասխան այն հարցին, թե՝ մահապատժի դատավճիռն արդյոք իրականացվելո՞ւ է, Ահմադինեջադը հայտարարել է, թե իր ունեցած տեղեկություններով
ԲԱՂԴԱԴԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ 20 ՄԱՐԴ ՓԱԽՈՒՍՏԻ Է ԴԻՄԵԼ
ԼՁԸՀ-ՁԸհհ- ի մատուցմամբ, ոստիկանության ներկայացուցիչն ասել է, թե ձերբակալվածները մեկուսարանում անկարգություններ են արել: Նրանց զսպելու համար ոստիկանության հատուկ ստորաբաժանում է ուղարկվել, բայց ինչ-որ անհասկանալի կերպով ձերբակալվածների մի խումբ հաջողացրել է փախչել:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԿՈՒ ԲԼՈԳԵՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Ադրբեջանում ազատ է արձակվել երիտասարդ ակտիվիստ եւ բլոգեր Ադնան Հաջիզադեն, որը դատապարտվել էր, իբր, խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Նա հայտնի էր դարձել մասնավորապես որպես նրա կալանավորմանն անմիջապես նախորդած եւ ապա համացանցում շրջանառության մեջ դրված «ավանակային ասուլիսի» մասնակից: Երիտասարդ բլոգերին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը կայացրել է Բաքվի վճռաբեկ դատարանը: Հիշեցնենք, որ 2009թ. հուլիսին Բաքվի ռեստորաններից մեկում
ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄ Է ԶԱԿԱԵՎԻ ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻՆ
Լեհաստանի դատախազությունը հանդես է եկել չեչեն Ահմեդ Զակաեւին Ռուսաստանին հանձնելու օգտին: BBC-ի մատուցմամբ, հինգշաբթի օրը, Վարշավայի շրջանային դատախազությունը դատարանին հարցում է ուղարկել չեչեն անջատողականների առաջնորդներից մեկին՝ Զակաեւին էքստրադիցիայի ենթարկելու մասին: Այդ փաստը հաստատել է դատախազության ներկայացուցիչ Մոնիկա Լեւանդովսկայան. «Մենք դատարանին փոխանցել ենք ռուսական կողմի՝ Զակաեւին էքստրադիցիայի ենթարկելու հարցումն այն փաստաթղթերի հետ միասին, որոնք պարզաբանում են
Չինաստանում մի կին դատապարտվել է Twitter-ում գրառում անելու համար
Չինաստանում մի կնոջ դատապարտել են 1 տարվա հարկադիր աշխատանքի աշխատանքային ճամբարում՝ Twitter կայքում արած գրառման համար: Կնոջ փեսացուն, որը իրավապաշտպան է, BBC-ին փոխանցել է, թե իր հարսնացուն դատապարտվել է հասարակական կարգը խախտելու համար, թեեւ այն հաղորդագրությունը, որը նա տեղադրել էր կայքում՝ կատակ էր եղել: Կինը ընդամենը կրկնել էր Twitter սոցիալական կայքում տեղադրված մակագրությունը, որն ազգայնականներին
ԵՄ-ն Վրաստանին առաջարկել է անդամակցության հայտ ներկայացնել
Եվրամիության նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն Վրաստանի առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլիին առաջարկել է ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնել: Նման հայտը կարող է էլ ավելի խորացնել Վրաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները եւ Վրաստանն ավելի գրավիչ կդարձնի ներդրումների համար: Այդ մասին ԵՄ նախագահը հայտարարել է Բրյուսելում, Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ ասուլիսում: «Եվրամիությունը երբեք չի հաշտվի Վրաստանի որեւէ հատվածի զավթման հետ:
ԿԱՉԻՆՍԿԻՆ ԱՄՆ-ԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ԱՎԻԱՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկիի եղբոր՝ «Իրավունք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկիի զինակիցները Միացյալ Նահանգների Կոնգրեսին փոխանցել են մի նամակ, որով կոնգրեսականներին խնդրում են օգնել հետաքննելու Սմոլենսկում նախկին նախագահի ինքնաթիռի աղետի ենթարկվելու պատճառները: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, կուսակցության ներկայացուցիչներ Աննա Ֆոտիգան եւ Անտոնի Մաչերեւիչը ԱՄՆ են մեկնել հատուկ այն բանի համար, որ ամերիկացի կոնգրեսականներին փոխանցեն Յարոսլավ
ՇՐՋԻԿ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Այսօր Հայաստանի ազգային գրադարանը իր շրջիկ գրադարանով կայցելի Երեւանի Նանսենի 1 հասցեում գտնվող թիվ 99 նախապատրաստական ուսումնական հաստատություն: Բիբլիոբուսում մանուկները կծանոթանան հայ եւ օտարազգի մանկագիրների գրքերի ցուցադրությանը՝ Լիպարիտ Սարգսյանի, Սուրեն Մուրադյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Երվանդ Պետրոսյանի, Աթաբեկ Խնկոյանի եւ այլ գրողների գրքերին՝ մոտ 200 միավոր: Մանկապարտեզում մանուկների հետ հանդիպմանը կմասնակցեն նաեւ մանկագիրներ: Հայաստանի ազգային գրադարանը եւ
Գիտության ավերումը ազգային դավաճանություն է
«Համահայկական գիտական խորհուրդ» հ/կ-ի նախագահությունը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «ՀՀ իշխանությունների կողմից տարվող ապաշնորհ կադրային քաղաքականության պատճառով երկրի գիտավարչական համակարգը դարձել է բարոյալքված եւ ազգային շահից օտարված հակագիտական այնպիսի օղակներից բաղկացած մի համակարգ, ինչպիսիք են ԳԱԱ-ի նախագահությունը, Գիտության պետական կոմիտեն եւ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը: Այդ կառույցների կոռուպցիոն մոլուցքով տարված չինովնիկները, օգտվելով հանրապետությունում
«Անառողջ աժիոտաժն արանքից կհանեն»
ԿԳՆ-ն ներկայացրեց հակակոռուպցիոն ծրագիր ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ ԿԳ նախարարությունը մշակել ու գործադիրին է ներկայացրել հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը: Երեկվա կառավարության նիստին հաջորդած բրիֆինգի ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ծրագրում տեղ գտած 16 միջոցառումից առաջնահերթ նշանակություն ունեցող մի քանիսը առանձնացրեց. «Հեղափոխական առաջարկ ենք անում ընդունելության քննությունների հետ կապված, առաջարկում ենք արդեն 2012-ի համար ստեղծել համապատասխան քննական թեստերի
ԽԱՉԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔ՝ ԷՄՈՆԵՐԻ ԴԵՄ
Ոստիկանները ենթադրյալ էմոներին բաժին են հրավիրել, բայց չեն ասում, թե ո՞ր օրենքի խախտման համար «Առավոտի» տեղեկություններով, երեկ, ժամը 17-ի սահմաններում, Սարյան փողոցի փոստատան մոտակայքի պուրակից Կենտրոնի ոստիկանություն է տարվել 9 աղջիկ: Ոստիկանները որոշել են, որ նրանք էմոներ են: «Առավոտը» ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանից հետաքրքրվեց՝ ինչի՞ հիման վրա են աղջիկներին բերման ենթարկել, ի՞նչ օրենք
56. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Մեծ միմոս Լեոնիդ Ենգիբարովի արձանը: Հազար ու մի մանրուք վաճառող Գրիշա Մկրտչյանը: Կոմայգին: Կրկեսի բակում բանվորները լյուկի ներսն էին մաքրում, որպեսզի վերացնեն կոյուղու խցանումը։ Դռնապանը հայտնեց, որ շենքի ներսում ոչ ոք չկա։ Զարմանալի էր։ Պարզվեց, որ տնօրենը՝ Սոս Պետրոսյանը, երկար ժամանակով արտասահման՝ տղայի մոտ է մեկնել։ Ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Միայն տնօրենը կարող
ԲԱՑՕԹՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ
Նոյեմբերի 17-ին, կեսօրից հետո Իջեւան քաղաքի կենտրոնում, Աշոտ Մելիքբեկյան փողոցում բացվել էր Գավառի ուսուցողական կենտրոնի, Գավառի երաժշտական քոլեջի գեղանկարի բաժնի, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների, Իջեւանի արվեստի դպրոցի սաների նկարների բացoթյա ցուցահանդեսը: Ուսանողության օրվան նվիրված ցուցահանդեսը կազմակերպել էր ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսխորհուրդը: Ցուցահանդեսը վայելել են ինչպես Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջեւանի քաղաքապետ Վարուժան
«ՄԵՐ ՔԱՇԱԹԱՂԸ»՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
«Արմինֆո» գործակալությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացել է լուսանկարիչ Զոհրաբ Իրքոյանի «Մեր Քաշաթաղը» գիրք-ալբոմի շնորհանդեսը: Հրատարակությունը ներառում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի (Լաչինի) ավելի քան 100 հայկական պատմաճարտարապետական հուշարձանների լուսանկարներ: Շնորհանդեսի ժամանակ Զոհրաբ Իրքոյանը հայտարարել է, որ ժամանակին լուսանկարներ է կատարել թերթերի համար եւ որոշել է իր հավաքածուն վերածել գրքի: Գիրք-ալբոմը հրատարակվել է «Հայերի
ՀՀ անձնագիրը՝ դատարանով
Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ Արտակ Ոսկանյանը վերջապես կդառնա ՀՀ լիարժեք քաղաքացի 2009 թ. մայիսի 20-ին «Մարդը կյանքի լուսանցքում» հրապարակմամբ անդրադարձել ենք Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 34-ամյա բնակիչ Արտակ Ոսկանյանին: Պետական կառույցների անտարբերության արդյունքում նրա անձը հաստատող միակ փաստաթուղթը գոյություն չունեցող պետության՝ ԽՍՀՍ անձնագիրն է: Արտակը գյուղում ավարտել է 7-րդ դասարանը, հետո մեկնել Ռուսաստանի Իրկուտսկի
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏՔ
Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի գյուղերում պարբերաբար հայտնաբերվում են թուրքերի՝ 100 տարի առաջվա գազանության զոհերի մասունքներ, լուրջ հետազոտություն, սակայն, դեռ չի իրականացվել: 1920 թվականի սեպտեմբերին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու ներխուժեց Հայաստան եւ սկսեց մասսայական կոտորածներ իրականացնել՝ առանց սեռային ու տարիքային խտրականության: Նոյեմբերին ռազմակալվեց Հայաստանի հյուսիս-արեւմտյան տարածքը՝ Կարս, Ալեքսանդրապոլ, Սուրմալու, մինչեւ Լոռիի չեզոք գոտի: Թուրք հրոսակները
ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆՏՈՒՄ
Լոս Անջելեսի իշխանությունները ձերբակալել են հայկական հանցախմբի մի քանի անդամների, ովքեր կասկածվում են քաղաքի օկրուգային բանտում խռովության կազմակերպման համար: Ըստ AP-ի՝ շերիֆի մամուլի քարտուղար Սթիվ Վիթմորը հաղորդել է, որ ավազակախմբի շուրջ 6 կասկածվող անդամները ձերբակալվել են չորեքշաբթի: Նրա ասելով, ավազակախումբը կապված է մեքսիկական մաֆիայի հետ:
«ՊՈՆԻ ԳՈՂԱՑՈՂՆԵՐԸ»
5 ամիս առաջ մայրաքաղաքի մանկական այգուց անհետացավ սպիտակ ձիուկը՝ պոնին: Պոնիի գողության կասկածանքով կալանավորվեց 2 երիտասարդ՝ Նարեկ Իշխանյանն ու Արարատ Մանուկյանը: Մեր տեղեկություններով, նրանց նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ գործն առաջիկա օրերին ուղարկվելու է դատարան: Իսկ թե ո՞ւր է «գողոնը»՝ պոնին, դեռ հայտնի չէ:
«ԴԱՐԻ» ՎԵՐԱԴԱՐՁԸ
«Դար 21» ընդդիմադիր կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուներից մեկը՝ մոսկվաբնակ քաղաքագետ Արկադի Վարդանյանին հաճախակի կարելի է տեսնել «Տրիումֆ» սրճարանում: Նա, մեր տեղեկություններով, զբաղվում է թանկարժեք քարերի վաճառքով: