Օրվա լրահոսը

ՏԱՔ ՆՈՅԵՄԲԵՐ

Ցրտերն սկսել են աստիճանաբար նահանջել: «Հայպետհիդրոմետը» վստահեցնում է, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով եւ կպահպանվի մինչեւ նոյեմբերի կեսը: Նոյեմբերին ակնկալվում է նորմայից փոքր-ինչ բարձր օդի ջերմաստիճան, իսկ տեղումները կլինեն նորմային մոտ: «Այնպես որ, առաջիկայում տաք օրեր մեզ դեռ սպասվում են»,- tert.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների բաժնի

Ով է նա, ով է նա, ով է նա

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը գիտի, բայց չի ասում ԼՂ ճանաչման գործընթացը պետք է ավելի վաղ սկսվեր, այժմ ճանաչումը որակական փոփոխություն չի բերելու, որովհետեւ քաղաքական կոնյունկտուրան այնպիսին է, որ Հայաստանից հետո որեւէ երկիր չի ճանաչելու այդ անկախությունը: Այս պահին ԼՂ անկախության ճանաչումը տարածաշրջանում կհանգեցնի ապակայունացման, եթե ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգության» օրինագիծը Աստանայում կայանալիք նախագահների հանդիպումից

ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԸ ԹԱԳԱՎՈՐԻՆՆ Է

Մարոկոյի թագավոր Մոհամեդ 6-րդը, ի տարբերություն իր պապերի եւ հոր, մարոկացի կանանց ազատել է մտրակների հարվածներից: Մարոկոյի սոցապ նախարարը աշխատասենյակում նստողներից չէ: Մարոկացի կանայք ազատվել են մտրակի հարվածներից: «Ես այն նախարարներից չեմ, որոնք նստում են օդափոխիչով եւ գորգերով զարդարված աշխատասենյակում: Ես պարբերաբար շրջում եմ, հանդիպում ընտանիքներին, կանանց եւ հարցուփորձ անում, ծանոթանում նրանց հուզող խնդիրներին»,- հոկտեմբերի

ՌԵԿՏՈՐԻ ՈՐԴՈՒՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվեց, ապա մինչեւ նոյեմբերի 10-ը հետաձգվեց Էդգար Ջհանգիրյանի գործով քննությունը: Վերջինս «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանի որդին է: Է. Ջհանգիրյանից տուժող Արթուր Մ.-ն պահանջում է 63 855 դոլար գումար: Տուժողը դատարանին հայտնել է, որ Էդգարն իրենից ապրանք է վերցրել, իրացրել (խոսքը ջինսե տաբատների

ԲՈՂՈՔՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակն այս տարվա 10 ամիսներին ստացել է 527 բողոք։ Դրանք հիմնականում ուղղված են եղել բանկերի դեմ եւ վերաբերել են վճարահաշվարկային, վարկային, ավանդային գործառնություններին։ Այս մասին, ըստ tert.am-ի, երեկ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը՝ նշելով, որ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի դիմում-բողոքներն աճել են 120%-ով։ Բացի

685 ՄԼՆ՝ ԽԱՂԵՐԻՑ

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում տրամադրել է 16 շահումով խաղի եւ 4 խաղատան կազմակերպման լիցենզիա, 21 շահումով խաղի եւ 4 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչել: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից՝ ընթացիկ տարվա տասը ամիսների տվյալներով՝ շահումով խաղի, խաղատան եւ վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք՝ համապատասխանաբար 12 մլն

«Հլը Տիգրան Սարգսյանի խելքին նայեք»

Կենսաթոշակային բարեփոխումները, ըստ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի, կատարյալ հիմարություն են: «Փոխվող հիմնական սկզբունքը հին սովետական սիստեմն է, երբ աշխատող սերունդը վճարում է չաշխատող սերնդի համար, սկզբունքը փոխվում է, դառնալով՝ ես աշխատում եմ իմ ապագա կենսաթոշակի համար»,- երեկվա ասուլիսում ասում էր տնտեսագետը: Բագրատյանին զարմացնում է բարեփոխումների հիմքում ընկած այն սկզբունքը, որ կենսաթոշակային հիմնադրամներում պետք է ներդրումներ արվեն

ԳՅՈՒՄՐԻՆ՝ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ՔԱՂԱ՞Ք

Ըստ քահանայի՝ այստեղ գրեթե ամեն օր մեկին թաղում են Գյումրու ջահելությունը յուրացրել է մատչելի գներով թմրանյութ պատրաստելու մեթոդը. վերջերս քաղաքի գրեթե բոլոր, նույնիսկ կենտրոնական թաղերում համատարած «բենզին են սրսկվում»: Գյումրիում դրանց «բենզոլոգներ» են անվանում, քանի որ թմրանյութը նրանք անձամբ են պատրաստում: Ու թեեւ օգտագործելուց ամիսներ անց թմրամոլները պարտադիր մեռնում են, որովհետեւ մարմինը թարախակալվում, քայքայվում է,

«ԼՂ հակամարտության՝ ռազմական ճանապարհով լուծումը հեռանկար չունի»

Այս մասին հայտարարվել է Արթուր Բաղդասարյանի ու Ստանիսլավ Կոզիեյի համատեղ մամուլի ասուլիսում: Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան: Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյում Ստանիսլավ Կոզիեյի եւ Արթուր Բաղդասարյանի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված բանակցություններ, քննարկվել են անվտանգության

ՊԱՇՏՊԱՆԵԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂԻՆ

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը բոլորին առաջարկում է հիշել համակենտրոնացման ճամբարներ նետված բողոքական հոգեւորական Մարտին Նիմյոլլերի հայտնի բանաստեղծությունը: – Վերջերս Երեւանում գտնվող Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպումից առաջ Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վստահություն էր հայտնել, որ մոտ ապագայում ազատ կարձակվեն անազատության մեջ գտնվող մեկ տասնյակից ավելի

ԹԱԼԻՏԱՅԻ ԶՎԱՐՃԱՆՔՆԵՐԸ

Նոյեմբերի 1-ին, ժամը 10.05-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասում բնակվող Թալիտան որոշակի գումարի դիմաց պոռնկությամբ զբաղվելու նպատակով մարմնավաճառ աղջիկներ է տանում տարբեր շոգեբաղնիքներ: Ոստիկանության մամուլի ծառայությունից news.am-ին հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 15.20-ին, պարզվել է,

ՏՈՒԺՈՂՆԵՐԸ ԷԼԻ ՉԷԻՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՀԱԿ ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով դատավարությունը: Երեկ դատարան պետք է ներկայանային գործով տուժող քաղաքացիները, բայց նրանք երեկ էլ չէին եկել՝ երկրից բացակայելու պատճառաբանությամբ: Նրանց ցուցմունքներում, որն ընթերցել է դատավորը, ՀԱԿ ակտիվիստները բազմաթիվ հակասություններ են մատնանշել: Ըստ «Ա1+»-ի, սկզբում տուժողները հայտարարել էին,

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԴԻԱԿՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Երեկ ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը ընդունել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Արցախի ներկայացուցչության տնօրեն Սոֆի Պագսլիին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմագերիների, պատանդների, ինչպես նաեւ շփման գծում հակառակորդի կողմից սանձազերծված դիվերսիոն գործողության արդյունքում սպանված ադրբեջանական երկու զինծառայողների դիակների վերադարձման հետ կապված հարցեր:

ԽԱՂԱՂԱՍԵՐ ԳՅՈՒԼԸ

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն արժանացել է բրիտանական միջազգային հետազոտությունների ինստիտուտի հեղինակավոր Chatham House-ի պարգեւին: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը 2005թ.-ից ի վեր ամեն տարի պարգեւատրում է տարբեր երկրների քաղաքական գործիչներին՝ միջազգային հարաբերություններում նրանց ներդրած ավանդի համար: Գյուլի հետ միասին այդ պարգեւը ստանալու հավակնորդներ են եղել նաեւ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը

ԱՐԱՀԵՏ ԴԵՊԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

«Հայելի» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը եւ ճանապարհային քարտեզի շուրջ վերջիններիս հավանական պայմանավորվածությանը վերաբերող հարցին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Ճանապարհային քարտեզը հատուկ բառ է։ Մենք մեր դիրքերը չենք փոխելու։ Որեւէ ճանապարհային քարտեզ առանց Ղարաբաղի կարգավիճակի չի կարող լինել։ Այ, եթե համոզում լինի եւ բացեիբաց ասվի, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի

Տեր-Պետրոսյանը երեկ Վանաձորում էր

Երեկ Հայ ազգային կոնգրեսը բավականին ներկայացուցչական կազմով՝ մոտ չորս տասնյակ մարդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մեկնել էր Վանաձոր: Առիթը ՀՀՇ մարզային կառույցի ղեկավար, այլեւս նախկին քաղբանտարկյալ, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Մանուկյանին տեսակցել-հյուր լինելն էր: Բայց Կոնգրեսի ներկայացուցիչները, որոնց թվում են եղել ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը, Դավիթ Շահնազարյանը, նաեւ նախկին

ՎՐԱՑ-ՌՈՒՍԱԿԱՆ ԼՐՏԵՍԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ

Դրա կիզակետում նաեւ մեր երկու հայրենակիցներն են հայտնվել Հոկտեմբերի 17-ին Վրաստանում այդ երկրի իրավապահները կալանավորել են Վրաստանի ավելի քան քսան քաղաքացիների՝ ռուսական հատուկ ծառայությունների օգտին լրտեսություն անելու մեղադրանքով: Ու թեեւ պաշտոնական տեղեկատվություն կամ հայտարարություն այդ առնչությամբ դեռ չկա, բայց հատկապես վրացական ԶԼՄ-ներում այդ գործի հետ կապված որոշակի արտահոսք է եղել: Վերջիններս վկայակոչելով իրենց «քաջատեղյակ աղբյուրները»՝

«ՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ է ՍԿՍՎԵԼ ԸՆԴԴԵՄ ՄԵՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ»

Պնդում է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը – Հեռուստատեսային մի հարցազրույցի ժամանակ խոսելով համացանցում տեղադրված հայտնի հոլովակների մասին՝ հայտարարել էիք, թե ցանցային պատերազմ է սկսվել ընդդեմ մեր ժողովրդի եւ պետության համար կարեւոր արժեհամակարգերի, ի՞նչ նկատի ունեիք, չէ՞ որ հայտնի է, որ համացանցում տեղադրված տեսահոլովակները իրականությանը համապատասխանում էին: – Գաղտնիք չէ, որ պետությունն ու ժողովուրդը հարատեւում են

ԿԻՎԻԻ ԱՃԵՑՈՒՄԸ՝ ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ

Հոկտեմբերի 22-ին տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ծայրին կա գեղեցիկ մի ծառ, որի պտուղը արտաքինից տանձի է նման, ներսից՝ ընկույզի: Պտուղը դժվարությամբ է կոտրվում: Ինչ-որ մեկը հետաքրքրության համար ընկուզենին պատվաստել է տանձի կամ խնձորի հետ եւ ստացել յուրատեսակ, սակայն ոչ այնքան պիտանի պտուղ: Նույն Տավուշում այգեգործության շատ ավելի հաջողված դեպքեր կան: Այրում

Քվեարկությունը շարունակվում է

Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 6 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 6 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը

Մսամթերքը վնասակար է

Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են մարդկանց բարեկեցության եւ սննդակարգի միջեւ կապը: Պարզվել է, որ սոցիալապես ապահովված մարդիկ, որոնք ունեն բարձրագույն կրթություն, իրենց սննդակարգում քիչ մսամթերք են օգտագործում: Կրթված մարդիկ ավելի ուշադիր են հետեւում բժիշկների խորհուրդներին, որոնք էլ զգուշացնում են՝ ամեն օր 2 կտորից ավելի մսամթերքի օգտագործումը քաղցկեղի առաջացման հավանականությունը բարձրացնում է 63%-ով: Ըստ drugs.am-ի՝ բժիշկները խորհուրդ

ԳԱԼԼԻԱՆՈՆ ԳՐԱՎԵՑ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Պիացոլլայից մինչեւ Խաչատրյան Հոկտեմբերի 30-ին Ազգային օպերային թատրոնում «Կադանս» անսամբլի հետ հանդես եկավ վիրտուոզ ակորդեոնահար, կոմպոզիտոր, «Նյու մուզետ»  երաժշտական ուղղության հիմնադիր Ռիչարդ Գալլիանոն (Ֆրանսիա): Ժամուկես տեւած համերգը, որ Երեւանի միջազգային տանգոյի փառատոնի շրջանակներում էր, «թռավ» վայրկյանի նման: Ծրագրում  հնչեցին Աստոր Պիացոլլայի եւ Ռիչարդ Գալլիանոյի ստեղծագործություններից, տանգոներ, անգամ հանրահայտ La boheme-ն: Ամեն ելույթից հետո հնչում էին

Բացվեց քրիստոնեական արվեստի ամենամեծ թանգարանը

Օրերս, մի քանի տարի տեւած վերանորոգումից հետո, «Աշխարհների երկխոսություն» ցուցահանդեսով բացվել է Քյոլնի «Շյունթգեն» թանգարանը, որտեղ պահպանվում է միջնադարյան քրիստոնեական արվեստի՝ աշխարհում ամենահարուստ հավաքածուներից մեկը: Թանգարանի անունն առնչվում է նրա հիմնադրին՝ հավաքածու ունեցող Ալեքսանդր Շյունթգենին (1843-1918), ով 1906թ. իր ուրույն հավաքածուն նվիրեց Քյոլն քաղաքին: 1910 թվից ցուցանմուշները ցուցադրվել են Քյոլնի դեկորատիվ կիրառական արվեստի թանգարանում, 1932

Աթեիստները պահանջում են

«Aargauer Zeitung» շվեյցարական պարբերականը «Ճակատային նոր հարձակում եկեղեցու դեմ» խորագրի տակ հրապարակել է հաղորդում՝ «Ազատ միտք» ակտիվիստական շարժման հերթական նախաձեռնության մասին, որը պահանջում է, որ մինչեւ 16 տարեկան երեխաներին հնարավորություն չտրվի անարգել ընթերցել Աստվածաշունչը, քանի որ դրա տեքստում իբրեւ թե կան բազմաթիվ «դաժան» եւ «պոռնոգրաֆիական» տեսարաններ, անցանկալի՝ երեխաների եւ դեռահասների համար: Դրանից բացի, «Ազատ միտք»

«Ռաբիսի պես հասու»

Այսօրվա շատ ֆիլմեր այսպիսի բնորոշում ունեն պրոֆեսիոնալների կողմից Օպերատորների միջազգային 2-րդ մրցույթում, որին ամբողջ աշխարհից մասնակցել է շուրջ 80 օպերատոր, մեր հայրենակից Մկրտիչ Մալխասյանը ստացել է գլխավոր մրցանակ՝ ոսկե մեդալ, իսկ վավերագրական  ֆիլմերի «Հայք» ստուդիայի ռեժիսոր Գրիգոր Հարությունյանի ժապավենային «Կայացում» ֆիլմը Սիրակուզայի  կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի՝ ռեժիսուրայի համար: Երեկ Հայաստանի կինոգործիչների միությունում «Կինոաշուն» նախագծի

Անգրագետ գործընթաց

«Օրերս հայտարարված գիտության ոլորտի դրամաշնորհների տրամադրման գործընթացը ծայրահեղ անգրագետ  է կազմված: Շատ կետեր ոչ միայն թերի են, այլեւ բացարձակ անթույլատրելի եւ ոչ իրական՝ գիտական տեսանկյունից: Շնորհների տրամադրման գործընթացի նման կազմակերպումը միայն կհամալրի ոչ արհեստավարժ, չմտածված քայլերի ցուցակը, որոնք առկա են մեր գիտության ոլորտում: Բերենք միայն երկու օրինակ, որոնք վստահաբար կապացուցեն, թե որքան ոչ արհեստավարժ է

Հայկական ֆուտբոլ. ճնշող զրոների առաջնություն

Անցած հանգստյան օրերին կայացած «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումը ոչ միայն 26-րդ տուրի, այլեւ՝ ողջ առաջնության կտրվածքով կենտրոնական հանդիպումը կարելի էր համարել: Հայկական սուպերկլասիկոն 2010 մրցաշրջանում տարիների դադարից հետո կրկին վերադարձել էր չեմպիոնության համար պայքարին՝ նոր, թարմ շունչ հաղորդելով առաջնությանն ու լիցք՝ վիճակագրության սիրահարներին: Իսկ վիճակագրությունը հիշեցնում էր, որ այս առաջնությունում կայացած նախորդ երեք հանդիպումներում «Փյունիկին» այդպես էլ

Յոթ մասնակից

Նոյեմբերի 4-ին Տաշքենդում մեկնարկում է ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու նպատակով այսօր Ուզբեկստան է ուղեւորվում Հայաստանի հավաքականը: Մարզաձեւի ֆեդերացիայի տարածած տեղեկատվության համաձայն, մեր երկրի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու են. 48 կգ՝ Ռուզաննա Սարգսյան, 52՝ Տիգրան Կիրակոսյան, 57՝ Վահան Վարդանյան, 62՝ Վահրամ Գրիգորյան, 68՝ Վաչիկ Վարդանյան, 74՝ Աշոտ Դանիելյան՝ 90՝ Արտակ Ծատինյան:  

Արոնյանը՝ Տալի հուշամրցաշարում

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը նոյեմբերի 4-14-ը Մոսկվայում մասնակցելու է աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի հինգերորդ հուշամրցաշարին, որը մասնակիցների անչափ ուժեղ կազմ է հավաքել: Հայ գրոսմայստերի ապագա մրցակիցներն են ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, ուկրաինացի Պավել Էլյանովը, ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովը, Բորիս Գելֆանդը (Իսրայել),  Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), Վան Հաոն (Չինաստան) եւ Հիկարու Նակամուրան (ԱՄՆ):

Սամվել Տեր-Սահակյանն աշխարհի փոխչեմպիոն է

Աշխարհի փոխչեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը՝ կենտրոնում: Հայաստանցի 18-ամյա գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Պորտա Կարրաս քաղաքում անցկացված 8-18 տարեկանների աշխարհի առաջնության ավագ տարիքի մրցաշարում դարձավ աշխարհի փոխչեմպիոն, ինչի համար շնորհավորում ենք: Սամվելն ամբողջ մրցաշարն անցկացրեց կայուն ու վստահ եւ սկսած վեցերորդ տուրից՝ միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Անկեղծ ասած, հայ շախմատիստն արժանի էր ոսկե մեդալի եւ դրան շատ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031