Օրվա լրահոսը
ԿԱՅՈՒՆ ԱՃ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, հայտարարեց. «Երկկողմ հարաբերություններում մեզ հաջողվել է կայուն աճ ապահովել բոլոր ուղղություններով՝ շարունակվում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, երկու երկրների միջեւ իրականացվում են նոր տնտեսական նախագծեր եւ ընդլայնվել են շփումները հումանիտար ոլորտում: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ հայ-ռուսական հարաբերությունների մեխը հանդիսանում է ռազմատեխնիկական եւ քաղաքական
ՀՔԾ քննիչը բռնություն է կիրառել ՀԱԿ ակտիվիստի նկատմամբ
Զուրաբյանի «մեսիջն» օլիգարխներին «Քննիչը սպառնաց, որ կկալանավորի ինձ, կանչեց իր սենյակ եւ բռնություն կիրառեց իմ նկատմամբ՝ հրեց ինձ: Հետո մի խումբ ոստիկաններ արգելեցին լքել ծառայության շենքը: Մենք պատռեցինք մեր անցագրերը եւ դուրս եկանք Հատուկ քննչական ծառայության շենքից»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ պատմեց ՀԱԿ-ի ակտիվիստ Վահագն Գեւորգյանը: Վերջինիս ճակատին նաեւ փոքրիկ վիրակապ կար: Բանն այն է,
Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ ՈՐ
Ընդամենը Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի ԱԽ անդամ Երեկ Ադրբեջանը ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 155-ի աջակցությունը ստանալով՝ դարձավ այդ կառույցի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Հիշեցնենք. ԱԽ-ն բաղկացած է 15 անդամ երկրներից, որոնցից 5-ը մշտական են՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ՌԴ եւ Չինաստան, եւ 10-ը՝ ոչ մշտական անդամներ, որոնք ընտրվում են ռոտացիոն կարգով՝ 2 տարին
ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՎԱՐԵԼ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ըստ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի՝ մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունը գնահատվում է համանախագահ երեք երկրների կողմից: – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական անգամ այցելեցին տարածաշրջան, եղան Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում ու իրենց հերթական հայտարարության մեջ շեշտեցին, թե անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերը էապես բարելավեն բանակցությունների մթնոլորտը, ամրապնդեն գոյություն ունեցող հրադադարը՝ խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված հետագա
ՀԻՆ ԵՐԳ ԼՍԵԼՈՒ «ՀԱՎԵՍ» ՉՈՒՆԵՆ
Այսօր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը իր նախաձեռնությամբ պատրաստվում է հանդիպել Հայաստանի ամենաբարձր ու ամենաջրառատ ջրվեժի՝ Թռչկանի ոչնչացման դեմ պայքարող խմբի անդամների հետ: Գյումրու բնապահպանական «Բիոսոֆիա» հ/կ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում նախազգուշացրեց. «Եթե այսօր նորից հին երգը երգեցին, ասացին՝ մենք թողնելու ենք 400-500 լիտր բնապահպանական թողք, ՀԷԿ-ն անպայման սարքվելու է, մինիմումի ենք հասցնելու ազդեցությունը
Տեսնենք, թե ինչ կստացվի
Որպես լրագրող աշխատավարձ եմ ստանում 1990-ից: Չօգտագործեցի «լրագրությամբ զբաղվում եմ» արտահայտությունը, քանի որ դա անում եմ 5-րդ դասարանից: Այնպես որ, կարող եք հաշվարկել, թե քանի տարի է, որ խիստ ավանդական լրագրող էի: Բայց համացանցը փոխեց ամեն ինչ: Երկու տարի առաջ պատկերացնել անգամ չէի կարող, որ տպագիր հրապարակումներս լայն արձագանք կստանան գրեթե միայն այնժամ, եթե նրանք
Իրանա-իսրաելյան սկանդալ՝ շախմատի «15e Corsica Masters»-ում
Կորսիկայում ընթացող շախմատի «15e Corsica Masters» մրցաշարում քաղաքական սկանդալ է եղել: Չորրորդ տուրում իրանցի գրոսմայստեր Գաեմ Մահամին հրաժարվել է նույն խաղատախտակի առջեւ նստել մրցակցի՝ իսրայելցի ՖԻԴԵ-ի վարպետ Եհուդ Շահարի հետ, ինչի համար կազմակերպիչները նրա անվան դիմաց ոչ միայն մինուս են դրել, այլեւ հեռացրել են մրցաշարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Give me info. Երգ «Տեղեկատվության ազատության» մասին
Տեղեկատվության ազատությունն ունի արդեն իր սեփական երգը, որի հեղինակն է VOX խմբի ղեկավար Արամ Րյանը: Առաջին անգամ երգը, Արամ Րյանի կենդանի կատարմամբ, հնչեց 2011թ. սեպտեմբերի 28-ին՝ Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության ժամանակ: Երգի բառերն են՝ «Ես ուզում եմ, որ երբեք ինձ չխաբես, Որքան էլ դառը` միշտ ճշմարտությունն ասես: Կան խնդիրներ, որոնք պիտի միասին լուծենք. Թե քողարկես՝ միասնաբար
Որ սողանքի զոհերի համար պատասխանատվության խնդիր չառաջանա՞
Հոկտեմբերի 18-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի /լուսանկարում/ մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 2-ին Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական մայրուղու 82-րդ կիլոմետրում տեղի ունեցած փլուզման պատճառները, երեւույթները եւ ճանապարհի վերականգնման տարբերակները: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկմանը ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի,
Իջեւանի քաղաքապետի ընտրություններում օրենքը արհարմարհվո՞ւմ է
Նոյեմբերի 13-ին Իջեւան քաղաքում կկայանա համայնքի ղեկավարի հերթական ընտրություն: Չնայած պաշտոնապես նախընտրական քարոզչությունը մեկնարկում է հոկտեմբերի 26-ին, սակայն իրականում տեղական հեռուստաընկերության եթերում սկսվել է գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարուժան Ներսիսյանի /լուսանկարում/ գովքը: Մասնավորապես, հոկտեմբերի 20-ի երեկոյան «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության «Լրատու» ծրագիրը երկար ներկայացրել է քաղաքապետի գովազդը, թե նա ինչպես է կառուցում քաղաքի ճանապարհները, հոգ տանում
Գյուղացին գյուղատնտեսությունը եկամտի աղբյուր չի համարում
Տավուշի մարզի գյուղերում մարդահամար իրականացնող հաշվարարները գյուղացիներին հարցնում են՝ ո՞րն է նրանց եկամտի աղբյուրը: Ու հաճախ հնչում է՝ եկամտի աղբյուր չունեմ պատասխանը: Նույն կերպ գյուղացիները հաշվարարներին ասում են, որ աշխատանք չունեն: Հաշվարարները ստիպված գյուղացիներին բացատրում են, որ նրանք սեփականաշնորհված հող ունեն, ուրեմն աշխատող են համարվում եւ նրանց եկամտի աղբյուրն ունեցած հողն ու անասունն է: Գյուղացիները
Անվանի երաժիշտը մտադիր է դիմել դատարան. Թուլակյանի նոր փորձությունը
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կլարնետահարների խմբի կոնցերտմայստեր, կլարնետի հայկական դպրոցի հիմնադիր, 88-ամյա Մկրտիչ Թուլակյանը մի շաբաթ է, ինչ վերադարձել է ԱՄՆ-ից, ուր մեկնել էր բուժման նպատակով: Մեծ է եղել նրա զարմանքը, երբ տեղեկացել է, որ իրեն դատի են տալիս գազի, որը կազմել է 240 000 դրամ եւ՝ հեռախոսի՝ 93 000 դրամ պարտքերի համար:
«Հանգուցյալը»՝ «Առավոտում»
1997 թվականին ՀՀ դատարաններից մեկում «անհայտ բացակայող» ճանաչվեց մի քաղաքացի, որն այդ ժամանակ աշխատում էր Ուկրաինայում: «Անհայտ բացակայողը» տեղյակ չէր այդ մասին, պարբերաբար զանգում էր հարազատներին, անգամ՝ գումար ուղարկում: Մեծ եղավ «բացակայողի» զարմանքը, երբ անցյալ տարվա ամռանը վերադարձավ Հայաստան: Նախ ընկերները սարսափեցին, երբ տեսան «բացակայողին»: Պարզվեց՝ ամեն տարի հոկտեմբերի 18-ին ընկերները նշել են նրա մահվան
Վիրահատվել են. Հասարակական հայտնի գործիչ կանայք ապաքինվում են
ԽՍՀՄ նախկին պատգամավոր, սոցիոլոգ, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանն այս տարվա ամռանը վիրահատվել է: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ծանր վիրահատության է ենթարկվել նաեւ «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը, որը դեռ անկողնային վիճակում է, եւ նույնպես գտնվում է բժիշկների հսկողության տակ: «Առավոտի» տեղեկություններով, նրան զանգահարել է ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը եւ
Անդրեասյանը՝ դատարանում
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանի վարույթում է գտնվում «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արկադի Անդրեասյանի հայցադիմումը: Նա դիմել է դատարան՝ թոշակառու, նախկինում մանկավարժ Ռոզա Մանասյանին բնակարանից վտարելու պահանջով: Արկադի Անդրեասյանը պնդում է, որ անցյալ տարվա ապրիլի 10-ին նոտարական կարգով կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով 10 միլիոն դրամով ոմն Ժորա Գալստյանից գնել
Սյունիքում գործազրկությունը նվազել է
Սյունիքի մարզի զբաղվածության մարզային կենտրոնի տարածած տվյալների համաձայն, այս տարվա անցած 9 ամիսներին գործազրկության մակարդակը 9 տոկոս է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10,1 տոկոսի փոխարեն: Մարզում աշխատանք է փնտրում 6457 մարդ’ 1176-ով պակաս, քան նախորդ տարվա 9 ամիսներին: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 551 մարդ, նպաստ է ստանում 120 գործազուրկ: Մասնագիտական ուսուցման դասընթացներ են կազմակերպվում աշխատանք
Հայ շախմատիստները 2-րդ տուրից հետո առաջատարն էին
Թուրքիայի Իզմիթ քաղաքում ընթացող մինչեւ 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականն առավոտյան անցկացված երկրորդ տուրում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ այս անգամ 4:0 «չոր» հաշվով պարտության մատնելով Մոլդովայի թիմին: Հաղթանակն ըստ խաղատախտակների հերթականության կերտեցին Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը եւ Արման Միքայելյանը: Օլիմպիադայի մրցակարգով երեկ երեկոյան կայանալու էր նաեւ երրորդ տուրը, որում մարզիչ Արսեն
Քարդաշյան քույրերը նախընտրում են բասկետբոլիստներին
Օգոստոս ամսին ամերիկյան «People» հանդեսն ավետեց, որ հայտնի հեռուստաաստղ Կիմ Քարդաշյանը (Kim Kardashian) ամուսնացել է բասկետբոլի ազգային լիգայի (NBA) աստղ, «Նյու Ջերսի» թիմի խաղացող Քրիս Համֆրիսի հետ եւ հարսանեկան արարողությանը մասնակցած 440 հրավիրվածների մեջ եղել են շոու բիզնեսի, նորաձեւության հայտնի դեմքեր, սպորտային աստղեր, այդ թվում՝ նաեւ թենիսիստուհիներ Վինուս եւ Սերենա Ուիլյամս (Serena & Venus Williams)
Ռոբերտ Ֆիշերը ՊԱԿ-ի գործակա՞լ է եղել
ԱՄՆ-ի Հետաքննությունների Դաշնային Բյուրոն շախմատային հանճար, աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերին (Robert «Bobby» James Fischer) կասկածել է խորհրդային հետախուզության օգտին աշխատելու մեջ: Այս մասին գրում է ամերիկյան «Ֆիլադելֆիա Ինքուայրեր» (Philadelphia Inquirer) թերթը: Վեջերս, այսպես կոչված, «Ֆիշերի անձնական գործից» գաղտնազերծվել են սենսացիոն տեղեկություններ պարունակող նոր փաստաթղթեր, որոնք հրապարակվել են առաջին անգամ: Ռոբերտ Ֆիշերը՝ կանանց մասին.
Լեւոն Արոնյանը կմասնակցի «Tata Steel 2012» գերմրցաշարին
Հայաստանի լավագույն գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման երրորդ համար Լեւոն Արոնյանը 2012 թվականի հունվարի 14-29-ը Վեյկ-ան-Զեե քաղաքում կմասնակցի 74-րդ անգամ մեկնարկող «Tata Steel» միջազգային մրցաշարին: Ուժեղագույնների «A» խմբում հանդես են գալու 14 գրոսմայստերներ: Հոլանդիայում Արոնյանի մրցակիցները լինելու են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Վուղար Հաշիմովը եւ Թեյմուր Ռաջաբովը (երկուսն
Ո՞րն է կրիմինալը. մարդասպաննե՞րը, թե՞ երիտասարդ ակտիվիստները
Ամեն ինչ սկսվեց Կարապի լճի մոտակայքում օգոստոսի 9-ին ոստիկանության աշխատակիցների եւ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից, ինչի մասին կողմերի տարածած տեղեկատվությունները՝ շան դնչկալի հայտնի պատմությունը եւ ՀԱԿ-ի հաղորդագրությունը հակադիր են եւ միջադեպի բուն պատճառը անորոշ է: Միջադեպը, որը բաղկացած է Կարապի լճի մոտակայքում ոստիկանների հետ ընդհարում եւ 5 ակտիվիստների ժամանելուց հետո նրանց
Տաճարն ու առեւտուրը
«Ցավոք սրտի, մեր մայրաքաղաքային հոգեւորականության որոշ մասը գտնվում է կյանքի «գեղեցիկ ոճի» ազդեցության տակ: Այստեղից է մոդայիկ հագուստով, սեղանների ճոխությամբ եւ առատությամբ մրցելու ձգտումը: Այստեղից է նաեւ թանկարժեք արտասահմանյան ավտոմեքենաներով, բջջային հեռախոսներով եւ նման այլ բաներով պարծենալը: Եվ դա այն դեպքում, երբ բնակչության կեսն ապրում է աղքատության շեմից ցածր»: Այս խոսքերն ասել է Ռուս ուղղափառ
Մարդկային եսի առեղծվածը
Նորա Բադալյանի «Լեդի Մակբեթը» Այսօր Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում, Շեքսպիրյան միջազգային փառատոնի շրջանակներում, կկայանա «Լեդի Մակբեթ» մոնոներկայացման պրեմիերան: Բեմադրիչը Հրաչյա Ղազարյանն է, դերակատարը՝ Նորա Բադալյանը, ինստալյացիան եւս նրանն է: «Առավոտի» հետ զրույցում դերասանուհին ներկայացրեց մոնոներկայացման կոնցեպտը եւ իր խաղը. դերասան, որը փնտրում է իր կերպարը՝ Արքա, Վհուկ, Բանքո, Մակդուֆ, Մակբեթ, Մարդասպան, Լեդի Մակբեթ… Կերպարնե՛րն
ԿՐԿԻՆ ԱՐԴԻԱԿԱՆ
Թուրքիայի կանաչների կուսակցությունն առաջարկել է թուրքական կառավարությանը բանակցել հայկական կառավարության հետ, որոշակի արձանագրությունների, փոխպարտավորությունների ստորագրման արդյունքում համաձայնության գալ՝ ՀԱԷԿ-ը փակելու վերաբերյալ: Սա թուրքական կողմի առաջին նախաձեռնությունը չէ, սակայն Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո թեման դարձյալ սկսում է հրատապ դառնալ:
ՓԱԿԵԼ ՀԱԷԿ-Ը
Այս հարցը թուրքական օրակարգում շարունակում է շրջանառվել Հայկական ատոմակայանի փակման հարցը բուռն քննարկման թեմա դարձավ հայ լրագրողների, Թուրքիայի կանաչների կուսակցության ներկայացուցչի եւ գերմանական «Հենրիխ Բոյլ» հիմնադրամի՝ թուրքական գրասենյակի ղեկավարի միջեւ Հայաստանում Մեծամորի ատոմակայանի շուրջ այսօրվա զարգացումներից երկու շաբաթ առաջ՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում: Հայ լրագրողներս Թուրքիայում էինք գտնվում հոկտեմբերի առաջին տասնօրյակում, «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով: Թուրքերն
ԿԱՄ ՀԻՄԱՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ, ԿԱՄ ՄԱԶՈԽԻՍՏ
Ըստ Մովսես Շահվերդյանի՝ միայն այս պարագայում ՀՀԿ-ն կարող է առաջիկայում էլ մեծամասնություն ունենալ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունում վերջերս իրավական եւ սոցիալական ոլորտներում հետազոտություն են անցկացրել եւ հանգել են այն եզրակացության, որ կառավարության կողմից վերջին տարիներին ընդունված մի շարք օրենքների գործածությունն աղետալի հետեւանքներ է ունեցել մեր ժողովրդի համար: Կուսակցության հետազոտությունների թիրախ են դարձել ճանապարհային ոստիկանությունը, տաքսի-ծառայությունների
ԽԱՂԱՂ ՀԱՄԱԳՈՅԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Չնայած ՀԱԿ-ում, որի մասն է կազմում «Հանրապետություն» կուսակցությունը, գտնում են, որ Հայաստանում իշխում է ավազակապետությունը, որի մի մասնիկն էլ, բնականաբար, կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստանն» է, սակայն բարգավաճ հարեւանների հետ մի մուտքում տեղավորվելուն կարծես թե դեմ չեն:
Առաջին անգամ դարբնությանը նվիրված համաժողով
2003 թվականից հոկտեմբերի 22-23-ին նշվում է «Գյումրու օրը»: Այս տարի կար նորամուծություն: Ըստ Շիրակի մարզպետարանի, Հովհաննես Շարամբելյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնն առաջին անգամ կազմակերպել էր դարբնությանը նվիրված գիտագործնական համաժողով: Հավաքի նպատակն էր անցկացնել վարպետության դասեր հանրապետության ճանաչված դարբինների մասնակցությամբ: Համաժողովը անցկացվեց Գյումրիում եւ քաղաքի սահմաններից դուրս մեծ ճանաչում ունեցող դարբիններ Գագիկ եւ Վարդան Մարտիրոսյանների «Եռանկյունի»
«Այստեղ մարդկանց միայն ճանաչում է պետք, փող եւ ինքնախաբեություն»
NEW Կինոդերասանի աշխատանքն այսօր թերեւս շատ քիչ պահանջարկ ունի։ Մենք սովոր ենք ընդունել, որ դերասանները «պարապ» չեն, եւ առնվազն մի քանի սերիալներում նկարահանվելու հնարավորություն ունեն։ Սակայն իրականում դերասանն այսօր էլ փնտրտուքի մեջ է։ Խոսքն այն դերասանների մասին է, ովքեր հարգում են իրենց մասնագիտությունը եւ իրենց արվեստագետ համարում։ Մյուս կողմից, ինչ-որ չափով կարելի է արդարացնել նրանց,
Մեկնարկեցին հաղթանակով
NEW Երեկ Թուրքիայում մեկնարկած մինչեւ 16 տարեկանների շախմատի համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով պարտության մատնեց Արաբական Միացյալ Էմիրությունների «UAE-Team-A»-ին: Այսօր մարզիչ Արեն Եղիազարյանի տղաները հանդիպում են Մոլդովայի իրենց հասակակիցների հետ:


















































