Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի քաղաքապետի ընտրություններում օրենքը արհարմարհվո՞ւմ է

Հոկտեմբեր 25,2011 18:47

Նոյեմբերի 13-ին Իջեւան քաղաքում կկայանա համայնքի ղեկավարի հերթական ընտրություն: Չնայած պաշտոնապես նախընտրական քարոզչությունը մեկնարկում է հոկտեմբերի 26-ին, սակայն իրականում տեղական հեռուստաընկերության եթերում սկսվել է գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարուժան Ներսիսյանի /լուսանկարում/ գովքը: Մասնավորապես, հոկտեմբերի 20-ի երեկոյան «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերության «Լրատու» ծրագիրը երկար ներկայացրել է քաղաքապետի գովազդը, թե նա ինչպես է կառուցում քաղաքի ճանապարհները, հոգ տանում մանկապարտեզների նկատմամբ, բարեկարգում զբոսայգին: Խախտվում է նախընտրական քարոզչության օրենքով սահմանված ժամկետը՝ այս տարվա գարնանը Հանրապետական կուսակցությանը անդամագրված Վարուժան Ներսիսյանի օգտին:

Հիշեցնենք, որ Վարուժան Ներսիսյանը Իջեւանի քաղաքապետն է 1999 թվականից, «Իջեւան ստուդիան» գործում է 2004 թվականից: Այս ընթացքում համայնքի ղեկավարի ընտրություններից առաջ Վարուժան Ներսիսյանի մրցակից որեւէ թեկնածուի, թեկուզ վճարովի հիմունքներով, «Իջեւան ստուդիան» եթեր չի տրամադրել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31