Օրվա լրահոսը

Գյուլուբաղը մոռացված է

Մառնեուլյան հայաբնակ գյուղը կամաց-կամաց հայաթափվում է Գյուլուբաղի դպրոցի շենքը: Մի քանի տարի առաջ հայաստանյան մի հեռուստաալիքից այցելեցին Վրաստանի Մառնեուլի շրջանի Գյուլուբաղ գյուղ`տեղի կենցաղի մասին հաղորդում պատրաստելու: Այն ժամանակ Արայիկը 17 տարեկան էր: Իրենց հաղորդման համար նրան էլ նկարեցին մոշ հավաքելիս, անգամ Ռուսաստանի իր բարեկամները տեսել էին նրան ու մի լավ ուրախացել: Թերեւս դա վերջին դեպքն

«ՋԱՆՔ ՉԵՄ ԹԱՓԵԼ»

Այսպես է մեկնաբանում Ալեսանդրո Սաֆինան իր՝ շոու-բիզնեսում հայտնվելը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 29-ին կայանալիք աշխարհահռչակ երգչուհի Սեզարիա Էվորայի համերգը, որի հայտագիրը փակցված էր սեպտեմբերի 20-ից, 27-ին փոխարինվեց մեկ այլ հանրահայտ երգիչ՝ Ալեսանդրո Սաֆինայի համերգով: Երեկ կայացավ իտալացի տենորի մենահամերգը: Նախօրեին հրավիրված ասուլիսում «Առավոտը» երգչից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է պատահում,

Փախստականն ընդդեմ պետության

«Գոնե 24 տարեկանում բանակ տանեին, այն ժամանակ դեռ ընտանիք կազմած չէի լինի, երեխա չէինք սպասի»,- ասում է փախստական Կարեն Ղեւոնդյանը, ով դատական հայց է ներկայացրել ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության դեմ: Երբ այս տարվա հունվարին 26-ամյա Կարեն Ղեւոնդյանն ստացավ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի՝ 2010 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը, անակնկալի

«ԱՐԱՐԱՏՑԻՆԵՐԸ ՄԻՇՏ ԴԺԳՈՀ ԵՆ»

Ասում է Արարատի ասֆալտապատմամբ, բանավանի բարեկարգմամբ զբաղվող շինարարական ընկերության տնօրենը՝ ի պատասխան աշխատանքների ձգձգումից ծնված դժգոհությունների: «Հանել են տրաս». յուրաքանչյուր երկրորդ բանավանցի այս նախադասությունն է ասում: Խոսքը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի բնակիչների մասին է: Համայնքային իշխանության գիտությամբ եւ թույլտվությամբ քանդվել են բանավանի երկու այգիների մայթերը՝ վերականգնելու նպատակով, բայց երկու ամիս է՝ ոչինչ չեն

ՍԱՌԵՑՐԱԾ ՀԱԼԵՑՐԱԾ ՍԱՂՄՆ ԷԼ Է ՊԻՏԱՆԻ

«Ծնողները կարող են եռյակ կամ քառյակ ուզել կամ արդեն բեղմնավորված սաղմերը սառեցնել ու պահել հետագայի համար, երբ կուզեն երկրորդ երեխան ունենալ: Մեզ մոտ եղել են դեպքեր, երբ առաջին երեխայի ծնունդից 2 տարի հետո հալեցվել ու նորից մոր օրգանիզմում է տեղադրվել երկու տարի առաջ սառեցված սաղմը, ու միանգամայն առողջ երեխա է ծնվել»,- երեկ այսպիսի նորարարությունների մասին

Հարմարավետ զբոսաշրջության համար

inLOBBY գերմանական ընկերությունը համաշխարհային հանրության ուշադրությանն է ներկայացնում առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգ (https://www.inLOBBY.com), որը նոր խոսք է նմանատիպ ծառայությունների ոլորտում: Նախագծի հեղինակների նպատակն է դարձնել օնլայն հյուրանոցային պատվերների ամրագրումը նորարարական եւ ավելի հարմարավետ: inLOBBY-ն հնարավորություն է տալիս այցելուներին անմիջական կապ հաստատել հազարավոր հյուրանոցների հետ էլեկտրոնային փոստի, օնլայն շփման, հեռախոսազանգի եւ նույնիսկ տեսազանգի միջոցով

Մետրոյի վիճակը վատ է

Եկող տարի մոտ 3000 դրամով կբարձրանան սոցիալական նպաստներն ու  թոշակները: Երեկ կառավարության նիստի ժամանակ 2012 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ հավատացնելով, որ թոշակներն ու նպաստներն այդքանով բարձրացնելը լուրջ սոցիալական խնդիր կլուծի: Ինչ վերաբերում է հաջորդ տարվա բյուջեի նախագծին, նա առանձնացրեց հատկապես եկամտային մասը, որը կազմելու է 910 միլիոն դրամ, որից ավելի

ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ԿՈՏՈՐԱԾ

Էրեբունիում բնակիչների կողմից ստեղծված այգիների ցանկապատերը հանում են ու խոստանում, որ կրկին կանաչապատելու են այգին: Սակայն մինչ կկանաչապատվեն այդ տարածքները, բնակիչները, մեղմ ասած, սթրես են տանում՝ տեսնելով, թե ինչպես են իրենց տասնյակ տարիների քրտինքով ստեղծած ծառերն ու բույսերը մեկ ժամում արմատախիլ արվում: Խոսքը վերջերս մայրաքաղաքում մեկնարկած բանջարաբոստանային տարածքների վերացման եւ դրանց փոխարեն ավելի քաղաքակիրթ կանաչ

ԸՆԴԴԵՄ ՔԱՅՔԱՅԻՉ ԱՂԱՆԴՆԵՐԻ

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել կրոնական անվտանգության ապահովման եւ քայքայիչ աղանդավորական շարժումներին հակազդեցության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ազգային անվտանգության ռազմավարության գերակայություններից է կրոնական անվտանգության ապահովումը, որը ներառում է հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային ինքնությանն ու բարոյական արժեքներին սպառնացող երեւույթների կանխարգելումը, անհատի եւ հասարակության հոգեւոր-մշակութային զարգացման համար

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է՝ ԲԻԶՆԵՍՈՎ ԶԲԱՂՎԵՆ

Երեւանում մի շարք հարձակումներ իրականացրած բանդայի անդամներն այս պահին ձերբակալված են: Երեկ հայտարարեց  ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ որեւէ պաշտոնյա, պաշտոնյայի ազգական բանդայի կազմում ներգրավված չէ եւ որեւէ առնչություն չունի:  Ոստիկանապետն, անդրադառնալով լրատվամիջոցներով շրջանառվող տարբեր պաշտոնյաների անուններին, ասաց, որ արդեն մտածում է  ոստիկանության պաշտոնյաներին արգելել  որեւէ լրատվամիջոցի  նույնիսկ հեռախոսով տեղեկություն տրամադրել. «Որովհետեւ արդեն դրա վնասները

ՄԵՐ ԵՍԻ ՍԱՀՄԱՆԸ

Չնայած մարդն իրեն համարում է բոլոր իրերի չափանիշը, հաճախ նաեւ երեւույթների չափանիշը, միեւնույն է, տերեւաթափը սկսվում է առանց մարդու կամքը հարցնելու: Մարդը հաստատ չգիտի՝ ինչ է մտածում ձուկը իր մասին կամ մտածու՞մ է արդյոք: Չիմանալով հանդերձ, սակայն, նա միեւնույն է՝ իրեն համարում է ձկների տիրակալ՝ միակը, որ ունի ես, իրեն շրջապատող, իր կարծիքով, անես աշխարհում:

Առանց ժողովրդի բոլոր ուժերն անուժ են

Քաղաքական դեժավյուների շղթան՝ 2004-ից ցայսօր Քաղաքականությունը կրկնությունների արվեստ է: Սա առավել շոշափելի է զգացվում հատկապես ընդդիմության հանրահավաքներից առաջ, թվում է, թե քաղաքական միտքը տեղում դոփելու պես մի գործողություն է անում, որը ամենեւին առաջ գնալու մասին չի խոսում: Այսօր կրկին հանրահավաք է լինելու: Տարիներ շարունակ մասնակցելով ընդդիմության հանրահավաքներին՝ համոզվել եմ, որ մշտապես նույն դեմքերն են կանգնած

ՀԱՅ ՊԱՊԱՆԵՐԻ ԲԱՐԻ ՈՐԴԻՆԵՐԸ

«Իմ որդիները շատ խելոք, իսկական հայի որդիներ են։  Իմ որդիները մեղավոր չեն, էդ բանդայի հետ ընդհանրապես գործ չունեն»,- հավաստիացնում էր Սուրեն Հակոբյանը: Սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ջանքերով վնասազերծվել էր մի ավազակախումբ, որը զինված կողոպուտներ էր իրականացրել նախկին եւ ներկա մի քանի պաշտոնյաների բնակարանների վրա: Ոստիկանության գործողության ընթացքում՝ փախուստի ժամանակ, հիշեցնենք՝ ժայռ

«ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ՉԻ ԳՆԱ»

Խոստանում է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը – Նախորդ օրը տեղի է ունեցել ՀԱԿ քաղխորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվել են այսօրվա հանրահավաքի հետ կապված հարցեր: Մի փոքր կմանրամասնե՞ք՝ կոնկրետ ի՞նչ որոշումներ են կայացվել: Վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց, որ ներկաներից յուրաքանչյուրն իր հետ հինգ մարդ բերի. եթե այսօր Ազատության հրապարակում «ասեղ գցելու տեղ» չլինի,

«ԱԳՈՒԼԻՍԻՑ» ՈՒՂԻՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  Սեպտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության կողմից վնասազերծված հանցախմբի պարագլուխը համարվող, մի քանի անգամ ամբաստանյալի աթոռին հայտնված, բայց դատարանից, որպես կանոն, հոգեբուժարան տեղափոխված Արտուշ Հակոբյանը դեպքի հաջորդ օրը ռեստորաններից մեկում մասնակցում էր իր ընկերոջ՝ մի ավագ դատախազի ծննդյան խնջույքին: Նրան բերման էին ենթարկել հենց այնտեղից՝ Հրաչյա Քոչար փողոցում գտնվող «Ագուլիս» ռեստորանից, ուր նա գնացել էր լուսանկարում

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀԱՂԹԵՑ

NEW  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, ավարտվել է ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարգարիտա Խաչատրյանի հայցի քննությունը: Գրականության ինստիտուտը ըստ հայցվորի հանձնարարել է նրան պատրաստել, հրատարակել «Արամ Հայկազ. մոռացված էջեր» հատոր Ա գիրքը: Գրքում, մասնավորապես, պետք է ներկայացվեին 1924-1960թթ. «Հայրենիք» օրաթերթում Ա.Հայկազի հրատարակած բազմաժանր

«Ադրգեյջանի» «Կիլլդիմը»

NEW Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի (ղեկավար Գեորգի Վանյան) նախաձեռնությամբ, Սեպտեմբերի 28-ին Հայաստանում մարդու իրավունքների հարավկովկասյան դատարանը Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի կինոդահլիճում «Ո՞ւմ է վնասում տեղեկատվական պատերազմի հովանու ներքո տարվող բռնության եւ ռասիզմի քարոզը» թեմայով քննարկում էր կազմակերպել: Քննարկման զեկուցողներից մեկն էլ «Տեսանկյուն» թերթի խմբագիր, Տավուշի մարզում «Առավոտի» թղթակից Ոսկան Սարգսյանն էր: Սկզբում ցուցադրվեցին համացանցից

ՄԵԿ ՄԱՍՆԱԿԻՑ՝ ԵՐԿՈՒ ԿՈՐՈՒՍՏ

«Առավոտը» տեղեկացրել էր, որ Բաքվում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված է լինելու ութ մարզիկով: Սակայն աշխարհի առաջնության պաշտոնական կայքում հայտավորված բոլոր մասնակիցների վերջնական ցուցակում բացակայում էր մեր +91 կգ քաշային Արմեն Սիմոնյանի անունը: Հարեւան երկրի հետ կապի բացակայության պատճառով սկզբում մեր ֆեդերացիայում էլ դժվարացան կոնկրետ պարզաբանում տալ: Սակայն հետո տեղեկացրին, որ հեռախոսով զրուցել են

Արդի մամուլի արժեզրկման պատճառները

Անառարկելի է այն ճշմարտությունը, որ մամուլը իբրեւ գրավոր խոսքի արտահայտչամիջոց, ավելի ազդեցիկ է մյուս լրատվամիջոցներից, քանզի այն պատմության կողմից դիտվում է որպես վկայություն՝ ժողովրդի կյանքում տեղի ունեցող այս կամ այն իրադարձության հավաստիությունն ընդունելու կամ ժխտելու համար: Եվ որքանով ճշմարտացի է մամուլը, այնքանով ընդունելի է՝ որպես հասարակական փոխհարաբերությունների եւ իրավահարաբերությունների բարոյական հենարան: Խորհրդային Հայաստանում կոմունիստական հանրահայտ

ԻՐԵՆՔ ՕՎԿԻԱՆՈՍ ՈՒՆԵՆ, ՄԵՆՔ՝ ՄԵԾ ԿԱՄՔԻ ՈՒԺ

Հաշմանդամություն ունեցող հայ մարզիկները պատրաստվում են մասնակցել Լոնդոնի Պարալիմպիկ խաղերին: Սեւակ Մխիթարյանն ու Մարգարիտա Հովակիմյանը մարտական էին տրամադրված: Ծանրամարտիկ Գրետա Վարդանյանի հետ կոմիտեն մեծ հույսեր է կապում: Շուտով Լոնդոնում պետք է անցկացվեն 2012-ի Պարալիմպիկ խաղերը, եւ այդ խաղերին ընդառաջ՝ երեկ «Գրանդ Սպորտ» մարզաառողջարանային համալիրում կազմակերպվել էր հայ պարալիմպիկ մարզիկների լուսանկարների ցուցահանդես: Այդ լուսանկարներն արվել էին

ԳՈՂԱՑՎԱԾ ՔԱՆԴԱԿԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

«Առավոտը» Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվել էր՝ վերականգնվելո՞ւ է, արդյոք, Հրաչյա Աճառյանի բրոնզե քանդակը, որը գողացվել էր գունավոր մետաղների «սիրահարների» կողմից: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից գրավոր պատասխանել են. «Ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի բրոնզե քանդակի (Մոսկովյան-Իսահակյան խաչմերուկի մոտ) վերականգնման խնդիրը, բնականաբար, Երեւանի քաղաքապետարանին եւս մտահոգում է: Այս առումով Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հանձնարարել

36 ՄԵՏՐԱՆՈՑ ՇՏՐՈՒԴԵԼ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հնարավոր կլինի համտեսել վիեննական ձեւով պատրաստված Կովկասի ամենաերկար՝ 36 մետրանոց շտրուդելը եւ ձեռք բերել եզակի հնարավորություն՝ շահելու միջոցառման գլխավոր մրցանակը՝ երկու ավիատոմս դեպի Վիեննա: Արդեն 3-րդ տարին է, ինչ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը եւ «Ավստրիական ավիաուղիները» կազմակերպում են ավանդական դարձած այս միջոցառումը՝ նպատակ ունենալով ամրապնդել միջմշակութային կապերը: Հիշեցնենք, որ անցյալ տարի գլխավոր

ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ԴԱՐՁՅԱ՞Լ ՂԵԿԱՎԱՐ

Օպերային անվանի տենոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի վոկալի դասուսույց, ռեժիսոր Գեղամ Գրիգորյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ որքանո՞վ են համապատասխանում իրականությանը վերջին օրերին շրջանառվող լուրերը, թե նա նշանակվելու է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար: Մեր զրուցակիցը, անակնկալի չգալով, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց ասվածը: Միայն նշեց, թե

ՀՀ կառավարության «վերաքննությունները»

ՀՀ կառավարության որոշումները նախկին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի «լուսավոր ապագայի» մասին՝ հիշեցնում են վատ սովորող աշակերտի վերաքննությունների անվերջանալի շարք: Առաջին որոշումը՝ «2 փետրվարի 2002 թվականի, N 98», միակ հասկանալին է՝ պետական ձեռնարկությունը պետք էր «վերակազմակերպել» եւ ստեղծել ՊՈԱԿ: Ինչպես բոլոր ինստիտուտները: Բայց այդ որոշման մեջ կար մի կետ՝ «կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի մասին», որը ԵրՖԻ-ին

Համաժողով՝ Ծաղկաձորում, փառատոն՝ Արենիում

Ըստ մասնագետների՝ մշակույթը կփրկի աշխարհը, իսկ գինին՝ տրամադրությունը Այս օրերին Ծաղկաձորում անցկացվում է Կովկասի հնագիտության, ազգաբանության, բանահյուսության 14-րդ համաժողովը, որի առիթով Հայաստան են ժամանել տարածաշրջանի երկրների անվանի գիտնականներ: Երեկ նրանցից մի քանիսը հանդիպեցին լրագրողների հետ: ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի խոսքով՝ համաժողովը ամենամյա է եւ անցկացվում է տարբեր երկրներում. «Այս տարի Հայաստանը

ՍՈՐԲՈՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ

Ֆրանսիական դեսպանատունը չի մեկնաբանում երկարաժամկետ ուսանողական վիզաների մերժման պատճառները: 23-ամյա Իրինա Հայրապետյանը ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, աշխատել SPSA-ի ֆրանս-հայկական բարեգործական կազմակերպության Արտաշատի մասնաճյուղում, Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնում, զբաղվել թարգմանչությամբ: Ասում է՝ այս տարվա փետրվարին որոշել էր շարունակել ուսումը ու կանգնել է խնդիրների առաջ: «Դեսպանատանը կա հատուկ մարդ՝ Անն Ռոզենստիլը, ով զբաղվում է ուսանողների

«Ինֆորմացիայի ազատության օրերը» ավարտվեցին

«Առավոտն» ու Կոտայքի մարզպետարանը ինֆորմացիայի ազատության հարցում ամենաակտիվն են: Երեկ Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությամբ ավարտվեցին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) հասարակական կազմակերպության հայտարարած «Ինֆորմացիայի ազատության օրերը»: Ամփոփիչ հավաքին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 2001 թվականին ստեղծված ԻԱԿ-ը 2002 թվականից կազմակերպում է «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխություն. խրախուսվում են թափանցիկ եւ տեղեկատվության

ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ՝ «ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ

Զանգվածային սխալ որակումներ Աշտարակի բնակիչ, վաստակավոր ուսուցչուհի Հայրենուհի Գեւորգյանը մեկն է այն բազմաթիվ քաղաքացիներից, ով քրեական պատասխանատվության է ենթարկվում այն բանի համար, որ իրեն մեղսագրված արարքը ձեւականորեն պարունակում է ՀՀ քրօրի 258 հոդվածով նախատեսված խուլիգանության հանցակազմի հատկանիշները: Հայրենուհի Գեւորգյանն աշխատել է Աշտարակի Գր. Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում՝ որպես տարրական դասարանի դասվար: Նրա եւ

Քաղցկեղը վարակիչ չէ

Որոշ դեպքերում ժառանգական է Կերեք լոլիկ, կարմիր խաղող, սոխ, սխտոր, խմեք կարմիր գինի՝ սեւ շոկոլադի համադրությամբ: Ընդհանրապես շատ օգտագործեք միրգ ու բանջարեղեն, թռչնամիս ու ձկնամթերք: Սա ձեզ կօգնի հնարավորինս զերծ մնալ քաղցկեղից: Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Իսկ նույն կենտրոնի ուրոլոգիայի, տղամարդու առողջության եւ շագանակագեղձի

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄԱՀԱՆԱ, ՈՐ ՏՈՒՆ ՉՏԱ՞Ն

Հակառակ դեպքում՝ ազատամարտիկը վաղուց տուն կունենար Պաշտպանության նախարարությունը հայրենիքի համար առողջությունը կորցրած 2-րդ կարգի հաշմանդամ Սամվել Միքայելյանին, մեղմ ասած, տարիներով մոլորության մեջ է գցել: Մեկ նրան ճանաչել է որպես բնակարանային կարիքավոր եւ հաշվառել բնակարան ստացողների ցուցակում, մեկ էլ փոշմանել է եւ հանել այդ ցուցակից, պատճառաբանելով՝ գործը թերի է եւ որոշ փաստաթղթեր ուշացումով են ներկայացվել: Դեռեւս

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031