Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՄԱՍՆԱԿԻՑ՝ ԵՐԿՈՒ ԿՈՐՈՒՍՏ

Սեպտեմբեր 29,2011 00:00

«Առավոտը» տեղեկացրել էր, որ Բաքվում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված է լինելու ութ մարզիկով: Սակայն աշխարհի առաջնության պաշտոնական կայքում հայտավորված բոլոր մասնակիցների վերջնական ցուցակում բացակայում էր մեր +91 կգ քաշային Արմեն Սիմոնյանի անունը: Հարեւան երկրի հետ կապի բացակայության պատճառով սկզբում մեր ֆեդերացիայում էլ դժվարացան կոնկրետ պարզաբանում տալ: Սակայն հետո տեղեկացրին, որ հեռախոսով զրուցել են մեր պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանի հետ եւ տեղեկացել, որ Արմեն Սիմոնյանն այնտեղ մարզման ժամանակ վնասվածք է ստացել եւ այդ պատճառով չի կարող հանդես գալ աշխարհի առաջնությունում: Այդուհանդերձ, մարզիկն անվտանգության նկատառումներով Երեւան կվերադառնա ընդհանուր պատվիրակության հետ:
Հայաստանի բռնցքամարտիկներից առաջինը Բաքվի ռինգ մտավ մինչեւ 56 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որի մրցակիցը Ասիայի փոխչեմպիոն, մոնղոլ Օտգանդալա Դորջնյամբուն էր ու պարտվեց միավորների 13:24 տարբերությամբ: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականն արդեն երկու կորուստ ունի, որոնցից մեկը՝ մինչեւ առաջնության մեկնարկելը:
Երեկ երեկոյան մեր 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը հանդիպելու էր իրանցի Էհշան Ռուզբահանիի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել