Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԳՈՒԼԻՍԻՑ» ՈՒՂԻՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 30,2011 00:00

\"\" \"\"
\"\"

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության կողմից վնասազերծված հանցախմբի պարագլուխը համարվող, մի քանի անգամ ամբաստանյալի աթոռին հայտնված, բայց դատարանից, որպես կանոն, հոգեբուժարան տեղափոխված Արտուշ Հակոբյանը դեպքի հաջորդ օրը ռեստորաններից մեկում մասնակցում էր իր ընկերոջ՝ մի ավագ դատախազի ծննդյան խնջույքին: Նրան բերման էին ենթարկել հենց այնտեղից՝ Հրաչյա Քոչար փողոցում գտնվող «Ագուլիս» ռեստորանից, ուր նա գնացել էր լուսանկարում պատկերված 19 OP 999 համարանիշի «Համմերով»: Հիշեցնենք, որ դատարանն օրերս բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունն ու Արտուշ Հակոբյանին կալանավորելու որոշում կայացրեց:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել