Օրվա լրահոսը

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԷՐ ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ՄՈՏ

«Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում օրեր առաջ հաղորդում էր ստացվել, որ որովայնի վերքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 45-ամյա Արմեն Մ.-ն: Պարզվել էր, որ Արմեն Մ.-ին «Լազուր» ՍՊԸ բացօթյա լողավազանի մոտ, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել եւ նշված վնասվածքը պատճառել է 22-ամյա Ասատուր Հ.-ն: Երեկ ՀՀ ոստիկանությունիւց տեղեկացրին, որ Ասատուր Հ.-ն կամավոր ներկայացել է բաժին:

ՍՊԱՆՎԵԼ ԷՐ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆ

Ինչպես «Առավոտը» տեղեկացրել էր, նախորդ օրը Զաքյան փողոցի թիվ 4 շենքի մոտ հրազենային վնասվածքներից սպանվել էր մոտ 50 տարեկան տղամարդ: Պարզվել է, որ նշված շենքի մոտ հրազենի կրակոցներից սպանվել է ՌԴ քաղաքացի, 1965թ. ծնված Խաչիկ Գալոյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի վայրում հայտնաբերված «Մակարով» տիպի ատրճանակի փամփուշտի 5 պարկուճը եւ 1 գնդակն ուղարկվել են փորձաքննության:

Երկու ամառային նորություն ՎիվաՍելից

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ կարճ հաղորդագրությունների միջոցով առավել հաճախ շփվող հետվճարային բաժանորդները (բացառությամբ «Անձնական» եւ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների բաժանորդների) այսուհետ կարող են ակտիվացնել եռակի մեծ SMS փաթեթներ՝ նախկին գումարի դիմաց: Փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես հավաքել *767*փաթեթի նոր չափը# եւ սեղմել զանգահարելու կոճակը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր

Մարդահամար՝ համայնքապետերի հաշվի՞ն

Այս տարվա հոկտեմբերի 12-21-ը նախատեսված մարդահամարը կազմակերպելու նպատակով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը շրջում է մարզերում՝ համայնքապետերի աջակցությունը ստանալու ակնկալիքով: Ու թեեւ այս նպատակի համար դոնոր կազմակերպությունները կարծես թե գումար չեն խնայում, այդուհանդերձ՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Լեւոն Մնացականյանը դժգոհում է, որ փողը չի բավարարում, ու հաշվարարների համար անվճար սենյակներ է ուզում գյուղապետարանների, դպրոցների, մանկապարտեզների,

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԲԵՍՊՐԵԴԵԼ

Էմմա տատիկը, ինչպես շատ հայեր, ՌԴ քաղաքացի է, որտեղից  կենսաթոշակ է ստանում: Երբ երեք տարի առաջ Մոսկվայից վերադարձավ  ՀՀ, հիվանդությունը սրվեց ու նա դարձավ անկողնային հիվանդ (ոտքերը չեն աշխատում) ու այլեւս չկարողացավ վերադառնալ ՌԴ: Էմմա տատիկը գոյատեւում է ՌԴ-ից եկող կենսաթոշակի հաշվին, որը լիազորագրով ստանում է նրա դուստրը եւ ուղարկում ՀՀ: Քանի որ լիազորագրի ժամկետը

Արքեպիսկոպոսը մանրամասնեց

Հաշվի առնելով  Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի «Առավոտին» տված հարցազրույցի արձագանքները մամուլում, թեմի տեղեկատվական համակարգից խնդրեցինք որոշ հարցեր մանրամասնել, օրինակ՝ ի՞նչ նկատի ուներ սրբազանը, երբ ասում էր, թե  ողջ աղմուկը ուղղված է եկեղեցու անհատների դեմ: Արարատյան թեմի տեղեկատվական համակարգից փոխանցեցին, որ անհատ ասելով սրբազանը նկատի է ունեցել անձամբ իրեն: Իսկ մամուլում շրջանառվող

Ամռան տապին առանց խմելու ջրի

Նոյեմբերյանում 40 աստիճան շոգ է, սակայն քաղաքի բնակիչները խմելու ջուր են ստանում 2-3 օրը մեկ, այն էլ՝ 1-1,5 ժամ տեւողությամբ: Ջուրը տրվում է անկանոն ժամանակացույցով, մեկ՝ երեկոյան, մեկ էլ՝ վաղ առավոտյան: Բնակիչներին մնում է կռահել «ջրի ժամը» կամ էլ նստել տանը եւ նայել ծորակին: Վերջին տարիներին Նոյեմբերյանի խմելու ջրի մատակարարման բարելավման համար մեծ ծավալի ֆինանսական

Հայ զինվորների օրհնություն՝ Գերմանիայում

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքից ոչ հեռու Հաննաու քաղաքի կաթոլիկ եկեղեցում հայերի եւ այլազգիների ներկայությամբ, հայր Սերոբ քահանայի ձեռամբ կայացել է գերմանական զորամիավորման կազմում Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող 41 հայ զինվորականների օրնհություն: Պատերազմ տեսած ժողովուրդը լավ գիտե խաղաղության գինը, նկատել է հայր Սերոբը: Հայ խաղաղապահների համար հոգեւորականը նաեւ «Միջնադարյան ճանապարհի աղոթք» է կարդացել: Խաղաղապահներն էլ շնորհակալություն են

Պլյուս 2310 ուսանող

Բուհերը կախեցին ընդունվածների ցուցակները Երեկ երեկոյան բուհերում կախվեցին ցուցակները եւ պարզ դարձավ, թե ովքեր են ընդունվել: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը, այս տարի բուհեր էին դիմել 2627 դիմորդներ, «կտրվել» են 956-ը: Ներբուհական եւ միասնական քննությոնների արդյունքում՝ ընդունվել է 2310 դիմորդ: «Կտրվածների» թվով առաջատար է ԵՊՀ-ն՝ 273, Երեւանի պետական մանկավարժական համալսարան դիմածներից չի ընդունվել

ՏՈՒՐ 9 ԿԱՄ 18 ՀԱԶԱՐ

Ի՞նչ գումարներ են հավաքվում Կավարտում Կապանի՝ մոտ 500 բնակիչ ունեցող ծայրամասային Կավարտ թաղամասում «Հայջրմուղկոյուղին» Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով նոր ջրագիծ է անցկացրել: Բնակիչներն ուրախությամբ են նշում, որ նոր ջրագծի շնորհիվ իրենց ջրամատակարարումը կբարելավվի, ձմռանն այլեւս ջրաչափերը չեն սառչի, չեն փչանա, ստիպված չեն լինի խողովակները տաքացնել եւ այլն: Սակայն նոր խնդիր է ծագել: Մեզ զանգած

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՆՈՐ ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԻԹ Է ՏՎԵԼ

Ինչպես միշտ՝ նրա ելույթը միանշանակ չի ընկալվել: ՀԱԿ-ի հաջորդ  հանրահավաքում նա, թերեւս, ստիպված կլինի էլի պարզաբանումներ տալ: Հայ ազգային կոնգրեսի օգոստոսի 2-ին հրավիրած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը բավականին հակասական գնահատական էր պարունակում ոչ միայն Կոնգրեսի ներկայացուցիչների ելույթների բովանդակության, այլեւ հենց ՀԱԿ-ի հետապնդած նպատակների համատեքստում: Այսպես, Տեր-Պետրոսյանը շեղվելով մամուլի համար

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ԼԻՆԵԼԸ

ՀԱԿ-իշխանություն երկխոսության ներկայացումը շատ ցածրորակ է, որեւէ բան չի խոստանում, անպտուղ համագործակցության վերականգնում է, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, թե հիմքեր չունի կարծելու, որ այդ համագործակցությունից որեւէ բան կփոխվի: Անդրադառնալով օգոստոսի 2-ին  Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե երկխոսության շնորհիվ միջազգային ասպարեզում անսահմանորեն բարձրացել է Հայաստանի հեղինակությունը, Հայրիկյանը,

ԻՆՉՊԵՍ «ԱՆԱՂՈՒՀԱՑ ՔՐԴԻ ՇՈ՞ՒՆ»

«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ անկախության հանրաքվեի տոնին ընդառաջ՝ Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը նամակներով դիմել էր ՀՀ նախագահին, որոնց վերջինս «ըստ արժանվույն չի արձագանքել»: Հայրիկյանը Սերժ Սարգսյանից խնդրել էր Հայաստան հրավիրել Հայաստանի անկախության հանրաքվեի համար պայքարող այլազգի մտավորականների ժառանգներին՝ պատվո տուրք մատուցելու։ Մյուս նամակով Հայրիկյանն առաջարկել է հատուկ ուշադրության արժանացնել այն մարդկանց, ովքեր

ՓՈԽԱԴԱՐՁ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Անցյալ տարվա նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերում տեղի ունեցած 4 զինվորների սպանության եւ 7 զինվորների վիրավորելու գործով մեղադրյալ, զինծառայող, ՀՀ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 20-ամյա բնակիչ Մանվել Հազրոյանը երեկ Սյունիքի դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման: Մ. Հազրոյանը դատավճռի հրապարակումից հետո սեղանին դրված շիշը շպրտել է դատավոր Հ. Դավթյանի ուղղությամբ: ՔԿՀ աշխատակիցները, որոնք պիտի

ՀԱՐԵՎԱՆԻ ՀԱՅԱՑՔՈՎ

«Մեծ է հավանականությունը, որ առաջիկայում Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն»,- Trend գործակալությանը տված հարցազրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ, պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։ Հարեւան երկրի պատգամավորի կանխատեսմամբ, Հայաստանում իշխանափոխությունը տեղի է ունենալու ոչ թե արաբական սցենարով՝ հեղափոխության ճանապարհով, այլ՝ ըստ պայմանավորվածության. «Երեւում է՝ Հայաստանի նախկին նախագահ, ներկայիս ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտադիր է որոշակի համաձայնության գալ Սերժ Սարգսյանի

ՀԵՌԱՑՎԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը մի շարք հրամաններ է ստորագրել, ըստ որոնց՝ ոստիկանության գնդապետ Գուրգեն Բեգլարյանը ազատվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից եւ ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Առաքելյանը ազատվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Մասիսի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սեւադա Առաքելյանը ազատվել է ոստիկանության

ՀԱԿ-իշխանություն երկու հանդիպումներն արդյունավետ էին

Ասել է ՀԱԿ պատվիրակության ղեկավար  Լեւոն Զուրաբյանը Այսօր Կառավարության ընդունելությունների տանը կմեկնարկի Հայ ազգային կոնգրես-իշխանական կոալիցիա երկխոսության երրորդ հանդիպումը: Թե ինչ կոնկրետ հարցեր են քննարկվելու այս անգամ, երբ բանակցությունների օրակարգն արդեն հստակեցված է՝ դժվար է ասել: Երեկ երկու պատվիրակություններն էլ աշխատանքային խորհրդակցություններ են անցկացրել, բայց թե ինչ առաջարկներով են այսօր հանդես գալու՝ չեն հրապարակել: Անշուշտ,

ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ ԻՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՀՍՏԱԿԵՑՐԵԼ Է

Լեւոն Տեր-Պետրոսյանի զգուշացումը կարծես այնքան էլ չի ահաբեկել կոալիցիոն աշխատանքային խմբին «Եթե առաջիկա մեկ-երկու ամսում իշխանությունները վերջնականապես չկողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, ապա ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»,- նախավերջին հանրահավաքում արած այս զգուշացումը ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ

Ընդունել հայ-թուրքական պատմությունը, թե՞ մերժել այն

Կանադայի արտաքին հարաբերությունների շաբաթականում (Embassy Magazine) հուլիսին տպագրվել է Կանադայում Թուրքիայի դեսպան Ռաֆեթ Աքգյունայի հոդվածը, որում վերջինս աղավաղված ձեւով անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` մասնավորապես նշելով, որ գոյություն ունի «1915թ. իրադարձությունների բնույթի վերաբերյալ ընթացող լեգիտիմ գիտական բանավեճ, որն ընդունում են կանադացի մի քանի գիտնականներ»: Այնուհետև նա նշել է, որ

Անուշադրության մատնված հուշարձաններ

Արցախում էլ դրանց թիվը փոքր չէ Արցախի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների թիվը, ըստ նախնական տվյալների՝ շուրջ 10 000 է, մինչդեռ Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանն այն կարծիքին է, որ դրանք 15 000 են: Բոլորովին վերջերս Շուշի քաղաքից 2 կմ արեւելք հայտնաբերվել է վաղմիջնադարյան Կարկառ բերդաքաղաքը, մեկ շաբաթ առաջ էլ՝ ինքնատիպ

ՄԵԿՆԱՐԿՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ

Դոնի Ռոստովում երեկ մեկնարկած շախմատի կանանց այս տարվա «Grand Prix» մրցաշարի առաջին փուլում Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ու աշխարհի առաջատար շախմատիստուհիներից մեկի՝ Նադեժդա Կոսինցեւայի հետ: Մյուս պարտիաներն ավարտվեցին այսպիսի արդյունքներով. Անտոանետա Ստեֆանովա-Ռուան Լուֆե՝ 1/2, Ալեքսանդրա Կոստենյուկ-Տատյանա Կոսինցեւա՝ 1/2, Ալիսա Գալյամովա-Եկատերինա Լահնո՝ 0:1, Համփի Կոներու-Հու Յիֆան՝ 0:1, Աննա Մուզիչուկ-Եկատերինա Կոսինցեւա՝ 1/2:

Պայքարը շարունակում են

Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը հաջող հաղթահարեց Մակեդոնիայում անցկացված Եվրոպայի առաջնության «B» դիվիզիոնի «C» խմբի արգելքը: Խմբային մրցաշարի վերջին տուրում մեր տղաները 81:63 հաշվով կարեւոր հաղթանակ տոնեցին Շվեյցարիայի իրենց հասակակիցների նկատմամբ եւ վաստակելով ութ միավոր՝ 2-րդ տեղով անցան հաջորդ մրցափուլ: Այստեղ՝ «F» խմբում, այսօր մեր տղաներն ուժերը չափելու են Բոսնիայի, իսկ վաղը՝ Իսրայելի հավաքականների

Նոր նշանակետը՝ աշխարհի գավաթ

ՖԻԴԵ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 21-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության առաջին շրջանում կազմած զույգերի նորացված տարբերակը: Հայաստանի մարզական դրոշի պատիվը Յուգրայում պաշտպանելու են երեք գրոսմայստերներ՝ օրերս աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսը նվաճած Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը, ինչպես նաեւ գրոսմայստեր Արման Փաշիկյանը: Վիճակահանությամբ մեկնարկային տուրում Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով խաղալու է կանանց

Եվգենի Բարեեւը հրաժարական է տվել

Չինաստանում անցկացված շախմատի աշխարհի թիմային առաջնությունում ձախողված Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Եվգենի Բարեեւը հրաժարականի դիմում է ներկայացրել այդ երկրի շախմատային միություն, որն ընդունվել է: Ինչպես արդեն հայտնի է, Նինբոյում հաղթողի գլխավոր հավակնորդ համարվող Ռուսաստանի ընտրանին տեղ չզբաղեցրեց մրցանակային եռյակում՝ հայտնվելով 4-րդ հորիզոնականում: Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը,

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹՎՈՎ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐ

Առաջին դասարանցիների որոշ ծնողներ «Առավոտին» դժգոհեցին, որ  բնակվելով Արաբկիր համայնքում, իրենց երեխային ցանկացել են ընդունել տարածքի Ն. Զարյանի անվան թիվ 130 դպրոցի առաջին դասարան, սակայն չի հաջողվել: Ծնողների փոխանցմամբ, դպրոցի  տնօրենն ու փոխտնօրենը իրենց մերժել են, ասելով, թե այլեւս տեղ չունեն: «Առավոտը» դժգոհությունները փոխանցեց թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանին: Նա հերքեց, թե նման բան

ԷԼԻ՞ ԻՆՉ-ԻՆՉ ՈՒԺԵՐ

Գրականագետ Վարդան Դեւրիկյանը, ըստ «Մեդիամաքսի», երեկ ասել է, որ Մայր աթոռի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ ծավալված քննադատական արշավը կազմակերպված էր «ինչ-ինչ ուժերի» կողմից: «Հնարավոր է, որ այս աղմուկի միջոցով ստուգվեց, թե ինչպիսի հաջողությունների կարելի է հասնել սոցիալական ցանցերի միջոցով»,- կարծում է նա: Վարդան Դեւրիկյանը նշել է, որ քննարկումների միակ «բանական հատիկն» այն էր, որ

Ընդդեմ նախարարի

Ադրբեջանի բարձրագույն ռազմական ակադեմիայի ուսանողները նամակ են ուղարկել ադրբեջանական «Մուսավաթ» թերթի խմբագրություն, որտեղ իրենց մեղադրանքներն են հնչեցնում պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման վերաբերյալ: News.am-ի մատուցմամբ, նամակում մասնավորապես արծարծվում են հետեւյալ հարցերը. «Սաֆար Աբիեւն ի՞նչ հիմքերով է յուրացրել պաշտպանության նախարարության կողմից ծառայողական նպատակներով հատկացված 1000 քմ բնակելի տարածքը եւ ավելի քան 1 հա

Թուրքիայում՝ առանց քաղաքականության

Հայկական մթնոլորտ թուրքական քաղաքում՝  «Միսս 7 մայրցամաքի» շրջանակներում Հայկական ծագում ունեցող «Միսս 7 մայրցամաք» գեղեցկության եւ նորաձեւության միջազգային մրցույթ-փառատոնը այս տարի սեպտեմբերի 20-30-ին կկայանա Թուրքիայի Բոդրում քաղաքում. այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի, «Միսս եւ միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ այս մրցույթն առաջին անգամ անցկացվել է

Ո՞ՐՆ Է ՍՅՈՒՐՌԵԱԼԻԶՄԻ ՍԱՀՄԱՆԸ

Մտորումներ Դալիի աշխատանքների ցուցադրության առիթով Աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի աշխատանքների ցուցադրությունը Հայաստանի ազգային պատկերասրահում, ինչ խոսք, իրադարձություն է։ Հուլիսի 7-ից պատկերասրահում բացված «Դալին եւ սյուրռեալիստները» ու «Սյուրռեալիզմը եւ հայ նկարիչները» ցուցահանդեսների շնորհիվ հայ արվեստասերը իր համար բացահայտում է սյուրռեալիզմի ինքնատիպ դրսեւորումները։ «Առավոտը», օրերս ներկա լինելով ցուցադրությանը, ականջալուր եղավ մասնագետների խոսակցությանը։ Մինչ այն ներկայացնելը, նշենք,

ՄԱՀԱՑՈՒ ՎՐԱԵՐԹ

Օգոստոսի 2-ին շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 70-ամյա Նորիկ Թադեւոսյանին, որը տեղում մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ վարորդի անձը պարզելու, նրան եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031