Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ

Օգոստոս 03,2011 00:00

\"\"Դոնի Ռոստովում երեկ մեկնարկած շախմատի կանանց այս տարվա «Grand Prix» մրցաշարի առաջին փուլում Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ու աշխարհի առաջատար շախմատիստուհիներից մեկի՝ Նադեժդա Կոսինցեւայի հետ: Մյուս պարտիաներն ավարտվեցին այսպիսի արդյունքներով. Անտոանետա Ստեֆանովա-Ռուան Լուֆե՝ 1/2, Ալեքսանդրա Կոստենյուկ-Տատյանա Կոսինցեւա՝ 1/2, Ալիսա Գալյամովա-Եկատերինա Լահնո՝ 0:1, Համփի Կոներու-Հու Յիֆան՝ 0:1, Աննա Մուզիչուկ-Եկատերինա Կոսինցեւա՝ 1/2:
Աշխարհի երիտասարդական առաջնությունում, որ նույնպես երեկ մեկնարկել է Հնդկաստանի Չեննայ քաղաքում, օրերս Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի կազմում աշխարհի թիմային չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով ոչ-ոքի արեց հնդիկ Աշվաթի հետ, իսկ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը եւ աղջիկների պայքարի մեր միակ մասնակից Մարիա Գեւորգյանը, համապատասխանաբար, պարտվեցին շվեյցարացի Գաբրիել Բոթային եւ վրացուհի Նազի Պաիկիձեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել