Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարը շարունակում են

Օգոստոս 03,2011 00:00 Share

\"\"Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը հաջող հաղթահարեց Մակեդոնիայում անցկացված Եվրոպայի առաջնության «B» դիվիզիոնի «C» խմբի արգելքը: Խմբային մրցաշարի վերջին տուրում մեր տղաները 81:63 հաշվով կարեւոր հաղթանակ տոնեցին Շվեյցարիայի իրենց հասակակիցների նկատմամբ եւ վաստակելով ութ միավոր՝ 2-րդ տեղով անցան հաջորդ մրցափուլ: Այստեղ՝ «F» խմբում, այսօր մեր տղաներն ուժերը չափելու են Բոսնիայի, իսկ վաղը՝ Իսրայելի հավաքականների հետ: Խմբում երկու առաջին տեղերն զբաղեցնողներն արդեն պայքարը կիսաեզրափակչում շարունակելու իրավունք կնվաճեն:
Հիշեցնենք, որ պատանի հայ բասկետբոլիստները խմբային մրցաշարում կրեցին երկու պարտություն՝ Հունգարիայից (58:78) եւ Շվեդիայից (79:85), տարան երեք հաղթանակ՝ Սլովակիայի (76:52), Իռլանդիայի (71:59) եւ Շվեյցարիայի (81:63) նկատմամբ: Ըստ «Armsport.am»-ի, այսպիսի արդյունք առաջին անգամ է գրանցվում հայկական բասկետբոլի պատմության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031