Օրվա լրահոսը

ՄԻ ԵՂԲՈՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ, ՄՅՈՒՍԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ

ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը օգոստոսի 25-ին պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք բենզինի մեծ չափերի հասնող յուրացումները եւ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ

ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ

«Առավոտ» օրաթերթի օգոստոսի 27-ի համարում տպագրված «Հայաստանի «երկաթե վարագույրը» հոդվածի կապակցությամբ ԱԺ լրատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են. «Ողջունելի է, որ հարգարժան հոդվածագիրը շատ ուշադիր է ՀՀ Ազգային ժողովի դարպասների նկատմամբ եւ այնքան մանրամասն է ուսումնասիրել դրանք: Փորձենք մի քանի տեղեկատվություն ներկայացնել տեղեկատվության բաց աղբյուրներից, մասնավորապես համացանցից, որոնք փաստում են, որ հոդվածի հեղինակին

Դադարից առաջ. կրկին առաջատար է փոխվում

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում «բնավորության» է վերածվել՝ ամեն տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերին մասում փոփոխություններ գրանցելը: Մեկ «Գանձասարն» է միանձնյա առաջատար, մեկ՝ կիսում է իր 1-ին հորիզոնականն «Ուլիսի» հետ, մեկ էլ՝ ընդհանրապես զիջում վերջինիս…Ու հետո շրջանը կրկին վերականգնվում է: Հանգստյան օրերին կայացած 20-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը կրկին ունի միանձնյա առաջատար. «Գանձասարը» սայթաքեց «Իմպուլսի»

ԱՆԻ ԱՄԻՐԱՂՅԱՆԻ ՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Հայաստանցի 17-ամյա թենիսիստուհի Անի Ամիրաղյանը, Իտալիայում մասնակցելով «ITF Femminile Bagnatica 2011» միջազգային մրցաշարին, մտավ եզրափակիչ, որտեղ, սակայն, համառ պայքարում 4:6, 4:6 հաշվով զիջեց Նորվեգիան ներկայացնող Ուլրիկե Էյկերիին: Ինչպես երեկ մրցավայրից «Առավոտին» տեղեկացրեց Ալեքսանդր Ծատուրյանը, սա հայկական թենիսի պատմության մեջ մեծ իրադարձություն է: Մասնագետը հավելեց նաեւ, որ մարզուհին սկսել է արագորեն վեր բարձրանալ կանանց թենիսում եւ

ՄԵԿ ԱՐԾԱԹ ԵՎ ՉՈՐՍ ԲՐՈՆԶ

Հայաստանի հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները Հունգարիայում անցկացված աշխարհի առաջնությունում արժանացան մեկ արծաթե եւ չորս բրոնզե մեդալի: Փոխչեմպիոն դարձավ 46 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը, իսկ նրա թիմակիցներ Արթուր Սիմոնյանը՝ 42 կգ, Կարեն Ասլանյանը՝ 54 կգ, Արմեն Հակոբյանը՝ 63 կգ եւ Սարգիս Քոչարյանը՝ 69 կգ, բավարարվեցին բրոնզե մեդալներով:

ԿՈՐՅՈՒՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Իռլանդիայում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ գերազանց հանդես եկավ 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը: Նա վճռորոշ մենամարտում պարտության մատնելով ռուսաստանցի Գաբիլ Մամեդովին՝ բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Իսկ նրա թիմակից Գոռ Երիցյանը դարձավ 60 կգ քաշայիննների բրոնզե մեդալակիր:

ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ

Լեհաստանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը Հայաստանի համար ավարտվեց մեդալների եւ տիտղոսների բացառիկ առատ բերքահավաքով: Գերծանր (+94 կգ) քաշայինների պայքարում գյումրեցի Գոռ Մինասյանը երկամարտի 390 կգ (181+209) արդյունքով ոչ միայն Սինգապուրի պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերի արծաթե մեդալին եւ այդ տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի կոչմանն ավելացրեց Հին Աշխարհամասի ուժեղագույն պատանի ծանրորդի տիտղոսը (երկրորդ տեղն զբաղեցրած ռուսաստանցի

Ինչո՞ւ ենք շռայլում բյուջետային միջոցները

Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել, որ տարբեր բնույթի մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ ծախսվեն ահռելի գումարներ՝ արտերկրից լուսաձայնային սարքավորումների եւ բեմակառույցների ներկրման համար: Իսկապես թանկարժեք սարքավորումներ շատ կան աշխարհում, սակայն պարզվում է, որ կարելի է առավել քիչ միջոցներ ծախսել ու ստանալ նույն էֆեկտները, ապահովել նույն որակը, այսպես խնայելով մեր բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները: Հիպոթետիկ հայտարարություններ անելու փոխարեն՝

ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է

Բաց նամակ՝ հայ քաղաքագետներին,  պատմաբաններին, լրագրողներին Մեր սերունդը ծնվել է 20-րդ դարի 30-40-ական թվականներին, մեծացել ու դաստիարակվել է Խորհրդային Հայաստան կոչվող փոքրիկ երկրում, հպարտացել է նրա յուրաքանչյուր հաջողությամբ, ձգտել է հնարավորինս շատ օգտակար լինել այդ ոչ մեծ, բայց հայի համար նվիրական հողը շենացնելու, բարգավաճ, հարուստ ու զարգացած տեսնելու ակնկալիքով: Այսօր մեր սերունդը, մի տեսակ, դուրս

Նախագահի այցը անակնկալ էր

Երկրորդ օրն էր բոլորում «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման եւ գիտության ֆինանսավորման դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» գիտաժողովը, երբ հանկարծակի իր այցելությամբ ներկաներին զարմացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Գիտաժողովը Ծաղկաձորում էր՝ ՀԵՀ-ի շենքում՝ օգոստոսի 27-28-ը, մտահղացումը «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությանն էր, մասնակցում էին երիտասարդ գիտնականներ, լրագրողներ, գիտական ոլորտի ներկայացուցիչներ եւ կուսակցությունների անդամներ: Նախագահը այնտեղ այլ

ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի զեկույցի համաձայն՝ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գույքագրվել է ժամանակավոր շինություններում տեղակայված շուրջ 2. 240 առեւտրի սպասարկման օբյեկտ։ Կազմված ժամանակացույցի համաձայն՝ շարունակվում են կենտրոնական փողոցներում տեղակայված չգործող եւ պայմանագրային ժամկետներն ավարտված կրպակների ապամոնտաժման աշխատանքները։ Քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է խստորեն հետեւել գործընթացի օրենքի սահմաններում իրականացմանը, իսկ ապամոնտաժվող կրպակների սոցիալապես անապահով

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ, ՈՐ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑՎԻ

ԱՐԱՄ ԷՔԻՆ ԴՈՒՐԱՆ («Ռադիքալ») Թուրքիայի ու Հայաստանի ցամաքային սահմանի փակ լինելը բացասաբար է ազդում ոչ միայն հայկական կողմի վրա, այլեւ Թուրքիայի արեւելյան շրջանի, որտեղ գտնվում են ամենաաղքատ քաղաքներն ու մեծավ մասամբ բնակեցված են քրդերով։ Հանրապետության հիմնադրումից ի վեր այս շրջանը ազգային եկամուտի իր հասանելիք բաժնեմասը չի կարողանում ստանալ, վերջին 30 տարին էլ առկա կոնֆլիկտային միջավայրի

Դիցմայրի դպրոցը չի գործի

Սյունիքի մարզի Դիցմայր գյուղի դպրոցն այս ուստարի չի գործի՝ աշակերտ չլինելու պատճառով: Երեկ Սյունիքի մարզում անցկացվեց հանրակրթական դպրոցների մանկավարժների հերթական՝ օգոստոսյան խորհրդակցությունը: Կրթության ոլորտի պատասխանատուներն անդրադարձան 2010-2011 ուստարվա ընթացքում ձեռք բերած հաջողություններին ու բացթողումներին, ինչպես նաեւ խոսեցին գալիք՝ 2011-2012 ուստարվա խնդիրներից: Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը, ամփոփելով անցած ուստարվա ձեռքբերումները,

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՈՒ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԷԼ ԿՆԵՐԴՐՎԻ

Առաջին անգամ Հայաստանում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացնում է 21.6 Մբիթ/վրկ արագությամբ HSPA+ ցանցը՝ Գյումրիում եւ Վանաձորում: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նաեւ ներկայացնում է նոր՝ «ՄՏՍ կոնեկտ E353» USB մոդեմը՝ ներբեռնման մինչեւ 21.6 Մբիթ/վրկ եւ վերբեռնման մինչեւ 5.76 Մբիթ/վրկ արագության հնարավորությամբ: Սարքի արժեքն է 40000 դրամ: Իսկ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանին 1 տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ

ՄԱՅՐԸ ՆՈՐԱԾՆԻՆ ԹՈՂԵԼ Է ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՏ ՈՒ ՓՈՐՁԵԼ ՓԱԽՉԵԼ

22-ամյա Մարիամն արդարանում է, որ «գժված» է եղել եւ  չի հասկացել՝ ինչ է անում Մարիամը «Լայթհաուսում» է սովորել, թե ինչպես պետք է սիրել, կերակրել ու քնեցնել երեխային: Մինչ այդ նա նորածնին հագցրել է վախենալու չափ կոպտությամբ, քնեցրել ծեծի պես հարվածներով: Մարիամը տնօրենի չափսերն է վերցնում, որ նրա համար զգեստ կարի: Մոտ 1 ամիս առաջ՝ հուլիսի

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍՐՎՈ՞ՒՄ Է

Ռուսաստանի ջավախքյան սփյուռքը պահանջում է Վրաստանի իշխանություններից «դադարեցնել սադրանքներն ու քիթը չխոթել իրեն չվերաբերող գործերի մեջ»: Ըստ կառույցի երեկ տարածած հայտարարության, վրացական եւ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարար Միրզա Դավիթայայի (նկարում) հայտարարությունը, թե՝ «Վրաստանը միանշանակ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման կողմնակիցն է»: Ռուսաստանի ջավախքյան սփյուռքը կարծում է,

ԿԵՐԿԽՈՍԵՆ ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ

«Երկխոսությունը շարունակվելու է, պարզապես ինչքան ընտրությունները մոտենան, այնքան այդ գործընթացն ավելի քիչ հասարակական բնույթ կկրի»,- երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Նա կարծում է, որ առայժմ երկխոսությունը կշարունակվի կուլիսային մակարդակում:

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «ծխածածկույթ» է որակել ազգային փոքրամասնությունների ունեցվածքը վերադարձնելու մասին անցած շաբաթավերջին Թուրքիայի կառավարության ընդունած որոշումը: Այդ առիթով երեկ տարածած հաղորդագրությունում համոզմունք է հայտնվում, որ քրիստոնեական եւ հրեական համայնքների՝ 1936 թվականին բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու որոշումը պաշտոնական Անկարան կայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կորուստներից, ինչպես նաեւ           ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառվող՝ Թուրքիայում քրիստոնեական համայնքների նկատմամբ

«Մենք տոգորված էինք կառուցողական աշխատանքով»

ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին ասաց կոալիցիայի ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը, վստահեցնելով՝ «եւ դեռեւս տոգորված ենք»: Կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը երեկ մամուլի ասուլիսում հույս հայտնեց, որ ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը կշարունակվի. «Երբ սկսվեցին քննարկումները, հասարակության լայն շերտերում հույս արթնացավ, որ քաղաքական կուտակված ներուժը հնարավոր կլինի ուղղել խնդիրների լուծմանը, այլ ոչ թե ուղղել այնպիսի զարգացումների, որոնցից

ԻՍԿ ՁԵՐ ՄԱՍԻՆ WIKILEAKS-ՈՒՄ ԱՐԴԵՆ ԳՐԵ՞Լ ԵՆ

Փաստորեն ԱՄՆ դեսպանատանը հետաքրքրում է ամեն ինչ՝ ավտոմեքենաների համարանիշներից մինչեւ մեր գործիչների մականունները Օգոստոսի 26-ին WikiLeaks կայքը հրապարակեց տարբեր երկրներում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների 133 887 գաղտնի փաստաթղթեր, որոնցից շուրջ 1000-ը վերաբերում են Հայաստանին: Այս նոր զեկուցագրերը թվագրված են 2003 թվականից մինչեւ 2009-ը: Ասենք, 2003-ի մի փաստաթղթում մեջբերված է, որ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը ԱՄՆ

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ «ՖԱՍԱԴԱՅԻՆ» Է

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ երկխոսության քողի տակ պաշտոնական եւ ընդդիմադիր կողմերը այդպես էլ ներքին համաձայնության չեկան ապագա նախագահական ընտրությունների գործընթացի, նախագահի անձի շուրջ: – Ի սկզբանե դրակա՞ն, թե՞ բացասական վերաբերմունք ունեիք երկխոսության վերաբերյալ: – Ես երկխոսության վերաբերյալ, կարելի է ասել, որեւէ զգացմունքային վերաբերմունք չունեի: Ավելին, ի սկզբանե գտնում էի, որ երկխոսությունն ինքնին մեկ հարցի է նվիրված:

ՄԱՐԴԱՏԱՐ «ԳԱԶԵԼԸ» ԲԱԽՎԵԼ Է ԲԵՌՆԱՏԱՐԻՆ

Երեկ, առավոտյան ժամը 6-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 55-րդ կմ-ում «Գազել» մակնիշի T-361-yp 93 RUS ռուսական համարանիշներով ավտոմեքենան բախվել էր ճանապարհին կայանված «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարին: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ բեռնատարի թափքից թափվել է վառելափայտը: Դեպքի վայր են ժամանել Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության Սեւանի փրկարարները: Մարմնական վնասվածքներով Հրազդանի հիվանդանոց է տեղափոխվել 10 հոգի, իսկ 1

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսանվեցերորդ ՍՏԵՐ  ԵՎ ՍՐՏԵՐ Եվ որպեսզի հուսահատությունն ու հիասթափությունն անսպասելի ու չափազանց չլինեն, հարկ է, որ ծխելը թարգել փորձողներն էս գլխից իմանան ու իրազեկվեն, որ ոչ բոլոր դեպքերում են էդ ցանկալի փորձերը հաջողությամբ պսակվում, եւ որպեսզի էդ անակնկալ ու անկանխատեսելի տհաճություններին ֆիզիկապես ու մանավանդ հոգեպես պատրաստ լինեն, ցանկալի է՝ թարգել փորձածներն ու

ՄԻՊ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԿԳՆ-ԻՆ

«Գիտության եւ կրթության նախարարությունը հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը, քանի որ մրցույթին ներկայացվել եւ հաղթող է ճանաչվել մրցութային հանձնաժողովի անդամի գիրքը: Շահագրգիռ անձի ներգրավումը մրցութային հանձնաժողովում անհավասար պայմաններ է ստեղծել մրցույթի մասնակիցների միջեւ»,- ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երեկ տարածած հայտարարության մեջ: «Բողոքի հիման վրա կատարված ուսումնասիրության ընթացքում

Հայաստանի «երկաթե վարագույրը»

Երեւանում օգոստոսյան թեժ արեւը ամենավառը շողում է պողոտաներից «ամենապաշտոնականում»՝ Բաղրամյանում: Պողոտան երիզող պարիսպները այստեղ միայն վերջերս են ներկվել եւ «կոսմետիկան» դեռ չի հասցրել խամրել: Այն շպարվել է սեւով եւ ոսկեգույնով, ինչը, արեւի ճառագայթների ներքո, կարծես էլ ավելի է ընդգծում պողոտայի «ամենապաշտոնյաների» ոսկեզօծ անհասանելիությունն ու անթափանց խորհրդավորությունը: Սակայն, եթե ուզում եք տեսնել, թե պողոտայում արեւը հատկապես

Մարաթոնյան լողի մասնակիցը մրցման ժամանակ խեղդվել է

Լեռնային Ալթայի Տելեցկի լճում անցկացված սառը ջրերում Սիբիրի եւ Հեռավոր Արեւելքի գավաթի վեցերորդ խաղարկության ժամանակ, որի ընթացքում պլանավորված էր նոր ռեկորդ սահմանել (սառը ջրում առանց կանգառի հաղթահարել 14 կիլոմետր) եւ որին մասնակցելու նպատակով, ըստ տեղական մամուլի, հավաքվել էին էքստրեմալ այս մարզաձեւի Ռուսաստանի Դաշնության բոլոր լավագույն մարզիկները, բառնաուլցի 65-ամյա կին մասնակիցներից մեկը խեղդվել է: Կազմակերպիչները պնդում

Վիճակահանությունը որոշեց մրցակիցներին

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի որակավորման փուլը հաղթահարած 32 ակումբները Մոնակոյում անցկացված վիճակահանությամբ բաժանվեցին խմբային մրցաշարը կազմող ութ խմբերի, յուրաքանչյուրում՝ չորսական ակումբ: «A» խումբ. «Բավարիա» (Գերմանիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Նապոլի» (Իտալիա): «B» խումբ. «Ինտեր» (Իտալիա), ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան), «Լիլլ» (Ֆրանսիա), «Տրաբզոնսպոր» (Թուրքիա): «C» խումբ. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Բազել» (Շվեյցարիա), «Օցեուլ» (Ռումինիա): «D»

Առնվազն երկու բրոնզ՝ Դուբլինում

Իռլանդիայի մայրաքաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն ապահովեց առնվազն երկու բրոնզե մեդալ: 49 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը քառորդ եզրափակչում դժվարին պայքարում մեկ միավորի առավելությամբ (15:14) պարտության մատնելով ռինգի տերերից Էվին Մետկաֆլեին՝ մտավ կիսաեզրափակիչ ու իր եւ թիմի համար ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Նույնպիսի հաջողության հասավ նաեւ Գոռ Երիցյանը (60 կգ քաշային կարգ),

«100 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԴԻԼԻՋԱՆ»

Լույս է տեսել «100% Դիլիջան» թերթի երկրորդ համարը: «Ա-4» ձեւաչափի 12 էջանոց թերթը տպագրվում է Վանաձորում՝ 99 տպաքանակով: Թերթը հրատարկում է «Արդար Հայաստան» հ/կ Դիլիջանի մասնաճյուղը, խմբագիրն էլ մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Վաչե Գրիգորյանն է: Թերթի նյութերը վերաբերում են Դիլիջան քաղաքին, թեեւ՝ ոչ 100 տոկոսով: Ինչպես տեղական թերթերի մեծ մասում, այստեղ էլ քննադատական բնույթի նյութերը

ԽԱՅՏԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Օգոստոսի 25-ին Իջեւանի ավագ դպրոցում անգլերենի, պատմության, հայոց լեզվի եւ գրականության, մաթեմատիկայի ուսուցիչների թափուր տեղերի համար մրցույթ է անցկացվել: Կրթօջախը ավագ դպրոցի կարգավիճակ ստանալով՝ համալրվել է քաղաքի այլ դպրոցների աշակերտներով, ուստի՝ նշված առարկաների մեկական ուսուցչի պահանջ կա: Մրցույթն անցկացվել է օբյեկտիվ, հարցաշարը եղել է դպրոցական ծրագրից, որին պետք է տեղյակ լինեին ուսուցիչ դառնալու հավակնորդները: Մրցույթի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031