Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԻ ԱՄԻՐԱՂՅԱՆԻ ՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Օգոստոս 30,2011 00:00

\"\"Հայաստանցի 17-ամյա թենիսիստուհի Անի Ամիրաղյանը, Իտալիայում մասնակցելով «ITF Femminile Bagnatica 2011» միջազգային մրցաշարին, մտավ եզրափակիչ, որտեղ, սակայն, համառ պայքարում 4:6, 4:6 հաշվով զիջեց Նորվեգիան ներկայացնող Ուլրիկե Էյկերիին: Ինչպես երեկ մրցավայրից «Առավոտին» տեղեկացրեց Ալեքսանդր Ծատուրյանը, սա հայկական թենիսի պատմության մեջ մեծ իրադարձություն է: Մասնագետը հավելեց նաեւ, որ մարզուհին սկսել է արագորեն վեր բարձրանալ կանանց թենիսում եւ նրան մեծ ապագա է սպասվում: Անին այս մրցաշարի ավարտից հետո մեկնեց Սան-Ռեմո՝ հերթական միջազգային մրցաշարին մասնակցելու: Երեկ նա մեկնարկային տուրում ուժերն էր չափելու անգլիացի Լյուսի Բրաունի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել