Օրվա լրահոսը

Այսօր հանրահավաք է

Ի՞նչ սպասելիքներ կարող են լինել ընդդիմության հերթական հանրահավաքից Այսօր տեղի կունենա ՀԱԿ հերթական հանրահավաքը: Փորձենք պարզել, թե կոնկրետ այսօրվա հանրահավաքից ինչ է հնարավոր ակնկալել եւ ինչի վրա չարժե հույս դնել: ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը մեր հարցերը փաթեթային տարբերակով լսելուց հետո շատ հոգնած ձայնով նկատեց, որ ինքը ոչ մի սպասելիք չունի հանրահավաքից, եւ բացատրեց,

ՀՔԾ-Ն ՆՈՐ ՈՉԻՆՉ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ

Իսկ մինչ «հատուկ քննչականն» այդ ուղղությամբ «ջանքեր» է գործադրում,  ԱՄՆ-ում «Մարտի 1»-ը համեմատում են «Հոկտեմբերի 27»-ի հետ: Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ «Մարտի 1»-ի գործի վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավար, ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանն ու մարտիմեկյան բազմաթիվ գործերով դատախազ Հարություն Հարությունյանը դարձյալ հանդիպել են լրագրողների հետ՝ հերթական անգամ հայտարարելու համար, որ այդ գործով ոչ

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հայաստանի իշխանությանը կոչ է արված ԵԽԽՎ 1827 բանաձեւում Հունիսի 24-ին, ինչպես արդեն հաղորդել ենք, ԵԽԽՎ-ն ընդունել է «Վեհաժողովի դիտարկման ընթացակարգի առաջընթացը (2010 հունիս-2011 մայիս)» թիվ 1827 բանաձեւը: ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի ղեկավար Դիք Մարթիի (լուսանկարում) հեղինակած այս փաստաթուղթն անդրադարձ է դիտարկման ներքո գտնվող 10 երկրների եւ հետդիտարկման երկխոսության ներքո գտնվող 4 երկրների: Այս հրապարակման մեջ առանձնացրել

ՏԱՔՍԻՆ ԸՆԿԱՎ ՁՈՐԸ

Հունիսի 29-ի առավոտյան ժամը 7-7.30-ի սահմաններում Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհի 15 կմ-ի վրա «Օպել» 12օս 412 տաքսի մեքենան այրված վիճակում հայտնաբերվել է ձորում՝ մոտ 150 մ խորության վրա: Լոռու մարզի փրկարարական վարչություն ահազանգը գրանցվել է ժամը 14.10-ին: Մեքենայում հայտնաբերվել է 1964թ. ծնված՝ վարորդ Սեյրան Ախոյանի մոխրացած դիակը: Նախնական վարկածի համաձայն՝ վարորդը ղեկին քնել էր: Կատարվում է նախաքննություն:

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

Սարսափազդու պատկերներ՝ տուփերի համար

ԱՄՆ դեղամիջոցների ու մթերքի կառավարման վարչությունը հաստատել է սարսափազդու պատկերների վերջնական ցուցակը՝ ծխախոտատուփերի ձեւավորման համար: Նշվում է, որ նմանօրինակ պատկերների օգտագործումը կդառնա զգուշացման առաջին փոփոխությունը 25 տարվա ընթացքում եւ «զգալի առաջընթաց կհանդիսանա ծխելու վնասակարության մասին տեղեկացնելու գործում»: Ավելի վաղ ԱՄՆ դեղամիջոցների ու մթերքի կառավարման վարչությունը մշակել էր գրաֆիկական զգուշացումների ավելի քան 36 տարբերակ: Դրանք ներկայացնում

Սեքսուալության եւ արյան խմբի կապը

Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց սեքսուալությունը կախված է արյան խմբից: Ըստ նրանց՝ այդ կախվածությունը պատահական չէ: Ինչպես հայտնի է, սեքսուալությունը պայմանավորված է արյան մեջ սեռական հորմոնների մակարդակով: Արյան առաջին խումբն ունեցող տղամարդիկ ձգտում են ստանալ ամեն ինչ եւ միանգամից: Նրանք «նվաճողներ» են, սակայն եթե կինն իրենց հեշտությամբ է տրվում, կորցնում են վերջինիս հանդեպ հետաքրքրությունը: Երկրորդ

Գաղտնի հարսանիքը

Ջեյմս Բոնդի կերպարը մարմնավորող բրիտանացի դերասան Դանիել Կրեյգը գաղտնի ամուսնացել է իր կոլեգայի՝ օսկարակիր Ռեյչլ Վայսի հետ: Dni.ru-ն գրում է, որ գաղտնի հարսանիքը տեղի է ունեցել Նյու Յորքում: Հարսանիքին հրավիրված է եղել ընդամենը 4 մարդ. Կրեյգի 18-ամյա դուստրը՝ առաջին ամուսնությունից, Ռեյչլի 4-ամյա որդին ու եւս երկու հոգի՝ որպես վկա: Միայն մի քանի օր հետո լրատվամիջոցներին

Լեդի Գագան՝ մեղադրյալ

Երգչուհի Լեդի Գագան շատ տհաճ պատմության մեջ է ընկել այն բանից հետո, երբ որոշել է բարեգործական ակցիա կազմակերպել՝ հօգուտ Ճապոնիայի երկրաշարժից տուժածների: Glamour.ru-ի փոխանցմամբ՝ երկրաշարժից հետո երգչուհին սկսեց իր կայքում վաճառել թեւնոցներ՝ 5 դոլար արժողությամբ, որոնց հասույթը, ինչպես հայտարարվել էր, գնալու էր Ճապոնիային: Միչիգանում գտնվող իրավաբանական կազմակերպությունը որոշել է դատի տալ երգչուհուն: Կազմակերպության ներկայացուցիչների համոզմամբ,

Շակիրան՝ «Persona non grata»

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն եւ երգչուհի Շակիրան միջերկրածովյան շրջագայության ընթացքում Իսրայել են այցելել, որտեղ նրանց ընդունել է երկրի նախագահ Շիմոն Պերեսը: Զույգը նաեւ այցելել է իսրայելական եւ պաղեստինյան դպրոցներ, շփվել աշակերտների հետ: Նրանք ինքնագրեր են բաժանել եւ լուսանկարվել երեխաների հետ: Ուսումնական հաստատություններում երգչուհին եղել է որպես «UNICEF»-ի բարի կամքի դեսպան՝ առաջ տանելով միջազգային կրթական ծրագրերը:

ԱՌԱՎՈՏՅԱՆ՝ ՄԻՍ, ԿԵՍՕՐԻՆ՝ ՄԻՍ, ԵՐԵԿՈՅԱՆ՝ ՄԻՍ

Հայ տղամարդիկ սնվում են իրենց «քեֆով»  ու դառնում իմպոտենտ Հայերն իրենց նախաճաշը սովորաբար սկսում են սուրճով, ճաշի ժամին թարմանալու ակնկալիքով դարձյալ սուրճ են խմում, իսկ ժամը 6-ին եւ դրանից հետո քաղցի պահանջ զգալով՝ ուտում են ինչ պատահի ու ինչպես պատահի: «Առավոտի» հետ զրույցում Սեքսապաթոլոգիական կլինիկայի սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը վստահեցրեց, որ սնունդը շատ մեծ ազդեցություն ունի

ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի

Մշակույթի նախարարն ու փոխնախարարը սեփական անկարողությունը կոծկելու եւ հանրության աչքին «թոզ փչելու» փորձեր են անում Մշակույթի նախարարության վրա Պողոսյան ազգանունը չի գալիս. այն շարունակ ասոցացվում է սկանդալային իրավիճակների հետ: Վկան՝ ԶԼՄ բազմաթիվ հրապարակումները՝ սկսած Թամար Պողոսյանի թեմայից, վերջացրած Հասմիկ Պողոսյանով: Կա նաեւ մեկ այլ Պողոսյան, խոսքը մշակույթի նախարարի ներկայիս տեղակալ եւ ընդհանրապես ողջ կարիերայի ընթացքում

ՎՐԱՍՏԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍԵԼ

Թբիլիսին Շվեյցարիայի դեսպանատան միջոցով եւ Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվության համաձայն, Մոսկվային երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին նոտա է փոխանցել: Այդ մասին հաղորդում է Վրաստանի ԱԳՆ-ն: Թբիլիսին Ռուսաստանին մեղադրում է վրացիներին Աբխազիայում եւ Ցխինվալիի տարածաշրջանում իրենց տները վերադառնալու իրավունքից զրկելու, էթնիկ պատկանելությամբ մարդկանց տարբերակելու մեջ, ինչը, ըստ Վրաստանի, շարունակում է «օկուպացված տարածքներում տեղ գտնել նաեւ այսօր»:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ ԷՐ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ

Թուրքիայի նորընտիր խորհրդարանը երեքշաբթի օրը անդրանիկ նիստն էր գումարելու: Սակայն խորհրդարանում երդման արարողությունը, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, սպառնում էր սկանդալային ընթացք ստանալ, քանի որ առաջին նիստը բոյկոտելու մասին հայտարարել էին ընդդիմության ներկայացուցիչները՝ բողոքելով, որ դատարանը մերժել է ազատ արձակել իրենց բանտարկված կուսակիցներին: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, առաջին անգամ երկրի պատմության ընթացքում նորընտրիր Մեջլիսը նախատեսում էր

ԵՄԵՆՑԻՆԵՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ՄԱԿ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

BBC-ի փոխանցմամբ, Եմենի իշխանությունները հայտարարել են, թե ողջունում են ՄԱԿ-ի առաքելությունը, որը նպատակ ունի հետաքննել երկրում հակակառավարական ցույցերի ժամանակ եւ իրավապահների հետ բախումների ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման հնարավոր դեպքերը: Եմենի մարդու իրավունքների նախարարությունը խոստացել է ըստ ամենայնի աջակցել այդ հետաքննությանը: Անցած շաբաթ ՄԱԿ-ը հայտարարել է, որ 10 օրերի ընթացքում Եմենում հարցաքննության են ենթարկվելու պաշտոնական անձինք,

Վանկուվերյան լուսանկարը գնահատվել է 10 միլիոն դոլար

Կանադայի Վանկուվեր քաղաքում հոկեյի երկրպագուների սադրած զանգվածային անկարգությունների ժամանակ Getty Images-ի լուսանկարիչ Ռիչ Լամի՝ համբուրվող զույգի լուսանկարի գովազդային ներուժը գնահատվում է 10 միլիոն դոլար: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Ոստիկանների բռնությանը Սքոթ Ջոնս եւ Ալեքսանդրա Թոմաս զույգը պատասխանել էր յուրովի (վիդեոն՝ theaustralian.com.au կայքում): Նրանք, որ վանկուվերյան քաոսի ժամանակ, կրակոցների տակ փողոցներից մեկում ասֆալտին պառկած համբուրվել

Սիրիայի ընդդիմության պատվիրակները ժամանել են Մոսկվա

Սիրիացի իրավապաշտպաններն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները, որոնք երեքշաբթի օրը բանակցություններ վարելու համար ժամանել են Մոսկվա, հույս են հայտնել, որ Ռուսաստանը ճնշումներ կբանեցնի Սիրիայի ղեկավարության վրա՝ երկրում արյունահեղությունը դադարեցնելու համար: BBC-ի մատուցմամբ, սիրիական պատվիրակության ղեկավար, իրավապաշտպան Ռադվան Զիյադեն ասել է, թե Ռուսաստանը կարող է ճնշումներ գործադրել Սիրիայի ռեժիմի վրա՝ հստակ ուղերձ հղելով առ այն, որ նման

ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՔԱԴԴԱՖԻԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՍԱՆԿՑԻԱ Է ՏՎԵԼ

Հաագայի քրեական դատարանը Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիին, նրա որդուն՝ Սաիֆ ալ-Իսլամին եւ երկրի հետախուզության ղեկավար Աբուդուլլա ալ-Սենուսսիին կալանավորելու սանկցիա է տվել: Նրանք մեղադրվում են մարդկության դեմ հանցագործությունների մեջ: Այդ մասին հաղորդում է reuters գործակալությունը: Հաագայի դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն (նկարում) դեռ մայիսին խնդրել էր կալանավորման թույլտվություն տալ Լիբիայում ցուցարարների «կանխամտածված» սպանության համար: Դա տեղի

ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ ՍԱՐԱՋՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները՝ ռեկտորի պաշտոնում: Հիմք է ընդունվել Սերգեյ Սարաջյանի դիմումը: Նախարարի մեկ այլ հրամանով բուհի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանին՝ մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:

ԳԱԱ-Ն՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է

Երեկ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում՝ ընդհանուր ժողովի ընթացքում: Ժողովի կազմում ընդգրկված էին ՀՀ ԳԱԱ-ի 66 իսկական անդամներ (ակադեմիկոսներ), 62 թղթակից անդամներ եւ ՀՀ ԳԱԱ կազմակերպությունների 41 լիազոր ներկայացուցիչներ: Ժողովին մասնակցեց 151 անդամ: Ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արմեն Գալոյանը նախագահի պաշտոնի համար առաջադրեց Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունը, իսկ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Ամերիկահայ երիտասարդներն ու հայաստանյան մանկապարտեզները

Կամ՝ ինչպես սեփական ներդրումն ունենալ հայրենիքում Լոս Անջելեսում բնակվող մի խումբ հայ երիտասարդներ մտահոգված են Հայաստանի հեռավոր գյուղերի մանկապարտեզներով, սաներով եւ նրանց կրթությամբ: Այդ կապակցությամբ այս օրերին Հայաստանում են ԱՄՆ «Alpha Epsilon Omega» բարեգործական կազմակերպության Armenian Education Relief Foundation (AERF) մասնաճյուղի հիմնադիրներն ու անդամները: 11 երիտասարդ, որոնք ԱՄՆ տարբեր համալսարանների ուսանողներ են, արդեն երրորդ անգամ

Ավետիք Վարդանյան. «Տղաները կարող էին ավելին անել»

Արդեն տեղեկացրել ենք, որ Սերբիայի Զրենյանին քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ՝ 27 երկրների թիմային պայքարում գրավելով 5-րդ տեղը: Իննսունականներից ի վեր, առաջին անգամ է, որ մեր ազատ ոճայինները Եվրոպայի առաջնությունից տուն են վերադառնում երեք մեդալ նվաճած: Վերջին տարիներին նույնպես առաջին անգամ է,

Պայքարն ավարտեց 2-րդ հորիզոնականում

Հունգարիայի Պակշ քաղաքում ավարտվեց շախմատի Դյորդ Մարքսի իններորդ հուշամրցաշարը, որի շրջանակներում անցկացված կանանց մրցապայքարում Լիլիթ Մկրտչյանը 6,0 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ ընդամենը կես միավոր զիջելով հաղթող ճանաչված ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայային: Լիլիթի հետ հավասար արդյունք ցույց տվեց նաեւ հունգարուհի Իլդիկո Մադլը, սակայն նա մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ գործակիցներով: Մյուս երեք շախմատիստուհիները դասավորվեցին

Հուշամրցաշարը կանցկացվի նոր ձեւաչափով

Երեկվա համարում տեղեկացրել էինք, որ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջատար գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը սեպտեմբերին Մոսկվայում մասնակցելու են շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշամրցաշարին: Մրցաշարի կազմակերպիչ Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի վարչության նախագահ Իլյա Լեւիտովը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ՖԻԴԵ-ի որոշմամբ 2011 թվականը հայտարարվել է Միխայիլ Բոտվիննիկի տարի եւ հուշամրցաշարն այդ

ԿԱՊ ՉՈՒՆԵՆ

«Առավոտի» հունիսի 22-ի «Փող, ձի, սեքս եւ Հովեյան» հրապարակման հետ զետեղվել էր պարոն Հովեյանի լուսանկարը, որտեղ նա ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության կարեւորագույն օբյեկտների պահպանության օղակի ավագ հրահանգիչ Անի Տերտերյանի եւ Շարամբյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գլխավոր հաշվապահ Անահիտ Հովհաննիսյանի հետ էր: Հայտնում ենք, որ այդ կանայք նյութի բովանդակության հետ ոչ մի կապ չունեն, իսկ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՓՈՐՁ, ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիացի հնագետների նպատակը մեզ հնագիտական ժառանգության պահպանության միջոցները սովորեցնելը չէ, այլ դրանց եվրոպական փորձը ներկայացնելը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում երեկվանից երկօրյա սեմինար են անցկացնում Էրեբունի ամրոցի միջնաբերդում 2008-2011թթ. պեղումներ իրականացնող ֆրանսիացի հնագետներ Ստեֆան Դեշամպը եւ Ֆրանսուա Ֆիշեն Դը Կլերֆոնտենը: Մասնագետները դասախոսությունների ընթացքում ներկայացնում են հնագիտական ժառանգության արդի մոտեցումները եւ սկզբունքները՝ հիմնվելով ֆրանսիական փորձի վրա: Գիտեն՝ կառուցապատման

Ալեքսանդրյան մեթոդը «ներմուծվեց» Երեւան

Այն հասանելի է ոչ միայն Մաքարտնիին եւ Սթինգին Շմավոն Գրիգորյանը եւ Սիլվիա Բաումանը: «Առավոտը» 2010թ. վերջին ներկայացրել էր Ցյուրիխի կոնսերվատորիայի ուսանող, ֆագոտահար Շմավոն Գրիգորյանի միջնորդությամբ Ազգային օպերային թատրոնում հյուրախաղերի եկած ճանաչված դիրիժոր Մարկ Կիսոցցիին: Այժմ էլ հայ երաժշտի նախաձեռնությամբ Երեւանի օպերային թատրոնի հաջորդ հյուրն է եվրոպական երաժշտական ուսուցման ասպարեզում Ալեքսանդրյան մեթոդ-տեսության հայտնի մասնագետ Սիլվիա Բաումանը,

ԴԱՍԱԽՈՍՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՍԵՐ Է ՆՎԻՐԵԼ

Գայլի «Արծաթե» խնամակալ դարձած անգլերենի դասախոսի նվերը ցնցել է սաներին Աստղիկ Հովհաննիսյանը՝ ուսանողների հետ: ՄԻ քանի օր առաջ ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դասախոսներից մեկը՝ Աստղիկ Հովհաննիսյանն իր աշխատավարձի ուղիղ կեսը՝ 35 հազար դրամ, փոխանցել էր Կենդանաբանական այգու հաշվին՝ իր ուսանողներին նվիրելով 3 ամսական գայլին խնամելու հաճելի պարտականությունը: Խոստովանենք, որ այսօր ավելի շատ ուսանողից ակնկալիքներ ունեցող

ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ԿԿՐԵՆ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺ

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը դատապարտել է Գյումրիում շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված բարբարոսական արարքը: Այսօր ողջ բժշկական հասարակությունը եւ, կարծում եմ, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի խիստ դատապարտում են երեկ Գյումրիում շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված բարբարոսական արարքը, որն ավարտվեց շտապօգնության բժշկի մահվամբ: Բժշկի, որը շտապում էր օգնության հասնել հիվանդին: Չնայած հիվանդատիրոջ անմարդկային վերաբերմունքին, բժիշկ Աշոտ Գրիգորյանը, հավատարիմ

«ՌՈՔ ՍԵՐՈՒՆԴ» ՇԱՐԺՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Օրերս «Ավանգարդ ֆոլկ» ակումբում կայացավ հաղորդավար եւ կիթառահար Գարիկ Պապոյանի եւ մոսկովյան «ԺպՑՌ կՌՍՈրրՏ» ռոք խմբի կիթառահար Կարեն Հարությունյանի համերգը: Հենց հանդիսատեսի աչքի առաջ նրանք ջեմ-սեշըն ունեցան: Համերգից առաջ «Առավոտը» հանդիպեց Գարիկին եւ Կարենին: Գ. Պապոյանը նեղսրտեց, թե մինչեւ վերջին վայրկյանը ամեն ինչ անցել է գլխով ու քիչ է մնացել՝ համերգը չկայանա. «Դեռ սպասում ենք,

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031