Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղտնի հարսանիքը

Հունիս 29,2011 00:00

\"\"Ջեյմս Բոնդի կերպարը մարմնավորող բրիտանացի դերասան Դանիել Կրեյգը գաղտնի ամուսնացել է իր կոլեգայի՝ օսկարակիր Ռեյչլ Վայսի հետ: Dni.ru-ն գրում է, որ գաղտնի հարսանիքը տեղի է ունեցել Նյու Յորքում: Հարսանիքին հրավիրված է եղել ընդամենը 4 մարդ. Կրեյգի 18-ամյա դուստրը՝ առաջին ամուսնությունից, Ռեյչլի 4-ամյա որդին ու եւս երկու հոգի՝ որպես վկա: Միայն մի քանի օր հետո լրատվամիջոցներին հայտնի դարձավ զույգի համեստ հարսանիքի մասին լուրը: Բացի այն, որ նրանք ամուսնացել են, ուրիշ մանրամասներ հնարավոր չի եղել պարզել: Զույգը հնարավորինս փորձել է խուսափել ամեն տեսակի բամբասանքներից:

Լրատվամիջոցները նշում են, որ 43-ամյա Կրեյգի եւ 41-ամյա Վայսի սիրավեպը սկսվել էր մեկ տարի առաջ: Սիրահարները միասին նկարահանվել են «Երազանքների տունը» ֆիլմում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել