Օրվա լրահոսը

Կարկուտը սնանկացրել է շիրակցիներին

«Թուրքերը կրակեցին, իրենց կարկուտն եկավ՝ մեր գյուղն ավերեց: Հարկ հավաքելուց մարդ են խեղդում, բայց մի հակակարկտային կայան տեղադրելուց մեռած են, եթե էդպիսի մի սարք ունենայինք, հո էս օրը չէի՞նք ընկնի: Ինչքա՞ն կարելի է գյուղացուն բոմժ սարքել, խոպանները գցել,…իբր էժան տոկոսադրույքով՝ 14%-ով վարկ էինք վերցրել, գարի ու ցորեն ցանել, սեւ վարկ եկավ գլխներիս: Մեր նախարարներն էլ

«ՄՈՒԹ ՈՒ ՑՈՒՐՏ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՐՍ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ»

Այդ տարիներն անցկացրած հարսներին համարում են պոտենցիալ չբեր ու հիվանդոտ Այսօր Հայաստանում ամեն 5-րդ ընտանիքում կա անպտղություն: Մասնագետները տարբեր պատճառաբանություններով են բացատրում չբերության այսքան մեծ ցուցանիշը. ոմանք կարծում են, որ պատճառը էկոլոգիական աղտոտվածությունն է, գենետիկորեն ձեւափոխված սնունդը, սթրեսները, ոմանք պնդում են, որ հղիության արհեստական ընդհատումներն են կամ սեռավարակները: Բայց մի բան միանշանակ է, որը հաստատում

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ-60

Եթե Անդրանիկ Մարգարյանն այսօր մեր կողքին լիներ, ապա հարազատները եւ կուսակից ընկերները սիրով եւ ջերմությամբ կասեին նրան՝ ծնունդդ շնորհավոր, վարչապետ: Այդուհանդերձ, կան Մարդու գործերը, ընկերները, ընտանիքը եւ հիշատակը: Ուրեմն՝ ծնունդդ շնորհավոր, Անդրանիկ Մարգարյան, եւ թող Ձեր անավարտ գործերը շարունակեն Ձեր կուսակից ընկերները, որդիդ՝ Տարոն Մարգարյանը, եւ բոլոր նրանք, ովքեր Ձեր կողքին էին դժվար եւ հեշտ

Ա. ԲԱԽՇՅԱՆԸ՝ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ ՀԱՐՑՈՎ

«Առավոտի» երեկվա համարում անդրադարձել էինք շնորհալի ջութակահար, արտերկրում ապրող մեր հայրենակից Հրաչյա Ավանեսյանի խնդրին, ով հնարավորություն չունի Հայաստանը ներկայացնել ՌԴ-ում կայանալիք Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթին, քանի որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը  ջութակահար Հրաչյա Ավանեսյանի հարցով երեկ դիմել է վարչապետին. «Առավոտ» օրաթերթից ու սոցիալական ցանցերի քննարկումներից տեղեկացա, որ Գերմանիայի

ԱՐՏԱՇԱՏԸ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵ՞Տ ԿՈՒՆԵՆԱ

Այստեղ հետաքրքիր ընտրապայքար է սպասվում Քաղաքի կենտրոնական թաղամասում գտնվող այս կիսակառույցը քաղաքապետի սեփականությունն է: Խորհրդային տարիներին այն նախատեսված էր որպես երաժշտական դպրոցի մասնաշենք: Թե հետո ինչի համար այն կծառայի՝ մարդիկ չգիտեն: Քաղաքապետի սեփականության հարեւանությամբ գտնվող Մեծ հայրենականի մասնակիցների հուշարձանն ու այգին բավականին անխնամ եւ լքված են: Այս գազալցակայանը նույնպես քաղաքապետի սեփականությունն է: Արարատի մարզի մարզկենտրոն

ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ՆՆՋԱՐԱՆԻ՞Ն

Վարչական դատարանում երեկ ընդամենը մի քանի րոպե տեւեց «Ա1+»-ի հայցի քննության նախնական դատական նիստը՝ ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի թիվ 96-Ա՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը հաղթող ճանաչելու որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով: Բայց այդ մի քանի րոպեների ընթացքում արձանագրվեցին մի շարք արտառոց փաստեր: Նախ՝ դատավոր Արգիշտի Ղազարյանն արգելեց «Ա1+»-ին նկարահանել դատական նիստը: Եվ լրագրողի հիշեցմանը՝ իրենց մասնագիտական

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՏԱՐԱ՞ԾՔ Է ՎԱՃԱՌԵԼ

Հայաստանի միակ երաժշտական գրադարանը երեկվանից լարված վիճակում է: Ըստ տեղեկությունների, գրադարանի տարածքը վաճառվել է, եւ մոտ ապագայում գրադարանի աշխատողները եւ հարուստ գրական ֆոնդը հայտնվելու են փողոցում: Երեկ մենք այցելեցինք գրադարան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Գրադարանի աշխատակիցները, ծնողներ, գրադարանից օգտվող աշակերտներ եւ երաժիշտներ անհանգիստ էին: Տեղեկությունները, թե մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վաճառել է գրադարանի տարածքը, այստեղ արագ

Հայաստանի նկատմամբ ճնշումների մեծացո՞ւմ էր ուզում

Այսպես է գնահատում «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ՀԱԿ առաջնորդի հորդորը ՀՀ նախագահին: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր բլոգում՝ https://styopa-safaryan.livejournal.com, հրապարակել է «Առեղծվածային երկխոսությո՞ւն, թե՞ երկխոսության առեղծվածը. ակունքներ, ընթացք եւ հանգուցալուծում» վերլուծության երկրորդ մասը: Այստեղ նա դարձյալ հիշեցնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո Սերժ Սարգսյանին հարցազրույցով հորդորեց իրական քայլեր ձեռնարկել Ղարաբաղի հարցի

ԿԱԶԱՆՈՒՄ ԴԱՐԱԿԱԶՄԻԿ ՈՉԻՆՉ ՉԻ ԼԻՆԻ

Ասում է «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Կազանում հունիսի 25-ին կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները: Եվ արդյոք այդ հանդիպման արդյունքում ԼՂ կարգավորման հարցում նկատելի առաջընթաց կարձանագրվի՞: Մեր այս հարցին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ամեն մի փուլն ունի իր նոր տարրերը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ամեն

«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ»

Վստահ է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 9-ին Երեւանում ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ արեցին «խուսափել սադրիչ գործողություններից կամ այնպիսի հայտարարություններից, որոնք բանակցային գործընթացի այս ճգնաժամային շրջանում պայթյունավտանգ իրավիճակ կստեղծեն»: «Առավոտն» այս մասին գրել է, միաժամանակ տարակուսանք հայտնել, որ նման հայտարարություններ արվում են ոչ թե Բաքվում, որը մասնագիտացել է «սադրիչ

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՉԻ ԽՈՍՎՈՒՄ

«Մենք պետք է որպես սկզբունք ընդունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդների հայտարարությունը, որտեղ առավելագույն հորդորը, որ արվում է բանակցող կողմերին, հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալն է»,- երեկ Երեւանում լրագրողներին ասել է ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նա խորհուրդ է տվել առաջ չընկնել եւ ինչ-ինչ տարբերակներ չքննարկել, քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ԿՈՄԻՔՍ` ՔԼԻՆԹՈՆԻ ՄԱՍԻՆ

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել կոմիքսների գիրք, որի գլխավոր հերոսուհին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է: Կոմիքսը լույս է տեսել «Քաղաքական ուժ» սերիայի շարքում, որը հրատարակում է ամերիկյան «Bluewater Productions» ստուդիան, որի նպատակն է ցույց տալ այն բոլոր խարդավանքներն ու դավադրությունները, որոնք ուղեկցել են Քլինթոնին: 32 էջանոց կոմիքսի արժեքն է շուրջ 4 դոլար:

ԼԱՎԱԳՈՒՅՆԸ՝ «СУМЕРКИ»-Ն

Լոս Անջելեսում անցկացվեց «MTV movie awards» կինոփառատոնի 20-րդ մրցանակաբաշխությունը: Արդեն երրորդ տարին անընդմեջ հանդիսատեսը լավագույն ֆիլմ է հայտարարում «Сумерки» ռոմանտիկ թրիլերը: Ըստ glamour.ru-ի՝ ֆիլմի գլխավոր հերոսները` Ռոբերտ Պատինսոնն ու Քրիստեն Ստյուարդը, ճանաչվեցին լավագույն դերասաններ: Նրանք նաեւ մրցանակ ստացան ամենագեղեցիկ համբույրի համար: Ճիշտ է` դահլիճում Ռոբերտը հրաժարվեց համբուրել ընկերուհուն, սակայն դրա փոխարեն նա շատ կրքոտ համբուրեց

Լեդի Գագան՝ «փշոտ» հետույքով

Լեդի Գագան հանդիսատեսին ներկայացել է «փշոտ» հետույքով: Երգչուհին կրկին շոկի մեջ է գցել իր երկրպագուներին. Նյու Յորքում «CFDA Fashion» մրցանակաբաշխությանը հանրության առջեւ հայտնվել է արտասովոր երեկոյան զգեստով: Սեւ զգեստին ամրացված է եղել սեւ շղարշից կարված սիրամարգի պոչ: Լեդի Գագան կրել է հսկայական պլատֆորմներով կոշիկներ, գլխին դրել է Մալվինայի փիրուզագույն կեղծամ: Սակայն սա դեռ ամենը չէր:

Հյուսթոնը հիվանդ է

47-ամյա աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը շատ դժվար փորձությունների միջով է անցել: Սկզբում բուժվում էր թմրադեղերից ունեցած կախվածությունից: Իսկ այսօր արդեն բժիշկները նրան վատագույն ախտորոշումն են տվել՝ թոքերի էմֆիզեմա: Բժիշկները ասել են, որ այն շատ վտանգավոր հիվանդություն է եւ կարող է մահացու լինել երգչուհու համար: Հիվանդությունը կարող է շատ արագ տարածվել եւ նպաստել ոչ նորմալ շնչելուն,

Մերկապարը «Rabiosa»-ում

Շակիրան ուրախացրել է երկրպագուներին իր նոր տեսահոլովակով: Տեսահոլովակում երգչուհին մերկապարով է հանդես գալիս: Մերկապարը ավելի շատ բնորոշ է երգչուհի Ռիհանային: Ամեն դեպքում կոլումբիացի երգչուհին ապացուցել է աշխարհին, որ դեռ ասելու եւ ցույց տալու շատ բան ունի: Տեսահոլովակում Շակիրան նկարահանվել է «Pitbull»-ի հետ: «Rabiosa» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը շատ ուրախ է, գունավոր եւ դրական էմոցիաներով

ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Իսկ ոստիկանությունում մարդկանց լավ են վերաբերվում… «Նստիր գիրկս, զաչոտդ կդնեմ», «վախ, էս ինչ լավն ես, արի մոտս, արի ծանոթանանք», «արի հանդիպենք, ես քեզ համար շատ բան կանեմ» եւ այլ նմանատիպ արտահայտություններն իրականում սեռական բռնություն են ենթադրում, անգամ՝ եթե այդ արտահայտություններն անում են լավ ծանոթ մարդիկ: Պարտադիր չէ, որ սեռական բռնության ժամանակ ֆիզիկական ուժ գործադրվի կամ

Սպորտ՝ նաեւ դատապարտյալների համար

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ եւ ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ երեկ «Աբովյան»\’ քրեակատարողական հիմնարկում անցկացվեց արդեն ավանդական դարձած մարզական մասսայական միջոցառում, որին մասնակցեցին քրեակատարողական հիմնարկի կին եւ անչափահաս դատապարտյալները: Ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասսայականացում, առողջ ապրելակերպի սերմանում: Դատապարտյալներն ուժերը չափեցին յոթ մարզաձեւերում՝ մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, վազք, հեռացատկ, վոլեյբոլ, բազկամարտ, շաշկի: ՀՀ սպորտի եւ

Հայ աղջնակը հաղթել է Օսլոյում

Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արեւիկ Ուդումյանը «ArmSport.am»-ին տեղեկացրել է, որ մեր հանրապետությունը ներկայացնող թենիսիստուհի Արեւիկ Թումանյանը Օսլոյում անցկացված «Եվրոպայի Ֆրոգներ» մինչեւ 14 տարեկանների պատանեկան միջազգային մրցաշարից վերադարձել է հաղթող: Մրցաշարը բավականին ներկայացուցչական է եղել: Մասնակցել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Լատվիան, Հոլանդիան եւ Ռուսաստանը: Արեւիկը, գերազանց անցկացնելով

Եվրոպայի առաջնություն՝ յոթ հոգով

Հունիսի 14-ին Անկարայում մեկնարկող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին Արարատի «Այգ» մարզահամալիրում համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում Իրանի ընտրանու հետ: Թուրքիայի մայրաքաղաքում մեր երկիրը ներկայացնելու են Հովհաննես Դանիելյանը՝ 48 կգ քաշային կարգ, Նարեկ Աբգարյանը՝ 52 կգ, Հովհաննես Բաչկովը՝ 56 կգ, Վլադիմիր Սարուխանյանը՝ 60 կգ, Հրաչիկ Ջավախյանը՝ 64 կգ, Սամվել Մաթեւոսյանը՝

ԸՄԲԻՇՆԵՐԻ ԹԵԺ ԱՄԱՌԸ ՍԿՍՎՈՒՄ Է

Երեկ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մեկնեց Թբիլիսի: Իսկ ազատ ոճայինները, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ, այս օրերին արդեն Վրաստանի մայրաքաղաքում էին: Երկու ոճերի մեր ըմբիշները հանդես են գալիս օլիմպիական չեմպիոններ Կարտոզիայի եւ Բալավաձեի միջազգային հուշամրցաշարում, որոնք միջազգային ֆեդերացիայի տարեկան միջոցառումների օրացուցային պլանում են եւ համարվում են «Grand Prix»-ի մրցաշարեր: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի

ՀԱՅԱՑՔ՝ ԿԻՆՈՅԻՆ

Երեկ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ կինոգետ, սցենարիստ, արձակագիր Սիրանույշ Գալստյանի «Հայացք մեր կինոյին. Պատմությունը եւ ներկան» գրքի շնորհանդեսը, ուր ներկայացված է հայ կինոյի պատմությունը` հիմնադրումից մինչեւ մեր օրերը: «Հոգու պարտքի նման մի բան էր հայ կինոյի մասին հայերեն գիրք գրելը, որովհետեւ մեծամասամբ խորհրդային տարիներին ու նաեւ՝ հետագա տարիների գրված գրքերը ռուսերեն էին»,- ասում է

ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի տանը բացված լուսանկարչական ցուցահանդեսով երեկվանից Հայաստանում մեկնարկել են Մեքսիկայի մշակույթի օրերը: ՀՀ-ում Մեքսիկայի դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն հրավիրված ասուլիսում նշեց, որ արդեն շուրջ երեք տարի է՝ այցելում է Հայաստան եւ նրան գերել է հայկական մշակույթը, քանի որ նման է մեքսիկականին: Նախատեսված են ֆիլմերի ցուցադրություններ: Դեպսանն ասաց. «Հայ կանայք գեղեցիկ աչքեր ունեն, մեքսիկացիների պես: Բացի

Ռեպլիկի փոխարեն

Կամ ինչպես ձեռ առան մեր հայրենին Երկմտելով վճռեցի գրել, քանի որ խոսքս վերաբերում է «Գոհար» նվագախմբին՝ իր երգչախմբով, որի հանդեպ հատուկ հարգանք եմ տածում: Անկասկած, անուրանալի է նրա որոշակի դերակատարությունը արդի հայ մշակութային կյանքում, որտեղ արժեքային արժանապատիվ մակարդակում իր բարձր կարգը հաստատելով եւ պահպանելով, նա քայլ առ քայլ ամբողջացնում է մի կենսագրություն, որն անկեղծ նվիրում

ՀԱՄԱՄԻՏ ՉԷ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ

Պարարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի նկատառումները Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը՝ խոսելով ներկայիս պարարվեստի կրթության եւ նրա վիճակի մասին, հեռուստաընկերություններից մեկի եթերով հայտարարեց, թե Երեւանի պարարվեստի պետական քոլեջը գտնվում է 19-րդ դարում։ Նման միտքը, իհարկե, մասնագետների շրջանում վիճարկման եւ բանավեճերի առիթ տվեց՝ պարզ պատճառով։

ԱԼԻԵՎԸ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ Է ԻՐ «ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ»

Համաշխարհային արտ-հասարակայնությունը մշակույթի ասպարեզում Ադրբեջանում առկա քաղաքական գրաքննության մասին սկսել է խոսել այն ժամանակ, երբ ժամանակակից արվեստի Վենետիկի բիենալեի ցուցադրության ժամանակ երկու քանդակներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով փակվել են։ Այդ մասին տեղեկացնում է news.am-ը՝ վկայակոչելով ռուսական «Նեզավիսիմայա գազետան», որի մատուցմամբ, նկարչուհի Այդան Սալախովայի երկու քանդակները կհեռացվեն բիենալեի տաղավարից։ Նախօրեին տարածվել էր ադրբեջանական տաղավարի համակարգող

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

Որքան մոտենում են Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները, այնքան ավելի բազմազան է դառնում քաղաքական ուժերի գործելաոճը: Թեկնածուների մի մասը փողոցում կառուցված տաղավարներում է հանդիպում քվեարկողների հետ, մյուսները ահռելի ավտոբուսներով՝ նախընտրական երգերի ուղեկցությամբ, շրջում եմ մի թաղամասից մյուսը՝ Ստամբուլի բնակիչներին կուսակցական խորհրդանիշներով գրիչներ, գլխարկներ ու դրոշակներ բաժանելով: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, քաղաքական ուժերին զուգահեռ, բավական ակտիվ են տարբեր հասարակական

ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱ

Ճապոնիայի ֆինանսների գործող նախարար Յոսիխիկո Նոդան (նկարում) այդ երկրի վարչապետի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկն է: Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Նաոտո Կանը, որը կորցրել էր իր վստահությունը խորհրդարանում, առայժմ կարողացել է խույս տալ իրեն անվստահություն հայտնելու սպառնալիքից՝ խոստանալով առաջիկայում հրաժարական տալ: Reuters-ի մատուցմամբ, եթե նույնիսկ 54-ամյա քաղաքական գործիչը՝ Նոդան, որն այսօր համարվում է իշխող Դեմոկրատական կուսակցության

Եվրախորհրդարանը Ռուսաստանին Վրաստանի պատճառով ճնշում է

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ, Վրաստանի նկատմամբ վարած քաղաքականության պատճառով Եվրախորհրդարանը սուր քննադատության է ենթարկել Ռուսաստանին։ Այդ մասին հաղորդում է 1in.am-ը, որի մատուցմամբ, Եվրախորհրդարանը մասնավորապես Եվրոպայի Խորհրդին կոչ է արել առաջ քաշել Վրաստանի օկուպացված տարածքներից ռուսական զորքերի դուրսբերման վերաբերյալ Ռուսաստանի ստանձնած պարտականությունների չկատարման հարցը։ Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովից մեկ օր առաջ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ քանի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031