Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ աղջնակը հաղթել է Օսլոյում

Հունիս 10,2011 00:00

\"\"Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արեւիկ Ուդումյանը «ArmSport.am»-ին տեղեկացրել է, որ մեր հանրապետությունը ներկայացնող թենիսիստուհի Արեւիկ Թումանյանը Օսլոյում անցկացված «Եվրոպայի Ֆրոգներ» մինչեւ 14 տարեկանների պատանեկան միջազգային մրցաշարից վերադարձել է հաղթող: Մրցաշարը բավականին ներկայացուցչական է եղել: Մասնակցել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Լատվիան, Հոլանդիան եւ Ռուսաստանը:

Արեւիկը, գերազանց անցկացնելով բոլոր հանդիպումները, մտել է եզրափակիչ եւ 6:1, 6:2 հաշվով պարտության մատնել կորտի տերերից Իդա Սելջեվոլ Սկանկեին՝ նվաճելով հաղթողի կոչումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել