Օրվա լրահոսը
ՓՈՂԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ
2011 թ. հունվար-ապրիլին բանկային համակարգի միջոցով ոչ առեւտրային նպատակով Հայաստան է փոխանցվել 357 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած ապրիլ ամսվա տեղեկագրում, որից մեջբերում է արել news.am-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսֆերտների ծավալն աճել է գրեթե 24 տոկոսով: Տրանսֆերտների աճը հիմնականում տեղի է ունենում ռուսաստանյան աղբյուրների հաշվին՝ կապված, հավանաբար, նավթի
ԴԵՊԻ ՍՏԱՎՐՈՊՈԼ՝ ՇԱԲԱԹԸ ԵՐԿՈՒ ՉՎԵՐԹ
Ինչպես տեղեկացնում է «Արմավիա» ավիաընկերությունը՝ հունիսի 17-ից կսկսվեն Երեւան-Ստավրոպոլ-Երեւան պարբերական չվերթները: Թռիչքները կկայանան երկուշաբթի եւ ուրբաթ օրերին՝ Երեւանի ժամանակով 19.00-ին:
Կարտոֆիլի առասպելական գներ Շիրակի մարզում
Շիրակի մարզի պատմության մեջ չի եղել նախադեպ, որ նոր կարտոֆիլը շուկայում վաճառվեր 1000, 800, այնուհետ 600 դրամով. այս պահին 1 կգ-ն արժե 360-370 դրամ, սակայն նշենք, որ անձրեւոտ օրերին, օրինակ՝ ուրբաթ ու շաբաթ, դարձյալ վաճառվել է 600 դրամով: Ի՞նչն է պատճառը նման անակնկալ թանկացման. այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Շիրակի մարզի կարտոֆիլ արտադրող ամենամեծ համայնքի՝
ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔՈՎ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՓՈՇԻԱՑՈՒՄԸ
Համոզված է Հրանտ Բագրատյանը «Նաիրիտ» գործարանի ակտիվ գործունեությունը վերականգնելու համար անհրաժեշտ է 400-500 միլիոն դոլարի ներդրում»,- օրեր առաջ հայտարարեց Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Արդյունաբերական հսկային «վերակենդանացնելու» ցանկությամբ Հայաստանը հերթական վարկը ստանալու համար դիմել է «ԵվրԱզԷՍ»՝ ներկայացնելով քիմիայի ու էներգետիկայի ոլորտից երկու ծրագիր: Չնայած ԱՊՀ միջպետական բանկին ունեցած $90 միլիոն պարտքին, «Նաիրիտում»
ՆՎԵՐ ԱՐՑԱԽԻՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվո անդամ, «Տաշիր-Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի նվիրաբերած միջոցներով մինչեւ տարեվերջ կավարտվեն ԼՂՀ Մարտունի քաղաքի ջրամատակարարման 1-ին գոտու շինարարական աշխատանքները, եւ քաղաքի բնակչության շուրջ երկու երրորդը կօգտվի ջրամատակարարման նոր համակարգից: Աշխատանքների 2-րդ եւ 3-րդ փուլերի ավարտին քաղաքն ամբողջությամբ կունենա բարելավված ջրամատակարարում: Սա Արցախի ջրամատակարարման ոլորտում իրականացվող թվով երկրորդ խոշոր ծրագիրն է, որ
Հնչակյանները բավարարված են
ՀԱԿ-իշխանություն նախաերկխոսությունը զվարճալի է «Մեզ համար առնվազն տարօրինակ էր այն շտապողականությունը, որը ցուցաբերեց ՀԱԿ-ը՝ իշխանության հետ երկխոսության համար պատվիրակություններ եւ այլ բաներ կազմելու առումով, եւ վերջում, փաստորեն, պարզվեց, որ իշխանությունն առանձնապես տոգորված չէ հակաքայլերի»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում վերջին ներքաղաքական իրադարձությունների առիթով իր կարծիքը բարձրաձայնեց Հնչակյան կուսակցության մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը: Ընդհանրապես, մեր զրուցակիցը նորմալ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏԵՆՈ՞ՒՄ Է
ՀՀ նախագահը համոզված է՝ քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել ինքնորոշման իրավունքի սկզբունքը, հարցը հնարավոր չէ լուծել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) երեկ ժամանել են Արցախ, սակայն դեռեւս չկա տեղեկատվություն այն մասին, թե ում հետ են հանդիպել եւ ինչ են խոսել: ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ԻՆ
Հակադարձելով ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի՝ մամուլի ակումբներից մեկում նախորդ օրն արած հայտարարությանը, թե ՀԱԿ-ը իր պատվիրակության կազմը հաստատել է Յովանովիչի հետ հանդիպումից հետո, ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ «Փաստարկ» ակումբում ասաց. «Ես, լինելով ՀԱԿ-ի շտաբի եւ քաղխորհրդի անդամ, ուղղակի հերքում եմ այդ լուրը։ Դա համաձայնեցված է եղել քաղխորհրդի անդամ բոլոր կուսակցությունների
ԼՂՀ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «հետաքրքիր առանձնահատկությունը» կարող է դառնալ խաղաղարար ուժերի մուտքը մինչ համաձայնագիրը, այլ ոչ հետո: Այդ մասին տեղեկացնում է lragir.am-ը: Այդ սցենարի դեպքում, երբ կա Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների անկանխատեսելի եւ պատահական սկսման հնարավորություն, հնարավոր է, որ խաղաղապահները ներգրավվեն, մինչ կողմերը կստորագրեն խաղաղության համաձայնագիրը,
ՄԵԾ ԱԽՈՐԺԱԿՈՎ
Առաջիկա խորհրդարանական ընտրություններն Արմավիրի մարզում սպառնում են բավականին հետաքրքիր դառնալ: Բացի այն, որ արդեն երկրորդ տարին է՝ տեղի բնակիչները խոսում են գեներալ Մանվել Գրիգորյանի մեծ ախորժակի մասին, հիմա էլ խոսակցություններ են շրջանառվում արմավիրցի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հավակնությունների մասին: «Առավոտն» արդեն անդրադարձել է խոսակցություններին, որ առաջիկա ընտրություններում գեներալ Մանվելի գերխնդիրը լինելու է իր «թիկունքով»
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը դարձավ 52 տարեկան: Շնորհավորում ենք հոբելյարին, մաղթում առողջություն եւ Հաջողություններ Հայաստանի հանրապետությունում կարգ ու կանոն հաստատելու դժվարին գործում, ինչպես նաեւ կանաչ լույս՝ սահմանադրական ճանապարհին:
ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն «Առավոտին» հայտնեց, որ իր եղբորը՝ Տիգրան Փոստանջյանին, հունիսի 3-ին համաներմամբ ազատ արձակելու մասին որոշումը «բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում»: Մեր դիտարկմանը, թե Տիգրան Փոստանջյանը դատավարության ընթացքում ի վերջո չառարկեց, որ իր նկատմամբ կիրառվի համաներում՝ «Ժառանգության» պատգամավորն այսպես արձագանքեց. «Սա ճնշման ներքո ընդունված որոշում էր: Եվ այստեղ միանշանակ է օրենքի պահանջների խախտումը:
Պաշտոնակա՞ն պատասխան
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն անընդունելի եւ ինքնանպատակ է համարում արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու եւ պատվիրակություն կազմելու ՀԱԿ առաջարկը: Պատասխանելով «Նովոստի Արմենիա» գործակալության հարցին՝ ի վերջո իշխանությունն ընդունո՞ւմ է երկխոսություն սկսելու ՀԱԿ-ի առաջարկը եւ պատրաստվո՞ւմ է արդյոք համապատասխան պատվիրակություն ձեւավորել, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ասել է. «Դժվար չէ նկատել, որ այդ երկխոսությունը
«ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ»
Ասում է ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը Այն բանից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսը հունիսի 2-ին հրապարակեց իշխանությունների հետ երկխոսություն սկսելու նպատակով իր ձեւավորած պատվիրակության կազմը, ակնկալվում էր, որ իշխանությունն առանց ժամանակ կորցնելու կարձագանքի դրան՝ երկրում ինչ-որ քաղաքական գործընթաց սկսելու կամ գոնե երկխոսության իմիտացիա ստեղծելու համար: Բայց օրեր շարունակ համաձայնելով Կոնգրեսի հետ երկխոսության գաղափարին՝ ՀՀԿ-ական մեծ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԸՆԴԳՐԿՈՒՆ Է
Ասում է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն «Առավոտին» տված հարցազրույցում – Դուք նշել էիք, թե այս համաներումը կոչված է «լիցքաթափելու, հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու»: Ձեր գնահատմամբ՝ համաներումը որքանո՞վ ծառայեց այդ նպատակին: – Կարծում եմ, որ ծառայեց: Եթե հետեւենք մամուլին՝ հռետորիկան, հարցադրումները, շեշտադրումները փոխվել են՝ խոսվում է երկխոսության մասին, խոսվում է ապագայի մասին, խոսվում է անելիքների մասին: Այս
ՏՈՆ, ՈՐ ԱՅՍՈՒՀԵՏ ՄԵԶ ՀԵՏ ԿԼԻՆԻ
Առաջին անգամ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության մեջ մեկ օրում դիպլոմ ստացան համալսարանի բոլոր՝ 2300 շրջանավարտները: Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը Մանկավարժական համալսարանի լավագույն 10 շրջանավարտներին հանձնեց ավարտական վկայականները: Միջոցառումը շարունակվեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի տոնական համերգով: Հնչեցին Կոմիտասյան մանրանվագները, Ասթոր Պիացոլլայի «Տանգո»-ների շարքը, Առնո Բաբաջանյանի «Վոկալիզը», Ռուբեն Ալթունյանի
Եմենցիները ցնծության մեջ են. Սալեհը «փախե՞լ» է
Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը Սաուդյան Արաբիայում վիրահատության ենթարկվելուց հետո ապաքինվում է: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում են սաուդյան իշխանությունները: Հիշեցնենք, որ նա վիրահատության էր ենթարկվել Էր-Ռիյադայում, ուր ինքնաթիռով տեղափոխվել էր անցած շաբաթ՝ մեկ օր անց այն բանից, երբ Եմենի մայրաքաղաք Սանայում նախագահական պալատը ենթարկվել էր հրետակոծության: Հիշեցնենք, որ դեռ անցած ուրբաթ տեղեկություններ էին շրջանառվում
Օրագրի գաղտնիքները անհասանելի են
Հունիսի 1-ին Հոլիվուդի լեգենդար աստղ Մերլին Մոնրոն կդառնար 85 տարեկան: Անցյալ դարի ամենասեքսուալ շիկահերը աշխարհի գրեթե բոլոր տղամարդկանց համար կնոջ իդեալ է: Մինչ օրս նրա անվան, մահվան, Քենեդի եղբայրների հետ ունեցած իր սիրավեպի մասին տարբեր զրույցներ, վեճեր, քննարկումներ են գնում: Dni.ru-ն գրում է, որ 1954 թվականին դերասանուհին գնել էր հաստ տետր՝ կարմիր կազմով, դարձրել օրագիր:
ՓՈՂ ԵՔ ՈՒԶՈՒՄ՝ ԼԱՎ ՉԵՔ ՈՒԶՈՒՄ
«Օգնիր մանկապարտեզիդ» կայքում գրանցված որոշ մանկապարտեզների տնօրեններ մանկապարտեզի փոխարեն իրենց են ներկայացնում: Այս օրերին շատ մանկապարտեզների տնօրեններ ծնողական ժողով են անում ու շնորհավորում երեխաների ծնողներին՝ ասելով, որ իրենք արդեն մանկապարտեզի աշխատակազմին որեւէ լավ բանի համար շնորհակալություն ասելու ցիվիլ հնարավորություն ունեն: Կարող են մտել www.ognirrmankapartezid.am կայքը, բացել տվյալ մանկապարտեզի էջն ու շնորհակալություն հայտնել հաշվեհամարների վրա: Իրականում
Լարված խաղ, ցավալի պարտություն
Հետաքրքիր ու լարված խաղ, գոլերի փոխանակում, դեղին քարտերի առատություն, Ռուսաստանին խփած գոլի չեղյալ հայտարարում, 11-մետրանոց տուգանային հարված մեր դարպասին ու այդ ամենի համատեքստում փոքր-ինչ անսպասելի 3:1 վերջնահաշիվ՝ այսպես կարելի է մի քանի բառով ներկայացնել Ռուսաստան-Հայաստան ԵՎՐՈ-2012-ի ընտրական փուլի սկզբունքային հանդիպումը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Սանկտ Պետերբուրգ էր մեկնել՝ արժանի ֆուտբոլ ցուցադրելու, նաեւ՝ անչափ կարեւոր միավորներ
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ՔՈՒՆԸ ԼԱՎԱՑՆՈՒՄ Է
Դյուսելլդորֆի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ցերեկը քնելիս ուղեղում խաղարկվում են օրվա իրադարձությունները: Ննջելու ժամանակ ընթանում է հիշողության մշակումը: Փորձի ընթացքում կամավորները պետք է հիշեին բառերի շարան, ապա ժամանակ անցկացնեին՝ զբաղվելով ինչ-որ գործով: Իսկ մեկ այլ խմբի թույլատրել են ննջել: Արդյունքը ցնցող էր, ննջողները ավելի շատ բառեր հիշեցին, քան արթուն մնացողները:
ՓՈՔՐԻԿ ԵՐԵԽԱՆԵՐ՝ ՄԵԾ ԽԱՂԱԼԻՔՆԵՐՈՎ
Ամերիկացի երգիչ եւ դերասան Ջասթին Թիմբրլեյքի եւ Բրիթնի Սփիրսի սիրավեպը իրենց ժամանակի ամենացնցող իրադարձություններից էր: Բոլորը միշտ խոսում էին նրանց մասին, ամեն մի փոքրիկ նորությունը նրանց հետ կապված՝ երջանկացնում էր ֆանատներին: Պարզվում է՝ նրանց սկանդալային բաժանումից հետո Ջասթինը 10 տարի արհամարհել է Բրիթնիին. հաղորդում է dni.ru կայքը: Ջասթինն առաջին անգամ այս մասին պատմել է «Vanity
ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԿՐԿԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԷԻՆ
Մարինե Կարապետյան: «Առավոտ» օրաթերթի եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի մասնաճյուղի համատեղ մարզական նախաձեռնությունը տարեցտարի ավելի խոր արմատներ է գցում: Խոսքը զանգվածային լրատվամիջոցների միջեւ սեղանի թենիսի անհատական առաջնության մասին է, որը չորրորդ անգամ անցկացվեց «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում: Չորս տարի լրագրողները տարվա մեջ մեկ օր հավաքվում են մեկ հարկի տակ, «կտրվում» աշխատանքից, առօրյա հոգսերից ու
Ինքնակոչ եւ աշխարհիկ մեթոդներով
Տեր Աբելը սպառնում է դատի տալ Վեհափառին Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հունիսի 1-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Շվեյցարիայի հայոց թեմի ինքնակոչ առաջնորդ տեր Աբել քահանա Մանուկյանը: Պատճառը, ըստ Մայր աթոռի, «նրա կողմից շարունակվող կարգազանց անուղղեա ընթացքն է», Հայոց կաթողիկոսի տնօրինությանը չենթարկվելը, իր եւ տարբեր անձանց միջոցով Վեհափառ հայրապետի դեմ ուղղված՝ իրականությանը չհամապատասխանող
«Հայաստանի փոքրիկ երգիչները»՝ «զմռսված»
Համույթն արդեն քանի տարի է՝ համերգներ չի ունենում եւ չի պրոպագանդվում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի անդամները, որոնք կառավարական համերգների ժամանակ արտերկրում պատշաճ կերպով ներկայացնում են մեր երկիրը, նեղսրտած են ու վիրավորված: Փոքրիկ երգիչները իրենց վրդովմունքը հայտնեցին «Առավոտին» հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը: Այդ օրը, երբ քաղաքի բոլոր անկյուններում նրանց տարեկիցները զվարճությամբ տոնն էին նշում,
ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ «ԲԵՐՔԱՌԱՏ» ՏԱՐԻՆ
Ամփոփում են հանձնաժողովների անվանի նախագահները Երեւանի կոնսերվատորիական կրթությամբ երաժիշտները հանդես են գալիս աշխարհի տարբեր բեմերում՝ զարմացնելով իրենց մասնագիտական բարձր մակարդակով: Եվ քանի որ մեր կոնսերվատորիայում ավարտվել են պետական քննությունները, արդյունքների եւ հանձնաժողովի նախագահների կարծիքն իմանալու ակնկալիքով հանդիպեցինք դաշնամուրային հանձնաժողովի նախագահ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հայրապետյանին,
ԲԵԼԱՌՈՒՍԸ 3 ՄԻԼԻԱՐԴԻ ՎԱՐԿ ՍՏԱՑԱՎ
Բելառուսը ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից կստանա 3 մլրդ դոլարի վարկ՝ 10 տարով, եւ այս վարկը տրամադրելու նախապայմաններից մեկը բելառուսական ընկերությունների սեփականաշնորհումն է: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Ընդհանուր առմամբ՝ 7,5 միլիարդ արժողությամբ ընկերություններ պետք է սեփականաշնորհվեն երկրում: Ավելի վաղ նախագահ Լուկաշենկոն հայտարարել էր, թե թույլ չի տա, որ ռուսական ընկերությունները սեփականաշնորհեն բելառուսական ռազմավարական նշանակության օբյեկտները
ԻՍՐԱՅԵԼՑԻՆԵՐԸ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ
Հրեա զինվորականները կրակել են մարդկանց վրա, որոնք փորձել են գրոհել Սիրիա-Իսրայել սահմանի արգելապատնեշների վրա: BBC-ին, վկայակոչելով սիրիական պետական ԶԼՄ-ները, փոխանցում է, թե սպանվել է 18-20 մարդ: Իսրայելի ռադիոն իր հերթին հաղորդել է, որ մեծ թվով մարդ է վիրավորվել անտառային հրդեհի պատճառով հակատանկային ականի պայթյունի արդյունքում: Որեւէ երրորդ աղբյուրից այդ տեղեկությունները ճշտել չի հաջողվել: ԱՄՆ պետդեպարտամենտը
ՌԵՋԵՓՆ ՈՒ ԻՐ ՄՐՑԱԿԻՑԸ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆ. Ո՞ՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ Է ՄԱՐԴԱՇԱՏ ԵՂԵԼ
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական (CHP) կուսակցությունը Ստամբուլի Քազլըչեշմեյի հրապարակում 1 միլիոնանոց նախընտրական հանրահավաք է անցկացրել: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet-ը: Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցած CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ ասելով. «Նա ինչ էլ ասի, իմ սրտում միայն մարդկությունն է: Քեմալի հանգստությունը կհաղթի Ռեջեփի զայրույթին: Նա այսօր Ադանայում խոսեց՝ ասելով,


















































