Օրվա լրահոսը
«ԶՈՐԱՆՈՑԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ» ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
Նախորդ տարվա դեկտեմբերին թերթերից մեկը հրապարակեց ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. փետրվարի 23-ի հրամանը, որի համաձայն՝ երկրի բանակն անցնում էր զորանոցային վիճակի, եւ ձեւավորվում էր Երեւան քաղաքի կայազորի պետի աշխատակազմը: «Մեդիամաքս» գործակալությունը երեկ խնդրել է Վիկտոր Սողոմոնյանին մեկնաբանել այն փաստը, որ ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Յորան Լինդբլադը ստորագրություններ է հավաքում համապատասխան բանաձեւի տակ՝ հրամանի հեղինակներին պատասխանատվության
ՄԵՐ ՏԱԳՆԱՊԸ՝ ՄԵՐ ՄԵՋ
Եվ եղավ այնպես, որ նախկան Քրիստոս, տասներկու հազար տարի առաջ ժայթքեց Արարատ լեռը, եւ այսօր, հազարավոր սերունդներ հետո, մենք մեր շփոթված սերնդի հայացքով նայելով լեռան ճողվածքին՝ չենք էլ ենթադրում, թե ինչ ամպ է կախված եղել հնդեվրոպական նախահայրենիքի վրա: Առավել եւս չենք ենթադրում, թե ինչ տեղի ունեցավ հավերժական թվացող ամպամածությունից հետո… Իսկ տեղի ունեցավ այն, որը
ՈՒՐԻՇԻ ՎԱԽԸ ՉԱՓԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՎՏԱՆԳԸ ՉԱՓԵՔ
ՀՀԿ փոխնախագահին առաջարկում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը – ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը փետրվարի 17-ի ասուլիսում հայտարարել է, թե ՀՀ նախագահի ելույթից հետո հայ-թուրքական գործընթացի բոլոր ընդդիմախոսները ձայները կտրեցին, բոլորին տրվեցին պատասխաններ, այդ թվում՝ ՀՅԴ-ին. «Լոնդոնյան ելույթը պիտի չափեր նաեւ Դաշնակցության վախը»: Հիմա իրոք չափվա՞ծ է ՀՅԴ վախը: – Դաշնակցությունը վախեցած
«ԱԶԳԱՊԱՇՏ ԵՂԵՔ, ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏ, ՀԵՏՈ՝ ԵՍԱՊԱՇՏ»
Հայոց կաթողիկոսներին Խորենացու խոսքերն է հիշեցնում Դավիթ Հակոբյանը «Ամեն մի երկիր հեշտ ու շուտ է անառականում, երբ նրան անառակացնողը բռնակալ կառավարությունն է: Ստությունը, կեղծավորությունը, խաբեբայությունը, ղալբությունն են հարաբերություններ որոշողը: Թագավորը երկրի ձայնը չի լսում, այլ երկիրը կողոպտողների, ժողովրդի արյունը ծծողների միջոցով է ուզում հասկացություն կազմել երկրի ներքին դրության մասին: Բարձրագլուխ պաշտվում է շահադիտությունը, շահի համար
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՅՑԸ ԿՈՒՂԱՐԿՎԻ ՀԱԱԳԱ
Երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե մոտակա 2-3 օրերի ընթացքում Հաագայի դատարան է ուղարկելու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված հայցը: Կոնգրեսը այդ նպատակով ստորագրահավաքը սկսել էր ավելի քան մեկուկես տարի առաջ: Այն ժամանակ Դ. Շահնազարյանը հայտարարել էր, թե՝ Հաագայի դատարան ուղարկվելիք գործը նախապատրաստվում է, դրան կցվելու է նաեւ մի
Փետրվարի 18
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հավասարակշռությունից կցանկանան ձեզ հանել, բայց բոլոր փորձերն ապարդյուն կանցնեն: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարձր տրամադրությունը կպահպանվի ամբողջ օրվա ընթացքում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր հաճելի հյուրեր կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Բիզնեսում հաջողություններ ունենալու համար խորհրդակցեք մասնագետների հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հաճելի հեռախոսազանգը ամբողջ օրվա ընթացքում ձեզ բարձր տրամադրություն կապահովի: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երեխաներին զբոսանքի տանելու հարմար օր է: ԿՇԵՌՔ
Ահաբեկիչը կանխագուշակել է աշխարհի վերջը
Մեհմետ Ալի Ագջան, ով 1981թ. մահափորձ էր կատարել Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապի դեմ, ազատ է արձակվել: Ահաբեկչի փաստաբանները տարածել են Ագջայի հայտարարությունը, որում նա կանխագուշակել է աշխարհի վերջը եւ իրեն հռչակել Քրիստոս: «Այս հարյուրամյակում աշխարհը կվերանա: Կենդանի ամեն ինչ կմահանա: Իսկ ես ճշմարիտ Քրիստոսն եմ»,- հայտարարել է Ագջան: Նրա խոսքերով՝ գտնվելով բանտում, ինքը շատ
ԹԱԹՈՍԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ երեկ Նկարիչների միությունում բացվեց գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի (Թաթոսի) աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 140 եւ Հրանտ Մաթեւոսյանի 75-ամյակներին: «Ահնիձորում», «Լոռվա կիրճում», «Քարինջը Դսեղից», «Լոռվա աշունը», «Ահնիձորի կիրճում» ու այլ բազմաթիվ կտավներ ստեղծվել են նկարչի՝ Լոռվա ձոր այցելությունների ժամանակ: «Ամեն անգամ, երբ ինձ հաջողվում է որեւէ տաղանդավոր նկարչի հետ առնչվել,
Ոչ ավանդական բժշկությունը խանգարում է բեղմնավորմանը Դանիացի գիտնականները հայտնաբերել են, որ այլընտրանքային բժշկության օգտագործումը էապես նվազեցնում է արհեստական բեղմնավորման հաջողության հավանականությունը: Սակայն այդ փոխկապակցվածության մեխանիզմը դեռեւս անհայտ է: «Faculty of 1000 Medicine»-ից Ալեքս Պոլյակովը եւ Բեվերլի Վոլենհովենը հետազոտել են 700 զույգի տվյալները, որոնք 12 ամիսների ընթացքում դիմել են արհեստական բեղմնավորման: Հայտնաբերվել է, որ այն կանանց
«ՏԵՍՆԵԼՈՎ ԵՐԿՆՔԻՑ ԿԱԽՎԱԾ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՇԱՐՔՈՎ-ՇՔԵՐԹՈՎ ՏԵՐ ԵՆ ԿԱՆԳՆՈՒՄ…»
Բանաստեղծուհի Նարինե Համբարձումյանը՝ ՄԻԱՎ-ի եւ թմրամիջոցների մասին – Ձեր բանաստեղծություններում հաճախ նշում եք «ՄԻԱՎ-ի բեռնակիրների», «ափի մեջ դրվող ափիոնի», այնպիսի թեմաների մասին, որոնք արդիական են այսօր եւ շեշտվում են որպես մեծ պրոբլեմներ: – Ըստ վիճակագրական տվյալների՝ այսօր աշխարհում ապրում է շուրջ 37.8 մլն ՄԻԱՎ վարակակիր: Խոցելի են հատկապես երիտասարդները, քանզի առավել քիչ են տեղեկացված եւ
Մեկնում են Դյուսելդորֆ
Վաղը ձյուդոյի Հայաստանի հավաքականը՝ Արմեն Նազարյան, Համբարձում Տոնոյան (երկուսն էլ՝ 66 կգ քաշային կարգ), 73 կգ քաշայիններ՝ Արթուր Վարդանյան, Արտյոմ Բաղդասարյան եւ Հակոբ Առաքելյան (100 կգ) կազմով, մեկնում է Դյուսելդորֆ՝ մասնակցելու հաջորդ օրը մեկնարկող «Գրան պրի» մրցաշարի 1-ին փուլին: Դրանից հետո թիմը, բացի Վարդանյանից, հանդես կգա նաեւ աշխարհի գավաթի խաղարկությունում: Երեկ հանրապետության ձյուդոյի ֆեդերացիայից տեղեկացրին
Ավտոբուսով՝ 1400 կիլոմետր
Աշգաբադում փետրվարի 20-ին մեկնարկող ֆուտբոլի «Թուրքմենբաշիի գավաթ» ավանդական մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կապանի «Գանձասարը» մրցավայր մեկնելու յուրօրինակ տարբերակ է ընտրել: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թիմը երեկ առավոտյան Թուրքմենստան է մեկնել ավտոբուսով եւ 1400 կմ տարածությունը մտադիր է անցնել 36 ժամում: Ակումբի ղեկավարությունն այս որոշումը կայացնելուն տվել է հետաքրքիր պատասխան՝ պատճառաբանելով, որ օդանավի Երեւան-Աշգաբադ ուղիղ չվերթի բացակայությունը
Երեք մասնակցով
Եվրոպայի գործող չեմպիոն՝ 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, Վլադիմիր Հայրապետյանը՝ 64 կգ, եւ գերծանր քաշային Բագրատ Օհանյանը բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ գտնվում են Բուլղարիայում, որտեղ մասնակցում են «Ստրանջա» անվանումը կրող միջազգային մրցաշարին:
Դավիթ Շահինյանի նոր հաղթանակը՝ Մոսկվայում
Վանաձորցի 16-ամյա շախմատիստ Դավիթ Շահինյանը Մոսկվայում ընթացող «Aeroflot Open» գերմրցաշարի «C» խմբում 9,0 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, դարձավ միանձնյա հաղթող: Իրենց լավ դրսեւորեցին նաեւ Աշոտ Ավետիսյանը, որը 6,5 միավորով 7-րդն է, եւ 14-րդ տեղն զբաղեցրած Լեւոն Քարամյանը՝ 5,5 միավորով: Ինչպես երեւում է, Ռուսաստանի մայրաքաղաքը հաջողակ է Դավիթի համար: Ընդամենը մի քանի օր առաջ նա փայլուն
ԲԱՔՈՒ ՄԵԿՆԵԼԸ ԽՆԴԻՐ ՉԷ, ԵԹԵ…
Մրցաշրջան 2010-ը Հայաստանի ըմբիշների համար հաջող սկսվեց: Մեր հունահռոմեականները աշխարհի գավաթի խաղարկությունում կրկնեցին անցած տարվա Ֆրանսիայի ձեռքբերումը՝ հողագնդի ութ ուժեղագույն երկրների մեջ ճանաչվելով երրորդը: Սակայն տարվա ընթացքում նոր փորձություններ էլ են սպասվում, որոնցից գլխավորը, թերեւս, ապրիլին Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությունն է: Հանրապետությունում մարզաձեւի ներկա վիճակի եւ ապագայի մասին երեկ «Առավոտը» զրուցեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին
ՀՈՎԻԿԸ ԵՐՐՈՐԴՆ Է
Oրերս կայացել է «Եվրատեսիլ-2010»-ի Կիպրոսի ներկայացուցչի ընտրությունը, որին մասնակցել է նաեւ հայազգի Հովիկ Դեմիրճյանը: Ինչպես տեղեկացնում է www.gibrahayer.com կայքը, ընտրությունը տեղի է ունեցել ժյուրիի որոշմամբ եւ հեռուստաքվեարկությամբ: Հովիկը տասը մասնակիցների շարքում զբաղեցրել է երրորդ տեղը իր «Goodbye» երգով: «Վստահ ենք, որ սա դեռ Հովիկի կարիերայի սկիզբն է, եւ մի օր նա դեռ ելույթ կունենա «Եվրատեսիլում»,-
Գյուղի երեխան ու անգրագիտությունը
Գյուղական գրադարանները կամ փակվում են, կամ անմխիթար պայմաններում են Այս տարի մարզային եւ գյուղական գրադարաններ այցելությունները՝ Հայաստանի ազգային գրադարանն (ՀԱԳ) սկսեց փետրվարին: ՀԱԳ մի քանի աշխատակիցներ՝ տնօրեն Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, Շրջիկ գրադարանով օրերս գտնվում էին Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան եւ Տաշիր քաղաքներում: Նպատակը քաղաքային եւ գյուղական գրադարանները նոր գրականությամբ համալրելն էր, մարզի գրադարանների վիճակին ծանոթանալը:
«Վարձքն» ու հայրենաճանաչությունը
Կամ հանդես՝ հայկական հուշարձանների մասին «Վարձք»՝ այս անունն է կրում «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» (ՀՃՈՒ) հ/կ-ի նորաստեղծ կիսամյա հանդեսը՝ փոքրածավալ գիտական ուսումնասիրությունները տպագրելու եւ շրջանառության մեջ դնելու համար: «Ամսագրի անունն իր մեջ խորհուրդ պետք է պարունակեր, մեր գործի բուն էությունը արտահայտեր: Իսկ մեր գործը կոչված է նախնիների հիշատակը խամրելուց ու փոշու տակ անցնելուց փրկելուն: «Վարձքը» պարտքի
ՌՈՔԵՐ, ՋԱԶՄԵՆ, ԱՆԳԱՄ…ԴԻՐԻԺՈՐ
Իրանահայ երաժիշտ Գագիկ Խուդավիրդին իրեն «փորձարկում» է բոլոր ժանրերում ու ուղղություններում Մեր հայրենակից, ծնունդով Թեհրանից՝ ջազմեն, ռոքեր Գագիկ Խուդավիրդին 2004թ. եկել է Երեւան, ընդունվել եւ ավարտել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կիթառի դասարանը: Այսօր երաժիշտը դարձյալ հայրենիքում է, իր խոսքերով՝ կատարելագործելու երաժշտական գիտելիքները՝ խորապես ուսումնասիրելով դասական եւ դիրիժորական արվեստները: Դա իրագործելու նպատակով նա ընտրել է դիրիժոր
ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱՎԱՐԻՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ
Մեծ Բրիտանիայում կալանավորվել է վավերագրական ծրագրերի հաղորդավար՝ 70-ամյա Ռեյ Գոսլինգը (նկարում), որը երեքշաբթի օրը BBC-ի հեռուստաեթերում խոստովանել էր, թե բարձով խեղդել է ՁԻԱՀ-ից մահացող իր մտերիմ ընկերոջը: Գոսլինգը կալանավորվել է սպանության կասկածանքով: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում էֆթանազիան քրեորեն հետապնդելի հանցագործություն է համարվում:
ՔԼԻՆԹՈՆԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ Է ՀԱՍԵԼ ԳԵՆԵՐԱԼ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն ավարտել է Մերձավոր Արեւելք կատարած իր քառօրյա այցը, չի կարողացել Սաուդյան Արաբիայից թռչել՝ իր ինքնաթիռի անսարքության պատճառով: Ջիդդեում իրեն ուղեկցող լրագրողներին Քլինթոնն ասել է, թե տեխնիկական անսարքությունը վերացնելը երկար ժամանակ կպահանջի: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, ԱՄՆ պետքարտուղարի բախտը, սակայն, բերել է, քանի որ այդ պահին Սաուդյան Արաբիա է ժամանել նաեւ ԱՄՆ Կենտրոնական
ԱՐԳԵՆՏԻՆԱՆ ԱՏԱՄՆԵՐ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ
Արգենտինան հայտարարել է, որ այսուհետեւ ցանկացած նավ, միակայմանավ՝ բոտ, կամ նավակ, որը ցանկություն ունի անցնել երկրի ափամերձ եւ Ֆոլքլենդ կղզիների միջեւ ընկած ջրային տարածքով, պետք է ունենա արգենտինական կառավարության թույլտվությունը: Հայտարարելով այդ մասին, Արգենտինայի կառավարության ղեկավար Հանիբալ Ֆերնանդեսը, BBC-ի մատուցմամբ, նաեւ հավելել է, որ կառավարության այդ որոշումը վերաբերում է նաեւ ծովագնացության այն միջոցներին, որոնք ընդամենն
ՀԻՆԳ ՔՈՒՐԴ ՀԵՆՑ ՓՈՂՈՑՈՒՄ ԿԱԽԱՂԱՆ Է ԲԱՐՁՐԱՑՎԵԼ
Իրանի Ուրմիա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է հինգ քուրդ երիտասարդների եւ մեղադրել նրանց PKK-ի իրանական թեւին՝ PJAK-ին օգնելու մեջ: Ձերբակալվածները, սակայն, չեն ընդունել իրենց մեղքը: Այդ մասին փոխանցում է «news.am»-ը՝ վկայակոչելով թուրքական «Iha» գործակալությունը: Աղբյուրը տեղեկացնում է, որ իրանական ոստիկանությունը հենց փողոցում, բոլորի աչքի առաջ ոստիկանական ավտոմեքենաների վրա հատուկ հարմարեցված սարքի միջոցով կախաղան է բարձրացրել բոլոր
Մոլդովայի նախկին նախագահի որդին «կեղտոտ» փողեր է ծախսել
Մոլդովայի նախկին նախագահ, իսկ այսօր ընդդիմադիր Կոմունիստական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Վորոնինի որդին՝ Օլեգ Վորոնինը (նկարում), չորեքշաբթի օրը Շվեյցարիայում գտնվելու հիմնավորմամբ այդպես էլ չի ներկայացել Մոլդովայի կառավարությանը կից տնտեսական հանցագործությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոն՝ իր «արտասահմանյան գործուղումների» ժամանակ ծախսած գումարների աղբյուրի վերաբերյալ ցուցմունքներ տալու համար: Հաջորդ կանչից հետո Կենտրոն չներկայանալու դեպքում քննիչները մտադիր են միջոցներ
Սահակաշվիլին՝ «պերսոնա նոն գրատա»
Ռուսաստանի եւ Աբխազիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Սերգեյ Բագապշը չորեքշաբթի օրը համաձայնագիր են ստորագրել Աբխազիայի տարածքում ռուսական միավորված ռազմական հենակետ տեղակայելու մասին: Հիշյալ փաստաթղթով ամրագրվում եւ հռչակվում է Աբխազի այի տարածքում ռուսական զորքերի տեղակայման փաստը: Նույն փաստաթղթի համաձայն, ռուսական ռազմական հենակետերն Աբխազիայում կմնան առայժմ 49 տարի՝ հետագայում այդ ժամկետը եւս 15-ական տարով երկարաձգելու պայմանով: «Newsru»-ի
Թուրքիայում դատախազ է կալանավորվել
Փետրվարի 16-ին թուրքական ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Էրզինջանի (Երզնկա) նահանգային գլխավոր դատախազ Իլհան Ջիհաների բնակարանում եւ աշխատավայրում, ապա ձերբակալել է վերջինիս: Հատուկ գործերով դատախազ Օսման Շանալը Ջիհաներին (նկարում) ձերբակալման հրաման է արձակել «Էրգենեկոնի» անդամ լինելու եւ «պաշտոնեական դիրքը չարաշահելու» մեղադրանքով: news.am-ի մատուցմամբ, ձերբակալված նահանգային գլխավոր դատախազը տեղափոխվել է Էրզրում, որտեղ էլ հարցաքննվելու է: Հիշեցնենք, որ
ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Հայ հասարակական, քաղաքական, ազգային, պետական գործիչների վարքագիծը, խնդիրների արծարծման ձեւն ու բովանդակությունը, հարցերի ձեւակերպման եւ պատասխաններ գտնելու, եզրահանգումներ կատարելու անկարողությունը վկայում են, որ հայկական իրականության մեջ, որպես կանոն, հասարակական-քաղաքական բանավեճ չի կայանում: Թե անցյալում, թե այսօր բանավեճի ժանրը մեզանում լցվում է անձնական վիրավորանքներով, գռեհկաբանություններով, ընդդիմախոսին բարոյապես, անգամ՝ ֆիզիկապես ոչնչացնելու մոլուցքով: Այդ իսկ պատճառով
«Հակաեվրոպական» վիճակ
«Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր կազմակերպության անհրաժեշտ է մեկ տնօրեն, մի քանի վարչության ու բաժնի պետեր, 100-ից ավելի որակյալ մասնագետներ: Այսօր Հայաստանն արտադրում է 100 տնօրեն, մի քանի բաժնի պետ ու մեկ-երկու որակյալ մասնագետ»,- երեկ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում գործատուների ներգրավման ուղիները» ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գործարար ուսումնական ծրագրերի բաժնի ղեկավար,
Ավազով ջուր՝ վանաձորցիներին
Փետրվարի 9-ին՝ «Խնդիրը լուծում ստացավ», իսկ 11-ին՝ «Կրիշեն պայթել է» հրապարակումներով անդրադարձել ենք Լոռու մարզկենտրոն Վանաձորում խմելու ջրի մատակարարման համակարգի անմխիթար վիճակին: Հատկապես վերջին տարիներին Վանաձորում ջրամատակարարման հետ կապված բազում խնդիրներ կան: Ներքին ցանցի մաշվածության պատճառով ամեն օր 10-ից ավելի վթարներ են գրանցվում, ջրային կորուստները չափից շատ են, քաղաքի մի շարք թաղամասեր խմելու ջուր չի
Ֆրանսիան չեզոքություն է պահպանում
Ֆրանսիան չեզոքություն է պահպանում Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարաբերություններում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն՝ վկայակոչելով ԱՊԱ-ն, այդ մասին ասվում է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան հայտարարության մեջ՝ կապված ավելի վաղ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման հետ: «Ընթացիկ տարվա փետրվարի 10-ին Ֆրանսիայի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները Փարիզում ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության մասին տեխնիկական փաստաթուղթ: